ջրավազանների հատակին և հատակամերձ շերտերում։ Բաժանվում է կենդանականի և բուսականի։ Ծովային ավազանների կենդանական Բ․ ավելի բազմազան է, քան քաղցրահամ ավազաններինը և ամբողջությամբ կազմված է անողնաշարավորներից ու ձկներից։ Բուսականը ծովերում ներկայացված է գլխավորապես ջրիմուռներով, իսկ քաղցրահամ ջրավազաններում՝ ծաղկատու բույսերով։
ԲԵՆԻԱՄԻՆ (մինչև 1945-ը՝ Ճլոխան), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, Երևան–Լենինական խճուղու ձախ կողմում, շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի Բենիամին ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բ․ է վերանվանվել այստեղ ծնված գեներալ–մայոր Բենիամին Գալստյանի պատվին։ Հիմնադրվել է 1770-ական թվականներին։
ԲԵՆԻԱՄԻՆ ԵՐԵՑ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), V դարի առաջին կեսի գրական ու կրթական գործիչ։ Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին։ Սյունիքից հրավիրվել է Աղվանք, թարգման ծառայել Մեսրոպ Մաշտոցին, որը նրա (ոմանց կարծիքով նաև Անանիա եպիսկոպոսի) օգնությամբ հորինել է աղվանական գիրը։ Դրանից հետո Բ․ Ե․ Աղվանքում շարունակել է զբաղվել ուսուցչությամբ և թարգմանությամբ։ Գբկ․ Մովսես Խորենիացի, Հայոց պատմություն, Ե․, 1968։ Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962։ ՍտեՓանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Աճաոյան Տ․, ՝՝Հայոց գրերը, Ե․, 1968։
ԲԵՆԻԼՅՈՒՔՍ, Բելգիայի, Նիդերլանդների (Հոլանդիա) և Լյուքսեմբուրգի մաքսատնտեսական դաշինքի կրճատ անվանումը։ Ձևավորվել է 1943-ի հոկտ․ 21-ի վալյուտային և 1944-ի սեպտ․ 5-ի մաքսային համաձայնագրերով։ 1958-ի փետր․ 3-ին Բ–ի երկրների միջև կնքվեց տնտ․ դաշինքի պայմանագիր (ուժի մեջ մտավ 1960-ի նոյեմբերին), որով նախատեսվում է ստեղծել միասնական շուկա և տեղաշարժման ազատություն երեք երկրների մարդկանց, ապրանքների և կապիտալի համար։ Բ-ի պետությունները պարբերաբար խորհրդակցում են նաև միջազգային և ռազմ, կարևոր հարցերի շուրջ։ Նրանք մասնակցել են Արևմտյան բլոկի կազմակերպմանը (1948) և հանդիսանում են Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի (տես Հյուսիս-Ատլանտյան պակտ 1949), Արևմտա–Եվրոպական դաշինքի (1955) և Եվրոպական տնտեսական համագործակցության անդամ։ Բ–ի ղեկավար մարմինները գտնվում են Բրյուսելում։
ԲԵՆԻՆ, Բենին Ժողովրդական Հանրապետություն (մինչև 1975-ի նոյեմբերի 30-ը՝ Դահոմեա)։ Պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Հվ–ից ողողվում է Գվինեական ծոցով։ Սահմանակից է Տոգոյին, Վերին Վոլտային, Նիգերին և Նիգերիային։ Տարածությունը 112,6 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 2,8 մլն (1972)։ Մայրաքաղաքը՝ Պորտո Նովո, պրեզիդենտի և կառավարության նստավայրը՝ Կոտոնու։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։ Վարչականորեն բաժանվում է 6 դեպարտամենտի։
Պետական կարգը։ Բ․ հանրապետություն է։ 1969-ին չեղյալ հայտարարված սահմանադրության փոխարեն գործում է պետական իշխանության բարձրագույն օրգանի՝ Պրեզիդենտական խորհրդի 1970-ին ընդունած խարտիան։ 3 հոգուց կազմված պրեզիդենտական խորհուրդը իրականացնում է երկրի օրենսդրական և գործադիր իշխանությունը։ Խորհրդի անդամներից յուրաքանչյուրը հերթականորեն, երկու տարի ժամանակով, զբաղեցնում է նրա նախագահի պաշտոնը և այդ ընթացքում համարվում է պետության ու կառավարության ղեկավարը։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Պրեզիդենտական խորհուրդը նշանակում է կառավարություն (Մինիստրների խորհուրդ)։ Բ–ի դատական համակարգը գլխավորում է գերագույն դատարանը։
Բնությունը։ Տերիտորիայի մեծ մասը մինչև 500 մ բարձրության սարավանդ է։ Հվ–ում մերձծովյան^ դաշտավայրն է, հս–ում՝ Ատակորա լեռները (ամենամեծ բարձրությունը՝ 635 մ)։ Ափագիծը թույլ կտրտված է։ Կլիման մերձհասարակածային է, չորային սեզոններով։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 24°C է, հուլիսինը՝ մոտ 30°C, տարեկան տեղումները՝ 1000-2000 մմ։ Խոշոր գետերն են Վեմեն և Մեկրուն։ Հողային ծածկույթում տիրապետում են կարմիր, հվ–ում՝ կարմրադեղնավուն լատերիտները։ Բուսականությունը բարձրախոտ սավաննային է, առափնյա շրջաններում՝ խոնավ արևադարձային անտառներ են։ Կենդանիներից շատ են այծքաղները և գիշատիչները։
Բնակչությունը։ Մոտ 1/3-ը բենինցիներ են։ Ապրում են նաև յորուբա, աջա, բարբա և այլ ցեղախմբեր։ Բնակչության մեծ մասը պահպանում է հին հավատա Անկախության համար զոհվածների հիշատակի կոթողը Պորտո Նովոյում լիքները։ Կան քրիստոնյաներ, մուսուլմաններ։ Ակտիվ բնակչության 90%-ը զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Նշանավոր են Կոտոնու, Պորտո Նովո, Աբոմեյ քաղաքները։
Պատմական ակնարկ։ Բ–ում հայտնաբերված հնագիտական պեղածոները՝ կացարանների ավերակները, քարե քերիչները, ծեծիչները, կայծքարե նետասլաքները, մետաղամշակության հետքերը, վկայում են նրա հին բնակիչների նյութական մշակույթի զարգացման համեմատաբար բարձր մակարդակի մասին։ Եվրոպական