գոյին (Ա․ վան Հասելտ, «Դարնան ծաղիկներ», 1834)։ Ազգային հերոսական անցյալը նկարագրված է Ա․ Մոկի «Ծովային գյոզեր․․․» (1827) և այլ պատմավեպերում։ Ազգային պատմության իրադարձություններին են նվիրված ժ․ դը Սենժենուայի և ժ․ Բ․ Կոմանսի վեպերը։ Բուրժ․ հեղափոխությունը Բելգիայում (1830) նպաստեց ռեալիզմի և սոցիալական թեմայի զարգացմանը։ Թ․ Վյոստենրադը ստեղծեց քաղաքական, հակապատերազմական ռեալիստական բնույթի քնարերգություն («Դոմնային վառարան», 1844)․ Է․ Վակենը ժողովուրդների միասնության կոչ էր անում «Ֆանտազիաներ» (1845) ժողովածուում։ Դրական շարժման վրա զգալի ազդեցություն գործեցին 50–60-ական թթ․ ֆրանս․ հանրապետական–վտարանդիները։ Այդ շրջանի նշանավոր գրական հուշարձանը Շ․ դը Կոստերի «Ուլենշպիգելի լեգենդը» (1867) ստեղծագործությունն է։ 1880-ական թթ․ գրողներից աչքի են ընկել Կ․ Լեմոնիեն, Է․ Վերհառնը, ժ․ Ռոդենբախը։ Կ․ Լեմոնիեի («Արյունախումը», 1866), Ժ․ Էկաուտի («Նոր Կարթագեն», 1888) վեպերում սուր քննադատության ենթարկվեց բուրժ․իրականությունը։ 1890-ական թթ․ բելգ․ գրականության մեջ լայնորեն արմատավորվեց սիմվոլիզմը (Մ․ Մետեռլինկ, Ա․ Մոկել և ուր․)։ է․ Վերհառնը 90-ական թթ․ հաղթահարեց սիմվոլիստական սուբյեկտիվիզմը։ Հեղափոխական տրամադրությամբ են աչքի ընկնում միջազգային ճանաչում ստացած նրա լավագույն գրքերը՝ «Հրեշ քաղաքներ» (1895), «Խելահեղ ուժեր» (1902), «Բազմաձև շողարձակում» (1906)։tXX դ․ սկզբին գերակշռում էր այսպես կոչված «մարզային» վեպը, որը պատկերում էր Բելգիայի զանազան շըրջանների բարքերն ու կենցաղը։ 1920-1930-ական թթ․ սոցիալական վեպի զարգացմանը նպաստեցին Ֆ․ Էլենսը, Կ․ Բյուռնոն, Ժ․ Լինցեն։ Ա․ էյգեսպարսի պոեզիան հագեցած էր հեղափոխական գաղափարներով։ Ֆ․ Կրոմելինկի հոգեբանական դրամաներում («Մեծահոգի եղջյուրակիրը», 1921) զուգակցվում էին կատակերգությունն ու ողբերգությունը։ Հիտլերյան օկուպացիայի շրջանում հակաֆաշիստական, հայրենասիրական մոտիվներ էին հնչեցնում ժ․ Բլիկը, ժ․ Վարենը, Շ։ Մուասը, Դ․ Շայներտը, Ի․ Դասելը։ Ժամանակակից բելգ․ գրականությունը բազմաժանր է։ Առաջադեմ գրողներ Մ․ Կարեմը, Ժ․ Նորժը, Ա․ Բեռնիեն, ժ․ դը Բոշերը և ուր․ պայքարում են խաղաղության համար՝ հենվելով անցյալի ազգային գրականության ավանդույթների վրա։
Ֆլամանդերեն գրականությունը։ Մինչև XVIII դ․ սկիզբը եղել է նիդերլանդականի մի մասը։ XVI դ․ վերջից Նիդերլանդիայի մշակույթի կենտրոնը տեղափոխվել է հյուսիս, բայց Հվ․ Նիդերլանդներում (այժմ՝ Բելգիա) գրականությունը զարգանում էր նիդերլանդերեն, որը XVIII դ․ կոչվեց ֆլամանդական։ Հայտնի են Յ․ Հարդյոյնի «Իսկական սեր Ռոզամունդայի նկատմամբ» (1613) սոնետները, Ա․ Պոյրտերսի «Դիմակը պատռված է ամբողջ աշխարհի առջև» (1644) կրոնաքաղաքական վեպը։ Ազգային–դեմոկրատական վերելքը նպաստեց ֆլամանդական մշակույթի վերածննդին։ Բանաստեղծպատմաբան Յա․ Ֆ․ Վիլեմսը հայրենասիրական բանաստեղծություններում («Բելգիացիներին», 1818) երգել է ֆլամանդական ժողովրդի հերոսական անցյալը։ Խ․ Կոնսիանսը պատմական և սոցիալկենցաղային վեպերում («Ֆլանդրիայի առյուծը», 1838) հանդես է եկել որպես ռեալիստական ուղղության հիմնադիր։ XIX դ․ 2-րդ կեսին զարգացավ դեմոկրատական գրականությունը, սկզբնավորվեց քննադատական ռեալիզմը (Դ․ Մլեկս, Ա․ Բերգման, Վ․ Լովելինգ, Ա․ Վազենար)։ Ս․ Բյոյսեի և Ս․ Ատրյովելսի ստեղծագործությունները նվիրված են ֆլամանդական գյուղացիության կյանքին։ Է․ դը Բոմը «Բեկորներ» (1898) առաջին հոգեբանական վեպի հեղինակն է։ Նատուրալիզմի ուղղությամբ է զարգացել կապիտալիստական քաղաքը պատկերող վեպերի հեղինակ Լ․ Բակելմանսի ստեղծագործությունը։ XX դ․ սկզբին սկսեցին առաջատար դեր խաղալ դեկադենտական դպրոցները։ Խ․ Տեյրլինկը պատկերում էր անհատապաշտ մտավորականի հիվանդոտ հոգեբանությունը («Յոհան Դոկսա», 1917)։ Ա․ Վերմայլենը հեղինակն է «Հավերժական ջհուդ» (1906) միստիկա–սիմվոլիստական վեպի։ 1920–30-ական թթ․ սոցիալիստական շարժումը մեծ ազդեցություն է ունեցել մի շարք գրողների վրա (Ռ․ դը Կլերկ, Լ․ Զիլենս, Վ․ էլսխոտ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի խումբ առաջադեմ գրողներ հանդես եկան հանուն խաղաղության ու դեմոկրատիայի։ Լ․ Պ․ Բոնը «Մոռացված փողոցներ» (1946) և այլ սոցիալական վեպերում մերկացրել է բուրժ․ աշխարհը, Մ․ Դեյզեն «Մրբազան զայրույթ» (1952) գրքում պատմել է բելգ․ ժողովրդի հերոսական դիմադրության մասին՝ ընդդեմ ֆաշիստների։ Պ․ վան Ակենը «Միայն մեռածները կարող են փրկվել» (1947) վեպում մերկացրել է ֆաշիզմը։ Մ․ Բրատը իր բանաստեղծություններում կոչ է արել սոցիալական արդարության։
XIII․ ճարտարապետությունը և կերպարվեստը
Բ–ի տարածքում պահպանվել են կելտական և հին հռոմեական արվեստի հուշարձաններ։ XI–XII դդ․ գերիշխել է ռոմանական ոճը (եկեղեցիներ Լիեժում և Տուռնեում, ֆլանդրյան կոմսերի դղյակը Գենտում), XIII-XIV դդ․՝ գոթական ոճը (տաճարներ Բրյուգգեում, Դենտում, Բրյուսելում, Անտվերպենում, քաղաքային ամրություններ)։ XV դ․ մինչև XVI դ․ 1-ին կեսը ծաղկում է ապրել աշխարհիկ ոգով ուշ գոթական ճարտարապետությունը (Բրյոաելի, Կորտրեյկի, Լյովենի, Մուդենարդեի ռատուշաները)։ XVI դ․ Բ–ի ճարտարապետությունում գերիշխել են Վերածննդի սկզբունքները։ XIII–XVI դդ․ կազմավորվել են Բրյուսելի, Անտվերպենի, Գենտի, Բրյուգգեի կենտրոնների ճարտ․ անսամբլները։ XVII դ․ ճարտ․ մեջ համադրվել են ազգային ավանդույթները և իսպանական ու իտալական բարոկկոյի առանձնահատկությունները (նեղ, բարձր տներ, եռանավ բազիլիկ եկեղեցիներ, ռոտոնդաներ, հարուստ զարդարանք)։ XVIII դ․ ուժեղացել է ֆրանս․ և ավստրիական կլասիցիզմի սկզբունքների ներթափանցումը։ XIX դ․ ձևավորվել է բելգ․ ինքնուրույն ճարտարապետությունը (ճարտ․ Լ․ Ռուլանդ)։ Դարավերջին Բ․ դառնում է «մոդեռն» ճարտ․ ոճի հայրենիքը (Հ․ վան դե Վելդե, Վ․ Օրտա)։ Ռացիոնալիստական որոնումներն սկսվել են առաջին համաշխարհային պատերազմից հետո (ճարտ․ Հ․ Հոստեի, Լ․ վան դեր Մվալմենի, Վ․ Բուրժուայի նախագծած ավանները, Է․ վան Ավերբեկեի, Ս․ Յասինսկիի, Ժ․ Մաուտսխենի կառույցները)։ 1920-ЗО-ին ազդեցիկ է եղել նոր դասական ուղղությունը։ ժամանակակից ճարտարապետներից հայտնի են Հ․վան Քյոյքը, Ռ․ Բրամը, Մ․ Բրենֆոն, Լ․ Ատեյնենը։ Բրյուսելում, Անտվերպենում, Լիեժում ստեղծվել են բազմահարկ կամ խառը կառույցներով հասարակական կենտրոններով միկրոշրջաններ։ Բ–ի գյուղական ավանդական կառույցները պարզ են, համարյա առանց զարդարանքի։
Արագ հարստացած առևտրա–արդ․ միջնադարյան քաղաքները եղել են Բ–ի մշակութային կենտրոնները։ XI –XII դդ․ տիրապետել է ռոմանական ոճը (Մաասի հովտի ոսկերչությունն ու բրոնզի ձուլման արվեստը), XIII-XIV դդ․՝ գոթական ոճը (շքամուտքերի քանդակները, հաստոցային գեղանկարչություն, որմնանկարչություն, մանրանկարչություն)։ XV–XVI դդ․ 1-ին կեսին կազմավորվել են Նիդերլանդական Վերածննդի հիմնական կենտրոնները, որի հիմնադիրը եղել է Յան վան է|քը։ XVI դ․ Վերածննդի սկզբունքները հաղթանակել են ճարտարապետության, քանդակագործության և դեկորատիվ արվեստի մեջ։ 1566–1609-ին Նիդերլանդական բուրժ․ հեղափոխությունից հետո Բ–ի արվեստը կազմավորվել է որպես ինքնուրույն դպրոց և մինչև XVIII դ․ վերջը կոչվել է ֆլամանդական։ Գեղանկարչության մեջ որոշիչ դեր է խաղացել Պ․ Պ․ Ռուբենսըն իր օգնականներով ու հետևորդներով (Ա․ վան Դեյք, Յա․ Յորղանս, Ֆ․ Անայդերս, Լ․ վան Ուդեն)։ Ֆլամանդական ռեալիզմի մյուս ճյուղի ներկայացուցիչները կենցաղային պատկերների և բնանկարների հեղինակներ են (Ա․ Բրաուեր, Դ․ Տենիրս, Յա․ Սիբերեխաս, Յո․ դե Մոմպեր, Յա․ Բրեյգել «Թավշյա»)։ XIX դ․ 2-րդ քառորդի ռոմանտիկական դպրոցը (գեղանկարիչներ՝ Դ․ Վապպերս, Լ․ Դալլե, քանդակագործ՝ Վ․ Դեֆս) հետագայում տեղի է տվել սալոնային ակադեմիզմին։ Մակայն, բելգ․ ռոմանտիկներն են մասամբ նախապատրաստել դեմոկրատական ռեալիզմի բուռն զարգացումը XIX դ․ 2-րդ կեսին (Շ․ դե Դրուի, Հ․ դե Բրաքելերի, Յա․ Մտոբբարտսի քաղաքային և գյուղական կենցաղային պատկերները, Լ․ Դյուբուայի և Ի․ Բուլանժեի բնանկարները), որի ներկայացուցիչները 1868-ին միավորվել են «Գեղարվեստի ազատ ընկերություն»-ում։ Խոշոր ռեալիստ Կ․ Մենիեի գեղանկարչական և քանդակագործական աշխատանքներում պատկերված են աշխատավոր մարդիկ։ Ռեալիզմի ավանդույթները համադրվել են գեղանկարիչներ Է․ Կլաուսի, Ա․ Էվենեպուլի, Թ․ վան Ռեյսելբերգեի իմպրեսիոնիստական թռու–