Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանում բարենպաստ պայման ներ ստեղծվեցին տնտեսական, մշակու թային կյանքի առաջադիմության համար։ Բացվեցին բազմաթիվ դպրոցներ Անդր կովկասում՝ Թիֆլիսում, Երևանում, Շուշիում, էջմիածնում և այլուր։ Հայ ժողո– վըրդի կրթության, մշակույթի զարգացմա նը մեծ ծառայություն մատուցեցին հատ կապես Մոսկվայի Լագարյան ճեմարանը (1815), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1824) և էջմիածնի Դևորգյան ճեմարանը (1874)։
Սովետական կարգերի օրոք արմատա կան փոփոխություններ տեղի ունեցան նաև Հայաստանի կրթական համակար գում։ Հայկական ՍՍՀ լուսավորության կոմիսարիատի 1920-ի դեկտ․ 17-ի հրամա նով ստեղծվեց Երևանի ժողովրդական համալսարանը, որը դարձավ Սովետական Հայաստանի բարձրագույն կրթության օր րանը։ 1923-ի հոկտեմբերին Հայկական ՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ Երևանի ժողովրդական համալսարանը վերանվան վեց Երևանի պետական համալսարան։ Հետագայում համալսարանի առանձին ֆակուլտետների հիման վրա ստեղծվեցին մի շարք բուհեր։ 1922–23 ուս․ տարում Հայաստանում կար 2 բուհ, 557 սովորող, 1936–37-ին՝ 8 բուհ, 4958 սովորող, 1940–1941-ին՝ 9 բուհ, 11120 սովորող, այդ թվում՝ ցերեկային բաժնում՝ 6786, հեռա կա՝ 4334, 1960–61-ին՝ 10 բուհ, 20165 սովորող, այդ թվում՝ ցերեկային բաժ նում՝ 10836, երեկոյան՝ 1802, հեռակա՝ 7527։ 1974–75-ին Հայաստանում կար 12 բուհ, 53166 սովորող, այդ թվում՝ ցերեկա յին բաժնում՝ 37343, երեկոյան՝ 6349, հե ռակա՝ 9474։ 1975-ին բուհերն ավարտել է 9513 մասնագետ, այդ թվում՝ արդյունա բերության և շինարարության գծով՝ 2806, գյուղատնտեսության՝ 833, լուսավորու թյան՝ 4771, առողջապահության, ֆիզկուլ տուրայի և սպորտի՝ 812, արվեստի՝ 291։ Սփյուռքում ներկայումս որոշ առարկանե րի գծով բարձրագույն ուսումնական հաս տատության մակարդակ ունեն՝ Հայկազ յան քոլեջը (Բեյրութ), Ս․ Ղազարի բարձ րագույն վարժարանը, Վենետիկի Մուրատ–Ռափայելյան և Փարիզի Մուր ատ յան վարժարանները, Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հե տո փոխվեցին Բ․ կ–յան նպատակներն ու խնդիրները։ Սովետական բարձրագույն դպրոցն սկսեց պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք տիրապետում են տեսական ու գործնական գիտելիքների և բուհն ավարտելուց հետո, առանց լրա ցուցիչ պատրաստության, կարող են աշ խատել իրենց մասնագիտությամբ։ՌԿ(բ)Կ ԿԿ 1925-ի հունվ․ 12-ի «Բուհերը արտա դրության հետ կապելու մոտակա խնդիր ների մասին» որոշումից հետո արտադրա կան պրակտիկան լայն ծավալ ստացավ և դարձավ յուրաքանչյուր բուհի ուս․ պլանի անբաժանելի մասը։
Կոմունիստական կուսակցությունը և սո վետական կառավարությունը մեծ ուշա դրություն դարձրին բարձրագույն դպրոցի դեմոկրատացմանը։ Ուսումը դարձավ ձրի, ուսանողները ապահովվեցին թոշակով և հանրակացարանով։ Բարձրագույն կրթու թյունը բանվորական ու գյուղական երի տասարդությանը մատչելի դարձնելու նպատակով բացվեցին բանվորական ֆա կուլտետներ։ Ստեղծվեց երեկոյան և հե ռակա Բ․ կ–յան համակարգը, որ հնարա վորություն է ընձեռում սովորել բուհերում՝ արտադրությունից չկտրված։ ՍԱՀՄ–ում ուսման տարբեր ձևերը՝ ցերեկային, երեկոյան և հեռակա, իրականացվում են մայրենի լեզվով (սովետական բուհերում դասավանդումը կատարվում է ՍՍՀՄ–ի ավելի քան 70 ժողովուրդների լեզուներով)։ Բուհերում ուսման տևողությունը 4–6 տարի է։ Բ․ կ–յան ճյուղերը, բուհերի տիպերը, բարձրորակ մասնագետների պատրաստության մասնատիպերը ձևա վորվել են գիտության, տեխնիկայի, մշա կույթի, արդյունաբերության զարգացման, ժողովրդական տնտեսության մեջ բարձ րագույն կրթությամբ կադրերի պահան ջին համապատասխան։ 1974-ին ՄՍՀՄ բուհերն ավարտել է 4671,3 հզ ․ մասնա գետ, այդ թվում՝ արդյունաբերության և շինարարության գծով՝ 1869,0 հզ․, տրանս պորտի և կապի՝ 265,5 հզ․, գյուղատըն– տեսության՝ 434,6 հզ․, տնտեսության և իրավունքի՝ 345,9 հզ․, առողջապահու թյան, ֆիզկուլտուրայի և սպորտի՝ 337,8 հզ․, լուսավորության՝ 1374,7 հզ․, արվեստի՝ 43,8 հզ․։ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի վրա ավելի շատ ազդեցություն են թողնում հատկապես մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության նվաճումները։ Գի տության այդ ճյուղերի գծով ժողովըր– դական տնտեսության համար կադրերի պատրաստությունն իրականացվում է հա մալսարաններում։ Համալսարանական կրթությունը առաջատար բնագավառ է հանդիսանում, ընդ որում ոչ միայն իր մասնագիտացումներով, այլև ուսումնա կան պլանների առանձնահատկությամբ, կադրերի պատրաստման մեթոդներով։ Ցուրաքանչյուր մասնագիտության համար ընտրվում է առարկաների որոշակի կոմպ լեքս։ Բոլոր մասնագիտությունների գծով, անկախ նրա թեքումից, ուսումնասիրվում են հասարակական գիտությունները (ՍՄԿԿ պատմություն, քաղաքատնտեսություն, մարքս–լենինյան փիլիսոփայություն և գի տական կոմունիզմի հիմունքներ)։
Գործնական ուսուցման բովանդակու թյունը որոշվում է ըստ մասնագիտացման։ Առանց արտադրությունից կտրվելու բարձ րագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը իրականացվում է երեկո յան և հեռակա կրթության համակարգե րում։ 1973-ին ՍՍՀՄ բուհերն ավարտել է 692,3 հզ․ մարդ, այդ թվում՝ ցերեկային բաժինը՝ 402,6 հզ․, երեկոյանը՝ 89,8 հզ․, հեռական՝ 1999,9 հզ․։ Գիտական հե տազոտությունների մակարդակը բարձ րացնելու համար բուհերում կազմակերպ վում են պրոբլեմային լաբորատորիաներ, հաշվողական կենտրոններ, որոշ բուհերում նաև՝ գիտահետազոտական ինստ–ներ, որ տեղ մշակվում են գիտական հրատապ պրոբլեմներ։ Բ․ կ․ ունեցող մասնագետ ների համար ստեղծված է որակավորման բարձրացման կուռ համակարգ, որով յու րաքանչյուր մասնագետ պետք է անցնի ոչ ուշ, քան 5–6 տարին մեկ։ Ստեղծված է նաև բուհերում դասավանդողների որա կավորման բարձրացման համակարգ։
Բ․ կ․ բարձր մակարդակի վրա է նաև սոցիալիստական մյուս երկրներում։ Աշխատավորության Բ․ կ–յան իրավունքը ապահովվում է սահմանադրությամբ։ Բ․ կ–յան իրավունք ունեն միջնակարգ կրթու թյուն ունեցող բոլոր քաղաքացիները, ան կախ սեռից, ռասայից, ազգությունից, սո ցիալական ծագումից և նյութական վիճա կից։ Ուսումը ձրի է, իրականացվում է մայրենի