գծագրությունը, ռեալիստական խաղաոճը հատկանշական են Բ–ի արվեստին։ 1922-ին եղել է Հայաստանի առաջին պետական թատրոնի հիմնադիր դերասաններից։ 1923-ից աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում (գեղարվեստական ղեկավար՝ 1944–50), ուր հանդես է եկել նաև սովետական հեղինակների պիեսներում՝ առանձին հաջողություն գտնելով Բերեստի (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Վասինի (Սիմոնովի «Ռուս մարդիկ»), Սատինի, Լեշինի (Գորկու «Հատակում», «Թշնամիներ») դերերում։ Լ․ Հախվերդյան Ա․ Բ ե ր ո յ ա ն ը Փարսիղի դերում (Սունդուկյանի «Քանդած օջախ»)
ԲԵՐՈՅԱՆ Մարի Գևորգի [27․ 1 (8․ 2)․ 1892, Թիֆլիս – 22․ 7․ 1960, Թբիլիսի), հայ սովետական դերասանուհի։ ՎՍՍՀ ժող․ արտիստուհի (1946)։ Բեմական գործունեությունն սկսել է 1913-ին, տեղի Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում։ 1922-ից աշխատել է Թբիլիսիի Ս․ Շահումյանի անվ․ հայկական դրամատիկական թատրոնում։ Խառնվածքով խարակտերային և կատակերգական դերասանուհի էր, աչքի է ընկել հատկապես Սունդուկյանի և Շիրվանզադեի պիեսներում․ Սալոմե, Խամփերի (Սունդուկյանի «էլի մեկ զոհ», «Խաթաբալա»), Շըպպանիկ, Զառնիշան (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի»)։
ԲԵՐՈՍՈՍ ( մ․ թ․ ա․ մոտ 350–280), բաբելոնացի պատմիչ, Բաբելոն քաղաքի Բել աստծո տաճարի քրմապետ։ Ստացել է հելլենիստական կրթություն, տիրապետել Հին աշխարհի բազմաթիվ լեզուների։ Մովսես Խորենացին Բ–ին անվանում է «բոլոր գիտություններին քաջահմուտ մարդ»։ Մ․ թ․ ա․ IV դ․ վերջին Բաբելոնից հեռացել է Հունաստան և Կոս կղզում հիմնել աստղագիտության դպրոց։ Բաբելոն վերադառնալուց հետո, մ․ թ․ ա․ մոտ 290-ին, Սելևկյան թագավոր Անտիոքոս I Սոտերի պատվերով հունարեն լեզվով գրել է «Բաբելոնապատում» եռահատոր պատմական երկը։ Գիրքը շարադրելիս օգտվել է սեպագիր հնադարաններից, բաբելա–քաղդեական զրույցներից ու պատմական ավանդություններից։ Բ–ի երկը չի պահպանվել․ «Բաբելոնա– պատում»-ի առանձին վերամշակված հատվածներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Առաջավոր Ասիայի հնագույն պատմության հարցերը լուսաբանելու համար, պահպանվել են Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշ հեղինակների երկերում։ Գրկ․ Дьяконов И․ М․, История Ми– дии․․․, М․–Л․, 1956․ Մ․ Կաավասան
ԲԵՐՎԱԾ ԶԱՆԳՎԱԾ, մարմինների հարաբերական շարժումը բնութագրող պայմանական մեծություն։ Երկու մարմնից (mi և աշ զանգվածներով) բաղկացած համակարգի դեպքում Բ․ զ․ որոշվում է _ mi m2 շ (iv2 г ,, Т = –-– vq –Ւ -у- առնչությունից, որտեղ T-ն համակարգի կինետիկ էներգիան է, Vo-ն՝ իներցիայի կենտրոն ի արագությունը, v-ն՝ մարմինների հարաբերական արագությունը, իսկ yi= ալաշ–ն՝ Բ․ զ․։ Հարաբերական Ակ -J- աշ շարժման դեպքում Բ․ զ․ հանդես է գալիս նաև Նյուտոնի երկրորդ օրենքում՝ fir= =_ժս(7)( г –ը մարմինների փոխադարձ dr հեռավորության վեկտորն է, Ս–ն՝ փոխազդեցության էներգիան)։Բ․ զ–ի գաղափարն օգտագործվում է նաև բարդ (համընթաց և պտտական) շարժում կատարող մարմնի, շատ մարմիններից կազմված համակարգերի համար։
'ԲԵՐՏԵԼՍ Եվգենի էդուարդովիչ [13(25)․ 12․ 1890, Պետերբուրգ – 7․ 10․ 1957, Մոսկվա], սովետական արևելագետ, ԱՍՀՄ ԳԱ հաղթանդամ (1939), Թուրքմենական (1951) և Ուզբեկական (1956) ՍՍՀ–ների ԳԱ–ների պատվավոր անդամ, Իրանի (1944) և Գամասկոսի Արաբական (1955) ԳԱ–ների թղթանդամ, Ուզբեկա– կան (1944) և Տաջիկական (1946) ՍՍՀ–նե– րի գիտության վաստակավոր գործիչ։ 1914-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական, 1920-ին՝ արևելյան լեզուների ֆակուլտետները։ Աշ– խատանքի է անցել ԱՍՀՄ ԳԱ Ասիական թանգարանում (այժմ՝ ՍՍՀՄ ԳԱ արևելա– գիտության ինստ–ի լենինգրադյան բաժանմունք), որտեղ և գործել է մինչև կյանքի վերջը։ Հեղինակ է շուրջ 500 աշխատությունների, որոնք նվիրված են Մերձավոր և Միջին Արևելքի, Միջին Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների գրականությանը, լեզուներին, պատմությանը։ Նրա գրչին են պատկանում հայտնի ուսումնասիրություններ՝ նվիրված Ֆիրդուսուն, Նիզամուն, Ջամիին, Նավոիին և Արևելքի դասական այլ բանաստեղծների։ Բ․ իրա– նական տեքստաբանության սովետական դպրոցի հիմնադիրն է ու ղեկավարը։ Նրա «Նիզամի» (հրտ․ 1947) մենագրությունն արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1948)։ Բ․ անդրադարձել է նաև հայ ժողովրդի պատմության և մշակույթի հարցերին, Ա․ Մակեդոնացու մասին հունական վեպի հայերեն թարգմանությանը։ Բարձր է գնահատել Ս․ Նազարյանցի արևելա– գիտական գործունեությունը, հատկապես՝ Ֆիրդուսուն նվիրված դոկտորական նրա դիսերտացիան (1951)։ Երկ․ Избр․ труды [т․ 1–4], М․, 1960–65․ Գրկ․ Алиев Г․ Ю․, Библиография научных трудов члена-корреспондента АН СССР Е․ Э․ Бертельса, «Советское востоко– ведение», 1958, № 1․
ԲԵՐՐԻ, Փերի, քաղաք Հայաստանի Չարսանջագի գավառում։ Արածանիի վտակ Բերրի գետի ձախ ափին, համանուն դաշտում։ XX դ․ սկզբին ուներ 800 տուն բնակիչ, որից 700-ը՝ հայ։ Ենթադրում են, որ քաղաքի անունը ծագում է հայկական «բերրի» բառից, որը, թուրքերեն աղավա– ղելով, կոչել են Փերի։ Հայերն ունեին երկու եկեղեցի (լուսավորչականը՝ Ս․ Աստ– վածածին) և երեք վարժարան՝ 250 աշակերտով։ Բ–ի հայ մանուկների կրթության և դաստիարակության գործին օգնելու նպատակով ԱՄՆ գաղթած հայ երիտա– սարդները 1894-ին հիմնել են Բերրիի Ուսումնասիրաց ընկերությունը, որն իր գոյությունը պահպանել է մինչև 1915-ը։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին․ մեծ մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Գրկ․ Երևանյան Գ․ Ս․, Պատմություն Չարսանճագի հայոց, Բեյրութ, 1956, էջ 151–73։ Վ ա հ և Հայկ, Տարբերդ և անոր ոսկեղեն դաշտը, Նյու–Ցորք, 1959, էջ 980–81։
ԲԵՐՅԵԼԻՈՒՍ (Bertelius) Իյռնս Ցակոբ (20․ 8․ 1779, Վևերսունդ – 7․ 8․ 1848, Ատոկհոլմ), շվեդացի քիմիկոս և հանքաբան։ 1808-ից՝ Ստոկհոլմի ԳԱ անդամ (1810-ից պրեզիդենտ, 1818-ից՝ անփոփոխ քարտուղար)։ 1820-ից՝ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ։ Բժշկության դ–ր Ուփսալայի համալսարանում (1802), պրոֆեսոր՝ Ստոկհոլմի համալսարանում (1807) և բժշկավիրաբուժական ինստ–ում (1800–32)։ 1807-ին Բ․ և շվեդացի գիտնական Վ․ Գի– զինգերը, էլեկտրական հոսանքով քայքայելով աղերի ջրային լուծույթները, եզրակացրին, որ բոլոր աղերը բաղկա–ցած են թթվից ու հիմքից և բոլոր քիմ․ միացությունները աղերի նման ունեն երկակի բաղադրություն։ 1812–19-ին Բ․ տվեց իր էլեկտր ա ք ի մ ի ա կ ա ն տեսությունը։ Ըստ Բ–ի, թթուներ կարող է առաջացնել միայն թթվածինը։ Ի․ 6․ Բերցելիուս Նա թթուներ էր անվանում նրանց անհիդրիդները։ Հիմնավորել է ատոմիստական ուսմունքը՝ զարգացրել և ներդրել քիմիայում։ Բ–ի տեսական հայացքների հիմքում ընկած է քիմիական խնամակցության էլեկտրական բնույթը։ 1810–16-ին հետազոտելով քիմիական տարրերի օքսիդները՝ ցույց տվեց բազմապատիկ հարաբերությունների օրենքի ճշտությունը։ Բ․ կազմել է (1814) 41 քիմիական տարրերի ատոմական զանգվածների աղյուսակ և առաջարկել տարրերի նշանակման ժամանակակից եղանակը (տես Քիմիական նշան– ներ)։ Ավելի ուշ (1818), սեփական տվյալ–