Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/329

Այս էջը հաստատված է

բժշկական (1930), գյուղատնաեսական (1930), մանկավարժական (1930), առևտրա–կոոպերատիվ (1930) ինստ–ները։ 1921-ին ստեղծված երաժշտական ստուդիան 1923-ին վերածվեց պետական կոնսերվատորիայի։ 1931-ին Անդրկովկասի անասնաբուժական և անասնաբուծական ինստ–ների հիման վրա ստեղծվեց Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտը։ Համալսարանի բանֆակը 1928-ին վերածվեց ժող․ համալսարանի։ 1935-ին ստեղծվեց ռուսական երկամյա ուսուցչական ինստ–ը (հետագայում՝ Երևանի ռուսաց և օաար լեզուների մանկավարժական ինստիտուտ), իսկ 1934-ին՝ Լենինականի Մ․ Նալբանդյանի անվ․ մանկավարժական ինստ–ը։ Բարձրագույն կրթությունը ՀՍՍՀ–ում ավելի մեծ չափով զարգացավ ետպատերազմյան տարիներին։ 1940-ի 9 բուհի փոխարեն 1957-ին կար 12 բուհ (ստացիոնար և հեռակա)։ 1943-ին բացված Երևանի հեռակա մանկավարժական ինստ–ի հիման վրա 1969-ին ստեղծվեց Կիրովականի մանկավարժական ինստ–ը։ Թատերական (1944) և գեղարվեստական (1945) ինստ–ների հիման վրա 1953-ին ստեղծվեց Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը։ 1945-ին հիմնադրվեց ֆիզիկական կուլտուրայի ինստ–ը, իսկ 1975-ին՝ ժողովրդական տնտեսության ինստ–ը։ Հեռակա ուսուցումը մտցվել է 1940-ից, երեկոյանը՝ 1960-ից։ Երեկոյան և հեռակա բաժիններ ունեն Երևանի պետական համալսարանը, Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ը, հեռակա բաժիններ՝ Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական, Կիրովականի մանկավարժական, Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական, անասնաբուծական–անասնաբուժական, գյուղատնտ․, ֆիզիկական կուլտուրայի ինստ–ները, կոնսերվատորիան։ Պոլիտեխնիկական ինստ–ը մասնաճյուղեր ունի Լենինականում, Կիրովականում, Դիլիջանում, Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ը՝ Գորիսում։ 1922-23 ուս․ տարում ՀՍՍՀ–ում կար 2 բուհ (557 սովորող), 1940-41-ին՝ 9 բուհ (11120 սովորող), 1960-61-ին՝ 10 բուհ (20165 սովորող), 1974-75-ին՝ 12 բուհ (53166 սովորող)։ 1974-75 ուս․ տարում 7 բուհ ունեցել է նախապատրաստական բաժանմունք, որտեղ սովորել է 1350 ուսանող (գործում է 1969-ից)։ Հանրապետության բուհերի ուսանողները կրթություն են ստանում 150 մասնագիտությունների գծով։ 1974-75 ուս․ տարում բուհերում դասավանդել են 271 գիտ․ դ–ր ու պրոֆեսոր, 1574 գիտ․ թեկնածու։ Բարձրագույն դպրոցների դասավանդողների և ժողտնտեսության մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ են գործել 5 բուհում։ Ուսանողական գիտական ընկերությունները միավորում են շուրջ 15 հզ․ ուսանող։ Բուհերն ունեն գիտահետազոտական բաժանմունքներ, 25 պրոբլեմային լաբորատորիա (1975)։ Բուհերի գիտական աշխատանքները և աշխատանքային փորձը լուսաբանում են «Գիտական տեղեկագիր», «Բանբեր Երևանի համալսարանի», «Ուսանողների գիտական աշխատություններ», «Երևանի համալսարան» հանդեսները, 3 միջբուհային ժողովածուներ հասարակագիտական, ճշգրիտ և տեխնիկական գիտ․ գծով։ 1974-ին լույս է տեսել 6 բուհական բազմատիրաժ թերթ։ Բուհական դասագրքերն ու ուս․ ձեռնարկները լույս են ընծայում «Լույս», «Միտք» (Երևանի պետական համալսարան), Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ի, պոլիտեխնիկական ինստ–ի, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրութան գիտամեթոդական կաբինետի հրատարակչությունները։ 1974-75 ուս․ տարում ՀՍՍՀ բուհերում սովորել են 540 արտասահմանցի ուսանող, ասպիրանտ և ստաժյոր՝ շուրջ 25 երկրից։ ՀՍՍՀ բուհերը գիտական և բարեկամական կապերի մեջ են մոտ 50 երկրի հետ։

ԳրկՄովսիսյան Ա․, Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության, Ե․, 1958։ Երևանի պետական համալսարան, Ե․,1970։ Ղարիբջանյան Լ․, Երևանի պետական համալսարան, Ե․,1971։

Ա․ Ասլանյան


ԲԱՐՁՐԱԽՈՍ, խոսքի, երաժշտության և այլ հնչյունների վերարտադրման Էլեկ– տրաձայնային կամ մեխանիկական սարք։ Բաղկացած է էլեկտրամեխանիկական (ձայնային հաճախականության էլեկտրա կան տատանումները փոխակերպում է դիաֆրագմայի մեխանիկական տատա նումների) և մեխանիկա–ձայնային (դիա ֆրագմայի մեխանիկական տատանումները փոխակերպում է ձայնային դաշտի) հա մակարգերից։ Բ–ները լինում են․ էլեկտ րադինամիկ (դինամիկ), պ ի և զ ո– էլեկտրական, պնեմատիկ, կոնդենսատորային, էլեկտ րամագնիսական։ Լայն կիրառու թյուն ունեն ձայնի վերարտադրման բարձ րորակ հնչեղությամբ օժտված էլեկտրա դինամիկ Բ–ները, որոնցում ձայնային հաճախականության հոսանքը շրջահոսում է հաստատուն մագնիսական դաշտում տեղավորված կոճը։ Կոճը տատանվում է իր առանցքի ուղղությամբ, իսկ կոճին միացված կոնաձե դիֆուզորը ճառագայ թում է ձայնային ալիքներ։ էլեկտրադի նամիկ P-ների նոմինալ հզորությունը 0,025-ից մինչե 100 վա է, իսկ վերարտա– դըրման հաճախականության շերտը՝ 50-ից մինչե 12000 հց։ Պիեզոէլեկտրական Բ–նե րը հիմնված են հակադարձ պիեզոէլեկտ– րական էֆեկտի վրա։ Ձայնային հաճախա կանության փոփոխական լարումը պիե– զոտարրի մեջ առաջացնում է համապա տասխան մեխանիկական ձեափոխություն, որը փոխանցվում է կոնաձե դիֆուզորին։ Պնեմատիկ Բ–ներում ձայնային թույլ տա տանումները ուժեղացվում են կոմպրեսո րի առաջացրած օդային ուժեղ հոսքի մե խանիկական մոդուլացմամբ։

Գրկ․ Дольник А․ Г․, Громкоговори тели, 3 изд․, М․–Л․, 1961․

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲՈՒՅՍԵՐ, տևրևացողունայիններ (Cormophy- ta) կամ թելոմայիններ (Telo- mophyta), բուսական աշխարհի ամենա տարածված և առավել կատարելագործված բաժին։ Մարդկությանը հայտնի մոտ 500 000 բուսական տեսակներից համար յա 300 000-ը պատկանում են Բ․ բ–ին, որոնք շրջապատում են մեզ ամենուրեք և առաջացնում տարբեր բուսածածկեր՝ մարգագետիններ, անտառներ, տափաս տաններ են։ Բ․ բ․ հարմարվում են երկ րագնդի տարբեր պայմաններին, սկսած ալպյան գոտուց մինչե անապատները։ Բ․ բ–ի նախնիները հավանաբար եղել են գորշ կամ կանաչ ջրիմուռները։ Ի տար բերություն ստորակարգ բույսերի, Բ․ բ․ բարդ տարբերակված օրգանիզմներ են, հարմարված հիմնականում ցամաքում ապ րելու պայմաններին և կազմված են ար մատից, ցողունից, տերեներից ու ծաղիկ ներից։ Բացառություն են միայն մերկա բույսերը (պսիլոֆիտներ) և մամռանման ները, որոնք զուրկ են արմատներից։ Բ․ բ–ի զարգացման ցիկլում համարյա միշտ տեղի է ունենում սերունդների հաջորդա կանություն՝․ Անսեռ սերնդի բազմացման օրգանները սպորանգիումներն են, որոնց մեջ առաջանում են սպորները, իսկ սեռա կան սերնդինը՝ գամետանգիումները, որոնք սեռական բջիջներ կամ գամետներ (ձվաբջիջ և սպերմատոզոիդ) են արտա– դըրում։ Անսեռ սերունդն ավելի փարթամ է զարգացած, իսկ սեռականը խիստ հետ է զարգացած։ Բացառություն են մամռա նմանները, որոնց մոտ գերիշխում է սե ռական սերունդը՝ գամետոֆիտը։ Բ․ բ–ի բաժնում միավորված են հետեյալ տիպե րը՝ մերկաբույսեր (Psilopsida), մամռանը– մաններ (Bryopsida), գետնամուշկանման– ներ (Lycopsida), պսիլոտանմաններ (Tme- sopsida), սեպատերեանմաններ կամ հատ– վածացողունայիններ (Sphenopsida), պտե րանմաններ (Pteropsida), մերկասերմեր (Gymnospermae) և ծածկասերմեր կամ ծաղ կավոր բույսեր (Angiospermae, Anthophy- ta)։ Վերջին երկու տիպերն ավելի կատա րելագործված են և կարեոր, քանի որ ունեն այնպիսի նորագոյացություններ, ինչպես սերմնասկզբնակը, սերմը, ծաղի կը և պտուղը։

Գրկ․ Тахтаджян А․ Л․, Высшие растения, т․ 1, М․–Л․, 1956; Курсанов Л․ И․ и др․, Ботаника, т․ 1, 7 изд․, М․, 1966․


ԲԱՐՁՐԱՀԱՃԱԽԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ, բարձր հաճախականության հոսանքներով հեռախոսման մեթոդ։ Բ․ հ․ հնարավորու թյուն է տալիս միենույն կապի գծով (հա ղորդալարն կամ ռադիո) միաժամանակ հաղորդել բազմաթիվ (մինչև մի քանի հզ․) հեռախոսային խոսակցություններ։ Ցուրաքանչյուր խոսակցության համար առանձնացվում է հաճախականությունների առանձին շերտ։ Բ․ հ–ման ժամանակա կից համակարգերը աշխատում են 3 կհց–ից մինչե մի քանի մլն հց հաճախականու թյունների միջակայքում։


ԲԱՐՁՐԱՀԱՃԱԽԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՄ, տես Ինդուկցիոն տաքացում։

ԲԱՐՁՐԱՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նյութեր, որոնց մոլեկուլները կազմված են քիմիական կապերով միա^ ցած հարյուրավոր և հազարավոր ատոմ ներից։ Բ․ մ–ի մեծ մասի բնորոշ առանձ նահատկությունն այն է, որ նրանց մոլե կուլներում ատոմների միենույն խումբը կրկնվում է բազմակի անգամ։ Մանրամասն տես Պոփմերներ։