րանի խոռոչի հիվանդությունների, օտո– ռինոլարինգոլոգիա՝ քթի, կոկորդի և ականջի հիվանդությունների, ակնաբա– նություն (օֆթալմոլոգիա)՝ աչքի հիվան– դությունների, մաշկավեներոլոգիա՝ մաշ– կի և վեներական հիվանդությունների, էնդոկրինոլոգիա4 ներզատիչ գեղձերի հի– վանդությունների, ֆիզիոթերապիա՝ ֆի– զիկական մեթոդներով բուժման, ռենտ– գենոլոգիա՝ ռենտգենյան ճառագայթների միջոցով հիվանդությունների ախտորոշ– ման և բուժման, ռադիոլոգիա՝ օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի ներգործու– թյան և նրանց օգնությամբ բուժման մի– ջոցների, կլինիկական գենետիկա՝ ժա– ռանգական հիվանդությունների։ Պատմական ակնարկ։ Բ․ ամենահին գիտություններից է։ Դեռևս նախամարդու կենցաղում գոյություն են ունեցել անձնա– կան հիգիենայի տարրական կանոններ։ Ծննդաբերության, ներքին հիվանդու– թյունների, մարմնական վնասվածքների դեպքում եղել են օգնության պարզ միջոց– ներ։ Նախամարդը, մոտ գտնվելով բնու– թյանը, հաճախ է օգտագործել բուսական և կենդանական ծագման բազմաթիվ դեղա– միջոցներ։ Այդ ժամանակաշրջանում Բ․ կրել է էմպիրիկ բնույթ։ Այն զարգացած է եղել Բաբեխնում, Եգիպտոսում, Ասորես– տանում, Հնդկաստանում, Իրանում։ Բա– բելոնի թագավոր Համուրապիի (XVIII դ․ մ․ թ․ ա․) օրենսգրքում շարադրված են եղել բժշկի պարտականությունները և պատասխանատվությունը կատարած բուժ– ման համար։ Հին Չինաստանում պատվաս– տումներ են կատարել բնական ծաղկի դեմ, ցավազրկման նպատակով օգտագոր– ծել են հաշիշ, օպիում, մշակվել են պուլսի և մեզի քննությամբ ախտաճանաչման մե– թոդներ։ Բ․ զարգացման առավել բարձր մակարդակի վրա էր գտնվում Հին Հունաս– տանում և Հռոմում։ Հունարեն բազմաթիվ տերմիններ պահպանվել են ժամանակա– կից Բ–յան մեջ։ Հին Հունաստանում մեծ ուշադրություն են դարձնել ֆիզիկական վարժություններին, անձնական հիգիենա– յին, օրգանիզմի կոփմանը։ Հին հունական Բ–յան խոշորագույն ներկայացուցիչ Հ/ւ– ւցոկբւաոը (460–377 մ․ թ․ ա․)» բացասե– լով հիվանդությունների աստվածային ծա– գումը, նրանց առաջացումն ու զարգացումը կապել է արտաքին ազդակների (օդ, ջուր, տեղանք) հետ։ Բ․ իր հետագա զարգացու– մըն ստացավ հելլենիստական Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիայում, ուր բժիշկներ Հերոփիլոսը, էրազիստրատոսը (III դ․ մ․ թ․ ա․) կատարել են կենդանա– հատումներ, դիահերձումներ և կիրառել վիրաբուժություն։ Հռոմեացի բժիշկ Կլավ– դիոս Դալենոսը (II դ․ մ․ թ․ ա․)․ թեև ոչ ճշգրիտ, լուսաբանել է կենդանի օրգանիզ– մի կառուցվածքը և այնտեղ ընթացող պրո– ցեսները։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջա– նում Բ․ բուռն թափով զարգացել է արա– բական խալիֆայությունում և միջին ու Մերձավոր Արևելքի երկրներում։ Այդ շրջա– նում ասպարեզ ելավ Արևելքի հռչակավոր բժիշկ, բուխարացի Աբու Ափ իբն–Սինւսն, որի բժշկագիտական գործունեությունն ամփոփվեց «Կանոն բժշկության» բազմա– հատոր աշխատության մեջ։ Վերածննդի դարաշրջանում ֆիզիկայի, քիմիայի նվա– ճումները խթանեցին Բ–յան զարգացմանը, ստեղծվեց երկու ուղղություն՝ յատրոֆի– զիկա (յատրոմեխանիկա) և յատրոքիմիա։ Զարգացան անատոմիան, ֆիզիոլոգիան և կիրառական վիրաբուժությունը։ Ման– րադիտակի գյուտով դրվեց մանրէաբանու– թյան զարգացման սկիզբը, առաջարկվե– ցին հիվանդի օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ ընդբախման (պերկուսիա) և լսման (աուսկուլտացիա) մեթոդները։ XIX դ․ կեսին որպես ցավազրկող և ան– զգայացնող նյութեր օգտագործվեցին եթե– րը և քլորոֆորմը։ XIX դ․ ֆիզիոլոգիան առանձնացավ որպես ինքնուրույն գիտու– թյուն։ Ստեդծվեց էլեկտրաֆիզիոլոգիայի բաժին, գործադրվեցին կենսահոսանքնե– րի գրանցման, էլեկտրակարդիոգրաֆիա– յի, էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի մեթոդ– ները։ Բ–յան զարգացման կարևոր էտապ հանդիսացավ XIX դ․ 2-րդ կեսը, երբ հայտ– նաբերվեցին վարակիչ հիվանդություննե– րի հարուցիչները։ 1868-ին հայտնագործ– վեցին ետադարձ տիֆի, 1875-ին՝ ամեո– բային դիզենտերիայի հարուցիչները, 1882-ին՝ տուբերկուլոզի ցուպիկը, 1883-ին՝ խոլերայի վիբրիոնները, մշակվեցին վա– րակիչ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման նոր մեթոդներ, հիմնադրվեց իմունոլոգիան։ Վիրաբուժության բնագա– վառում 1867-ից կիրառվեցին անտիսեպ– տիկայի և ասեպտիկայի մեթոդներ։ 1895-ին ռենտգենյան ճառագայթների գյուտով հիմք դրվեց ռենտգենոլոգիային և բժշկական ռադիոլոգիային։ XX դ․ սկըզ– բին հիմնադրվեցին վիրուսոլոգիան և բժշկական էնդոկրինոլոգիան, վիտամին– ների մասին ուսմունքը՝ վիտամինալո– գիան։ Օրգանական քիմիայի նվաճումնե– րը նպաստեցին նոր դեղամիջոցների հայտ– նադործմանը։ Դերմանիայում ստացան սուլֆանիլ–ամիդային միացություններ, իսկ Անգլիայում 1929-ին՝ պենիցիլին։ Ներդրվեցին տեխնիկական նոր միջոցներ և սարքավորումներ՝ ակնադիտակ (օֆ– թալմոսկոպ), բրոնխոսկոպ, էզոֆագոս– կոպ, գաստրոսկոպ, ցիստոսկոպ, էլեկտրո– նային մանրադիտակ, օսցիլոգրաֆ։ Կա– տարելագործվեցին անզգայացման միջոց– ները (անեսթեզիոլոգիա), արյան և շիճու– կի փոխներարկման մեթոդները (տրանս– ֆուզիոլոգիա)։ Բժշկագիտությունը Ռուսաստանում։ Բ․ Կիևյան Ռուսիայում բարձր զարգացման է հասել IX–XII դդ․, իսկ Մոսկովյան Ռու– սիայում՝ ավելի ուշ (XV–XVII դդ․)։ Բ–յան խոշոր միջոցառումներից էր բժշկական առաջին ժամանակավոր դպրոցների բա– ցումը (1654) և հոսպիտալների ու նրանց կից բժշկական դպրոցների ստեղծումը (1707)։ Հետագայում, 1764-ին հիմնադըր– վեց Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ 1798-ին՝ Պետերբուր– գի Բժշկա–վիրաբուժական ակադեմիան (այժմ՝ Ս․ Մ․ Կիրովի անվ․ Ռազմա–բժըշ– կական ակադեմիա)։ XVIII դ․ ռուս բժիշկ– ներից աչքի էին ընկնում Դ․ Մամոյլովիչը (համաճարակագետ), Մ․ Զիբելինը (թե– րապևտ), Ն․ Ամբոդիկ–Մաքսիմովիչը (ման– կաբարձ, դեղաբան)։ XIX դ․ Բ–յան ասպա– րեզում մեծ դեր խաղաց ռուս վիրաբույժ Ն․ Պիրոգովը (1810–81)՝ տեղագրական անատոմիայի հիմնադիրը։tXIX դ․ 2-րդ կեսին իրենց գործունեությունն սկսեցին կլինիցիստներ Ս․ Բոտկինը (1832–89), Դ․ Զախարինը (1829–97) և Ա․ Օստրոու– մովը (1844–1908)։ Բ–յան մեջ մեծ դեր խաղացին ֆիզիոլոգներ Ի․ Սեչենովը, Ի․ Պավլովը, վիրուսոլոգ Դ․ Իվանովսկին (1864–1920), Ն․ Ֆիլատովը (1847-1902), մաշկաբան Ա․ Պոլոտեբնովը (1839–1907), վիրաբույժ Ն․ Սկլիֆոսովսկին (1836– 1904), հիգիենիստներ Ա․ Դոբրոսլավինը (1842–89), Ֆ․ էրիսմանը (1842–1915)։ Սովետական բժշկագիտություն։ Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխությունից հետո երկրում ստեղծվեցին բնակչության առողջության բարելավման և հիվանդությունների դեմ պայքարի բո– լոր հնարավոր միջոցները։ 1918-ին կազ– մակերպվեց ՌՍՖՍՀ Առժողկոմատը։ Նույն թվին հիմնադրվեց ժողովրդական առող– ջապահության պետական գիտահետա– զոտական ինստ–ը (որի կազմի մեջ մըտ– նում էին 8 ինստ–ներ), 1923-ին՝ սոցիալա– կան հիգիենայի, մոր և մանկան պաշտ– պանության, պրոֆեսիոնալ հիվանդու– թյունների, 1926-ին՝ արյան փոխներարկ– ման գիտահետազոտական ինստ–ները ևն։ Խոշոր իրադարձություն էր Փորձառական բժշկագիտության համամիութենական ինստ–ի հիմնադրումը (1932), որի հիման վրա 1944-ին կազմակերպվեց ՍՍՀՄ բժըշ– կական գիտությունների ակադեմիան։ Սո– վետական Բ–յան զարգացման մեջ արմա– տական բեկում առաջացրեց Ի․ Պավլովի ֆիզիոլոգիական ուսմունքը, որը հետա– գայում զարգացրին Լ․ Օրբելին, Կ․ Բիկո– վը, Պ․ Կուպալովը, Մ․ Պետրովան, է․ Հաս– րաթյանը։ Լ․ Օրբելին ցույց է տվել սիմ– պաթիկական նյարդային համակարգի խո– շոր նշանակությունը հյուսվածքների սնուցման և հարմարեցման պրոցեսում (ադապտացիոն–տրոֆիկ տեսություն)։ է․ Հասրաթյանն ուսումնասիրել է բարձ– րագույն նյարդային համակարգի փոխհա– տուցողական հատկությունը, արգելակման պաշտպանողական դերը և նյարդային համակարգի պլաստիկականությունը։ Համեմատական ֆիզիոլոգիայի ասպա– րեզում զգալի ավանդ են ներդրել Խ․ Կոշ– տոյանցը և Ա․ Քարամյանը։ Անատոմիա– յի բնագավառում աչքի ընկան Վ․ Տոնկո– վի, Վ․ Շևկունենկոյի, Վ․ Վորոբյովի աշ– խատությունները։ Նյարդահյուսվածաբա– նության ասպարեզում արժեքավոր ներ– դրումներ կատարեցին Բ․ Լավրենտևը և Ա․ Սարկիսովը։ Ախտաբանական անա– տոմիայի, կլինիկա–անատոմիական ուղ– ղության զարգացման համար կարևոր նշանակություն են ունեցել Ա․ Աբրիկոսո– վի (տուբերկուլոզի ախտաբանական անա– տոմիա), Վ․ Տալալաևի (ռևմատիզմի ախ– տաբանական անատոմիա), Ի․ Դավիդովս– կու (վարակիչ հիվանդություններից առա– ջացած ախտաբանական երևույթները) աշ– խատությունները։ Ախտաբանական ֆի– զիոլոգիայի ասպարեզում հայտնի են Ա․ Սպերանսկու (նյարդային գործոնի դե– րը հիվանդությունների առաջացման պրո– ցեսում), Ն․ Անիչկովի (աթերոսկլերոզի կլինիկան և ռեթիկուլո–էնդոթելային հա– մակարգի դերն ու նշանակությունը) հե– տազոտությունները։ Կենսաքիմիայի աս– պարեզում ուշագրավ աշխատանքներ են
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/432
Այս էջը սրբագրված չէ