0․ Բիսմարկ լով հանդերձ, մի շարք կարեոր հարցե– րում հանդես եկավ Ռուսաստանի դեմ՝ հատկապես խանգարելով ռուսների թա– փանցմանը Բալկաններն ու սեծովյան նեղուցների շրջանը։ Р․ բացասական դեր կատարեց նաև արևմտահայության պա– հանջների բավարարման հարցում (տես Բեռչինի կոնգրես J878)։ Նախաձեռնել է Ավստրո–գերմ․ դաշինքը (տես Ավաորո– գերմանական պայմանագիր /879) և 1882-ին՝ Եռյակ միությունը, որն ուղղված էր Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ։ Չկա– րողացավ կանխել անգլո–գերմ․ հարաբե– րությունների սրումը, որը XIX դ․ 80-ական թթ․ գերմ․ գաղութային զավթումների հե– տևանքն Էր։ Ներքին և արտաքին քաղա– քականության ձախողման պատճառով 1890-ին հրաժարական տվեց։ Գ․ Հարությունյան
ԲԻՍՄԱՐԿԻ ԱՐՇԻՊԵԼԱԳ, Նոր Р ր ի– տ ա ն ի ա, Մելանեզիայի կղզիախմբերից մեկը Խաղաղ օվկիանոսում, Նոր Գվինեա– յից հյուսիս–արևելք, ՄԱԿ–ի Նոր Գվինեա– կան խնամակալական տերիտորիայի մա– սը։ Բաղկացած է Նոր Բրիտանիա, Նոր Իռլանդիա, ինչպես նաև բազմաթիվ մանր կղզիներից։ Տարածությունը մոտ 50 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 218 հզ․ (1966), մելանեզիացիներ և պապուասներ։ Կան գործող հրաբուխներ։ Տարածված են խո– նավ հասարակածային անտառները։ Մշա– կում են կոկոսյան արմավենի, բանան, շաքարեղեգ, ծխախոտ, բամբակենի։ Հայտ– նագործել են հոլանդացի ծովագնացներ Վ․ Սխաուտենը և 6ա․ Լեմերը, 1616-ին։ 1884-ին դարձել է գերմ․ գաղութ և կոչ– վել Օ․ Բիսմարկի անունով։
ԲԻՍՄՈՒԹ (Bismuthum), Bi, տարրերի պարբերական համակարգի V խմբի քի– միական տարր, կարգահամարը՝ 83, ատո– մական զանգվածը՝ 208, 980։ Բ․ p տարր է, որի ատոմի էլեկտրոնային թաղանթ– ների կառուցվածքն է՝ 5s25p65d106s26p3, K-, L-, M-, N- թաղանթները լրացված են։ Բնական P․ բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 209Bi։ Հայտնի են 190–215 զանգվածի թվերով ավելի քան 20 ար– հեստական իզոտոպներ, որոնցից չորսը մտնում են բնական ռադիոակտիվ ընտա– նիքների մեջ։ P․ հայտնի էր դեռևս XV– XVI դդ․, սակայն դիտվում էր իբրև կապա– րի, անագի, ծարիրի տարատեսակը։ Միայն XVIII դ․ կեսերին ճանաչվեց իբրև ինք– նուրույն մետաղ։ P․ կազմում է երկրակե– ղևի զանգվածի 2․10~5%։ Բնության մեջ հանդիպում է ինչպես ագատ վիճակում (բնածին բիսմու թ), այնպես է) միացությունների ձևով՝ առաջացնելով միներալներ, որոնցից կարևորներն են՝ բիսմութիաը՝ В12СОз(ОН)4, բիսմութի– նըճ Bi2S3, բիսմիթը՝ В12Оз, տետրադի– միտը՝ Bi2Te2S։ Հանքավայրերը պարու– նակում են մինչև 1% P․։ Գորշ–արծաթա– փայլ, վարդագույն երանգով մետաղ է, խտությունը՝ 9800 կգ/մ3, հալման ջեր– մաստիճանը՝ 271,3°C, եռմանը՝ 1560°ձ։ Ջերմության վատ հաղորդիչ է։ Սենյակա– յին ջերմաստիճանում փխրուն է, 120– 150°0ում՝ կռելի, 240–250°Շ–ում մամըլ– վում է՝ առաջացնելով մինչե 0,1 մմ տրա– մագծով լարեր և 0,2–0,3 մմ հաստությամբ թիթեղներ։ P-ի էլեկտրահաղորդականու– թյունը մագնիսական դաշտում ավելի շատ է փոքրանում, քան այլ մետաղներինը (այդ հատկությունն օգտագործվում է մագնիսա– կան դաշտի ինդուկցիան չափելու համար)։ Հալելիս ծավալը փոքրանում է 3,27%-ով։ Քիմիապես միջին ակտիվու– թյան տարր է, միացություններում արժե– քականությունը 2,3 և 5 է։ Ցածրարժեք Բ․ ունի մետաղական, բարձրարժեքը՝ ոչ մե– տաղական բնույթ։ Լարվածության շար– քում գտնվում է ջրածնի ու պղնձի միջև և նոսր ծծմբական թթվի ու աղաթթվի հետ չի փոխազդում։ Իփտ ծծմբական և ազոտա– կան թթուների հետ փոխազդելիս առա– ջացնում է աղեր՝ անջատելով համա– պատասխանաբար ՏՕշ և ազոտի օք– սիդներ։ Բ․ չոր օդում կայուն է, խոնավ օդում ծածկվում է օքսիդի բարակ շերտով, 1000°Շ–ից բարձր տաքացնելիս այրվում երկնագույն բոցով՝ առաջացնելով Բ–ի օքսիդ՝ ВЬОз։ Այն ծանր, դեղին փոշի է, խտությունը 8900 կգ/մ3, տաքացնելիս դառ– նում է կարմրա՜շագանակագույն (սառեց– նելիս գույնը վերականգնվում է)։ Ջրում չի լուծվում, լուծվում է թթուներում։ Կի– րառվում է Բ–ի աղեր ստանալու համար։ Այդ աղերի լուծույթների և ալկալիների փոխազդման պատճառով նստում է Bi(OH)3։ Այն անկայուն է, տաքացնելիս (մինչև 100°C) փոխարկվում է բիսմութիլ– հիդրօբսիդի՝ ВЮ(ОН)։ Եռարժեք Բ–ի աղերը (BiCl3, Bi(N03)3 ևն) լուծույթ– ներում հիդրոլիզվում են ու նստում համապատասխանաբար BiOCl-ը և Bi0N03–ВЮ(ОН)-^ Նիտրատը օգտա– գործվում է բժշկության մեջ և ճենապակու նկարազարդման համար։ Բ–ի հնգարժեք միացությունները դժվարությամբ են ստաց– վում և ուժեղ օքսիդիչներ են։ BbOs-ը շագանակագույն փոշի է, խտությունը՝ 5100 կգ/մ3, ալկալիների հետ առաջաց– նում է բիսմութատներ, որոնք ուժեղ օքսի– դիչներ են և կիրառվում են վերլուծական քիմիայում։ Համապատասխան բիսմու– թական թթուն՝ НВЮз, մաքուր վիճակում չի ստացվել։ Bi2Os աղաթթվից դուրս է մղում քլոր։ Բ․ հեշտությամբ միանում է հալոգեններին (BiF3, BiCl3 ևն)։ Բ–ի բրոմօքսիդը՝ BiOBr, և յոդօքսիդը՝ ВЮ1, օգտագործվում են բժշկության մեջ։ Տաքացնելիս Բ․ միանում է ծծմբին, սելե– նին, թելուրին։ Առաջացած հալկոգենիդ– ներից կիրառական նշանակություն ունեն թելուրիդները։ Նրանցից պատրաստում են մեծ օ․ գ․ գ․ (մոտ 7%) ունեցող ջերմա– էլեկտրական գեներատորներ։ Բ․ ակտիվ մետաղների հետ առաջացնում է ներմե– տաղական միացություններ։ Բիսմութիդ– ների (Na3Bi, Mg3Bi2 ևն) վրա թթու ազդե– լիս ստացվում է բիսմութին՝ BiH3, որը թունավոր, անկայուն գազ է, ստացվում է ջրածնի հետ խառնված։ Կապարի, անա– գի, կադմիումի և այլ մետաղների հետ Բ․ առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառ– նուրդներ։ Քրոմի, ալյումինի, երկաթի հետ չի փոխազդում։ Բ․ մեծ մասամբ ստանում են սև կապարի ռաֆինացման ժամանակ, նաև՝ պղնձի արտադրության փոշիներից և խարամնե– րից։ Ապրանքային Բ–ում նրա պարունա– կությունը 99,9–99,98% է։ Հետագա մա– քըրման համար ենթարկում են զոնային հալման։ Բ․ օգտագործվում է դյուրահալ համաձուլվածքներ, կլիշեներ պատրաստե– լու համար, ավտոմատ հակահրդեհային սարքերում, ցածր ջերմաստիճանային զո– դումների համար։ Նրա հիմնական սպա– ռողը դեղագործական արդյունաբերու– թյունն է։ Միացություններն օգտագոր– ծում են վարակազերծման, վերքի չորաց– ման, այրվածքների, դերմատիտների, սի– ֆիլիսի բուժման համար (քսերոֆորմ, դերմատոլ, բիսմովերոլ, բիոքինոլ ևն)։ Լ․ Գրիգորյան
ԲԻՍՄՈՒԹԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, բնական միներալային առաջացումներ բիսմութի այնպիսի պարունակությամբ, որոնցից բիսմութ կամ նրա միացություններ կոր– զելը տնտեսապես շահավետ է։ Բ․ հ–ի գլխավոր միներալներն են՝ բնա– ծին բիսմութը (95–99% Bi) և բիս– մութինը (8% Bi), երկրորդականները՝ պղինձ–բիսմութային ու կապար–բիսմու– թային սուլֆոաղերը և բիսմութի թելու– րիդները։ Հանքանյութերում բիսմութի մի– ներալները զուգակցվում են անագի, վոլ– ֆրամի, արսենի, պղնձի, կապարի և ցինկի, ոսկու միներալների հետ, ուստի և հիմնականում բիսմութը կորզվում է այդ մետաղների հետ զուգընթաց (բիսմութի համաշխարհային հանույթի 90%-ը)։ Մեկ և ավելի տոկոս Բ․ հ․ պարունակող հան– քավայրեր հազվադեպ են հանդիպում։ P․ հ–ի բոլոր էնդոգեն հանքավայրերը հիդրոթերմալ են և ծագումով կապված են գրանիտային ինտրուզիաների հետ։ Հան– քավայրեր կան ՍՍՀՄ–ում, Չինաստանում և Հարավային Ամերիկայում։ ՀՍՍՀ հրա– քարային, պղնձամոլիբդենային և ոսկու հանքավայրերում առկա են Բ–ի խառ– նուրդներ։ Գ․ Փիշյան
ԲԻՍՄՈՒԹԻՆ , բիսմ ու թային փայլ, միներալ սուլֆիդներ խմբից։ Քիմ․ կազմը Bi2S3 (81,3% Bi և 18,7% Տ)։ Բյուրեղագիտական համակարգը ռոմ– բային է։ Հանդիպում է ձողաձև ձգված բյուրեղներով, թելավոր կամ հատիկա– վոր առաջացումներով։ Գույնը՝ սպիտակ– մոխրագույն երանգով։ Կարծրությունը՝ 2–2,5, խտությունը՝ 6780–6810 կգ/մ3։ Բ․ տարածված է հիդրոթերմալ հանքավայ– րերում՝ ցինկի, կապարի, պղնձի և երկա– թի սուլֆիդների հետ։ Հայտնի է Միջին Ասիայում, Անդրբայկալում։ Խոշոր հան– քավայրեր կան Բոլիվիայում։ ՀՍՍՀ–ում Բ․ հայտնաբերվել է պղնձամոլիբդենային, բազմամետաղային և ոսկու հանքավայ– րերում։ Բ․ բիսմութի ստացման գլխավոր միներալն է։ 9-․ Փիջյան
ԲԻՍՄՈՒԹԻՏ, վ ի ս մ ու թ ի տ, մինե– րալ կարբոնատների խմբից։ Քիմ․ կազմը