Բ-ում են գտնվում ԳԴՀ վարկային գլխավոր հիմնարկությունները (Պետական բանկը, Արտաքին առևտրի բանկը, Գյուղացիական բանկը)։ Բ․ տրանսպորտային ցանցի հանգույց է։ Օստբանհոֆը (Արևելյան) ամենախոշոր երկաթուղային կայարանն է, Շյոնեֆելդը՝ կենտրոնական օդանավակայանը։
Ճարտարապետությունը։ Բ-ում, վերակառուցվել և կառուցվել են արդ․ ձեռնարկություններ, վերականգնվել են ճարտ*․ հուշարձաններ։ Կառուցապատվել է Կարլ–Մարքս–ալլե փողոցի շրջանը վարչական, կրթական, մշակութային-կենցաղային շենքերով։ Վերակառուցվել է կենտրոնական մասը։ 1960-ական թթ․ կառուցապատվել են Ունտեր–ղեն–Լինդեն փողոցը՝ «Ուն-տեր-դեն-Լինդեն» հյուրանոցով, «Լինդեն-Կորսո» համալիրով, Մարքս–էնգելս–պլաց հրապարակը՝ Պետական սովետի, Արտա քին գործերի մինիստրության շենքերով։ Վերակառուցվել է Ալեքսանդեր-պլաց հրապարակի շրջանը՝ Ուսուցչի տնով և Կոնգրեսհալլե դահլիճով, «Շտատ Րեռլին» բարձրահարկ շենքով։ Կառուցապատվել է Լենին-պլաց հրապարակը՝ Վ․ Ի․ Լենինի հուշարձանով (սովետական քանդակագործ՝ Ն․Վ․ Տոմսկի)։ Կենտրոնի բարձրակետն է հեռուստատեսային աշտարակը (բարձր․ 360 մ/, 1969)։ Վերակառուցվել է Տրեպտովի զբոսայգին՝ սովետական բա– նակի մարտիկների հուշարձանով (սովե– «Բեռլին» հյուրանոցը և «Մոսկվա» սրճարանը Կարլ Մարքս պողոտայի վրա Բեռլին․ Շտրաուսբերգեր-պլաց հրապարակը տական քանդակագործ՝ Ե․ Վ․ Վուչետիչ, ճարտ․ Ցա․ Բ․ Րելոպոլսկի, 1946–49)։ Կենտրոնում և ծայրամասերում կառուցվում են բնակելի նոր շրջաններ, ստեղծվում են հասարակական–առևտրական և կուլտուր-կենցաղային նոր հիմնարկներ։
ԲԵՌԼԻՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ (West-Berlin), քաղաքական հատուկ միավոր, Բեռլինի արևմտյան մասը Շպրե գետի ափին։ Տարածությունը 480 կմ2 է, 2048 հզ․ բն․ (1973)։ Իշխանության մարմինները։ Քաղաքի գերագույն իշխանությունը պատկանում է եռակողմ (անգլո-ամեր-ֆրանս․) զինվ․ պարետությանը։ Օրենսդիր իշխանությունը իրականացնում է դեպուտատների պալատը (պառլամենտ), որն ընտրվում է բնակչության կողմից 4 տարով, գործադիրը՝ սենատը (կառավարություն), որը գլխավորում է կառավարող բուրգոմիստրը։ Բ․ Ա–ի տարածքը բաժանվում է 12 շրջանների․ Թիրգարտեն, Շառլոտենբուրգ, Վիլմերսդորֆ, Շպանդաու (անգլ․ հատված), Կրոյցբերգ, Նյոքյոլն, Թեմպելհոֆ, Շյոնեբերգ, Ցելենդորֆ, Շտեգլից (ամեր․ հատված), Վեդդինգ և Ռայնիկենդորֆ (ֆրանս․ հատված)։
Պատմական տեղեկանք։ Որպես քաղ․ առանձին միավոր Բ․ Ա․ կազմակերպվել է քաղաքի բաժանումից հետո, որը հետևանք էր արմ․ տերությունների անջատական քաղաքականության (տես Բեռչին, Գերմանիայի մայրաքաղաքը 1871-1945)։ «Մարշալի պլանով» նախատեսված միջոցառումներով և ԳՖՀ–ի