Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/367

Այս էջը սրբագրված չէ

Ա․ Ա․ Բելոպոլսկի

րով, ինչպես նաե՝ գիսավորների գեսերի ֆիզիկական բնույթի և քիմիական բաղադրության հարցերով։ Երկ․ Астрономические труды․ Научно- биографический очерк и комментарии О․ А Мельникова, М․, 1954․

ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԴԱ, հակահեղափոխական բուրժուա–նացիոնալիսաական կազմակերպություն Բելոռուսիայում, 1917–18-ին։ Ստեղծվել է 1917-ի հուլիսին, Մինսկում՝ բելոոուս․ բուրժուա–նացիոնալիստական կազմակերպությունների համագումարում։ Դաշնակցելով մենշևիկների, էսեռների, բունդականների հետ՝ ջանում էր խոչընդոտել Բելոռուսիայում սոցիալիստական հեղափոխության նախապատրաստմանը։ Բ․ ռ․ 1917-ի դեկտ․ 15-ին Մինսկում հրավիրեց, այսպես կոչված, «Համաբելոռուսական կոնգրես», որը որոշում կայացրեց «չճանաչել սովետական իշխանության տեղական մարմինները»։ Արևմտյան մարզի ժողկոմխորհը ցրեց «կոնգրեսը», որից հետո Բ․ ռ․ զինված պայքար սկսեց սովետական իշխանության դեմ։ Բելոռուսիայում գտնվող լեհ լեգեոնականների հետ (հրամանատար՝ գեն․ Ի․ Դովբոր–Մուսնիցկի) Բ․ ռ–ի ջոկատները 1918-ի փետր․ 20-ին գրավեցին Մինսկը և հանձնեցին գերմ․ ինտերվենտներին։ Գերմ․ հրամանատարության թույլտվությամբ Բ․ ռ․ ստեղծեց խամաճիկ «Բելոռուսական ժողովրդական հանրապետության կառավարություն» կալվածատեր Սկիրմունտի գլխավորությամբ և 1918-ի մարտին հայտարարեց Բելոռուսիայի անջատումը Սովետական Ռուսաստանից։ Կարմիր բանակը 1919-ի հունվարին ազատագրեց Բելոռուսիան, որով և դադարեց Բ․ ռ–ի գոյությունը։


VI․ Բելոռուսիայի կոմունիստական կուսակցությունը t370 VII․ Բելոռուսիայի լենինյան կոմունիս– տական երիտասարդական միու– թյունը t370 VIII․ Արհմիությունները 370 IX․ ժողովրդական տնտեսությունը ․ • 370 X․ Առողջապահությունը 371 XI․ ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկ– ները t371 XII․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները t372 XIII․ Մամուլը, ռադիոն և հեռուստատե– սությունը t374 XIV․ Գրականությունը 374 XV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը t375 XVI․ Երաժշտությունը 376 XVII․ Թատրոնը 376 XVIII․ Կինոն 376

I․ Ընդհանուր տեղեկություններ

ԲԱԱՀ կազմվել է 1919-ի հունվ․ 1-ին։ Գտնվում է ԱՍՀՄ եվրոպական մասի արմ– ում։ Սահմանակից է Լեհական ժողովըր– դական Հանրապետությանը, Լիտվական ՍՍՀ–ին, Լատվիական ՍԱՀ–ին, ՌՍՖՍՀ–ին և Ուկրաինական ՍՍՀ–ին։ Տարածությունը 207,6 հզ․ կմ21 է, բնակչությունը՝ 9340 եզ․ (1975)։ ԲՍԱՀ բաժանված է 6 մարզի (Բրեստի, Վիտեբսկի, Գոմելի, Գրոդնոյի, Մինսկի և Մոգիլյովի), 117 շրջանի և 15 քաղաքային շրջանի։ Ունի 95 քաղաք, 110 քտա։ Մայրաքաղաքը՝ Մինսկ։ Քարտեզները տես 368–369 էջերի միջև՝ ներդիրղւմ։

II․ Պետական կարգը

Բելոռուսական ՄԱՀ բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետու– թյուն է, սովետական միութենական հան– րապետություն։ Աովետական սոցիալիս– տական հանրապետությունների կազմի մեջ կամավոր հիմունքներով միավոր– վել է 1922-ի դեկտ․ 30-ին։ Գործող սահ– մանադրությունը հաստատվել է 1937-ին՝ ԲԱՍՀ–ի Սովետների 12-րդ արտակարգ համագումարում։ Պետական իշխանու– թյան բարձրագույն մարմինը՝ հանրա– պետության միապալատ Գերագույն սո– վետը, ընտրվում է 4 տարի ժամանակով՝ ընդհանուր, հավասար և ուղղակի ընտ– րական իրավունքով՝ վւակ գաղտնի քվեար– կությամբ։ Բարձրագույն գործադիր մար– մինը Մինիստրների սովետն է։ Պետական իշխանության տեղական մարմինները՝ լքարզային, քաղաքային, շրջանային, ավա– նային և գյուղական դեպուտատների սո– վետները՝ ընտրվում են 2 տարի ժամանա– կով։ Արդարադատությունը Բելոռուսիա– յում իրականացնում են ԲՍՍՀ–ի գերա– գույն, մարզային, ժող․ դատարանները։

III․ Բնությունը

Բ․ գտնվում է Արևելա–Եվրոպական հար– թավայրի ծայր արմ–ում։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, սառ– ցադաշտային ծագմամբ բարձրություննե– րով, ճահճակալված ցածրություններով և լճերով (10 հզ․ ավելի)։ Մորենային ծագու– մով բարձրություններից են՝ Սվենցյանս– կայա, Բրասլավսկայա, Օսվյայսկայա բլրաշարերը (Բալթյան մորենաշարի մա– սերը), Բելոռուսական բլրաշարը (կազմ– ված Գրոդնոյի, Վոլկովիսկի, Նովոգրու– դոկի, Մինսկի, Վիտեբսկի, Օրշայի ևն բարձրություններից)։ Ամենաբարձր կետը Մինսկի բարձրությունում գտնվող Ձերժինսկ լեռն է (345 մ) Բելոռուսական բլրաշարից հվ–արլ․ ձգվում է մերձսառցադաշտային հարթավայրերի շերտը, որի առավել բարձրադիր մասը Օրշա–Մոգիլյովի հարթավայրն է (մինչև 240 մ)։ Հվ–ում գտնվում է բելոռուսական Պոլեսիեն՝ 100–150 il բացարձակ բարձրությամբ ճահճակալված դաշտավայրը։ Այս երկրամասը կազմված է լայն, հաճախ անորոշ սահմանագծերով լճա–գետային դարավանդներից։ ճահիճների և մարգագետինների միջև տարածված են 5–8 Ա բարձրությամբ դյուներ և ավազաթմբեր՝ ծածկված սոճու պուրակներով։ Երկրաբանական կառուցվածքը և․ օգտակար հանածոները։ Բ․ գտնվում է Արևելա–Եվրոպական պլատֆորմի արևմտյան մասում։ Ստորին պրոտերոզոյի ն արխեյի ապարներից կազմված բյուրեղային հիմքը տեղադրված է 20–100 մինչև 1000–5000 մ խորություններում։ Տարբեր հասակի նստվածքային ապարների շերտախմբի հզորությունը հասնում է մինչև 1000–5000 մ։ Հարուստ է կալիումական և կերակրի աղերի, նավթի, գազի, այրվող թերթաքարերի, ածխի, շինանյութերի ե

1․ Պտիչ գետը Պարեչչա ավանի մոտ, 2․ Պյաչերսկի անտառազբոսայգին Մոգիլյովում 3․ Մուխովեց գետը Բրեստի մոտ

ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Բ և լ ո ռ ու ս ի ա։ Բովանդակությունը․ I․ Ընդհանուր տեղեկություններ • • 367 II․ Պետական կարգը 367 III․ Բնությունը 367 IV․ Բնակչությունը 368 V․ Պատմական ակնարկ 368