«Վերադարձ», 1960, «Շարքային մարդու անհետացումը», 1963)։ Թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, հայերեն։ Պետ․ մրցանակի դափնեկիր է (2 անգամ)։
ԲԵՆՈՆԻ (Benoni), քաղաք Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Տրանսվաալ պրովինցիայում, Իոհաննեսբուրգի քաղաք–արբանյակը։ 149 հզ․ բն․ (1967), հիմնականում աֆրիկացիներ։ Ոսկու արդյունահանման կենտրոն է։ Ունի էլեկտրատեխնիկական սարքավորումների և մետաղամշակման ձեռնարկություններ։
ԲԵՆՋԱՄԻՆ (Benjamin) Արթուր (18․ 9․ 1893, Սիդնեյ – 10․ 4․ 1960, Լոնդոն), ավստրալիացի կոմպոզիտոր և դաշնակահար։ 1919-21-ին եղել է Սիդնեյի կոնսերվատորիայի, ավելի ուշ՝ Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսոր։ Դրել է սիմֆոնիա (1945), 4 օպերա (այդ թվում՝ «Պատմվածք երկու քաղաքների մասին», ըստ Դիկկենսի, 1950, բեմ․ 1957), «Օռլանդոյի արծաթյա հարսանիքը» բալետը (բեմ․ 1951), կոնցերտներ, դաշնամուրային և գործիքային այլ պիեսներ, կինոերաժշտություն, երգեր։
ԲԵՆՍԵ, Սահակ Մովսիսյան (1867, գ․ Կոփ, Մուշի վիլայեթի Բուլանըխ գավառ – 1939, Լենինական), հայ բանահավաք։ 1879-84-ին սովորել է Մշո Ազգային կենտրոնական վարժարանում։ Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ՝ հայրենի գյուղում, Ալաշկերտում, Անուսում, Բիթլիսում, Անդրկովկասի տարբեր քաղաքներում ու գյուղերում։ 1896-ին տեղափոխվել է Թիֆլիս։ 1899-1900-ին Ե․ Լալայանի «Ազգագրական հանդես»-ում, իսկ 1901-ին առանձին գրքով լույս է ընծայել «Բուլանըխ կամ Հարք գավառ» ազգագրական ուսումնասիրությունը։ Դրի է առել ժող․ հեքիաթներ, առածներ, ավանդություններ, որոնց մեծ մասը հետագայում հրատարակվել է «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ի 10-րդ հատորում (1967) և «Հայ ազգագրություն ու բանահյուսություն» մատենաշարի 3-րդ գրքում (1972)։
ԲԵՆՎԵՆԻՍՏ (Benveniste) էմիլ (ծն․ 27․ 5․ 1902, Հալեպ), ֆրանսիացի լեզվաբան, իրանագետ, հայագետ։ Աշակերտել է Ա․ Մեյյեին։ Զբաղվում է հնդեվրոպական հիմք լեզվի նախապատմության և կառուցվածքի հնագույն տարրերի ուսումնասիրությամբ։ Մեծ վաստակ ունի հատկապես կոկորդայինների վարկածի հիմնավորման ասպարեզում։ Դլխավոր աշխատություններն են՝ «Սոգդերենի քերականության փորձ» (հ․ 1–2, 1914–29), «Հնդեվրոպական անվանական բառակազմության ծագումը» (1935), «Գործողի և գործողության հնդեվրոպական անուննե–ը» (1948), «Օսերենի ուրվագծեր» (1959), «Խեթերեն և հնդեվրոպերեն» (1962), «Ընդհանուր լեզվաբանության պրոբլեմները» (1966)։ Գրանցում և իր հայագիտական հոդվածներում Բ․ առաջ է քաշել հայոց լեզվին վերաբերող մի շարք հարցեր (օրինակ՝ գրաբարի ձայնեղների շնչեղության հարցը), կատարել բազմաթիվ դիտողություններ, տվել կարևոր ստուգաբանություններ։ 1960-ին ձեռնարկել է «Հանվես հայագիտական ուսումնասիրությունների» («Revue des ё1։ис1е8 Armeniennes») վերահրատարակումը (տարեկան մեկ՝հատոր)։
ԲԵՆՈՒԱ Ալեքսանդր Նիկոլաևիչ [21․4 (3․ 5)․ 1870, Պետերբուրգ - 9․2․ 1960, Փարիզ], ռուս նկարիչ, արվեստաբան։ Եղել է «Միր իսկուաովա» խմբավորման գաղափարական ղեկավարը։ «Ռուսական գեղանկարչության պատմությունը 19-րդ դարում» (մաս 1-2, 1901-02) գրքում և 1900-ական թթ․ հոդվածներում քննադատել է ակադեմիական արվեստը, ինչպես և իդեալիստական դիրքերից հանդես եկել Ն․ Դ․ Չերնիշևսկու գեղագիտության ու պերեդվիժնիկների գեղանկարչության քաղաքացիականության դեմ։ Ստեղծել է պատմական գեղանկարչության հատուկ տարբերակ («Լյուդովիկոս XIV վերջին զբոսանքները» նկարաշարը, 1897-98, «Վերսալյան նկարաշար», 1905-1906)։ Բ․ XX դ․ սկզբի ռուսական բեմանըկարչության բարեփոխողներից է (ձևավորելրել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի, Ս․ Դյագիլևի «Ռուսական թատերաշրջանների» ներկայացումներ)։ 1917-ից մասնակցել է հուշարձանների պահպանության կազմակերպմանը։ 1918-26-ին եղել է էրմիտաժի պատկերասրահի վարիչ։ Բ-ի նկարազարդումները (Ա․ Ս․ Պուշկինի «Պղնձե հեծյալը» ևն) համոզիչ են, գրաֆիկայով նուրբ։ 1926-ից բնակվել է Փարիզում, աշխատել տեղի, ինչպես նաև Միլանի, Լոնդոնի և այլ քաղաքների թատրոններում։ Բ-ի «Վերսալ» (1905), Ա․ Ս․ Պուշկինի «Կապիտանի աղջիկը» վիպակի նկարազարդումները (1919) և մի շարք բեմանկարներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
ԲԵՆՈՒԱ (Benort) Պետեր (17․8․1834, Հառլեբեկե - 8․ 3․ 1901, Անտվերպեն), բելգիացի կոմպոզիտոր, երաժշտության պատմաբան, ակադեմիկոս։ 1867-ին Անտվերպենում հիմնել է ֆլամանդական երաժշտական դպրոցը (1898-ից՝ կոնսերվատորիա), եղել նրա դիրեկտորը։ Դրել է օպերաներ (այդ թվում՝ «Իգա», բեմ․ 1867), օրատորիաներ, կանտատներ (այդ թվում՝ «Աբելի սպանությունը», Բելգիական Հռոմի մրցանակ, 1856), եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ։
ԲԵՆՈՒԱ (Benoit) Պիեռ (16․6․1886, Ալրի - 3- 3․ 1962, Աիբուռն), ֆրանսիացի գրող։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1931)։ Առաջին գործը միստիցիզմով տոգորված «Դիադումեն» (1914) բանաստեղծությունների ժողովածուն է։ Հետագայում ճանաչվել է տարաշխարհիկ, արկածային վեպերով, ուր պատկերել է կայզերական Գերմանիայի նեխումը («Քյոնիգսմարկ», 1918), իռլանդացիների ազգային–ազատագրական պայքարը («Հսկաների ճանապարհը», 1922), գաղութային քաղաքականությունը («Լիբանանի տիրակալուհին», 1924)։ Ետպատերազմյան լավագույն գործերից են «Կորուսյալ քաղաքը» (1954), «Ֆաբրիցիուս» (1956) վեպերը։
ԲԵՆՈՒԱՐ (ֆրանս․ baignoire), գեղ օթյակ, թատրոնում պարտերի երկու կողմերի օթյակները, որոնք բեմի մակարդակին հավասար կամ քիչ ավելի ցածր են։
ԲԵՆՈՒՆԻ Հմայակ Խաչատուրի (ծն․ 1897, Կարս), հայ սովետական տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտ․ դ–ր (1941), պրոֆեսոր (1939)։ ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ։ Ավարտել է Պետրոզավոդսկի լեռնային ինստը (1923)։ 1938-ից աշխատել է Գունավոր մետալուրգիայի արդյունաբերության համամիութենական ակադեմիայում որպես ամբիոնի վարիչ և ապա՝ ֆակուլտետի դեկան։ 1941-ից մինչև այժմ ղեկավարում է ուրալի (Սվերդլովսկ) պոլիտեխնիկական ինստի ինժեներատնտեսագիտության ֆակուլտետի գունավոր մետալուրգիական ձեռնարկությունների էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնը։ Աշխատությունները նվիրված են մետալուրգիական ձեռնարկությունների էկոնոմիկայի և կազմակերպման հարցերին։