Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/446

Այս էջը սրբագրված չէ

վայրեր կան նավթագազաբեր շրջաննե– րում (Արևմտյան Աիբիր, Ադրբեջան, Վոլ– գա–Օւրալյան նավթային մարզ ևն)։ Տեխ– նիկական Բ․ ստացվում են ասֆալտաձյու– թային նյութերով հարուստ նավթային մնացորդների թորման և տարրալուծման միջոցով։ Ըստ ստացման եղանակի լինում են՝ մնացորդային, օքսիդացված և կրե– կինգային։ Բ–ի կարևոր տեխնիկական հատկություններն են՝ ձգելիությունը և ներթափանցությունը (պենետրացիան), փափկացման, բռնկման ջերմաստիճան– ները։ Տեխնիկայում և շինարարության մեջ լայնորեն օգտագործվում են նավթա– յին պինդ, կիսապինդ և հեղուկ P․։ Պինդ P․ օգտագործվում են փաթթոցային տանի– քանյութեր (ռուբերոիդներ) և բիտումա– յին մածիկներ ստանալու համար, կիսա– պինդը՝ մեկուսիչ նյութերի (օրինակ՝ հիդ– րոիզոլի, բորուլինի) և քսուքների, աս– ֆալտային շաղախների արտադրության, իսկ հեղուկ P․՝ ճանապարհաշինության մեջ։ Արդյունաբերության զանազան ճյու– ղերում օգտագործվող P-ի 90%-ից ավե– լին նավթից ստացվող արհեստական P․ են։ Կան նաև պինդ վառելիքի P․, որոնք ստացվում են տորֆից և գորշ ածխից՝ օր– գանական լուծիչների միջոցով։ Դրանց գլխավոր բաղադրամասերը մոմերն ու ձյութերն են։ Օգտագործվում են ձուլման գործում, էլեկտրատեխնիկական արդյու– նաբերության մեջ և այլուր։ Գրկ․ Крейцер Г․ Д․, Асфальты, би– тумы и пеки, 3 изд․, М․, 1952; Успен– ский В․ А․ [и др․], Основы генетической классификации битумов, Л․, 1964․

ԲԻՐԱԼԻ, Հայկական ՍԱՀ Արարատի շրջանի Լւսևշւսռ գյուղի նախկին (մինչև՝ 1968) անվանումը։

ԲԻՐՋՆԻԷԿՍ–ՈՒՊԻՏԻՍ Էռնեստ Թեո– դորովիչ [25․ 3 (6․ 4)․ 1871, Տուկումի գա– վառի Բիսնիեկի դաստակերտ (այժմ՝ Լատվիական ՍԱՀ Տուկումի շրջան) – 30․12․1960, Ռիգա], լատվիացի գրող։ Լատ– վիական ԱԱՀ Ժող․ գրող (1947)։ 1893-ին Է․Թ․ Բիրզնիեկս– Ուպիտիս տեղափոխվել է Կովկաս, 1921-ին վերա– դարձել Լատվիա։ Հիմնել է «Զիրցիեմնիե– կի» (1908–21) լատվիական առաջադեմ հրատարակչությունը, պաշտպանել դեմո– կրատ–հեղափոխական գրողներին։ Տպա– գիր առաջին երկը «Մայրը» պատմվածքն է (1891)։ Դրել է ակնարկներ, պատմվածք– ներ, հեքիաթներ («Ուպիտի պատմվածք– ները», 1900, «Առավոտյան», 1912, «Իրիկ– նամուտին», 1913, «Դորշ քարի պատմը– վածքները», 1914)։ Դրել է նաև կովկասյան պատմվածքներ՝ «Կովկասյան լեռներում» (1924), «Կովկասյան պատմվածքներ» (1927)։ P-Ու–ի առավել նշանակալից գոր– ծերից է իր մանկությունն ու դպրոցական տարիները պատկերող եռապատումը («Հո– տաղի օրագիրը», 1922, «Հոտաղը դպրո– ցում», 1923т «Հոտաղը կյանքում», 1924)։ Զ․ Հարությունյան

ԲԻՐՄԱ, Բիրմայական Միության Ա ո ց ի ա լ ի ս տ ա կ ա ն Հանրապե– տություն։ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ •t• 446 II․ Պետական կարգը t446 III․ Բնությունը 446 IV․ Բնակչությունը 446 V․ Պատմական ակնարկ 446 VI․ Քաղաքական կուսակցություննե– րը և հասարակական կազմակեր– պությունները t447 VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ t447 VIII․ Բժշկա–աշխարհագրական բնութա– գիրը t448 IX․ Լուսավորությունը 448 X․ Մամուլը, ռադիոհաղորդումները •t448 XI․ Դրականությունը 448 XII․ ճարտարապետությունը և կերպար– վեստը •1 448 XIII․ Երաժշտությունը 449 XIV․ Թատրոնը 449 XV․ Կինոնt 449 XVI․ նայերը Բիրմայում 449 I․ Ընդհանուր տեղեկություններ Բ․ պետություն է հվ–արլ․ Ասիայում։ Կազմված է բուն Բիրմայից, Կայա, Կա– չին, Կոտուլեյ, Շան ազգային ինքնավար պետություններից և Չին ազգային հա– տուկ օկրուգից։ Տարածությունը 678 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 29,56 մլն (1973)։ Մայ– րաքաղաքը՝ Ռանգուն։ * II․ Պետական կարգը Р․ ֆեդերատիվ հանրապետություն է։ 1974-ի հունվարի սահմանադրությամբ օրենսդրական իշխանությունը Բ–ում հանձ– նըված է միապալատ ժողովրդական ժո– ղովին։ Պետության գլուխը՝ Պետական խորհրդի նախագահը (նաև պրեզիդենտն է), ընտրվում է համընդհանուր քվեարկու– թյամբ՝ 4 տարի ժամկետով։ III․ Բնությունը Բ․ լեռնային երկիր է, մերձարևադար– ձային և արևադարձային լանդշաֆտով։ Արմ–ում բարձրանում են Ռակհայն լեռնե– րը (1500–3000 մ), որոնց շարունակու– թյունը դեպի հս․ կազմում են Պատկայ, Կումուն և այլ լեռնաշղթաները (մինչև 5881 մ բարձր․), արլ–ում՝ Շանի բարձրա– վանդակը և Տենասսերիմյան լեռնաշըղ– թաները։ Կլիման մուսոնային է, մերձհասա– րակածային, տաք։ Ամենատաք ամսվա (ապրիլ) միջին ջերմաստիճանը 30–32°С է, հունվարինը՝ հվ–ում 20–25°С, հս–ում՝ 13–15°С։ Տարեկան տեղումները լեռնե– րում 6000–6500 մմ են, հարթավայրերում՝ 500 մմ։ Տեղումների 90–95%-ը բերում են հվ–արմ․ մուսոնները (մայիս–հոկտեմ– բեր)։ Առանձնացվում են կլիմայական երեք սեզոններ՝ խոնավ, շոգ (հունիս– հոկտեմբեր), զով, չոր (նոյեմբեր–փե– տըրվար) և շոգ, չոր (մարտ–մայիս)։ Բ․ հարուստ է ջրառատ գետերով։ Մեծ գե– տերից են Իրավադին (գետաբերանից նավարկելի է 1440 կմ)՝ Չինդուին վտա– կով, Սալուինը, Աիտաունը։ Ւաշոր լճերից է Ինլենը։ Լինում են հեղեղներ։ Հողերը։ Լեռնային շրջաններում գե– րակշռում են անտառային, լվացված դեղնագորշավուն, կարմրագորշավուն և կարմրահողերը։ Կենտրոնական, չոր կլի– մա ունեցող շրջանների հողածածկույթը բազմազան է։ Բուսականությունը։ Բ–ի տարածքի 60%-ը ծածկված է անտառներով։ Մերձ– ծովյան շրջաններում և հս․ լեռներում՝ մինչև 900 մ բարձրությունները տարած– ված են խոնավ–արևադարձային մշտա– դալար անտառները, 900–1200 մ՝ լեռ– նային մշտադալար անտառները՝ մերձ– արևադարձային տեսակներով, 1200– 2300 մ՝ սոճու անտառները։ Կենդանական աշխարհը։ Դերակշռում են անտառային կենդանիները՝ հովազը, վագրը, ընձառյուծը, փիղը, գետակինճը ևն, շատ են թռչուններն ու սողունները։ IV․ Բնակչությունը Բ–ում բնակվում են 70 ազգություն և ցեղ, որոնց մեծ մասը պատկանում է տիբեթա–բիրմանական և տայի լեզվախըմ– բերին, ինչպես նաև մոնկխմերական լեզ– վաընտանիքին։ Հիմնական բնակիչները բիրմացիներն են (73%, մոտ 20 մլն․ 1970)․ բնակվում են նաև կարեններ, կա– յաներ, մոներ, վաեր, չիներ, Հնդկաստա– նից, Չինաստանից, Պակիստանից եկվոր– ներ։ Պետական լեզուն բիրմաներենն է, դավանանքը՝ բուդդայականությունը։ Տա– րեկան բնական աճը 2% է, քաղաքային բնակչությունը՝ 20% (1965)։ Տնտեսական ակտիվ բնակչության 70%–ը զբաղված է գյուղատնտեսությամբ և անտառատնտե– սությամբ։ Բ–ում կա 276 քաղաք։ V․ Պատմական ակնարկ P-ում հնագիտական ամենավաղ շրջանի հուշարձանները վերաբերում են ներքին պալեոլիթին (անյատյան մշակույթը հս․ Բ–ում)։ Նեոլիթի շրջանում Բ–ում բնակու– թյուն են հաստատել մոնկխմերյան ցեղե– րը (ժամանակակից մոների նախնիները)։ Հավանաբար մ․ թ․ ա․ II հազարամյակում հս–ից Р․ են շարժվել տիբեթա–բիրմական ցեղերը (ժամանակակից արականցիների և չիների նախնիները)։ Մ․ թ․ ա․ II և I հազարամյակների սահմանագլխին Բ․ թափանցեցին տաի ժողովրդի խմբերը, մ․ թ․ սահմանագլխին՝ շաներն ու այլ ցե– ղեր։ Մ․ թ․ սկզբներին P-ի մերձափնյա շրջաններում երևան եկան առաջին պետ․ միավորումները, որտեղ տարածված էր բուդդայականությունն ու բրահմայակա– նությունը։ VII–1ճդդ․ տեղի է ունեցեւ ժամանակակից բիրմացիների նախնինե– րի (մրանմաներ, մյանմաներ) գաղթը Բ․ հս–արմ․ և հվ–արմ․ Չինաստանից։tXItդ․ Բ–ի տերիտորիայում գոյություն ունեին մի քանի վաղ ֆեոդալական պետություն–