Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/415

Այս էջը հաստատված է

Բ-տ–ման ժամանակ բացի էլեկտրոնից (կամ պոզիտրոնից) առաքվում է նաև հականեյտրինո (կամ նեյտրինո)։ Բ- տ–ման տեսությունը ստեղծել Է․ Է. Ֆերմին (1934)։ Բ-տ–ման պրոցեսը միջուկային նուկլոնի և էլեկտրոնային (պոզիտրոնային) ու նեյտրինային դաշտերի փոխազդեցության արդյունք է (տես Թուր փոխազդեցություններ)։ Թույլ փոխազդեցությամբ պայմանավորված պրոցեսները, որպես կանոն, ընթանում են տարածական և լիցքային զույգությունների ու տարօրինակության խախտմամբ, ինչպես նաե իզոտոպ սպինի փոփոխմամբ։

Բ-տ–ման երևույթի փորձնական ուսումնասիրման գործում մեծ ավանդ ունեն հայ ֆիզիկոսներ Ա․ Ի․ Ալիխանովը և Ա․ Ի․ Ալիխանյանը։

Գրկ․ Алиханов А․ И․, Слабые взаимодействия․ Новейшие исследования (5-распада, М․, 1960; Альфа-, бета-и гамма- спектроскопия, под ред․ К․ Зигбана, пер․ с англ․, в․ 4, М․, 1969․ ԲԵՏԱՏՐՈՆ, տես Արագացուցիչներ։

ԲԵՏԵԼԳԵՅԶԵ (Օրիոնի), առաջին աստղային մեծության գերհսկա կարմիր աստղ։ Կիսապարբերական փոփոխական, շառավիղը փոփոխվում է 300–400 արեգակնային շառավիղի մեծության սահմաններում (միջինը՝ 250 մլն կմ)։

ԲԵՏԵԽՏԻՆ Անատոլի Դեորգիևիչ [24․ 2(8․ 3), 1897, գ․ Ստրիգինո, Վոլոգդայի նահանգ 20․ 4․ 1962, Մոսկվա], ռուս սովետական երկրաբան, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1953-ից)։ Աշխատությունները վերաբերում են հանքառաջացման տեսության և հանքանյութերի բաղադրության հարցերին։ 1930–34-ին ուսումնասիրել է ՀՍՍՀ Սևան–Ամասիա շրջանների գերհիմքային ապարների զանգվածները և քրոմի, ասբեստի, մագնեզիտի հանքաերևակումները։ բ․ հեղինակ է «Պլատինը և պլատինի խմբի մյուս միներալները» (1935), «ԱԱՀՄ արդյունաբերական մանգանի հանքանյութերը» (1946, պետ․ մրցանակ, 1947) մենագրությունների և «Հանքաբանության դասընթաց» բուհական դասագրքի։ Հիդրոթերմալ լուծույթների, նրանց բնույթի և հանքառաջացման պրոցեսների ուսումնասիրման համար արժանացել է լենինյան մրցանակի (1958)։

ԲԵՏՈՆ (ֆրանս․ ЬёЬоп), արհեստական քարային նյութ, որ ստացվում է կապակցանյութի, լցանյութերի, ջրի և հավելանյութերի (որոշ դեպքերում) ռացիոնալ կերպով ընտրված խառնուրդի կաղապարումից և պնդացումից հետո։ Հիմնական շինանյութերից մեկն Է։ Մինչև կաղապարումը նշված խառնուրդն անվանում են բետոնախառնուրդ (տես Բեւոոնային աշխատանքներ)։ բ․ կիրառվել է դեռևս հնագույն ժամանակներում՝ Հռոմում, Հունաստանում, Եգիպտոսում, Չինաստանում, Բաբելոնում, Ուրարտուում, Մեքսիկայում։ Որպես կապակցանյութ օգտագործվել է կիր, կավ։ Միջին դդ․ բ․ դուրս է եկել գործածությունից և կրկին սկսել է կիրառվել XVIII դ․ Արևմտյան Եվրոպայում՝ հատկապես լայն տարածում ստանալով ցեմենտի և երկաթբետոնի հայտնադործումից հետո։ բ․ դասակարգվում է ըստ կիրառվող կապակցանյութի՝ անօրգանական կապակցանյութով (ցեմենտային բ․, գիպսաբետոն, սիւիկատային բետոն ևն) և օրգանական կապակցանյութով բ-ներ (օրինակ, ասֆաչտբետոն, պչաստբետոն)։ Ըստ կիրառման բնագավառի բ․ լինում է թթվակայուն, կրակակայուն ևն։ Ցեմենտային բ-ները ըստ ծավալային զանգվածի (կգ/մ3) լինում են՝ գերծանր (2500-ից ավելի), ծանր (1800-ից մինչև 2500), թեթև (500-ից մինչև 1800) և գերթեթև (500-ից պակաս)։ Գերծանր բ․ կիրառվում է հատուկ պաշտպանական (ռադիոակտիվ ներգործությունից) կառուցվածքների համար։ Պատրաստվում Է, գլխավորապես, պորտանդցեմենտից և բնական կամ արհեստական լցանյութերից (մագնետիտ, լիմոնիտ, բարիտ, ամրանի կտորներ ևն)։ Առավել տարածված է ծանր բ․, որը կիրառվում է արդյունաբերական և քաղաքացիական շենքերի բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներում, հիդրոտեխնիկական կառուցվածքներում։ Կապակցանյութը բալանդցեմենտն Է, իսկ լցանյութերը՝ ամուր լեռնային ապարները (քվարցային ավազ, բազալտ, գրանիտ)։ Թեթև բետոնը լինում է մի շարք տարատեսակների, որոնցից է նաև բջջավոր բետոնը։ Գերթեթև բ-ներն օգտագործվում են, գլխավորապես, որպես ջերմամեկուսիչ նյութեր։ Ըստ կառուցվածքի լինում են խիտ կազմություն ունեցող, սակավավազ, անավագ (խոշորածակոտկեն), բջջավոր բ-ներ։ բ-ի հիմնական հատկություններն են ամրությունը, խտությունը, երկարակեցությունը, սառնակայունությունը։ P-ների ամրությունը բնութագրվում է նրանց մակնիշներով (սեղմման, առանցքային ձգման և ծռման ժամանակ ձգման ժամանակավոր դիմադրությունը)։ Ծանր ցեմենտային, գերծանր, թեթև և խոշորածակոտկեն բ-ների ամրության մակնիշները (սեղմման) որոշում են աշխատանքային խառնուրդից պատրաստված և հասունացման որոշակի ժամկետից հետո 200 մմ (թեթև բ-ի համար 150 մմ) կող ունեցող բետոնե խորանարդները սեղմման փորձարկման ենթարկելով։ Որպես սիլիկատային և բջջավոր բ-ների մակնիշներ ընդունվում է նույն չափերի, սակայն շինվածքների հետ մեկտեղ ավտոկլավային մշակման ենթարկված նմուշների սեղմման ժամանակավոր դիմադրությունը կգ/սմ2-ով (1 կգ/սմ2^ 0,1 Մն/մ2)։ Գերծանր P-ի մակնիշներն են՝ 100-ից մինչև 300(~10-30 Մն/մ2), ծանր P-ինը՝ 100-ից մինչև 600 (~ 10–60 Մն/մ2), բարձրամուր P-ինը՝ 800–1000 (–80-- 100 Մն/մ2)։ Ծակոտկեն լցանյութերով թեթև P-ների մակնիշներն են՝ 25-ից մինչև 200 (–2,5–20 Մն/մ2), բարձրամուր P-ներինը՝ մինչև 400 (–40 Մն/մ2), խոշորածակոտկեն ’P-ներինը՝ 15-ից մինչև 100 (–1,5-ից մինչև 10 Մն/մ2), բջջավոր P-ներինը՝ 25-ից մինչև 200 (-2,5–20 Մն/մ2), գերթեթև P-ներինը՝ 5-ից մինչև 50 (-0,55 նՄ/մ2)։ P-ի ամրությունը առանցքային ձգման դեպքում մոտ 10 անգամ փոքր է սեղմման ամրությունից։ Ծռման դեպքում ձգման ամրության պահանջներ են ներկայացվում, օրինակ, ճանապարհի և օդանավակայանի ծածկույթների համար կիրառվող բ-ների նկատմամբ։ Հիդրոտեխնիկական և հատուկ կառուցվածքների (օրինակ, հեռուստատեսային աշտարակ) բ-ներին, բացի ամրության ցուցանիշներից, ներկայացվում են․ նաև սառնակայունության պահանջներ։ Ջրի ճնշման տակ աշխատող կառուցվածքներին ներկայացվում են անջրանցիկության, իսկ ծովի ջրի կամ այլ ագրեսիվ միջավայրի ներգործությանը ենթարկվող կառուցվածքներին՝ երկարակեցության և կոռոզիակայունության պահանջներ։ Ծանր բ․ պատրաստելիս հաշվի են առնվում նրա սեղմման ամրությունը, խառնուրդի դյուրատեղադրելիությունը և կոշտությունը (տեխնիկական մածուցիկությունը), իսկ գերծանր բ-ներ պատրաստելիս՝ հատկապես նաև խտությունը։ բ-ի խառնուրդի դյուրատեղադրելիությունը որոշում են բետոնե ստանդարտ հատած կոնի (բարձրությունը՝ 30 սմ, ստորին հիմքի տրամագիծը՝ 20 սմ, վերինինը՝ 10 սմ) նստվածքի չափով (սմ–ով)։ Կոշտությունը որոշվում է մածուցիկաչափով և արտահայտվում այն ամենափոքր ժամանակով (վրկ), որն անհրաժեշտ է բ-ի խառնուրդի կոնը հավասարամեծ պրիզմայի կամ գլանի վերածվելու համար։ Կոնստրուկտիվ արժեքավոր հատկություններից բացի բ․ ունի նաև դեկորատիվ հատկություններ։ բ-ի խառնուրդի բաղադրամասերի, կաղապարի կամ ձևերի հատուկ ընտրությամբ բետոնե կառուցվածքներին և քանդակներին կարելի է պլաստիկ արտահայտչականություն հաղորդել։ բ-ի դեկորատիվ հատկությունները օգտագործվում են ինտերիերների, ինչպես նաև արտաքին մակերեսների ձևավորման համար և դեկորատիվ արվեստում։ Գրկ․ Десов А․ Е․, Тяжелые и гидратные бетоны (для защиты от радиоактивных воздействий), М․, 1956; СНИП, ч․ 1, разд․ В, гл․ 3․ Бетоны на неорганических вяжущих и заполнителях, М․, 1963; Шестоперов С․ В․, Долговечность бетона транспортных сооружений, 3 изд․, М․, 1966; Воробьев В․ А․, Строительные материалы, 4 изд․, М․, 1967; Суздальцева А․ Я․, Бетон в современной архитектуре, М․, 1968․

ԲԵՏՈՆԱԽԱՌՆԻՉ, բետոնի բաղադրամասերի (կապակցանյութերի, լցանյութերի և ջրի) մեխանիկական միախառնմամբ բետոնախառնուրդ պատրաստող շինարարական մեքենա։ Բ-ի հիմնական աշխատանքային տարրը Էլեկտրաշարժիչի օգնությամբ պտտվող խառնման թմբկագլանն Է։ Ըստ աշխատանքի բնույթի, բ-ները լինում են ցիկլային (առավել տարածված), որոնք բետոնախառնուրդը տալիս Ցիկլային գործողության Փոխադըրովի բետոնախառնիչ