քար, ավազ են)։ Բ․ ա–ի շարքն են դասվում նաե հրաբխածին բեկորային առաջացում– ները՝ տուֆերը և տուֆաբրեկչիաները, տուֆիտր են։ P․ ա–ի հետ հանդիպում են բազմաթիվ օգտակար հանածոների (ոս– կի, անագաքար, ադամանդ են) հանքա– վայրեր։ Կիրառվում են շինարարության և ճանապարհաշինության մեջ, ապակու և մետալուրգիական արտադրությունում։
ԲԵԿՎԱԾՔ, տես խզումնային խախտում– ներ ։ԲԵԿՎԱԾՔՆԵՐ ճարտարապե– տական, տարրական պլաստիկ ձեեր, որոնք ճարտարապետական օրդերի մա– սերի պարզագույն բաղադրիչներն են և միմյանցից տարբերվում են ընդլայնական կտրվածքի ուրվագծով (պրոֆիլով)։ Հու– նական ճարտ․ պրոֆիլների ողջ բազմազա– նությունը ստացվում էր հիմնական, ոչ մեծ քանակով, այսպես կոչված «բեկվածք– ների» տարբեր համադրումից։ Ըստ կտըր– վածքի ստորաբաժանվում են՝ ուղղագիծ, պարզ և բարդ կորագիծ տիպերի։ Ուղղա– գիծ են՝ գոտին (պատի հարթությու– նից աննշան դուրս, լայն շերտ), փ և շ ի– կ ը (հուն, տաինիա՝ իր լայնքից ոչ պա– կաս չափով պատի հարթությունից դուրս, ճարտարապետական տարրական բեկվածքների ուրվագծեր․ 1․ գո– տի, 2․ փեշիկ, 3․ սալ, Հա․ գլան, Ар․ գլանիկ, Հգ․ քառորդ գլան, 5ա․ ուղիղ ւիորեկ, 5р․ հակադարձ փորեկ, 6․ դորիական կտուց կամ կաթլաթափ, 1ա․ ուղիդ դորիական սղիք, 7р․ հակադարձ դորիական ալիք, 8ա․ ուղիղ հոնիական ալիք, 8р․ հակադարձ հոնիական ալիք, 9- ստվերին, 10․ վեգ նեղ ժապավեն), սալը (հուն, պլինթոս՝ խարսխի, սյան կամ պատվանդանի ստո– րին մասում դրվող և վերին ծանրությունը ստորին մասերին բաշխոԱ զուգահեռա– նիստ, որ հաճախ նաև «բարձ» է անվան– վում)։ Պարզ կորագիծ (միակենտրոն) են՝ գլանը, գլանիկը, քառորդ գլանը, փորեկ ը, որոնք կտրված– քում շրջանագծային կորեր են։ Բարդ կո– րագիծ (երկկենտրոն) են՝ դորիա– կան կտուցը կամ կ ա թ լ ա թ ա– փը, դորիական և հոնիական ալիքը) (հուն, хг^атос;), ս տ վե– րինը (հուն, anoxia)։ Եթե կորությու– նը դեպի վեր ուռուցիկ է դառնում, Բ․ կոչվում են ուղիղ, հակառակ դեպքում՝ հակադարձ։ Բ–ի որոշ համադրումներ ունեն իրենց առանձին անվանումը, օր․ գլանի– կը փեշիկի և փորեկի հետ միասին անվան– վում է՝ վեգ (հուն, աստրագալոս)։ Թվարկած Բ–ից յուրաքանչյուրը, սովորա– բար ունենում է իրեն բնորոշ զարդանախ– շը․ դորիական օրդերում՝ նկարազարդ, հոնիականում՝ քանդակազարդ (օր․ դո– րիական ալիքը զարդարվել է տերեաձե զարդապատկերներով, վեգը՝ «մարգար– տաշարով», ուռուցիկությամբ ներքե քա– ռորդ գլանը և այլ ուռուցիկ Բ․՝ ձվարդով)։ Գրկ․ Михаловский И․ Б․, Тео– рия классических архитектурных форм, М․, 1944, с․ 55–60․
ԲԵԿՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, նյութը բնորո– շող հաստատուն, որը քիչ է կախված ջեր– մաստիճանից, ճնշումից, ագրեգատային վիճակից։ Ավելի հաճախ օգտագործվում է օրգանական նյութերը բնութագրելու համար։ Մոլեկու լային Բ․ հա– վասար է ատոմական Բ–ների գումարին (երբեմն մտցվում են նաև ան– հրաժեշտ ուղղումներ՝ կախված մոլեկու– լում եղած կապերի տեսակից, մոլեկուլի կառուցվածքից)։ Բ․ սովորաբար հաշվում են չափելով լույսի բեկման ցուցիչը՝ ո տվյալ նյութում։ Տեսակարար Բ․՝ R որոշվում է Լորենտց–Լորենցի բանաձե– ո2–1 1 վով՝ R= ■ о , օ * ՜յ՜ (d-ն նյութի խտությունն + Հ a է)։ R-ը չավւվում է սմ3/գ–ով և մոլեկուլի իրական ծավալի չափն արտահայտող մե– ծություն է։ Մոլեկուլային Բ․ Rm– RM(M^ մոլեկուլային կշիռն․է) մոլեկուլի բևեռաց– վելու ունակության՝ a չափն է, քանի որ ռ=-jiaN (N-ը Ավոգադրոյի թիվն է)։ Պինդ նյութի Բ․ կարելի է որոշել լուծույ– թում, եթե հայտնի են նրա կոնցենտրա– ցիան, լուծույթի և մաքուր լուծիչի Բ–ները։ ԲԵԿ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՉՔԻ, աչքի լու– սաբեկող ունակություն։ Ցանցաթա– ղանթի վրա աչքի լուսաբեկող համա– կարգի (եղջերաթաղանթ, առաջային ու ետին խցիկների հեղուկ, ոսպնյակ, ապա– կենման մարմին) ֆոկուսի դիրքից կախ– ված, տարբերում են՝ նորմաատեսություն (երբ ֆոկուսը ցանցաթաղանթի վրա է), կարճատեսություն (երբ ֆոկուսը ցանցա– թաղանթի առջեում է) և հեռատեսություն (երբ ֆոկուսը ցանցաթաղանթի ետեում է)։ ԲԵԿ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՅՍԻ, լու– սաբեկում, լուսային ճառագայթի կո– րացումը անընդհատ փոփոխվող բեկման ցուցիչ ունեցող միջավայրում։ Երբեմն լույսի բեկունակություն ասելով լայն իմաս– տով հասկացվում է նաև լույսի բեկում։ Բեկունակության հետեանքով լույսի աղ– բյուրի իրական դիրքը ենթարկվում է օպ– տիկական փոփոխության։ Տես նաև Անդ– րադարձում և բեկում աչիքների։ ԲԵԿ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԱՅՆԻ, ձ ա յ– ն ա բ և կ ու մ, ձայնի տարածման ուղ– ղության կորացումը անհամասեռ միջա վայրում։ Մթնոլորտում ձայնի բեկունա– կությունը պայմանավորված է ջերմաստի– ճանի, քամու արագության և ուղղության, ծովում՝ հիդրոստատիկական ճնշման, ջեր– մաստիճանի և ջրի աղայնության փոփո– խությամբ։
ԲԵԿՔԵ (Becke) Ֆրիդրիխ (31․ 12․ 1855–18․ 6․ 1931), ավստրիացի երկրա– բան։ Վիեննայի ԳԱ անդամ (1902-ից)։ Եղել է Պրագայի (1890–98)) և Վիեննայի (1898–1927) համալսարանների պրոֆե– սոր։ Մշակել է մանրադիտակի միջոցով բյուրեղների բեկման ցուցիչների որոշման մեթոդիկան (տես Իմերսիոն մեթոդ)։ Բյու– րեղներում հայտնաբերել է այսպես կոչ– ված աճի բուրգերը, որոնք ունեն գործնա– կան նշանակություն բյուրեղի միատար– րության որոշման ժամանակ։
ԲԵՀԲՈՒԹՅԱՆՆԵՐ, Բեհբուդյան– ն և ր, հայ իշխանական տոհմ Վրաստա– նում։ Բ–ի նախահայրն է եղել Ւ>ոջա Բեհ– բուդը (XVI դ․), որը կառուցել է Հավլաբա– րի (Թիֆլիս) եկեղեցին։ 1714-ից Բ․ ժառան– գաբար վարել են Թիֆլիսի մելիքի կամ մելիք–մամասախլիսի (քաղաքագլուխ) պաշտոնը։ Մելիք Աշխարհբեկը (սպանվել է 1723-ին՝ թուրքերի կողմից Թիֆլիսը գրավելու ժամանակ) որդու՝ Մելիք Աղա– յի (մկրտության անվամբ Բարսեղ) հետ հիմնել է Թիֆլիսի հայոց Կուսանաց վան– քը (Ա․ Ստեփանոս նախավկա եկեղեցով ու եկամտաբեր կրպակներով)։ Մելիք աղան դեռահաս թագաժառանգ Հերակլին ուղեկցել է պարսից Նադիր Շահի արքու– նիՔՐ․ մասնակցել շահի հնդկ․ արշավան– քին, արիության համար նրանից ստացել ալմաստակուռ սուր և մինիշկարբաշու (որսապետ) պաշտոն պարսից արքունի– քում։ Իսկ Հերակլ П-ի թագավորության օրոք նա Թիֆլիսի մելիքն էր, վրաց արքու– նիքի մինիշկարբաշին։ Մելիք Աղայի որ– դիներ Հովհաննեսը և Հովսեփը հաջորդա– բար սաանձնել են հոր պաշտոնը վրաց արքունիքում։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո Հովսեփը դարձել է արքունի խորհրդական։ Նա Վրաստան ներխուժած՝ Երեանի սարդար Հուսեյն– ղուլի խանին ջախջախելու համար Ալեք– սանդր I կայսրից ստացել է գնդապետի աստիճան։ Հովսեփի զավակներից չորսը զինվորականներ էին․ Գավիթը Ա․ Գեորգի III աստիճանի շքանշանի ասպետ էր, Բարսեղը՝ գեներալ (տես Բ․ Հ․ Բեհբու– թով)։ Վ․ Դիչոյան
ԲԵՀԲՈՒԹՈՎ, Բեհբության Բար– սեղ Հովսեփի (1791, Թիֆլիս – 10․ 3․ 1858, Թիֆլիս), իշխան, հետևակազորի գեներալ (1856-ից)։ Սովորել ԷՊետերբուր– գի 1-ին կադետական կորպուսում։ 1809-ից զինծառայության է անցել Կովկասում։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատե– րազմին։ 1816-ին նշանակվել է Կովկասի կառավարչապետ Ա․ Պ․ Երմոլովի համ– հարզ և մասնակցել նրա դիվանագիտա– կան առաքելությանը Պարսկաստան (1817)։ 1825–27-ին եղել է Իմերեթիայի կառավա– րիչ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմին, հատկապես Ախալցխայի գրավմանն ու պաշտպանությանը։ 1830–38-ին եղել է Հայկական մարզի կառավարիչ։ 1844-ին