ԲԵԼԳՐԱԴԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1961 , տես Չմիացած երկրներ։
ԲԵԼԵՄՆԻՏՆԵՐ (հուն․ Рβέλоς – սլաք), Belemnitida, գլխոտանի փափկամորթների ներքին խեցավորների ենթադասին պատկանող կենդանիների մահացած խումբ։ Ապրել են քարածխային ժամանակաշրջանից մինչև պալեոգեն։ Արտաքուստ նման են եղել ժամանակակից կալմարներին։ Բ․ ապրել են նորմալ աղիության ծովային ջրերում, եղել են արագաշարժ և գիշատիչ կենդանիներ, երկարությունը հասել է մինչև 2,5 մ։ Տեսակների բազմազանության (մոտ 50 սեռ), կարճ երկրաբանական և լայն աշխարհագրական տարածման շնորհիվ Բ․ կարևոր «ղեկավարող բրածոներ» են յուրայի և կավճի նստվածքների համար։
ԲԵԼԵՆ (Belem) կամ Պ ա ր ա (Раrа), քաղաք Բրազիլիայի հյուսիսում, Պարա նահանգի վարչական կենտրոնը։ 571 հզ․ բն․ (1968)։ Առևտրաբաշխիչ կենտրոն և խոշոր նավահանգիստ է Պարայի գետաբերանում։
ԲԵԼԵՏՐԻՍՏԻԿԱ (ֆրանս․ belles let- tres – գեղեցիկ գրականություն), գեղարվեստական արձակ ստեղծագործությունների (պատմվածք, վեպ, վիպակ ևն) հավաքական անվանում։ Արձակագիր գրողին անցյալում հաճախ կոչում էին բելետրիստ։ Ներկայումս «Բ․» տերմինը ձեռք է բերել որոշ բացասական իմաստային երանգ։ Այդպես երբեմն անվանում են գրական այն երկերը, որոնք չունեն խոր բովանդակություն և թեթև ընթերցանության նյութ են։
ԲԵԼԻ Անդրեյ, Բ ու գ ա և Բորիս Ն ի կ ո լ ա և ի չ [14 (26)․10․ 1880, Մոսկվա – 8․ 1․ 1934, Մոսկվա], ռուս գրող, սիմվոլիզմի տեսաբան։ Տպագրվել է 1901-ից։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուում՝ «Ոսկին լազուրում» (1904), իդեալականացրել է նահապետական ժամանակները։ Ռիթմիկ արձակով գրված «հերոսական» (1900, հրտ․ 1903, «հյուսիսային սիմֆոնիա» խորագրով), «Դրամատիկական» (1902), «Վերադարձ» (1905), «Զյունահողմերի սկահակ» (1908) սիմֆոնիաները կրել են անկումայնության կնիք։ 1905-07-ի հեղափոխության ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերել ժամանակի հասարակական խնդիրների նկատմամբ («Մոխիր», 1909, բանաստեղծությունների ժողովածու)։ «Պետերբուրգ» վեպում (1913–14, վերամշկ․ հրտ․ 1922) երգիծել է բուրժ․ Պետերբուրգը, սակայն հեղափոխական շարժումները պատկերել է աղավաղված։ ՝Հետաքրքիր են «Երկու հարյուրամյակի սահմանագծում» (1930), «Դարասկզբին․ հիշողություններ» (1933) և «Երկու հեղափոխությունների միջև» (1934) հուշագրությունները, որոնք պատկերում են XX դ․ ռուս մտավորականության գաղափարական կյանքը։ Եղել է Հայաստանում, գրել ակնարկ նրա մարդկանց, մշակույթի մասին։ Երկ․ Собр․ соч․, т․ 4, 7, [М․], 1917; Александр Блок и Андрей Белый, Переписка, М․, 1940; Армения, «Красная новь», в кн․։ Глазами друзей, Е․, 1967․
ԲԵԼԻԱՇՎԻԼԻ Ակակի Իոնի [11(24)․ 4․ 1903, Ճիաթուրա – 14․ 12․ 1961], վրացի սովետական գրող։ Սովորել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ–ում (1921-ից)։ 1937-ին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն, որն արտացոլում է վրաց ժողովրդի կյանքի մի շարք բնորոշ կողմերը։ 1942–47-ին գրել է «Բեսիկի» պատմավեպը՝ նվիրված բանաստեղծ և քաղաքական գործիչ Բեսիկիին։ Այն պատկերում է XVIII դ․ վրաց ժողովրդի ազատագրական պայքարը թուրք և պարսիկ նվաճողների դեմ։ «Լեռնանցք» (1956) վեպը նվիրված է սովետական երիտասարդության դաստիարակության խնդիրներին։ «Ռուսթավի» (մաս 1–2, 1959–60) վեպում ներկայացրել է արդ․ քաղաքի աշխատանքային առօրյան։ Հեղինակ է նաև մի շարք կինոսցենարների։
Գրկ․ Բելյաշվիլին Ա, գրողներ, Տ.-1-6, Թբ., 1963-73: Վրաց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961, էջ 524-28։
ԲԵԼԻԶ (Belize, մինչև 1973-ի հունիսի 1-ը՝ Հոնդուրաս բրիտանական), երկիր Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ծովի ափին, Յուկատան թերակղզու արևելյան մասում։ Մահմանակից է Մեքսիկային և Դվատեմալային։ Արլ–ից ողողվում է Կարիբյան ծովով։ Մեծ Բրիտանիայի տիրույթն է։ Տարածությունը 23 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 130 հզ․ (1972)։ Վարչական կենտրոնը Բելմոպանն է։ Բաժանվում է վարչական 6 օկրուգի։ Բ․ ունի ներքին ինքնավարություն։ Նահանգապետ նշանակում է բրիտանական թագուհին։ Դործադիր իշխանությունն իրականացնում է մինիստրների կաբինետը՝ պրեմիեր–մինիստրի գլխավորությամբ, օրենսդրական օրգանը Ազգային ժողովն է։ Բ–ի տերիտորիայի մեծ մասը ցածրադիր հարթավայր է (լճերով և ծովալճակներով), հվ–ում Մայա լեռներն են (բարձրությունը մինչև 1122 մ)։ Կլիման արևադարձային պասատային է։ Միջին ամսական ջերմաստիճանը 25°-27°C է, տարեկան տեղումները՝ մոտ 2000 մմ։ Առավել նշանավոր են Ռիո Օնդո և Բելիզ գետերը։ Բնակչության գերակշռող մասը նեգրեր են, մուլատներ և մետիսներ։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, օրացույցը՝ գրիգորյանականը։ Մեծ քաղաքներն են Բելիզը, Ատան Կրիկը, Կորոսալը։ Բ–ի տարածքը մինչև XVI դ․ բնակեցված էր հնդկացի ցեղերով։ XVI դ․, երբ Իսպանիան նվաճեց Կենտրոնական Ամերիկան, Բ-ի հս․ մասը մտավ «Նոր Իսպանիայի» (Մեքսիկա) մեջ, իսկ հվ-այինը՝ Գվատեմալա գեներալ–կապիտանության մեջ։ 1638-ից Բելիզ գետի ափին երևան եկան անգլ․ առաջին բնակավայրերը։ XVII–XVIII դդ․ բազմաթիվ ընդհարումներ տեղի ունեցան անգլ․ նորաբնակների և իսպ․ իշխանությունների միջև։ 1763-ի փարիզյան և 1783-ի վերսալյան համաձայնագրերով անգլիացիները իրավունք ստացան զբաղվելու անտառարդյունաբերությամբ։ 1840-ից անգլիացիները Բ․ անվանեցին Հոնդուրաս բրիտանական, իսկ 1862-ից այն պաշտոնապես հռչակվեց անգլ․ գաղութ։ Անգլ․ տիրապետության հետևանքով երկիրը վերածվեց մետրոպոլիայի հումքային կցորդի։ Գաղութային լծի դեմ ուղղված ժողովրդական պայքարը, որն առանձնապես ուժեղացավ 1930-ական թթ․ սկսած, Մեծ Բրիտանիային ստիպեց Բ–ին շնորհել (1964) ներքին ինքնավարություն։ Բ․ ագրարային թույլ զարգացած երկիր է․ կախման մեջ է անգլիական և ամերիկյան կապիտալներից։ Բնակչության մոտ 40%–ը զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Հողատարածության մեծ մասը պատկանում է արտասահմանյան ընկերություններին։ Արտահանության համար մշակում են շաքարեղեգ, ցիտրուսային կուլտուրաներ, կոկոսյան արմավենի, անանաս, բանան։ Սպառողական հիմնական կուլտուրաներն են բրինձը, եգիպտացորենը և լոբին։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, ծովափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ։ Համեմատաբար