մասսայականացման գործում։ 1929-ից թատրոնի խաղացանկում հաստատուն տեղ են գրավել Ջաբարլու գործերը՝ «Սևիլ», «1905 թվին», «Ցաշար», «Ալմաս», «Հրո հարսը»։ Ավելի հաճախակի են դարձել հայ ռեժիսորների (Լ․ Քալանթար, Թ․ Սարյան), դերասանների (Հ․ Աբելյան, Ժասմեն, Վ․ Փափազյան) ելույթները Բաքվի ադրբ․ թատրոնում և ադրբեջանցի ռեժիսորների (Ի․ Հիդայաթզադե, Ա․ Իսկենդերով), դերասանների (Մ․ Դավուդովա, Ս․ Ռուհուլլա, Ի․ Հիդայաթզադե) մասնակցությունը հայկական թատրոնի բեմադրություններին։ 1938-ին թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Մոսկվայի թատերական ինստ–ի շրջանավարտ Ա․ Հովսեփյանը, լավագույն բեմադրություններից են՝ Աունդուկյանի «Խաթաբալա»-ն (1939), Գուլակյանի «Արշալույսին» (1939), Կապլերի և Զլատոգորովայի «Լենին»-ը (1940), Վուրղունի «Վագիֆ»-ը (1940), Մուրացանի «Ռուզան»-ը (1941), Ա․ Ցուժին–Մումբատովի «Դավաճանություն»-ը (1941), Ա․ Օսարովսկու «Անմեղ մեղավորներ»-ը (1946)։ Բեմադրություններով հանդես են եկել ժասմենը, Կ․ Ալվարյանը, ժ․ Ավետիսյանը։ Երկար տարիներ թատրոնի գլխավոր նկարիչն է եղել Ա․ Հովհաննիսյանը, որը ձևավորել է շուրջ հարյուր բեմադրություն։ Բ․ հ․ թ․ ունեցել է դերասանական լավագույն ուժեր՝ ժասմեն, Լ․ և Ա․ Երամյաններ, Ա․ Հովհաննիսյան, Խ․ Հարությունյան, Ա․ Արգումանյան, Կ․ Ալվարյան, Մ․ Հայրյան, Ա․ Բադալյան, Հ․ Հովհաննիսյան, Դ․ Հարությունյան, Թ․ Մահակյան, Մ․ Արզումանյան, Ն․ Սանթուրյան և ուրիշներ։ Թատրոնը փակվել է 1949-ի մայիսին։ Ադրբեջանի Մ․ Մագոմաևի անվ․ պետական ֆիլհարմոնիային կից ստեղծվել է հայկական դրամատիկական խումբ (ղեկ․ Դ․ Թավրիզյան)։ Այժմ Բաքվում գործում են Ա․ Շահումյանի անվ․ կուլտուրայի պալատի հայկական ժող․ թատրոնը, էլեկտրաքարշային դեպոյի, երկաթուղային ակումբի և Շմիդի անվ․ գործարանի կուլտուրայի պալատներին կից հայկական թատերախմբեր։
ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, առաջին տպարանը հիմնել է Մարդասիրական ընկերությունը, 1870-ին։ Իր գործունեության 13 տարվա ընթացքում տպարանը հրատարակել է 20-ից ավելի գրքեր, որոնցից նշանավոր են «Հնդկացւոյ անցքը անմարդաբնակ կղզիներում» թարգմանական վիպակը, «Սոխակ Հայաստանի» երգարանի 4 պրակները, Գոշի, Օլիմպիանոսի և Եզոպոսի առակները, Մարդասիրական ընկերության հաշվետվությունները։ 1877–78-ին այստեղ է տպագրվել Խ․ Ստեփանեի «Հայկական աշխարհ» պարբերականը։ 1874-ից գործել են «Մալաֆյանցի և ընկ․», 1876-ից՝ Ա․ Ղասաբյանցի տպարանները։ 1885-ից մինչև դարավերջ բացվել են «Արոր», Ա․ Տեր–Հովհաննիսյանցի, Հ․ Գյուլբասարյանի, Ս․ Շահբաղյանի, Ղազարյան եղբայրների տպարանները («Արոր»-ը և Շահբազյանի տպարանը գործել են մինչև 1920-ը)։ XX դ․ սկզբներին ավելացան Ն․ Երևանցյանի, Ս․ Անտոնյանցի, Ա․ Թառայանի, Լ․ Միրզոյանի, Կ․ Խատիսյանի, «Արծվաբերդ», «Արամազդ», Կարապետյան եղբայրների տպարանները։ Բաքվում գործող մի շարք բազմալեզու տպարաններում ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն հրատարակությունների հետ տպագրվել են նաև հայերեն գրքեր ու պարբերականներ։ Այդպիսիններից էին Մ․ Վոլչկինի տպարանը XIX դ․ վերջերին (ուր տպագրվել են Ս․ Հայկունու «Րաֆֆիի «Կայծերը», 1884 և այլ գրքեր) և XX դ․ սկզբներից գործող բոլշևիկյան ընդհատակյա «Նինա», ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի, Տարաեվի և Միրզոյանի, Շեյդերովի, Ելեկանցովայի, «Տրուդ», Բաքվի քաղաքապետարանի, «Տրուժեննիկ» տպարանները։ Առանձնապես հայերեն շատ տպագիր արտադրանք է տվել «Баку» («Բաքու») ռուսերեն թերթի տպարանը։ Բաքվում լույս տեսած հայերեն գրքերի թիվը հարյուրների է հասնում։ XX դ․ առաջին երկու տասնամյակներում հրատարակվել են շուրջ 60, իսկ հեղափոխությունից հետո՝ 30 անուն պարբերական։ Սովետական իշխանության տարիներին Բաքվում հայերեն թերթերն ու այլ պարբերականները լույս են ընծայվում «Կոմունիստ» հրատարակության, իսկ գրքերը՝ Ադրբեջանի պետական հրատարակչության (Ազերնեշր) տպարաններում։