Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/391

Այս էջը սրբագրված է

երեում է, որ Հայաստանում ֆեոդալիզմի ժամանակաշրջանում եղել է հողատիրության մի ձև, որը շատ նման էր Արևմտյան Եվրոպայի Բ–ին։ Վաղ ֆեոդալիզմի շրջանում այն կոչվել է «պարգևական», զարգացած ֆեոդալիզմի շրջանում նաև՝ «արքայատուր»։ «Պարգևական» և «արքայատուր» հողը որպես պարգև տրվել *է ֆեոդալներին աչքի ընկնող ռազմ, և վարչական ծառայությունների համար։ 3․ Կաթոլիկ եկեղեցում P․ կոչվել է հոգևորականի պարգևատրումը որևէ եկամտաբեր պաշտոնով։ Բենզալդեհիդ արոմատիկ շարքի պարզագույն ալդեհիդը։ Դառը նշի հոտով անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 179°С, հալմանը՝ –26°С, խտությունը՝ 1049, 7 կգ/մ³։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Երկար ժամանակ հայտնի է եղել «դառը նշի յուղ» անունով։ Գտնվում է դառը նշի, ծիրանի և բալի կորիզներում՝ ամիգդալինի գլյուկոզիդի ձևով։ Ցուցաբերում է ալիֆատիկ շարքի ալդեհիդների հատկությունները։ Օդում օքսիդանում է՝ առաջացնելով բենզոյական թթու, մտնում է Կանիցարոյի ռեակցիայի և Պերկինի ռեակցիայի մեջ, ենթարկվում է համատեղ պոլիմերացման և կոնդենսացման ևն։ Բ․ ստացվում է տոլուոլի օքսիդացմամբ և այլ ճանապարհներով։ Օգտագործվում է բուրավետ նյութերի և ներկանյութերի արտադրություններում։

Բենզիդին (4,4' – դիամինոդիֆենիլ), արոմատիկ դիամին, անգույն կամ դեղնավուն փայլուն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 128°С, եռմանը՝ 400°С։

Վատ է լուծվում ջրում, սպիրտում և եթերում, լավ՝ թթուների նոսր լուծույթներում՝ առաջացնելով աղեր։ Ցուցաբերում է արոմատիկ առաջնային ամինների հատկություններ (տես Դիազոտացում)։ Ստանում են հիդրազոբենզոլի վրա ուժեղ անօրգանական թթուներ ազդելով (տես Հիդրազոմիացություններ)։ Այս եղանակով Բ․ առաջին անգամ ստացել է Ն․ Ն․ Զինինը (1845)։ Օգտագործվում է ազոներկանյութեր ստանալու և վերլուծական քիմիայում՝ տարբեր կատիոններ և անիոններ որակապես ու քանակապես որոշելու համար։ ԲԵՆձԻԼԱԼԿՈՀՈԼ, ֆենիլկարբին n լ, , արոմատիկ շարքի պարզագույն սպիրտը։ Դուրեկան թույլ հոտով անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 205,8°С, խտությունը՝ 1045,5 կգ/il3։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Բ․ և հատկապես նրա էսթերները տարածված են բնության մեջ (սպիտակ ակացիայի, մեխակի, հասմիկի և այլ ծաղիկների յուղերում)։ Ցոցաբերում է ալիֆատիկ շարքի սպիրտների բոլոր հատկությունները։ Բ․ արդյունաբերության մեջ ստանում են բենզիլքլորիդի հիդրոլիզով կամ բենզալդեհիդի և ֆորմալդեհիդի խառնուրդի վրա հիմք ազդելով (տես Կանիցարոյի ռեակցիա)։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում և որպես լուծիչ որոշ լաքերի համար։ ԲԵՆ&ԻՆՆԵՐ (ֆրանս․ benzine), տար– բեր կառուցվածքի և քանակության ածխաջրածինների բարդ խառնուրդ։ Անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 30–205°C, սառեցմանը՝ 60°Շ–ից ցածր, բռնկման ջերմաստիճանը՝ 0օՇ–ից ցածր, խտությունը՝ 700–780 կգ/il3։ Բ–ի գոլորշիների 74–123 գ/й3 պարունակությունն օդում առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ։ Ըստ օգտագործման տարբերում են ավտոմեքենայի, ավիացիոն և լուծիչ–բենզին։

Ավտոմեքենայի Բ․ լինում են ամառային (ապրիլ–սեպտեմբեր ամիսներին օգտագործվում է ՍՍՀՄ բոլոր շըրջաններում, բացի հս․ և հվ–արլ․ շրջաններից) և ձմեռային (օգտագործվում են հս․ և հս–արլ․ շրջաններում, իսկ մնացած շրջաններում՝ հոկտեմբեր–մարտ ամիսներին)։ Ի տարբերություն ամառային Բ–ի ձմեռայինը պարունակում է մեծ քանակությամբ ցածր ջերմաստիճանում եռացող ածխաջրածիններ։ Ավտոմեքենայի Բ–ի հիմնական պարամետրերն են՝ հակադետոնացիոն հատկությունը, որն արտահայտվում է օկւոանային թվով (ՕԹ), և ցնդելիությունը, որը բնութագրվում է ֆրակցիոն բա– ղադրությամբ և հագեցած գոլորշիների ճնշմամբ։ Բացի դրանցից, Բ․ կարգորոշվում են՝ թթվայնությամբ, խեժերի, ծծմբի, ջրի, մեխանիկական խառնուրդների պա– րունակությամբ ևն։ Լավ հակադետոնա– ցիոն հատկություններով Բ․ պարունակում են իզոպարաֆիններ և արոմատիկ ածխաջրածիններ։ Բ–ի շահագործման տեսակետից կարևորագույն հատկությունը դրանց դետոնացիոն կայունությունն է, իսկ ավիացիոն Բ–ի համար՝ նաև տ և ս ա կ ա յ– ն ու թ յ ու ն ը։ Որքան բարձր է ՕԹ, այնքան տվյալ Բ–ի հակադետոնացիոն հատկությունը լավ է։ ԱՍՀՄ–ում թողարկվում են А-66, А-72, АИ-93 մակնիշներով ավտո– մոբիլային Բ․ (թվերը արտահայտում են ՕԹ)։ Դետոնացման կայունությունը մեծացնելու համար նրան խառնում են տետրաէթիլկապար (ՏԷԿ)։ Այսպիսի Բ․ խհստ թունավոր են և մյուսներից տարբերելու համար անպայման գունավորվում են։ Բ․ սովորաբար պարունակում են չհագեցած ածխաջրածիններ, այդ պատճառով պահելու տևողությունը երկարացնելու համար ավելացնում են հակաօքսիդիչներ։ Այսպիսի Բ․ կարելի է պահել մոտ 6 ամիս։ Ավիացիոն Բ․ պահունակում են իզոպարաֆիններ, արոմատիկ և ցիկլիկ ածխաջրածիններ (տես Բարձրօկաանային վառեչանյութեր)։ ՕԹ մեծացնելու համար, բացի ՏԷԿ–ից, Բ–ին ավելացնում են այլ կոմպոնենտներ՝ իզոօկտան, իզոպենտան, ալկիլատ, ալկիլբենզոլներ ևն։ ՍՍՀՄ–ում թողարկվող ավիացիոն Բ–ի մակնիշներն են՝ Б-100/130, Б-95/130, Б-91/115 և Б-70 (համարիչի թվերն արտահայտում են ՕԹ–ն, իսկ հայտարարինը՝ տեսակայնությունը)։ Լ ու ծ ի չ–բ և ն զ ի ն ը ցածր ջերմաստիճանում եռացող, նեղ միջակայքում հավաքված նավթի մասն է։ Նրա կարևորագույն հատկություններից մեկը արագ ցնդելն է։ Այսպիսի Բ–ի եռման ջերմաստիճանը տատանվում է 45–200°C սահմաններում։ Նա կարող է պարունակել սահմանափակ քանակությամբ արոմատիկ ածխաջրածիններ (3–16%)։ Այսպիսի Բ․ լինում են БР-1, БР-2 և այլ մակնիշներով։ Օգտագործվում են ռետինի, ճարպերի, նիկոտինի, լաքերի, ներկերի, օլիֆների արտադրությունում, ինչպես նաև մեքենաների մասերի և գործվածքների քիմ․ մաքրման համար։

Բ–ի ստացման հիմնական աղբյուրը նավթն է։ Նավթից Բ․ ստանում են ուղղակի թորելով, ջերմային կամ կատալիտիկ կրեկինգով ևն։ Այսպես կոչված գազային Բ․ ստանում են նավթաուղեկից գազերից։ Բացի նավթահումքից, սահմանափակ քանակությամբ Բ․ են ստանում նաև ածխածնի կամ ածխածնի մոնօքսիդի հիդրումից (սինտին)։

խառնուրդներից Բ–ի մաքրումը համարվում է ստացման կարևոր փուլերից մեկը։ Անհրաժեշտ է հեռացնել ծծմբային միացությունները, խեժերը, օրգանական թթուները և նրանց աղերը։ Մաքրումը կատարում են ծծմբական թթվով, հիմքերով, հիպոքլորիտով, ջրածնով ևն, ինչպես նաև ադսորբենտներով, կատալիզատորներով, ընտրողական լուծիչներով։ Օդում Բ–ի թույլատրելի քանակը 100–300 ւէգ/il3 է։ Բ–ի գոլորշիներից սուր թունավորման դեպքում առաջանում է գլխացավ, անդուր զգացում կոկորդում, հազ, աչքի և քթի լորձաթաղանթի գրգռում, ծանր թունավոր Բնութագրող ցուցանիշներ Ավտոմեքենայի բենզիններ Ավիացիոն բենզիններ