զարգացած են անտառային և սննդի արդյունաբերությունը։ Արդ․ հիմնական կենտրոնն ու նավահանգիստը Բելիզն է։ Երկրի խոշոր օդանավակայանը՝ Ստենլի Ֆիլդն է։ Բ․ զբոսաշրջիկության կարևոր վայր է։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է։ Արտահանում է շաքարի հումք, մրգահյութ, ցիտրուսներ, մրգի պահածոներ, արժեքավոր անտառանյութ, ձուկ, ներմուծում է տրանսպորտային միջոցներ, արդ․ հումք, կիսաֆաբրիկատներ, քիմիական ապրանքներ, վառելիք։ Առևտրական հիմնական գործընկերներն են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճամայկան։ Դրամական միավորը Բ–ի դոլարն է։ Բ-ի 4 դոլարը = է 1 ֆունտ ստեռլինգի։
ԲԵԼԻՆՍԿԻ Վիսարիոն Դրիգորևիչ [30․ 5 (11․ 6)․ 1811, Սվեաբորգ, Ֆինլանդիա-26․ 5 (7․ 6), 1848, Պետերբուրգ], ռուս գրական քննադատ, հրապարակախոս։ Հայրը՝ Կրոնշտադի նավատորմի բուժակ։ 1816-ին Բ-ի ընտանիքը տեղափոխվել է Պենզայի նահանգի Չեմբար (այժմ՝ Բելինսկի) քաղաքը։ Սովորել է նախ տեղի ուսումնարանում, ապա՝ Պենզայի գիմնազիայում, 1829–32-ին՝ Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որտեղից հեռացվել է ճորտատիրության դեմ ուղղված «Դմիտրի Կալինին» դրաման գրելու համար (դասախոսություններին չհաճախելու և քննությունը չհանձնելու պատրվակով)։ Աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել այդ տարիներին համալսարանում գործող «Ստանկևիչի խմբակը», որտեղ քննարկվում էին փիլ․ և հասարակական հարցեր։ 1833-ից աշխատակցել է Մոսկվայում հրատարակվող «Տելեսկոպ» («Телескоп») հանդեսին և նրա հավելված «Մոլվա» («Молва») շաբաթաթերթին, որի էջերում 1834-ին տպագրել է «Դրական երազանքներ» առաջին մեծ հոդվածը։ 1838–39-ին աշխատակցել է «Մոսկովսկի նաբլյուդատել» («Московский наблюдатель») հանդեսին, 1839-ին տեղափոխվել Պետերբուրգ և թղթակցել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные Записки»), իսկ 1846-ից՝ «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրերին։ 1847-ին բուժվելու նպատակով մեկնել է արտասահման, գրել իր հայտնի նամակը Դոգոլին, որը դարձավ Բ-ու ամբողջ գրական գործունեության և հասարակական հայացքների հանրագումարը։ 40-ական թթ․ Բ․ հանգել է հեղափոխական–դեմոկրատիզմի գաղափարներին՝ ընդունել է հասարակությունը գյուղացիական ապստամբությամբ վերափոխելու անհրաժեշտությունը։ Նա, Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ, արտահայտել է ճորտ գյուղացիության տրամադրությունները և դարձել ռուս «ազատագրական շարժման մեջ ազնվականներին ռազնոչինեցների կողմից լիովին դուրս մղելու նախորդը» (Երկ․, հ․ 20, էջ 298)։ Բ․ ամենից ավելի զբաղվել է գրականության և գեղագիտության հարցերով՝ միաժամանակ հանդես գալով որպես գրականության պատմաբան, քննադատ և տեսաբան։ Տվել է իր ժամանակի ռուս գրականության, մասնավորապես Պուշկինի, Դոգոլի, Լերմոնտովի, Կռիլովի, Կոլցովի և շատ ուրիշների ստեղծագործության բազմակողմանի, խոր վերլուծությունը։ Նրա գնահատականները դարձել են այդ գրողների հասարակական ըմբռնման հիմքը և իրենց նշանակությունը պահպանել մինչև այսօր։ Հատկապես նշանակալից են Բ-ու «Ռուսական պատմվածքի և Դոգոլի պատմվածքների մասին», «Լերմոնտովի բանաստեղծությունները», «Պոեզիայի բաժանումը սեռերի և տեսակների», «Ճառ քննադատության մասին», «Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները», «Հայացք 1847 թ․ ռուս գրականության վրա» հոդվածները։ Բ-ու գրականագիտական տեսությունը հենվում է երկու հիմնական դրույթների՝ ժողովրդայնության և ռեալիզմի սկզբունքների վրա։ Հակադրվելով «պաշտոնական ժողովրդայնության» տեսությանը՝ նա ժողովրդայնությունը կապում էր կյանքի ճշմարտացի արտացոլման, ցարական–ճորտատիրական իրականության այլանդակ կողմերի մերկացման հետ։ Բ․ առաջինն Էր, որ խորապես իմաստավորեց ռուս և արևմտաեվրոպական գրականության մեջ կլասիցիզմից և ռոմանտիզմից դեպի ռեալիզմ կատարված անցյալ դարի 30-40-ական թթ․ մեծ շրջադարձը։ Վերջինիս մեջ տեսնում էր իր ժամանակի գրականության մայրուղին, ժողովրդի առաջադիմությանը նպաստող արվեստը։ Ռեալիզմի տեսությունը Բ․ հանրագումարի բերեց 40-ական թթ․ Գոգոլի և նրա հետևորդների (Դոստոևսկի, Նեկրասով, Տուրգենև, Գրիգորովիչ, Դոնչարով և ուրիշներ) սկզբնավորած «Նատուրալ դպրոցի» պաշտպանության և տեսական հիմնավորման ընթացքում։ Ռեալիզմի և ժողովրդայնության դիրքերից է արտահայտել գրականության այնպիսի հիմնական պրոբլեմներ, ինչպիսիք են տիպականությունը, ձևի և բովանդակության, գեղարվեստականության, ողբերգականի և կատակերգականի, գրական ժանրերի զարգացման հարցերը։ Հատկապես ընդգծել է ժամանակակից գրականության մեջ արձակ ժանրերի՝ վեպի և պատմվածքի, իբրև կյանքի ռեալիստական արտացոլման առավել համարժեք ձևերի, նշանակությունը։ Բ․ պայքար է սկսել «արվեստը արվեստի համար» հակաժողովրդական տեսության դեմ։ Իր փիլ․ սոցիոլոգիական և գեղագիտական հայացքներով նշանակալից ազդեցություն է գործել ռուս գրականության և ամբողջ հասարակական մտքի հետագա զարգացման վրա։ Դերցեին, Չերնիշևսկու և Դոբրոլյուբովի հետ դարձավ ռուսական սոցիալ–դեմոկրատիայի անմիջական նախորդը։ Սկսած անցյալ դարի 50-60-ական թթ․ մեծ է եղել Բ-ու ազդեցությունը հայ հասարակական մտքի, գրականության և թատրոնի զարգացման վրա։ Այն դրսևորվել է դեռևս Մ․ Նալբանդյանի գեղագիտական հայացքներում։ Բ–ու հայացքներն օգտագործել են Րաֆֆին ու Մուրացանը՝ պատմա–գեղարվեստական ստեղծագործության առանձնահատկությունները հիմնավորելու համար։ Նրա հեղինակության և ասույթների վրա էր հենվում Հ․ Թումանյանը՝ գրականության ժողովրդայնության մասին դատելիս։ Հայ մարքսիստական գրաքննադատության հիմնադիրներ Մ․ Շահումյանը, Մ․ Սպանդարյանը, Ա․ Մյասնիկյանը օգտագործել են Բ-ու ավանդույթները՝ հասարակական կյանքում ակտիվ դեր խաղացող արվեստի համար մղված պայքարում։ Հայ գրականագետները Բ-ու մասին գրել են գրքեր, ուսումնասիրություններ, հոդվածներ։ Երկ․ Ընտիր երկ․, Ե․, 1948։ Փիլիսոփայական ընտիր երկ․, հ․ 1–2, Ե․, 1954–56։ Полное собр․ соч․, т․ 1 – 13, М․, 1953–59․ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և արվեստի մասին [ժողովածու], Ե․, 1958։ Պ լ ե խ ա ն ո վ Գ․ Վ․, Գեղարվեստ և գրականություն, Ե․, 1949։ Չերնիշևսկի Ն․ Դ․, Ռուս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր, Ե․, 1953։ Տերտերյան Ա․, Վ․ Դ․ Բելինսկի․ ռուս մեծ քննադատ–հրապարակախոսը, Ե․, 1948։ Հովհաննիսյան Ռ․, Վ․ Դ․ Բելինսկու կյանքն ու քննադատական գործունեությունը, Ե․, 1948։ Ջ ր բ ա շ յ ա ն Է․, Գեղարվեստականության հարցը Բելինսկու Էսթետիկայում, «Էսթետիկայի հարցեր», հոդվածների ժողովածու, Ե․, 1967, Էշ 137–74։ Белинский в воспоминаниях современников, М․, 1948; Белинский–историк и теоретик литературы, сборник статей, М․–Л․, 1949; Нечаева В․ С․, В․ Г․ Белинский․ Жизнь и творчество,[ч․ 1–4], М․, 1949–68; Лаврецкий А․, Эстетика Белинского, М․, 1959; Поляков М․ Я․, Виссарион Белинский․ Личность-идеи-эпоха, М․, 1960; Белинский и современность (сборник ста– тей), М․, 1964; Мезенцев П․ А․, Белинский и русская литература, М․, 1965․ է․ Ջրբաշյան
ԲԵԼԻՍԱՐԻՈՍ (մոտ 504–565), բյուգանդական զորավար։ Ծնվել է Արևմտյան Թրակիայի Դերմանիկիա քաղաքում։ Դեռ Հուստինոս 1-ի (518–527) ժամանակ ասպատակել է պարսից տիրապետության տակ գտնվող Հայաստանը, ապա նշանակվել Դարա սահմանամերձ ամրության կայազորի պետ։ Բ-ի խորհրդականն էր Պրոկոպիոս Կեսարացին, որը գրի է առել նրա գործունեությունը։ Հուստինիանոս 1-ի (527–565) կառավարման սկզբում Բ․ նշանակվել է Արևելքի զորավար։ 531-ին պարսից զորքի դեմ մղած մարտում շահել է Դարայի ճակատամարտը։ Սուրոնում պարտվելուց հետո կանչվել է Կոստանդնուպոլիս, որտեղ մասնակցել է «Նիկա» ապստամբության ճնշմանը։ 533–535-ին Հյուսիսային Աֆրիկայում նվաճել է վանդալների թագավորությունը։ 535-ին Իտալիայում գրավել է Սիկիլիան, Նեապոլիսը, 536-ին՝ Հռոմը, ապա Ռավեննայում գերել գոթերի թագավոր Վիտտիգիսին (539)։ Մեղադրվելով Իտալիայի թագավոր հռչակվելու