Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/343

Այս էջը սրբագրված է

դեֆորմացիայի ենթարկված մետաղե ձողի սեղմման առաձգականության սահմանը զգալիորեն փոքր է նախապես չդեֆորմացված ձողի առաձգակտիկ դեֆորմացիայի ենթարկված մեոաղե ձողի սեղմման առաձգականության սահմանը զգալիորեն փոքր է նախապես չդեֆորմացված ձողի առաձգականության սահմանից։ Բ․ է․ ի հայա է գալիս նաև ձողի նախ մի, ապա՝ հակառակ ուղղությամբ պլաստիկ ոլորման դեպքում։ Բացատըրվում է նյութի (մետաղի) բյուրեղային կառուցվածքով։

ԲԱՔ (Buck) Փերլ (ծն․ 26․ 6․ 1892, Հիլսբորոյ, Վիրջինիայի նահանգ), ամերիկացի կին գրող։ Մանկությունն անցկացրել է Չինաստանում։ 1929-ին հրատարակել է «Արևելյան քամի, արևմտյան քամի» վեպը,1931-ին՝ չինական գյուղի կյանքն արտացոլող «Հողը» վեպը։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո շարունակել է գրել Չինաստանի մասին («Որդիներ», 1932, «Մայրը», 1934)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրել է հակաֆաշիստական հրապարակախոսական ակնարկներ։ Դրանցից մեկը նվիրված է սովետաամերիկյան բարեկամությանը («Խոսք Ռուսաստանի մասին», 1945)։ Ամերիկյան կյանքից սոցիալկենցաղային և «ընտանեկան» վեպեր է հրատարակել 1950-ական թթ․՝ Ի․ Սեջ կեղծանունով։ «Կարգադրիր առավոտին» (1959) վեպը պատմում է ատոմային ռումբ ստեղծող ամերիկյան գիտնականների մասին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1938)։

ԲԱՔ նավային, վերնաշինվածք նավի քթամասում, նախատեսված է վերին տախտակամածը հանդիպական ալիքի ողողումից պաշտպանելու, նավի չխորասուզվելու հատկությունը բարձրացնելու (փակ Բ․) և ծառայական նպատակների համար։ Բ-ի տախտակամածում տեղակայվում են խարսխային և կառանման հարմարանքներ։ Երբեմն Բ-ում տեղավորվում են բեռների զետեղարաններ կամ նավախցիկներ։ Նավի իրանի մեջ թաղված (սովորաբար մինչև բարձրության կեսը) Բ․ անվանում են կ ի ս ա բ ա ք։

ԲԱՔԻԽԱՆՈՎ Աբաս–Կուլիաղա [ծածկանունը՝ Գ ու դ ս ի, 21․6․1794, գ․ Ամիրջան (Բաքվի մոտ) – 31․ 5․ 1847, ք․ Ղուբա], ադրբեջանցի գրող, լուսավորիչ, ադրբեջանական գիտական պատմա– գրության հիմնադիր։ Տիրապետել է պարսկերենին և արաբերենին։ 1819-ից ծառայել է Թիֆլիսում, նահանգապետի մոտ, որպես արևելյան լեզուների թարգմանիչ։ Մասնակցել է 1826–28-ի ռուս–պարսկական և 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմներին։ Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցման ջատագովներից էր։ Ծանոթ էր Ա․ Ս․ Դրիբոյեդովին, Ա․ Մ․ Պուշկինին, Մ․ Ֆ․ Ախունդովին, N․ Աբովյանին, Ա․ ճավճավաձեին։ 1841-ին ավարտել է «Դրախտային ծաղկանոց» (հրտ․ 1926) գիրքը, որ գրել է պարսկերեն, ապա թարգմանել ռուսերենի։ Բ-ի գեղարվեստական երկերից հայտնի են «Դիրք Ասկերի մասին» պատմվածքը և «Դիմում թավրիզցիներին» երգիծական ստեղծագործությունը։ Դրել է նաև «Հրեշտակների գաղտնիքը» գիտափիլիսոփայական ժողովածուն՝ Կոպեռնիկոսի երկրակենտրոն ուսմունքի վերաբերյալ։ «Բարքերի բարելավում» և «Խորհուրդների գիրքը» երկերում քննադատել է հետամնացությունն ու սնոտիապաշտությունը։ Երկ․ Ким мэни хатырласа, Бакы, 1960; Иллэр вэ саЬиллар, Бакы, 1969; Сечилмиш эсэрлэри, 2 чилддэ, Бакы, 1973–74․ Գրկ․ Ага ян Ц․ П․, А․ Бакиханов, Баку, 1948․

ԲԱՔԻԼԻԴԵՍ (PxxvXIStis, 500–451 մ․ թ․ ա․), հույն բանաստեղծ։ Ծնվել է Քիոս կղզում, ապրել է Սիրակուզա քաղաքի բռնապետ Հերոնի պալատում, նրան նվիրել երեք ներբող։ Դրել է խմբականքնարերգական երգեր, որոնք ընդգըրկում են քնարական այդ ստեղծագործության բոլոր տեսակները՝ ներբող, դիֆիրամբ, հիմն ևն։ Նշանակալից են Բ–ի դիֆիրամբները, որ ունեն բալլադի բնույթ և որոնց հիմքում դրված են առասպելներից վերցված առանձին միջադեպեր։ Լավագույնը խմբականքնարերգական ոճով գրված «Թեսեոս» դիֆիրամբն է, որը հետաքրքրական է երկխոսական ձևով։ Մինչև 1897-ը Բ–ից հայտնի են եղել 50 երգ, այն էլ ոչ լրիվ վիճակում։ Հետո գտնվել են նաև քսան պոեմ՝ գրված եգիպտական պապիրուսների վրա, որոնք պահվում են Բրիտանական թանգարանում։

ԲԱՔՎԻ ԿՈՄՈՒՆԱ, 1918 ի գարնանն ու ամռանը բոլշևիկների ղեկավարությամբ Բաքվում և Ադրբեջանի մի շարք շրջաններում հաստատված սովետական իշխանությունը։ Բ․ կ–ի պատմությունն անխզելիորեն կապված է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետ։ Բաքվի պրոլետարիատը բոլշևիկների գըլխավորությամբ Անդրկովկասում առաջինը բարձրացրեց սովետական իշխանության դրոշը և 1917-ի նոյեմբերի սկզբին հռչակեց սովետական իշխանություն։ 1918-ի մարտի վերջին Բաքվի հեղափոխական ուժերը ճնշեցին մուսավաթականների հակասովետական խռովությունը և ամրապնդեցին սովետական իշխանությունը։ 1918-ի ապրիլի 25-ին կազմվեց Բաքվի ժողովրդական կոմիսարների սովետը՝ Ա․ Շահումյանի գլխավորությամբ։ ժողկոմսովետի կազմում էին՝ Պ․ Ջափարիձեն, Ի․ Ֆիոլետովը, Յա․ Զևինը, Դ․ Կորգանովը, Մ․ Վեզիրովը, Ն․ Նարիմանո– վը, Ա․ Կարինյանը, Ն․ Կոլեսնիկովան և ուրիշներ։ Բաքվի ժողովրդական կոմիսարների սովետը Անդրկովկասում սովետական իշխանության առաջին կառավարական օրգանն էր։ Իր առաջին իսկ դեկլարացիայում այն հայտարարեց, որ ամենասերտ կերպով կապված կլինի համառուսաստանյան կենտրոնական իշխանությունների հետ և, հարմարվելով տեղական պայմաններին, կկենսագործի Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավա– րության՝ ժողովրդական կոմիսարների սովետի դեկրետներն ու կարգադրությունները։ Բաքվի ժողկոմսովետը, Վ․ Ի․ Լենինի անմիջական ցուցումներով, իրականացրեց սոցիալիստական մի շարք միջոցառումներ։ Զինված պայքար մղեց ամբողջ Անդրկովկասում սովետական իշխանության համար։ Հակահեղավւոխության դեմ միասնական ճակատ ստեղծելու համար համախմբեց ազգայինազատագրական ուժերը։ Անդրկովկասի աշխատավորները ակտիվորեն պաշտպանում էին Բաքվի բոլշևիկների հերոսական պայքարը։ 1918-ի գարնանն ու ամռանը աշխատավոր գյուղացիությունը կոմունիստների գլխավորությամբ Բաքվի պրոլետարիատի և կարմիր բանակի զորամասերի օգնությամբ սովետական իշխանություն հաստատեց Բաքվի, Լենքորանի, Շամխորի, Ղուբայի, Մալյանի գավառներում և Ադըրբեջանի մի շարք շրջաններում։ Գյուղացիությանը սովետական իշխանության շուրջը համախմբելու գործում ակտիվ դեր խաղացին գյուղացիական դեպուտատների սովետների համագումարները։ Բ․ կ–ի սոցիալիստական վերափոխումների հիմքում դրվեցին լենինյան համապատասխան դեկրետները, Վ․ Ի․ Լենինի «Սովետական իշխանության հերթական խնդիրները» ծրագրային աշխատությունը։ Վ․ Ի․ Լենինը իր նամակներում կոնկրետ խորհուրդներ և ցուցումներ էր տալիս նավթային տնտեսության կազմակերպման վերաբերյալ։ Սովետական Ռուսաստանը նավթային արդյունաբերության կարիքների համար բաց թողեց 100 մլն ռուբլի։ Հատուկ հանձնաժողով ուղարկվեց Բաքու՝ նավթի արդյունահանումն ու արտահանումը կանոնավորելու համար։ Վ․ Ի․ Լենինը սիստեմատիկ կերպով հետաքրքրվում էր Բաքվի նավթարդյունաբերության վիճակով, որ կենսական նշանակություն ուներ Սովետական Ռուսաստանի համար։ Շահումյանին ուղարկած 1918-ի հունիսի 18-ի հեռագրում Վ․ Ի․ Լենինը պահանջում էր․ «Բոլոր միջոցները ձեռնարկեցեք նավթամթերքներն արագորեն Վոլգա փոխադրելու համար։ Ամեն օր Դլավկոնևթին հաղորդեցեք նավթային արդյունաբերության դրության մասին» (Երկ․, հ․ 44, էջ 79)։ Սովետական Ռուսաստանը և անձամբ Վ․ Ի․ Լենինը մեծ օգնություն կազմակերպեցին Բ․ կ–ին։ Այդ օրերին բոլշևիկյան «Պրավդան» գրել է․ «Արիացեք Բաքվի ընկերներ, Սովետական Ռուսաստանը ձեզ հետ է» (1918, 28 հունիսի)։ էսեռները, մենշևիկները, դաշնակները անգլիական ինտերվենտների հովանավորությամբ դավադրություն կազմակերպեցին սովետական իշխանության դեմ․ Բաքվի սովետի 1918-ի հուլիսի 25-ի արտակարգ նիստում, չնայած բոլշևիկների ձեռնարկած վճռական միջոցառումներին, 30 ձայնի գերակշռությամբ բանաձև ընդունվեց անգլիական զավթիչներին Բաքու հրավիրելու և կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ։ Իմանալով այդ մասին, Վ․ Ի․ Լենինը հուլիսի 29-ի իր ելույթում մերկացրեց հակասովետական կուսակցությունների դավաճանական քայլը՝ այն համարելով նողկալի ավանտյուրա և միաժամանակ հավանություն տվեց Բաքվի բոլշևիկներիանության