Հռչակվել է «Վոցեկ» Օպերայով (ըստ Գ. Բյուխների պիեսի, 1921, բեմ. 1925, Բեռլինում, ՍՍՀՄ-ում՝ Լենինգրադ, 1927), ուր արտահայտվել են սոցիալ-քննադատական և հակապատերազմական միտումներ։
ԲԵՐԳ Սկսել Իվանովիչ [ծն. 29. 10(10. 11). 1893, Օրենբուրգ], սովետական ռադիոտեխնիկ, ինժեներ-ծովակալ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1963): ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1923) և ռազմածովային ակադեմիան (1925): Աշխատել է որպես էլեկտրաարդյունաբերության Ժողկոմի (1943-44), Ռադիոլոկացիայի խորհրդի նախագահի (1943-47), պաշտպանության մինիստրի (1953-57) տեղակալ։ 1962-65-ին եղել է «Արտադրության ավտոմատացում և արդյունաբերական էլեկտրոնիկա» հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։ Բ-ի աշխատությունները վերաբերում են էլեկտրոնային լամպային գեներատորների, ռադիոընդունիչների, ռադիոպելենգատորների, գեներատորների հաճախությունների կայունացման ու ինքնագրգռման հարցերին։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Երկ. Избр. труды, т. 1-2, М.-Л., 1964.
ԲԵՐԳ Լև Սեմյոնովիչ [2(14). 3. 1876, Բենդերի 24. 12. 1950, Լենինգրադ], սովետական աշխարհագրագետ, կենսաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), ՌՍՖՍՀ գիտ. վաստ. գործիչ (1934-ից): 1898-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1940-50-ին եղել է ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության պրեզիդենտը։ Մշակել է լանդշաֆտների տեսությունը։ Ուսումնասիրել է Միջին Ասիայի, Ղագախստանի, Արևմտա-Սիբիրական հարթավայրի լճերը, Արալյան ծովը։ Ունի հետա֊
Լ. Ս. Բերգ
զոտություններ նաև կլիմայագիտության, հնէաշխարհագրության, աշխարհագրության պատմության, գեոմորֆոլոգիայի վերաբերյալ։ 1909-ին ուսումնասիրել է Սևանա լճի մակարդակի տատանումները։
Երկ. Избранные труды, т. 1-5, М., 1956 1962; Географические зоны Советского Союза, т. 1-2, 3 изд., М., 1947-52; Климат и жизнь, 2 изд., М., 1947.
ԲԵՐԳԱՄՈ Bergamo քաղաք Հյուսիսային Իտալիայում, Բերգամյան Ալպերի ստորոտին, Լոմբարդիայի մարզում։ Բերգամո գավառի վարչական կենտրոնն է։ 150 հզ. բն. (1975): Ունի մանվածքեղենի, մետաղամշակման, քիմ., սննդի, էլեկտրական, գյուղատնտ. սարքավորումների և մեքենաների արդյունաբերություն, աշխարհագրական քարտեզների արտադրություն (գրաֆիկական արվեստների ինստ.): Բաժանված է Վերին (ընդգրկում է միջնադարյան և Վերածննդի կառույցները) և Ներքին քաղաքների։ Բ-ում են գտնվում «Կարարա» ակադեմիայի պատկերասրահը և Ռիսեջիմենտոյի թանգարանը։ Բ. միջին դարերից հայտնի էր ժող. թատրոնով. այստեղ է մշակվել Առլեքինի կերպարը։ Բ-ում է ծնվել Դ. Դոնիցետտին։ Բ-ում 1975-ին կայացել է (Պալացցո Տերցի) հայկական արվեստի (Ուրարտուից-միջնադար) միջազգային առաջին սիմպոզիումը, որը կազմակերպել էին Միլանի «Պոլիտեխնիկում»-ի հումանիտար գիտությունների, Տուրինի ճարտարապետական ֆակուլտետի ճարտ. պատմության, Բ-ի Համալսարանական (հիմնադրվել է XV դ.) և ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ-ները։ Մասնակցել են 14 երկրների 120 գիտնականներ։ Զեկուցումները նվիրված էին հայկական արվեստի, ճարտ. և եվրոպական մշակույթի առնչություններին ու փոխազդեցություններին։ Սիմպոզիումի օրերին Պալացցո դելլա Ռաջոնեում կազմակերպվել է IV-XVIII դդ. հայկական ճարտ. ցուցահանդես։ Ա Զարյան
ԲԵՐԳԳՈԼՅ Օլգա Ֆեոդորովնա [ծն. 3(16). 5. 1910, Պետերբուրգ], ռուս սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1930-ին ավարտել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Տպագրվում է 1924-ից։ Առաջին երկերը՝ «Ուգլիչ» (1932) վիպակը և «Բանաստեղծություններ» (1934) ժողովածուն, արժանացել են Մ. Գորկու դրական կարծիքին։ Հրատարակել է «Գիշերը Նոր աշխարհում» (1935) և «Երգերի գիրք» (1936) պատմվածքների ժողովածուները։ Հայրենական պատերազմի տարիներին գտնվելով պաշարված Լենինգրադում՝ քաղաքի պաշտպանությանն է նվիրել «Փետրվարյան օրագիր» (1942), «Լենինգրադյան պոեմ» (1942), «Քո ուղին» (1945) երկերը և «Խոսում է Լենինգրադը» (1946) ժողովածուն։ Սոցիալիզմի առաջին կառուցողներին է նվիրված «Պերվոռոսիյսկ» (1950) պոեմը (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951), Սևաստոպոլի պաշտպանությանը՝ «Հավատարմություն» (1954) ողբերգությունը։ «Ցերեկային աստղեր» (1959) քնարական ինքնակենսագրական գիրքը էկրանացվել է 1968-ին։ Բ-ի ստեղծագործություններին հատուկ են խոր քնարականությունն ու դրամատիզմը։
Երկ. Избр. произведения, т. 1-2, Л., 1967.
ԲԵՐԳԵԼՍՈՆ Դավիդ Ռաֆայիլովիչ [12. 8. 1884, գ. Օխրիմովո (Կիևի նահանգի Լիպովեցկ գավառում) 12. 8. 1952], հրեա սովետական գրող։ Գրական գործունեությունն սկսել է «Կայարանի շուրջը» (1909) վիպակով, որի հերոսը կյանքում խեղված անհատն է։ Հրեական բուրժուազիայի սոցիալական անկումն է պատկերել «Ամեն բանից հետո» (1913) վեպում։ 1921-ին Բ. մեկնել է Բեռլին, աշխատակցել դեմոկրատական մամուլին։ 1929-ին վերադարձել է ՍՍՀՄ։ Հոկտեմբերյան հեղափոխության ու քաղաքացիական կռիվների թեմային է նվիրել «Փոթորկոտ օրեր» (1927) ժողովածուն։ «Դնեպրի վրա» (1932-1940) երկհատոր վեպում կերտված են պրոֆեսիոնալ հեղափոխականների վառ կերպարներ։ Հայրենական պատերազմի և հետագա տարիներին Բ. նկարագրել է սովետական մարդկանց սխրանքը։
ԲԵՐԳԵՆ Bergen քաղաք և նավահանգիստ Արևմտյան Նորվեգիայում, Հյուսիսային ծովի ափին, Բյու-Ֆիորդի խորքում։ Բնակչության թվով և տնտ. նշանակությամբ երկրորդ քաղաքն է Օսլոյից հետո։ 116,3 հզ. բն. (1969): Ունի նավաշինական, մեքենաշինական, սննդի, տեքստիլ, կարի արդյունաբերություն, համալսարան (1946-ից), բարձրագույն առևտրական դպրոց, կիրառական արվեստի, պատմական թանգարաններ։ ճարտ. հուշարձաններից է Ռոզենկրանց աշտարակը։ Հիմնադրվել է 1070-ին։
ԲԵՐԳՄԱՆ Bergman Ինգմար ծն. 14.7. 1918 Ուպսալա թատրոնի և կինոյի շվեդացի ռեժիսոր։ 1942-ից աշխատել է թատրոնում, 1943-ից՝ կինոյում, սկզբում՝ իբրև սցենարիստ, ապա՝ ռեժիսոր։ Բ-ի «Ամառային գիշերվա ժպիտներ» (1955), «Յոթերորդ կնիք» (1956), «Մորու բացատը» (1957), «Դեմք» (1958), «Աղբյուր» (1959) կինոնկարներում արծարծված են բուրժուական հասարակության ճգնաժամի պայմաններում մարդու ողբերգական վիճակի բարոյական և փիլիսոփայական պրոբլեմները։ «Ինչպես հայելու մեջ» (1961), «Հաղորդություն» (1963), «Լռություն» (1963) եռերկում հնչում է դեպի մարդկությունն ունեցած սիրո կորստի ողբը, «Անձնավորություն» (1966), «Գայլային ժամ» (1968), «Ամոթ» (1969) ֆիլմերում՝ անհատի այլասերման թեման։
Գրկ. Beranger J., Ingmar Bergman et ses films, P., 1959; Ингмар Бергман, М., 1969.
ԲԵՐԳՍՈՆ Bergson Անրի 18. 10. 1859 Փարիզ 4. 1. 1941 Փարիզ ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա։ Իմացաբանության մեջ ինտուիտիվիզմի ներկայացուցիչ։ 1914-ից ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1927-ին՝ նոբելյան մրցանակի դափնեկիր՝ գրականության գծով։ Բ-ի փիլիսոփայությանը բնորոշ է ճանաչողության բնագիտական մեթոդների հնարավորությունները սահմանափակելու միտումը։ Բ. ելել է նրանից, որ հոգեկան երևույթների, հատկապես գիտակցության, ինչպես և կենդանի բնության իսկական էության բացատրությունը չի կարող տրվել բնագիտական եղանակով, որին հատկանշական է քանակական մոտեցումը, և, այդ իսկ պատճառով, երևույթների հանգեցումը միասեռ ու կրկնվող տարրերի։