Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/351

Այս էջը սրբագրված չէ

նակ։ Զինվորների շրջանում բոլշևիկյան ագիտացիա տարածելու համար աքսոր– վել է Լենայի ոսկու հանքերը։ 1912-ի գործադուլի ժամանակ ծանր վիրավորվել է։ 1916-ին փախել է Թիֆլիս։ 1917-ի Փե– տըրվարյան հեղափոխությունից հետո ընտ– րըվել է Թիֆլիսի բանվորական սովետի դեպուտատ, մայիսին մեկնելՊետրոգրադ, ուր մասնակցել է Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխությանը, հետա– գայում՝ նաև քաղաքացիական կռիվնե– րին։ 1921-ին Հայաստանում մասնակցել է դաշնակցականների փետրվարյան ավան– տյուրայի ջախջախմանը։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հե– տո աշխատել է որպես պարենմասնատըր– ման կոմիսար Նոր Բայազետի և Դարա– լագյազի գավառներում։ 1922–29-ին տըն– տեսական աշխատանքներ է տարել Լե– նինգրադում, 1929–42-ին՝ Երևանում։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշաններով։ Տ․ Գրիգոր րսն

ԲԵԳՅԱՆ Արմենակ Զուլֆիգարի [ծն․ 26․12․ 1910, գ․ Պարագա (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)], սովետա– կան իրավաբան։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1965), ՍՄԿԿ անդամ (1930)։ 1934-ին ավարտել է Մոսկվայի սովետական շի– նարարության և իրավունքի, 1938-ին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ները։ 1959-ից ՀՍՍՀ ԳԱ–ի փիլիսոփայության և իրավունքի ինստ–ի բաժնի վարիչն է։ Պարգևատրվել է Հայրենական պատերազ– մի II աստիճանի և Կարմիր աստղի շքա– նշաններով։ Երկ․ Միութենական ռեսպուբլիկաների իրա– վունքների ընդլայնումը և նրանց մերձեցումը, Ե․, 1963։ Образование и упрочение суверен– ного Советского армянского государства, Е․, 1962; Развитие Советской государственности в Армении, Е․, 1968; Ленин и советская на– циональная государственность, Е․, 1974․

ԲԵԳՈՆԻԱ (Begonia), բեգոնիաների ըն– տանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Թփեր (երբեմն՝ մագլցող), կիսաթփեր և խոտեր են՝ սողացող կամ պալարաձև հաստացած կոճղարմատներով։ Տերևներն անհամա– չափ են, գեղեցիկ երանգավորված (առանձնապես կուլտուրական տեսակնե– րը)։ Ծաղիկներն անկանոն են, միասեռ, միատուն։ Ծաղկապատյանի տերևները անհավասար են, վառ գունավորված, պտու– ղը տուփիկ է։ Հայտնի է Բ–ի մոտ 800 տեսակ՝ տարածված արևադարձային և մերձարևադարձային (բացի Ավս արա– լիայից) երկրներում։ Կան սենյակային և դեկորատիվ ձևեր։Տարբերում են թփային կամ կոճղեզավոր Բ․՝ վառ ծաղիկներով, և տերևավոր Բ․՝ գունեղ տերևներով։ Բազ– մանում է սերմերով, տերևային և ցողու– նային կտրոններով։ ՀՍՍՀ–ում սենյակա– յին ծաղկաբուծության մեջ աճեցվում են Բ–ի մի քանի մշակովի տեսակներ։

ԲԵԳՈՎԱՏ, քաղաք Ուզբեկական ՍՍՀ– ում։ Բեկաբադ քաղաքի նախկին (մինչև 1964-ը) անվանումը։

ԲԵԴԵԼՅԱՆ Հովակիմ Ղազարի [12․ 8․ 1874, Եկաաերինոդար (այժմ՝ Կրասնո– դար) – 14․ 7․ 1940, Երևան], հայ սովե– տական կենսաբան։ Միջնակարգ կրթու– թյունն ստացել է Դոնի Ռոստովի հայկա– կան հոգևոր սեմինարիայում, բարձրա– Հ․ Ղ․ Բեդելյան գույնը՝ Մոսկվայի Տիմիրյազևի անվ․ գյու– ղատնտեսական ակադեմիայում։ Աշխա– տել է Պետերբուրգում, Մյունխենում, Փա– րիզում, Բեռլինում, Կոպենհագենում։ 1904-ին Փարիզում պաշտպանել է դոկտո– րական դիսերտացիա և վերադարձել Ռու– սաստան։ Աշխատել է Ցալթայի բուսաբա– նական այգում, ապա՝ հրավիրվել Թիֆլի– սի պոլիտեխնիկական ինստ․՝ որպես բուսաբանության պրոֆեսոր։ 1923-ին տե– ղափոխվել է Երևան և աշխատանքի անցել պետական համալսարանում, որտեղ մին– չև կյանքի վերջը ղեկավարել է բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Բ–ի աշխատանքները հիմնականում նվիր– ված են կակտուսների հերձանցքների անատոմիական կազմության, սուկուլենտ բույսերի գոլորշիացման, չորադիմացկու– նության հարցերին։ Դրել է «Բույսերի անատոմիա» (1935), «Բույսերի ֆիզիոլո– գիա» (1940) դասագրքերը, կատարել թարգմանություններ։

ԲԵԴԻԼ Միրզա Աբդուլքադիր (1644, Բենգալիա – 1721, Դելի), պարսկալեզու հնդիրանական բանաստեղծ, վփլիսոփա։ 1685-ից ապրել և ստեղծագործել է Դելիում։ Սուֆիզմի, հնդկական միստիցիզմի ծայ– րահեղ հայացքներից («Զարմանքի թալիս– ման», 1669, «Մեծ օվկիանոս», 1681, պոեմ– ներ) հասել է պանթեիստական, հումա– նիստական գաղափարախոսության, մո– տեցել մատերիալիստական աշխարհա– յեցողության («Իմացության Մինա», պոեմ, «Չորս տարր», հուշագրություն, 1711 –12)։ «ճանաչում» (1712) պոեմում դա տապ ար– տել է բռնակալությունը, կրոնական փա– րիսեցիությունն ու սոցիալական անար– դարությունը։ Դրել է գազելներ և քառյակ– ներ, որոնք ունեն կենսափիլիսոփայական արժեք։ Բ–ի պոեզիան զգալի ազդեցու– թյուն է թողել հետագա պարսկալեզու գրականության վրա։ Լ․ Շեխոյան

ԲԵԴԼԵՆԴ (անգլ․ bad lands – վատ հողեր), ձորակա–խանդակային բարդ ցան– ցով խիստ մասնատված լեռնային ռելիեֆ։ Առաջանում է ցածրադիր ւեռնային և նա– խալեռնային շրջաններում կիսաանապա– տային կլիմայի պայմաններում։ Մեծ տա– րածում ունի Միջին Ասիայում, Անդրկով– կասում, Իրանում։ ՀՄՍՀ–ում տարածված է Արարատյան դաշտը հս–արլ–ից պարփա– կող նախալեռներում։ Լ․ Զոհրաբյան

ԲԵԴՆԻ Դեմյան [Պրիդվորով և ֆ ի մ Ալեքսեևիչ, 1(13)․ 4․ 1883, գ․ Դուբովկա, Պերսոնի նահանգ –25․ 5․ 1945, Բարվիխա, Մոսկվայի մարզ], ռուս սովետական բանաստեղծ, հասարակա– կան գործիչ, սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից։ ՍՄԿԿ անդամ 1912-ից։ 1911-ին բոլշևիկյան «Զվեզդա» («Звезда») թերթում հրատարակել է «Դեմյան չքավոր– մուժիկ վտանգավոր» բանաստեղծությու– նը, որտեղից և՝ նրա գրական անունը։ Վ․ Ի․ Լենինը գնահատել է Բ–ու ստեղծա– գործության ագիտացիոն նշանակությունը։ 1917-ին «Հողի, ազատության և բանվորա– կան բախտի մասին» չափածո վիպակում պատկերել է իմպերիալիստական պատե– րազմի տարիներին մասսաների հեղափո– խական վերելքը, բոլշևիկների հաղթանա– կը։ 20-ական թթ․ նշանակալից երկերից են «Դլխավոր փողոցը» (1922) պոեմը, Վ․ Ի․ Լենինին նվիրված բանաստեղծու– թյունները («Ձյան փաթիլները», «Ոչ ոք չգիտեր»)։ Բ․ բեղմնավոր գործունեություն է ծավալել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Բ–ու ստեղծագործությունըt բարերար ազդեցություն է ունեցել ռուս սովետական պոեզիայի զարգացման վրա, նպաստել պոետական լեզվի դեմոկրա– տացմանը, առակի ժանրի թարմացմանը։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–8, М․, 1963–65; Ոտա– նավորներ և առակներ, Ե․, 1933։ Բանաստեղ– ծություններ, առակներ, պոեմներ, Ե․, 1964։ Գրկ․ Бразуль И․ Д․, Демьян Бед– ный, М․, 1967․

ԲԵԴՎԻՆՆԵՐ (արաբ․ բադաուին – ш- նապատի բնակիչ), Առաջավոր Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի վաչկատուն և կիսավաչկատուն անասնապահ արաբնե– րը։ Երբեմն Բ․ կոչում են նաև արաբական այն ցեղերին, որոնք համատեղում են անասնաբուծությունը երկրագործության հետ։ ԲԵԴՐ Էլ–Ջեմալի Էլ–Արմանի (ծն․ թ․ անհտ․ –1094), հայազգի արաբական վե– զիր և զորահրամանատար։ Սկզբում եղել է ճորտ, ապա, աչքի ընկնելով կռիվներում, զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ։ Երկու անգամ (1063-ին և 1066-ին) նշանակ– վել է Դամասկոսի կառավարիչ։ Ունեցել է անձնական զորագունդ՝ մեծ մասամբ կազմված հայերից։ 1073-ի վերջերին Եգիպ– տոսի Մուսթանսիր խալիֆան Բ–ին հրա– վիրել է ստանձնելու վեզիրի պաշտոնը՝ երկրի համար դժվարին վիճակում։ Բ․ սանձահարել է խոշոր ֆեոդալներին, որոնք պատճառ էին դարձել Եգիպտոսում տիրող կամայականությանը, խաղաղեցրել երկի– րը, կայունացրել նրա տնտեսությունը։ Բ–ի օրոք բարգավաճել է հայկ․ գաղութը, հիմնվել են եկեղեցիներ ու վանքեր։ Նրա հրամանով կառուցվել են զանազան շինու– թյուններ, դրանց մի մասը (հին Կահիրեի երեք մեծ դարպասները, պարսպի մի հատ– վածը, Էլ–Ջույուշի մզկիթը) տակավին կանգուն են։ Բ–ին հաջորդել է որդին՝ Աֆդաւ Շահնշահը։ Բ–ի գործունեության մասին գովեստով են խոսել արաբ և օտար– ազգի պատմիչները։ Գրկ․ Մըսրլյան Դ․, Ականավոր հա– յեր Եգիպտոսի մեջ, Կահիրե, 1947։

ԲԵԴՐՈՍՈՎ Ռուբեն Սերգեյի [28․ 9(11․ 10)․ 1905, Արմավիր, Հյուսիսային Կով– կաս – 20․ 9․ 1974, Երևան], հայ սովետա– կան նկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1929-ին ավարտել է Երևանի գեղարվես– տական ուսումնարանը, 1936-ին՝ Համա– ռուսական գեղարվեստի ակադեմիայի գե– ղանկարչության, քանդակագործության և