Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/346

Այս էջը սրբագրված չէ

ԲԱՔՎԻ ՀԱՏՈՑ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆ, հասարակական կազմակերպու– թյուն Բաքվում։ Ստեղծվել է 1906-ին։ Նպատակն է եղել ընդարձակել հանրա– կրթական և մասնագիտական դպրոցների ցանցը, նպաստել ինքնուրույն և թարգմա– նական հրատարակության, հայոց լեզվի, բեմական գործի, երաժշտության, կեր– պարվեստի և ճարտարապետության զար– գացմանը։ Բարեգործական նպատակնե– րով կազմակերպել է համերգներ, երեկո– ներ, ներկայացումներ, երգեցիկ խմբեր, թատերախմբեր, մեծապես նպաստել Բաք– վի հայկական թատրոնի գործունեությա– նը, հայ դերասանական լավագույն ուժե– րով ամրապնդելուն։ Բ․ հ․ կ․ մ–յան գեղար– վեստական մասնաճյուղի առաջարկու– թյամբ Խ․ Աբովյանի արձանը կանգնեց– նելու համար հանգանակություն է սկսվել Անդրկովկասում։ Նույն մասնաճյուղի նա– խաձեռնությամբ 1912-ի հունվ․ 25-ին Մա– յիլյանների նորակառույց մեծ թատրոնում (այժմ՝ Մ․ Ֆ․ Ախունդովի անվ․ օպերային թատրոն), առաջին անգամ Անդրկովկա– սում, բեմադրվել է Տ․ Չուխաճյանի «Լեբ– լեբիջի Հոր–հոր աղա» կոմիկական օպե– րան։ Բ․ հ․ կ․ մ–յան գեղարվեստական մասնաճյուղի հայ դրամատիկ դերասա– նական ընկերությունը նշել է Սիրանույ– շի, Ա․ Վրույրի, Գ․ Ավետյանի և ուրիշնե– րի բեմական գործունեության տարելից– ները։ Միության օժանդակությամբ դրա– մատիկական խումբը սպասարկել է Բաք– վի, նրա նավթային շրջանների, ինչպես U գավառների բնակչությանը, քաղաքի և նրա շրջանների հանդիսատեսների համար բացել ներկայացումների բաժանորդա– գրություն։ Բ․ հ․ կ․ մ․ գործել է մինչե 1917-ը։ Բ․ Հովւսկիմյան

ԲԱՔՎԻ ՆԱՎԹԱԳԱԶԱԲԵՐ ՇՐՋԱՆ, նավթի և գազի արդյունահանման շըր– ջան Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Հանքա– վայրերը տեղադրված են Հարավ–Կասպիա– կան նավթագազաբեր ավազանում։ Նավ– թաբեր հորիզոնների մեծ մասը գտնվում է պլիոցենի արդյունավետ շերտախմբի սահմաններում՝ մինչե 4500 մ խորություն։ P․ ն․ շ–ի հանքավայրերի շահագործ– ման ընթացքում արդյունահանվել է ավե– լի քան 1 մլրդ տ նավթ։ Ապշերոնյան թե– րակղզում նավթ արդյունահանվել է դեռ վաղ անցյալում։ XX դ․ սկզբին շրջանը նավթի հանույթով աշխարհում գրավեց 1-ին տեղը՝ 11,4 մլն տ (1901)։ Սովետա– կան իշխանություն հաստատվելուց հետո նավթային արդյունաբերությունը ազգայ– նացվեց և նավթամշակման գործարաննե– րը ենթարկվեցին վերակառուցման, հայտ– նաբերվեցին բազմաթիվ նոր, խորը տե– ղադրված նավթաբեր հորիզոններ։ 1926-ին ձեռք բերվեց 1913-ի մակարդակը՝ 7,7 մլն տ, իսկ 1940-ին շրջանի տեսակարար կշիռը նավթի միութենական արդյունահանման մեջ հասավ 70%-ի (22,2 մլն տ)։ 1950-ա– կան թվականներից սկսվել են նավթի ստորջրյա կուտակումների հետազոտու– թյունները՝ մինչե 30–40 մ խորությունը, որոնք հանգեցրել են մի շարք խոշոր հան– քավայրերի հայտնաբերման («Նավթա– յին քարեր», Դարվինի խրուտ են)։ P․ ն․ շ–ում նավթի արդյունահանման ժամանա– կակից մակարդակը 1913-ի մակարդակը գերազանցում է մոտ 2,8 անգամ, սակայն ՍՍՀՄ–ի այլ շրջաններում նավթաբեր հա– րուստ ավազանների յուրացման հետ կապ– ված՝ նրա տեսակարար կշիռը իջել է մինչե 7,5% (1967)։ Նավթի հետ միաժամանակ ստացվում է գազ։ Բնական գազի խոշոր պաշարներ ունի Ղարադաղի նավթագա– զային հանքավայրը (մոտ 16,5 մլրդ it3), որի արդ․ մշակումը սկսվել է 1957-ից։ Գործում են Ղարադաղ–Բաքու, Ղարա– դաղ–Կիրովաբադ–Աղստաֆա – Թբիլիսի և Աղստաֆա–Երևան գազամուղները։ Նավթի և գազի բազայի վրա Ադրբ․ ԱԱՀ–ում ստեղծված է նավթաքիմիական զարգա– ցած արդյունաբերություն։ Ռ․ Թոբոսյան

ԲԱՔՎԻ ՆՈՐԴ, բորա տիպի տեղական հյուսիսային քամի Ապշերոնյան թերա– կղզում։ Կապված է Մեծ Կովկասը արլ–ից շրջանցող սառը օդի ներթափանցման հետ։ Դիտվում է ամբողջ տարվա ընթաց– քում,, միջինը՝ մոտ 60 անգամ։ Տևողու– թյունը 1–3 օր է։ Քամու արագությունը հասնում է մինչև 40 մ/վրկ։

ԲԱՔՎԻ 26 ԿՈՄԻՍԱՐՆԵՐ, անգլիական ինտերվենտների և էսեռների կողմից 1918-ի սեպտեմբերի 20-ին Անդրկասպյան ավազուտներում (Ախչա–Կումա և Պերե– վալ կայարանների միջև) գնդակահար– ված Անդրկովկասի հեղափոխական շարժ– ման գործիչներ՝ Ս․ Դ․ Շահումյան, Պ․ Ա․ Զափարիձե, Մ․ Ա․ Ազիզբեկով, Ի․ Տ․ Ֆիո– լետով, Ի․ Վ․ Մալիգին, Դ․ Ն․ Կորգանով, 0UI․ Դ․ Զևին, Մ․ Հ․ Վեզիրով, Դ․ Կ․ Պետ– րով, Ա․ Մ․ Ամիրյան, Մ․ Վ․ Բասին, Մ․ Դ․ Հովսեփյան, Վ․ Ֆ․ Պոլուխին, Բ․ Հ․ Ավագ– յան, Ի․ 6ա․ Դաբիշև, է․ Ա․ Րերգ, Ա․ Ա․ Բորյան, Մ․ Ռ․ Կորգանով, Ա․ Մ․ Կոս– տանդյան, Ա․ Ա․ Բոգդանով, Ս․ Ա․ Բոգ– դանով, Ի․Պ․ Մետաքսա, Ի․ Ա․ Միշնե, Ֆ․ Ֆ․ Սոլնցև, Ի․ Մ․ Նիկոլաշվիլի, Թ․ Մ․ Ամիրով։ Բաքվում սովետական իշխանու– թյան անկումից հետո, 1918-ի օգոստ․ 10-ին Բաքվի բոլշևիկների կոնֆերանսը որոշեց հիմնական ուժերով էվակուացվել սովետական Աստրախան։ Օգոստ․ 14-ին 16 նավերից բաղկացած քարավանը շարժ– վեց դեպի Աստրախան։ Փոթորկի պատ– ճառով նավախումբը երկու օր կանգնեց բաց ծովում՝ Բաքվից 60 կմ հեռավորու– թյան վրա։ Օգոստ․ 16-ին նրան շրջապա– տեցին «Ցենտրոկասպիի դիկտատուրայի» հակահեղափոխական կառավարության ռազմանավերը և հրետանային կրակոց– ների սպառնալիքի տակ ստիպեցին վերա– դառնալ Բաքու, որտեղ 35 սովետական աշ– խատողների ձերբակալեցին և բանտ նե– տեցին։ Դրանց թվում էին կուսակցության Կենտկոմի անդամ, սովետական կառավա– րության Կովկասյան գործերի արտակարգ կոմիսար, Բաքվի ժողկոմսովետի նախա– գահ Ս․ Դ․ Շահումյանը, կուսակցության Կենտկոմի անդամության թեկնածու, Բաք– վի սովետի նախագահ, ներքին գործերի կոմիսար Պ․ Ա․ Ջափարիձեն, Բաքվի ժող– կոմսովետի նահանգական կոմիսար Մ․ Ա․ Ազիզբեկովը, ժողովրդական տնտեսու– թյան գործերի կոմիսար Ի․ Տ․ Ֆիոլետովը, ռազմածովային գործերի ժողկոմ Դ․ Ն․ Կորգանովը, աշխատանքի կոմիսար 6ա․ Դ․ Զևինը, հողագործության ժողկոմ Մ․ Հ․ Վեզիրովը, կուսակցական, սովետական և ռազմական ուրիշ գործիչներ։ «Ցենտ– րոկասպիի դիկտատուրայի» կառավարու– թյան և անգլ․ օկուպացիոն զորքերի հրա– մանատարության որոշմամբ Բաքվի կոմի– սարները «պետական դավաճանության մեղադրանքով» պետք է հանձնվեին ռազ– մադաշտային դատարանին և նախօրոք ընդունված վճռով գնդակահարվեին։ Սա– կայն նրանք չկարողացան այդ որոշումը անմիջապես իրականացնել, որովհետև անգլիացիներն ու Ցենտրոկասպիի կառա– վարողները թուրքական զորքերի հար– ձակման սպառնալիքի տակ սեպտ․ 14-ին խուճապահար հեռացան Բաքվից՝ բան– տում թողնելով կոմիսարներին։ Ձերբա– կալությունից ազատ մնացած մի խումբ բոլշևիկների ջանքերով օգոստ․ 14-ի լույս 15-ի գիշերը, քաղաքը թուրքական բան– դաների կողմից գրավվելուց երեք ժամ առաջ, Բ․ 26 կ․ բանտից ազատվեցին։ Կոմիսարները պետք է նավահանգըս– տում սպասող «Սևան» շոգենավով էվա– կուացվեին Աստրախան, սակայն նախա– տեսված պլանը ձախողվեց։ «Սևան» շոգե– նավը, թուրքական հրետանու կրակի մո– տենալու պատճառով, հեռացել էր բաց ծով։ Նրանց հաջողվեց տեղավորվել «Թուրքմեն» շոգենավում, որը գտնվում էր սովետական պարտիզանական ջոկատի հրամանատար Թ․ Ամիրովի տրամադրու– թյան տակ*և ուղևորվելու էր Աստրախան։ Բայց «Թուրքմենի» հակահեղափոխակա– նորեն տրամադրված հրամանատարական կազմի մի մասի, անգլ․ և մի քանի դաշնակ– ցական սպաների պահանջով, նավն ուղե– վորվեց Կրասնովոդսկ, ուր տնօրինում էին անգլիական օկուպացիոն զորքերը և տե– ղական էսեռական կառավարությունը։ Սեպտ․ 16-ին էսեռական իշխանություն– ները գնդապետ Բատինի և անգլ․ սպանե– րի ներկայությամբ, մատնիչների օգնու– թյամբ ձերբակալեցին կոմիսարներին։ Սեպտ․ 19-ի լույս 20-ի գիշերը ձերբա– կալվածներից առանձնացվեց 25 հոգի՝ այն ցուցակով, որ մնացել էր Դ․ Կորգա– նովի մոտ (Բաքվի բանտում, որպես ավագ, Կորգանովը ըստ այդ ցուցակի բաժանում էր դրսից ստացված պարենամթերքը)։ Կրասնովոդսկում այդ ցուցակը համարե– ցին կոմունայի ղեկավար գործիչների ցոլ ցակ, ավելացրեցին նաև «Թուրքմենի» նավապետ Թ․ Ամիրովին, և այսպիսով ստացվեց 26 հոգի, որոնք 1918-ի սեպտ․ 20-ի լուսաբացին գնդակահարվեցին։ Բ․ 26 կ–ի գնդակահարության մասին որո– շումը կայացվել է անգլ․ ռազմ, միսիայի (գեներալ Ու․ Մալեսոն, կապիտան Ռ․ Տիգ– Զոնս) և էսեռական կառավարության (Ֆ․ Ֆունւոիկով, Կուրիլյով, Ս․ Դրուժկին, Լ․ Զիմին, Վ․ Կուն) կողմից։ 1920-ի սեպտ․ 8-ին, Ախչա–Կումայի ավազուտներից կո– միսարների աճյունները տեղափոխվեցին Բաքու և հանդիսավոր պայմաններում հողին հանձնվեցին, վայրը անվանվեց «26 կոմիսարների հրապարակ»։ 1958-ին հրապարակում դրվել է հուշարձան (քան– դակագործ՝ Ս․ Մերկուրով)։ 1968-ին կա– ռուցվել է պանթեոն։ 26 կոմիսարների հիշատակը հավերժացվել է․ «Р․ 26 կ․» անունն են կրում քաղաքային շրջաններ (Բաքվում, Երևանում),հրապարակներ, Փո– ղոցներ (Բաքվում, Թբիլիսիում, Երևանում) և դպրոցներ Անդրկովկասի շատ քաղաք–