Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/388

Այս էջը սրբագրված չէ

քմային բաղաձայններ՝ գ՝ (դիգ*,<տիկ), կյ (կ^ուղՀգիւղ), ք՝ (ք՝իր<քոյր)։ Բ․ բ․ ունի յուրահատուկ ձևաբանական համա– կարգ․ հոգնակին կազմվում է դէք–ով (ռուսներ >ուռուսդէք) և էր–ով (ցավեր > ցավէր)։ Հոլովները 6 են․ սեռականն ստա– նում է ն հոդ, բացառականը՝ էն, ինէ վեր– ջավորությունները, գործիականը հիմնա– կանում արտահայտվում է սեռականով ու հէտ բառով։ Սահմանական եղանակի ներկան կազմվում է գա մասնիկով (գա կըրիմ, գա գարտօմ, գա դիսնում), անցյալ անկատարը՝ ի–ով վերջավորվող ձևերից՝ ետադաս դի մասնիկով (գա կըրի դի, գա գարտի դի, գա դիսնի դի), որ հանդես է գալիս նաև անցյալ վաղակատար (կըրիտի դի) և հարակատար (գարտօձի դի, կըրօձի դի), անցյալ կատարյալ (կըրիցի դի) U ըղձական եղանակի անցյալ ապառնի (կը– րի դի, գարտի դի) ժամանակներում։ Պայ– մանական և հարկադրական եղանակները կազմվում են ըղձականից, առաջինը՝ գը, երկրորդը բը կամ բըդը բառ–մասնիկով (հմմտ․ գը կըրիմ, գը գարտօմ–բը||բըդը կըրիմ, բը||բըդը գարտօմ)։ Ա․ Ղարիբյան Բ ԵՏԼՇՏԵ6Ն Ֆեոդոր Ֆեոդորովիչ [5(17)․ 2․ 1838, Պետերբուրգ – 5(18)․10․ 1906], քիմիկոս, Պետերբուրգի ԳԱ ակա– դեմիկոս (1885)։ 1865-ից եղել է Գյոթին– գենի համալսարանի, 1866–96-ին՝ Պե– տերբուրգի տեխնոլոգիական ինստ–ի պրո– ֆեսոր։ Զբաղվել է արոմատիկ միացու– թյունների և կովկասյան նավթի բաղա– դրության ուսումնասիրությամբ։ Հայանա– գործել է օրգ․ միացություններում քլորի հայտնաբերման եղանակը, որը հայտնի է Բեյլշտեյնի փորձարկում անունով։ Բ–ի ամենամեծ ծառայությ՛ունը օրգ․ քիմիայի բազմահատոր, լիակատար տեղեկատուի (գերմաներեն) ստեղծումն է (1886)։

ԲԵՅՇԵՆԱԼԻԵՎԱ Բյուբյուսարա (ծն, 15․ 9․ 1926, Տաշ–Տյուբե ղշլաղ), կիրգիզ սովետական արտիստուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1958)։ 1941-ին Լենինգրա– դի պարարվեստի ուսումնարանն ավարտե– լուց հետո Կիրգիզական օպերայի և բա– լետի թատրոնում (ք․ Ֆրունզե) մենապա– րուհի է։ Ազգային բալետներում կատա– րել է Չոլպոնի և Այդայի (Ռաուխվերգերի «Չոլպոն», 1944 և 1953) դերապարերը, ինչպես և՝ Օդետտա–Օդելլիա (Չայկովս– կու «Կարապի լիճը», 1950), Թաո Խոա (Դլիերի «Կարմիր կակաչ», 1953)։ ԲԵՅՍ–ԲԱԼԼՈՏԻ ՕՐԵՆՔ, օրենք քամի– ների մասին։ Ըստ այդ օրենքի քամին Հս․ կիսագնդում շեղվում է գրադիենտից մոտ 60° աջ, իսկ Հվ․ կիսագնդում՝ ձախ։ Փորձնական ճանապարհով հայտնաբերել է հոլանդացի օդերևութաբան Բեյս–Բալ– լոտը, 1857-ին։

ԲԵՅՍԲՈԼ (անգլ․ baseball, base–հիմք և ball – գնդակ), սպորտային խաղ գըն– դակով և զարկիչով։ Բ․ հիշեցնում է հայ– կական գնդաթին։ Առաջացել է XIX դ․ սկզբին, ԱՄՆ–ում։ Խաղում են 2 թիմով (9-ական մարդ), շեղանկյուն հրապարա– կում (կողմի երկարությունը՝ 27,4 it), որի անկյուններում կան հենակետեր («տներ»)։ Հարձակվող թիմի անդամները հենակե– Բեյսբոլ տերից զարկիչով հարվածում են գնդակին և վազում հաջորդ հենակետը։ Պաշտպան– վողները պետք է որսան գնդակը և նրա– նով «դրոշմեն» վազող հակառակորդին։ Հաղթում է առավել միավորներ շահած թիմը։ Տարածված են Բ–ի այլ տարատե– սակները․ սոֆթբոլը՝ ԱՄՆ–ում և ՃԼապոնիայում, կրիկետը՝ Անգ– լիայում, օ յ ն ա ն՝ Ռումինիայում։

ԲԵՅՐՈհԹ, քաղաք Միջերկրական ծովի արլ․ ափին։ Լիբանանի Հանրապետու– թյան մայրաքաղաքը։ Կլիման մերձարևա– դարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14°C է, օգոստոսի– նը՝ մոտ 28°C, տարեկան տեղումները՝ մոտ 900 ւէւէ։ 1290 հզ․ բն․ (1972, արվար– ձաններով)։ Խոշոր նավահանգիստ է, եր– կաթուղային և խճուղային ճանապարհնե– րի հանգույց, միջազգային օդանավակա– յան։ Արդյունաբերական, առևտրա–ֆինան– սական և զբոսաշրջիկության կենտրոն է։ Առափնյա տեսարան Զարգացած են թեթև, սննդի և մետաղա– մշակման արդյունաբերությունը։ Արտա– հանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։ Պատմական տեղեկանք։* Բ․ Բերութա կամ Բերիթ անունով հայտնի է մ․ թ․ ա․ XVIII դարից (այլ տվյալներով՝ մ․ թ․ ա․ XV դարից), որպես փյունիկյան քաղաք։ Մինչև մ․ թ․ ա․ III դ․ Բ․ ենթարկվել է եգիպտ․, խեթ․, ասոր․ և այլ տիրակալնե– րին։ Հելլենա–հռոմ․ շրջանում (մ․ թ․ ա․ III դ․– մ․ թ․ IV դ․) եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն՝ ինքնավարու– թյան և սեփական դրամ կտրելու իրա– վունքով։ Մ․ թ․ 635-ին Բ․ մտցվել է արաբ, խալիֆայության մեջ։ XII դ․ սկզբից մինչև XIII դ․ (ոչ մեծ ընդ– հատումներով) ենթարկվել է խաչակիրնե– րին, իսկ XIV–XV դդ․՝ եգիպտ․ մամլուք– ներին։ 1516-ին Բ․ նվաճել են թուրքերը, XVII – XVIII դդ․ քաղաքը կառավարել են լիբանանյան էմիրները կամ թուրք, նա– հանգապետը։ 1887-ից Բ․ Օսմանյան կայս– րության համանուն վիլայեթի կենտրո– նըն էր։ 1918-ի հոկտեմբերին Անտանտի զորքերը օկուպացրին Բ․։․ 1920–26-ին Բ․ ֆրանս․ ենթամանդատային «Մեծ Լի– բանանի պետության», 1926–43-ին Լի– բանանի Հանրապետության, իսկ 1943-ի նոյեմբերից անկախ Լիբանանի Հանրա– պետության մայրաքաղաքն է։ XX դ․ 20-ա– կան թվականներից Բ․ ազգային–ազատա– գրական և հեղափոխական շարժումների կենտրոն է (հայտնի են 1930-ական թթ․, 1943-ի, 1958-ի ժող․ հակսփմպերիալիս– տական ելույթները)։ ճարտարապետությունը։ Բ–ում պահ– պանվել են փյունիկյան, հռոմեական և բյուգանդական կառույցների մնացորդ– ներ, Զամի ալ–Օմարի մզկիթը (վերակա– ռուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։ Բ․ հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյու– րանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակնե– րը (ալ–Բուրջ, ան–Նեժմա և Ասսուր), որոնցից հվ․, հվ–արլ․ և արլ․ բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ ճարտա– րապետության մեջ գերակշռում են ժամա– նակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հա– ճախ օգտագործված սրճարանների, ռես– տորանների համար։ 1950–60-ական թթ․ կառույցներից են՝ բանկի շենքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենյակների շենքը (ճարտ․ Մ․ էկոշար), «աս–Սայադ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մակդիսի), Արդա– րադատության պալատը (ճարտ․ Ֆ․ Թրադ), «Փյունիկիա» հյուրանոցը (ճարտ․ է․ Սթոուն, Ռ․ էլյաս), բազմաբնակարա– նանոց տներ (ճարտ․ է․ Թաբեթ և ուրիշ– ներ)։ Հուշարձաններից են՝ թուրք, տիրա– պետության զոհերի հուշարձանը ալ–Բուրջ հրապարակում և Ռիադ աս–Սոլխի հուշար– ձանը Ասսուր հրապարակում։ Բ․ ունի Լիբանանի պետական, ամերիկ– յան–ֆրանսիական և արաբական համալ– սարաններ, Ազգային գրադարան, Հնա– գիտական թանգարան, Լիբանանի ար– վեստի պատմության ազգային թանգա– րան, Մուրսոկ (ժամանակակից արվեստի) թանգարան։