Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/400

Այս էջը հաստատված է

աջակցությամբ քաղաքային իշխանություններին հաջողվեց կայունացնել Բ․ Ա–ի տնտ․ վիճակը։ 1955-ին արդ․ արտադրանքը հասավ նախապատերազմյան մակարդակին։ Սակայն տնտ․ զարգացման տեմպերով Բ․ Ա․ ետ է մնում ԳԴՀ–ից և ԳՖՀ–ից։ Խախտելով Բ․ Ա–ի ստատուսը՝ ԳՖՀ արմ․ տերությունների թողտվությամբ թափանցեց Բ․ Ա–ի քաղ․, տնտ․ և մշակութային կյանքի մեջ՝ այնտեղ անցկացնելով պրեզիդենտների ընտրություններ, Բունդեստագի ու նրա ֆրակցիաների նիստեր, կազմակերպելով պաշտոնատար անձանց այցելություններ ևն։ ԳՖՀ–ի ապօրինի նկրտումները Բ․ Ա–ի նկատմամբ բազմիցս միջազգային բարդացումների տեղիք են տվել։ 1953-ի հունիսի 17-ին Բ․ Ա–ի տերիտորիայից փորձ արվեց հակահեղափոխական խռովություն հրահրել ԳԴՀ–ի մայրաքաղաքում։ Բ․ Ա–ում էին գտնվում մի քանի տասնյակ քայքայիչ և հետախուզական կազմակերպություններ, այնտեղից արևմտագերմ․ ռադիոկայաններն ու հեռուստատեսությունը մշտապես թշնամական պրոպագանդա էին մղում ԳԴՀ–ի դեմ։ Մինչև 1961-ի օգոստոսը (երբ փակվեցին սահմանները ԳԴՀ–ի և Բ․ Ա–ի միջև) սպեկուլյացիայի և ապօրինի այլ գործողությունների պատճառած վնասը Գերմանական Դեմոկրատական Հանրապետությանը տարեկան կազմում էր 3,5 մլրդ մարկ։ ՍՍՀՄ ու ԳԴՀ բազմիցս առաջարկել են կարգավորել Բ․ Ա–ի վիճակը, բարիդրացիական հարաբերություններ հաստատել ԳԴՀ–ի և Բ․ Ա–ի միջև։ Բ․ Ա–ի հարցը քանիցս քննարկվել է միջազգային կոնֆերանսներում։ Բ․ Ա–ի դրության նորմալացման գործում կարևոր ներդրում էին 1971-ի սեպտեմբերին կնքված քառակողմ (ՍՍՀՄ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա) համաձայնագիրը, ինչպես նաև Բ․ Ա–ի և ԳԴՀ–ի ու ԳՖՀ–ի իշխանությունների միջև նույն տարվա դեկտեմբերին ձեռք բերված համաձայնությունը, որոնք Բ․ Ա․ դիտում են որպես ինքնուրույն քաղ․ միավոր և կանոնավորում են Բեռլինի արմ․ հատվածների հաղորդակցությունը ԳԴՀ–ի և ԳՖՀ–ի հետ։

Քաղաքական կուսակցությունները։ Արևմտյան Բեռլինի սոցիալիստական միասնական կուսակցություն։ Հիմնադրվել է 1962-ին։ Արևմտաբեռլինյան աշխատավորների մարքս–լենինյան կուսակցությունն է։ Տպագիր օրգանն է «Դի վահրայտ»՝ «Die Wahrheit» օրաթերթը։ Սոցիալ–դեմոկրատական կուսակցություն (ՍԴԿ), գործունեությունը սկսել է 1945-ին։ Մոտ 50 հզ․ անդամ (1974)։ Փաստորեն Բ․ Ա–ի կառավարող կուսակցությունն է։ Իր կազմով գերազանցապես բանվորական է, բայց սկզբունքային հարցերում նրա ղեկավարության քաղաքականությունը զորավիգ է բուրժուազիայի դասակարգային շահերին։ ՍԴԿ ունի երիտասարդական կազմակերպություն («Ֆալկեն») և ուսանողական Սոցիալ–դեմոկրատական միություն։ Տպագիր օրգանն է՝ «Բեռլիներ շտիմե» («Berliner Stimme») շաբաթաթերթը։ Քրիստոնեա–դեմոկրատական միություն (ՔԴՄ), գործունեությունը սկսել է 1945-ին։ Ավելի քան 9 հզ․ անդամ։ Մոնոպոլիստական բուրժուազիայի և խոշոր կապիտալի կուսակցությունն է։ Ունի երիտասարդական և ուսանողական կազմակերպություններ («Ցունգե ունիոն», «Ռինգ Քրիստլիխ–դեմոկրատիշեր շտուդենտեն»)։ Ազատ դեմոկրատական