(Գայլախազուտ, այժմ՝ Բաղր–դաղ) և Մուզուր։ Դրանց շարունակությունն է կազմում Հայկական պարը։
Ըսա VII դ․ «Աշխարհացոյց»-ի, բ․ Հ․ բաղկացած էր հետևյալ ինը գավառներից՝ Դարանաղի, Աղիվն, Մուզուր (Մնձուր), Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Մպեր, Շաղագոմ և Կարին (թվարկված են Եփրատ գետի հոսանքին հակադիր ուղղությամբ)։ Իր տարածքով Բ․ Հ․ համապատասխանում է այժմյան էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ ու արգավանդ սարահարթեր (էրզրում, Երզնկա, Կամախ) և դաշտեր (Շաղագոմք, Երզնկա, Դերջան)։ Զմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բ․ Հ–ի սահմաններում թափվում են մի շարք վտակներ (Շաղագոմք, Դերջան, Երզնկա ևն)։ Բ․ Հ․ հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով (Երզնկա, էրզըրում), ոսկով (Մպեր), պղնձով, աղահանքերով, ինչպես նաև՝ քարածխով, նավթով, երկաթով։
Մ․ թ․ ա․ II հազարամյակում Բ․ Հ–ի արմ․ շրջանները մտել են խեթական պետության մեջ։ Խեթական արձանագրություններում հիշյալ շրջանները կոչվել են «Բարձր երկիր», «Վերին աշխարհ»։ Մ․ թ․ ա․ XV դարից Բ․ Հ․, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա–Ազգի հայկ․ ցեղային միության տարածքը։ Մ․ թ․ ա․ 189-ից Բ․ Հ․ մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը, որտեղ, ըստ Մովսես Խորենացու, Արտաշես Ա–ի հրամանով մ․ թ․ ա․ II դ․ հաստատվել է Արտեմիս աստվածուհու արձանը։ Նույն գավստի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։ Տիգրան Բ Մեծը Դիոսի (Արամազդ) արձանը հաստատել է Դարանաղի գավառի Անի ամրոցում, Աթենասինը՝ Թիլում, Արտեմիսի մյուս արձանը՝ Երիզայում, իսկ Հեփեստոսինը՝ Դերջան գավառի Բազահառիճ ավանում։ Հեթանոսական պաշտամունքի մեհյաններ կային նաև Բ․ Հ–ի այլ վայրերում։
Գտնվելով Մեծ Հայքի արմ․ սահմանում՝ Բ․ Հ․ հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներին։ 62-ից Բ․ Հ․ մտել է Արշակունյաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Նահանգի Աղիվն, Մուզուր, Դարանաղի, Եկեղյաց, Դերջան և Մպեր գավառները Արշակունյաց Հայաստանի ծայրագավառներն էին և ունեին սահմանային, պաշտպանական նշանակություն։ Ըստ Փավստոս Բուզանդի, Բ․ Հ–ի Անի ամրոցում են թաղվել Հայոց Արշակունի թագավորները։ 301-ից հետո Բ․ Հ–ի Եկեղյաց գավառի մեծ մասը դարձել է Գրիգոր Լուսավորչի տոհմի սեփականությունը, իսկ 439-ին, այդ տոհմի արական շառավիղների սպառումից հետո, անցել է Մամիկոնյաններին։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Բ․ Հ․ կազմել է Հռոմեական Հայաստանի հիմնական մասերից մեկը և կոչվել Ներքին Հայաստան կամ Մեծ Հայաստան կոմսություն, որի գերագույն կառավարիչը կայսեր կողմից նշանակվող կոմսն էր, աթոռանիստը՝ Թեոդոսուպոլիս (Կարին) քաղաքը։ Նահանգը մասնատված էր մի շարք նախարարությունների։ Բ․ Հ–ի վարչական վիճակը փոխվեց բյուզ․ Հուստինիանոս I կայսեր (527–565) կատարած վերափոխությունների հետևանքով։ Հայկ․ նախարարությունները վերացվեցին, և Ներքին Հայքը Սև ծովի առափնյա մի շարք շրջանների հետ միասին վերածվեց կայսրության պրովինցիայի՝ Առաջին Հայք անունով։ 380-ական թթ․ սկսած Բ․ Հ–ում աստիճանաբար ուժեղացել է բյուզ․ ազդեցությունը։ 451-ին Քաղկեդոնի ժողովին մասնակցել են նաև Բ․ Հ–ի հոգևորականները։ VII դ․ 1-ին կեսին Բ․ Հ․ դարձել է պարսկաբյուզանդական պատերազմների թատերաբեմ, նույն դարի կեսերից ենթարկվել արաբ, հարձակումներին։ Նահանգն այնուհետև դարձել է Բյուզանդիայի և արաբ, խալիֆայության արյունոտ բախուժ1ւերի թատերաբեմ։ Արմ․ գավառները (Մուզուը* Եկեղյաց, Դարանաղի, Աղիվն) մտել են արաբա–բյուզանդական սահմանային գոտու մեջ, կազմելով բյուզ․ Միջագետք բանակաթեմի մի մասը, որը ռազմական պատվարի դեր էր խաղում ընդդեմ հակառակորդի։ Արլ․ գավառները մտնում էին խալիֆայության Արմինիա ոստիկանության արմ․ հատվածի մեջ, որը հայտնի էր «Չորրորդ Արմինիա» անունով։ Այստեղ վերաբնակեցված արաբ, գաղթական ցեղերը կոչված էին պատվար ստեղծելու՝ Հայաստանը Բյուզանդիայից մեկուսացնելու համար։ Նույն նպատակին էր ծառայում նաև Կարին գավառում ստեղծված ամիրայությունը։ 885-ից Բ․ Հ․ մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության մեջ, բացառյալ Կաբինից, որը շարունակեց մնալ խալիֆայության սահմանային ռազմակայանը («սաղր»)։ Արաբ մատենագիրները, մինչև Սմբատ Ա–ի մահը (913), Կարինը հաշվում էին Հայոց թագավորության կազմում, թեև նրա արաբ կառավարիչները անկախ էին, քանի որ խալիֆայությունը պաշտպանական նկատառումներով այնտեղ միշտ ուղարկել է զինվորական համալրումներ։
X–XI դդ․ սահմանագծին Բյուզանդիան Բ․ Հ․ դարձրել է հենակետ Հայաստանը և Վր սատանը վերջնականապես հնազանդեցնելու համար։ 1048, 1054 և 1071թթ․ Բ․ Հ․ ենթարկվել է սելջուկ–խուրքական հրոսակախմբերի ասպատակություններին, և նահանգի բնակչությունն ահաբեկված հեռացել է երկրից կամ քաշվել լեռները։ Աստիճանաբար նրանց տեղը բռնել են եկվոր վաչկատուն ցեղերը։XIIդ․ սկզբից հվ․ մասը մտել է Շահ–ի–Արմենների, իսկ մնացած մեծ մասը՝ Դանիշմանների ամիրայության մեջ։ 1157-ից Բ․ Հ–ին տիրել է Իկոնիայի սուլթանությունը։ 1207-ից հայ–վրացական զորքերը Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ ազատագրեցին նահանգի արլ․ մասը։ 1242-ին Բ․ Հ․ թափանցեցին մոնղոլական հորդաները։ Բ․ Հ․ մտավ Հուլավյանների մոնղոլական պետության (իլխանության) կազմի մեջ։ 1314-ին Կարինի «Գործք առաքելոց» ձեռագրի գրիչը գրում է, որ ամբողջ Բ․ Հ․ ենթարկվել է ծանր հարկահանության, փակվել են եկեղեցիները, բնակչության մի մասը հավատափոխ է եղել, ոմանք վաճառել են իրենց զավակներին կամ փախել այլևայլ վայրեր։ Նույն ծանր վիճակն է արտացոլված Երզնկայում, Բաբերդում և նահանգի այլ վայրերում գրված ձեռագիր հիշատակարաններում։ 1394-ին Բ․ Հ․ գրավել են Լենկթեմուրի հրոսակները և նահանգի բնակչությանը ենթարկել նորանոր արհավիրքների։ XV դ․ Բ․ Հ․ մտել է Կարա–Կոյունլուների, ապա՝ Ակ–Կոյունլուների տիրապետության, 1502-ից՝ Աեֆևյան Պարսկաստանի կազմի մեջ։ 1514-ին նահանգը գրավել է օսմանյան Թուրքիան։ 1555-ի և 1639-ի թուրք–պարսկական պայմանագրով Բ․ Հ․ վերջնականապես անցել է Թուրքիային՝ ընդգրկվելով Էրզրումի փաշայության մեջ։ Տես նաև էրզրումի վիյայեթ։