Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/437

Այս էջը սրբագրված է

Պ․ Մակ–Քարտնին (երաժշա․) և Զ․ Լենոնը (աեքսա)։ 1970-ական թթ․ վերջերին քառյակը դադարել է գործելուց։ Բ-ի մասնակիցները հասարակական հսաակ դիրքորոշում չեն ունեցել։ Նրանց ստեղծագործության մեջ արտահայտվել է XX դ․ 2-րդ կեսի արմ․ երիտասարդության գիտակցության ճգնաժամը, քննադատական, թեկուզև անհետևողական վերաբերմունքը բուրժուական մշակույթին և ապրելակերպին։

Բիթիաս, Պիթիաս, հայաբնակ գյուղ Մուսա լեռան հյուսիս–արևելքում, Անտիոք քաղաքից 25 կմ արևմուտք։ 1913-ին ուներ 130, 1939-ին՝ 230 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մետաքսագործությամբ և առևտրով։ Մշակում էին ընկույզ, դեղձ, նարինջ, խաղող ևն։ Արտահանում էին մետաքսաթել, մետաքսե Րիթիասի համայնապատկերը գործվածքներ, փայտածուխ և մրգեր։ Բ․ ունի գեղատեսիլ, առողջարար բնություն, 60-ից ավելի սառնորակ աղբյուրներ, որի շնորհիվ 1925–38-ին դարձել էր հանգըստավայր, ուր մեկնում էին հանգստանալու Սիրիայից, Լիբանանից և Եգիպտոսից։ Բ-ում կար երկու եկեղեցի և երկու վարժարան։ Բ․ եղել է Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մասնակից յոթ գյուղերից մեկը։ 1939-ին, երբ Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, բնակիչները տեղափոխվեցին Սիրիա, այնտեղից էլ՝ Լիբանանի Այնճար գյուղը, նրանց մեծ մասը 1946–47-ին հայրենադարձվել է Սովետական Հայաստան և այժմ բնակվում է Երևանում, Կիրովականում, էջմիածնում և այլուր։ Բ-ի պատմական հուշարձաններից են Հովհան Ոսկեբերանի վանքը, Սուրբ Եղիայի, Խնդրվուսկի տաճարները և ավերված բերդեր։

Բիթլիս, Բաղաղեշ, Բաղեշ, գետ Հայկական լեռնաշխարհում, Բոտանի աջ վտակը։ Երկարությունը մոտ 105 կմ է։ Սկիզբ է առնում Շատախի լեռնաշղթայի հվ․ լանջերից, մոտ 2400 մ բարձրությունից։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիսին։ Ամենամեծ վտակը Դյուզելդերեն է։ Բ-ի ափին է Բիթլիս քաղաքը։

Բիթլիս, քաղաք Արևմտյան Հայաստանում, տես Բաղեշ։

Բիթլիսի լեռնանցք, Ռ Ш հ վ Ш, Բաղեշի լեռնանցք, Տավրո բերան, Ձորա պահակ, Հայկական Տավրոս լեռներում, Բաղեշ քաղաքից 6–7 կմ հս․։ Այստեղով է անցնում Հայկական լեռնաշխարհը Միջագետքի հետ կապող ճանապարհը։

Բիթլիսի Վիլայեթ, Բաղեշի վիլայեթ, սկզբում խանություն (իշխանություն, հյուքումեթություն) Արևմտյան Հայաստանում։ Իբրև առանձին վարչամիավոր Թուրքիայում կազմակերպվել է XVI դ․։ 1514-ի Չալդրանի ճակատամարտից հետո, օսմանյան սուլթան Սելիմ I Ահեղը (1512–20) մոլլա Իդրիսի գլխավորած քրդական ցեղախմբի օգնությամբ հաղթանակ տանելով պարսկական Շահ Իսմայիլի բանակի դեմ՝ փոխարենը իր ռազմատենչ նոր դաշնակիցներին շնորհեց Արմ․ Հայաստանում անարգել բնակություն հաստատելու, ինքնիշխան կառավարելու իրավունքներ և ապահարկ կացություն։ Պարսկաստանի քրդերի մի հոծ բազմություն գաղթեց և հաստատվեց Աղձնիքում, Մոկսում, Վասպուրականում, դարձավ թուրքերի հուսալի հենարանը և ստեղծեց մի շարք իշխանություններ։ Դրանցից մենախոշորը Բիթլիսի հյուքումեթությունն էր, ուր վերահաստատվել էր քրդական ռոժակի ցեղախումբը, իրեն ենթարկելով Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն, Արճեշը՝ կենտրոն ունենալով Բիթլիս (տես Բաղեշ) քաղաքը, որտեղ նստում էր գլխավոր խանը։ 1605-ին Բիթլիսի Ավդալ խանը արշավեց Սասուն, փորձեց վերացնել իր նախորդների՝ գավառին տված հյուքումեթության իրավունքները, սակայն ջարդվեց Սասունի մատույցներում։ Նա հարկադրված վերաճանաչեց Սասունի արտոնությունները, ֆերմանով պատվիրեց իր հաջորդներին՝ հարկ չվերցնել հայ իշխան Հոլոյի որդի Գաբով Արտցուց, Գորգե ամիրայից, լեռնային Սասնո հայ ու քուրդ բնակչությունից։ Այնուհետև Սասունը միայն ձևականորեն մնաց Բիթլիսի իշխանության կազմում։ XVII – XVIII դդ․ Բիթլիսի քուրդ խանը (Շերեֆների տոհմից) տիրում էր Վանից մինչև Դիարբեքիր ընկած մի ընդարձակ երկրամասի, որի խաները հարկատու էին Շերեֆների տոհմին և պարտավոր էին իրենց զորքերով կռվել նրա դրոշի ներքո։ Սուլթանական կառավարության ռազմական հզորության թուլացման պատճառով Շերեֆները զորեղացել էին և գրեթե անկախացել Բարձր Դռնից․ իրենց կոչում էին ամիրաներ, պահում էին շուրջ 75 հազարանոց զորք և