Բաքվի կոմիտեն։ 1904-ին Բաքվի կոմի– տեին կից կազմակերպվել է ս–դ․ <Հումմեթ> («Եռանդ») խումբը։ Բ–ի պրոլետարիատը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 1905–07-ի հեղափոխությանը։ 1905-ի նո– յեմբերին ստեղծվում է բանվորների դե– պուտատների Բաքվի սովետը, 1906-ի հոկտեմբերին՝ նավթարդյունաբերության բանվորների առաջին արհմիությունը։ 1917-ի հոկտ․ 31 (նոյեմբ․ 13)-ին Բ–ում հռչակվում է սովետական իշխանություն։ 1918-ի ապրիլի 25-ին ստեղծվում է Բաք– վի ժողկոմսովետը, որն իրագործում է սոցիալիստական մի շարք միջոցառում– ներ (տես Բաքվի կոմունա)։ 1918-ի հուլի– սի 31-ին, հակահեղափոխությունը Բ–ում ժամանակավորապես տապալում է սո– վետական իշխանությունը։ 1920-ի փետըր– վարին անլեգալ հրավիրված Ադրբեջանի կոմկուսի 1 համագումարը որոշել է սովե– տական իշխանության վերականգնման հա– մար նախապատրաստվել զինված ապըս– տամբության։ 1920-ի ապրիլի 28-ին Բ–ի պրոլետարիատը 11-րդ կարմիր բանակի օգնությամբ տապալում է մուսավաթական բուրժուա–նացիոնալիստական կառավա– րությունը և Բ–ում վերականգնում սովե– տական իշխանությունը։ Բ․ դառնում է Սովետական Ադրբեջանի մայրաքաղաքը։ Տնտեսությունը։ Բ–ում զարգացած է նավթի և գազի արդյունահանությունը, նավթաքիմ․, քիմ․, մեքենաշինական և մե– տաղամշակման արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Արդյու– նաբերության համախառն արտադրանքի ծավալը 1970-ին 1913-ի համեմատությամբ աճել է 28,1 անգամ։ Ադրբ․ ՍՍՀ արդյու– նաբերության համախառն արտադրանքի ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Բ–ին։ Քաղաքի արդյունաբերության հիմքը նավ– թի արդյունահանումն է (Բ–ի շրջակայքում՝ Ապշերոնյան թերակղզու վրա ու ծովային հրապարակներում) և նրա հետ կապված նավթաքիմիական համալիրի բոլոր ճյու– ղերի արդյունաբերությունը։ Նշանավոր են «Լենիննևթ», «Օրջոնիկիձենևթ», «Կի– րովնևթ», «Ազիզբեկովնևթ», «Ղարադաղ– նևթ», Նարիմանովի անվ․, 26 կոմիսարնե– րի անվ․ և ՍՄԿԿ XXII համագումարի անվ․ նավթահանքերը։ Կարևոր տեղ են գրա– վում էլեկտրատեխնիկական արդյունա– բերությունը, էներգետիկ մեքենաշինու– թյունը և սարքաշինությունը։ Զարգացած են ապակու և ճենապակու, անտառային և փայտամշակման, թեթև և սննդի արդյու– նաբերության ճյուղերը։ Բ–ի բեռնաշրջանառության զգալի մասը կատարվում է ծովով։ Երկաթուղիներով կապված է Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Երևանին Աստարայի հեսն,էլեկտրիֆիկաց– ված երկաթուղագծերով՝ մերձքաղաքային ֆաբրիկա–գործարանային կարևոր բնա– կավայրերի հետ (Բաքու–Սաբունչի էլեկ– տրիֆիկացված երկաթուղին առաջինն է ՍՍՀՄ–ում)։ Ունի օդային կանոնավոր կապ երկրի տասնյակ քաղաքների հետ։ Ներ– քաղաքային տրանսպորտում մեծանամ է մետրոպոլիտենի դերը (գործում է 1967-ից)։ ճարտարապետությունը։ Բ–ի հին մա– սը (այսպես կոչված ամրոցը կամ Իչերի– շահարը) միջին դարերում շրջապատված Շինարարների պողոտան Բ ա ք ու․ Վ․ Ի․ Լենինի անվան թանգարանը Երեանյան պողոտան Մետրոյի Նարիմանովի անվան կայարանը էր պարիսպներով և խանդակով (ներքին պարիսպների մնացորդները վերականգնը– վել են 1952–57-ին)։ Ամրոցի տարած– քում պահպանվել են՝ Սընըղ–կալա մինա– րեն (1078), Կըզ–կալասի աշտարակը (Կույ– սի աշտարակ, XII դ․), Շիրվանշահերի պալատի համալիրը (հիմնադրվել է XV^)։ Սովետական տարիներին, 1920-ական թթ․, ըստ գլխավոր հատակագծի վերակառուց– վել են հին շրջանները և ստեղծվել մի շարք հրապարակներ, որոնցով ձևավոր– վել է քաղաքի կենտրոնի ճարտարապետա– կան տեսքը։ 1930–40-ական թթ․ հասա– րակական կառույցներից են՝ Ադրբեջանի կոմկուսի ԿԿ և Ադրբ․ ՍՍՀ Մինիստրների սովետի շենքը, Նիզամիի անվ․ թանգա– րանը (երկուսն էլ՝ ճարտ․ Ս․ Ա․ Դադաշև և Մ․ Ա․ Հուսեյնով), Ա․ Մ․ Կիրովի անվ․ զբոսայգին՝ Ս․ Մ․ Կիրովի հուշարձանով (քանդակագործ՝ Պ․ Վ․ Սաբսայ)։ Ետպա– տերազմյան տարիներին կառուցվել են Կառավարական տունը (1952, ճարտ․ Լ․ Վ․ Ռուդնև, Վ․ Օ․ Մունց), Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետական ստադիոնը (1952, ճարտ․ Լ․ Ի․ Դոնսիորովսկի, Օ․ Մ․ Իսաև, Տ․ Ա․ Աերգեև), Ադրբ․ ՍՍՀ ԴԱ շենքերի համա– լիրը (1960-ական թթ․, ճարտ․ Մ․ Ա․ Հու– սեյնով), օդանավակայանը (1964, ճարտ․ Հ․ Ա․ Մեջիդով), կրկեսը (1967, ճարտ․ է․ Ա․ Իսմայլով, Ֆ․ Ռ․ Լեոնտևա), «Ին– տուրիստ» հյուրանոցը (1969, ճարտ․ Մ․ Ա․ Հուսեյնով) ևն։ Նշանավոր են՝ Նիզամիի (1949, քանդակագործ՝ Ֆ․ Հ․ Աբդուռահ– մանով), Վ․ Ի․ Լենինի (1955, քանդակա– գործ՝ Ջ․ Մ․ Կարյագդի) հուշարձանները, «Ազատագրություն» մոնումենտը (1960, քանդակագործ՝ Ֆ․ Հ․ Աբդուռահմանով), Ն․ Նարիմանովի հուշարձանը (1966–68, քանդակագործ՝ Հ․ Մ․ Կարյագդի), 26 կո– միսարների հիշատակիննվիրված անսամբ– լը (1968, ճարտ․ Դ․ Ա․ Ալեսքերով, Ա․ Ն․ Հուսեյնով, քանդակագործներ՝ Ի․ Ի․ Զեյ– նալով, Ն․ Մ․ Մամեդով, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1972)։ Մշակույթը։ Միջին դարերում, ինչպես Արևելքի ուրիշ շատ քաղաքներում, Բ–ում եղել են դպրոցներ և մեդրեսեներ։ Այստեղ կրթություն են ստացել Սեիդ Յահյա Բա– կուվին, Աբդուրռաշիդ Բակուվին և այլ նշանավոր գիտնականներ։ XIX դ․ 1-ին կեսից Բ–ում բացվել են նոր տիպի աշխար– հիկ դպրոցներ։ 1913–14 ուս․ տարում 115 դպրոցներում կրթվել է շուրջ 25 հզ․ սո– վորող։ Սովետական իշխանության տարիներին Բ․ դարձել է ՍՍՀՄ խոշոր մշակութային կենտրոններից մեկը։ Քաղաքն ունի 386 հանրակրթական դպրոց (265,5 հզ․ սովո– րող), 30 պրոֆտեխնիկական ուսումնարան (16,5 հզ․ սովորող), 28 միջնակարգ–մաս– նագիտական ուս․ հաստատություն (39,5 հզ․ սովորող), 10՜ բուհ (86,2 հզ․ ուսանող, 1969–70)։ Բ–ում գործում են Ադրբ․ ՍՍՀ ԴԱ և տասնյակ ԴՀԻ–ներ։ Քաղաքում կա 150 գրադարան (Մ․ Ֆ․ Ախունդովի անվ․ հանրապետական գրադարան, Ադրբ․ ՍՍՀ ԴԱ հիմնակազմ գրադարան ևն), 9 թան– գարան (Լենինի Կենտրոնական թանգա– րանի Բաքվի բաժանմունք, Մուստաֆաևի անվ․ արվեստների թանգարան, Ադրբե– ջանի պատմության թանգարան, Ադրբ․ գրականության Նիզամիի անվ․ թանգա– րան), 6 թատրոն (Մ․ Ազիզբեկովի անվ․ ադրբ․ պետական ակադեմիական դրամա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/348
Այս էջը սրբագրված չէ