Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/448

Այս էջը սրբագրված է

սուտակով և շափյուղայով։ Կան բրնձի մաքըրման, ձիթհան, շաքարի և այլ արդ․ ձեռնարկություններ։ Տեքսաիլ արդյունաբերությունը հիմնականում արտադրում է բամբակյա և նայլոնե գործվածքներ։

Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 4309 կմ է (1973), ավտոխճուղիներինը՝ 25,6 հզ․ կմ։ Զարգացած է գետային և ծովային նավագնացությունը։ խոշոր նավահանգիստներն են՝ Ռանգունը, Մոլամիայնը, Բասեյնը, Սիտուեն։

VIII․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 1968-ին P-ում ծնելիությունը կազմել է 1000 բնակչին 40,4 մարդ, ընդհանուր մահացությունը՝ 12,9, մանկական մահացությունը 1000 կենդանածիններին՝ 66,5, կյանքի միջին տեողություսը՝ 44 տարի։ Տարածված են դիզենտերիան, ամեոբիազը, որովայնային տիֆը, հելմինթոզները, բրուցելոզը, ցուցուգամուշի հիվանդությունը, մասնավորապես տարածված է բորը։ Հիվանդանոցները և հոսպիտալները ազգայնացված են։ 1969-ին կար 346 հիվանդանոց՝ 19,7 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 0,7 մահճակալ), պետական ծառայության մեջ 2,2 հզ․ բժիշկ (12,5 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 328 բժիշկ մասնավոր պրակտիկայով զբաղվող, 4,9 հզ․ մանկաբարձ և բուժքույր։ ՍՍՀՄ օգնությամբ Տաունջի քաղաքում կառուցվել է 200 տեղանոց հոսպիտալ՝ պոլիկլինիկայով։ Բժշկական կադրեր են պատրաստում բժշկական 3 ինստ–ները։

IX․ Լուսավորությունը Մինչև անգլիական գաղութատիրությունը, շնորհիվ հնուց գոյություն ունեցող եկեղեցական կրթական սիստեմի, բ-ում գրագիտությունը համեմատաբար բարձր մակարդակ ուներ։ Գաղութատիրության շրջանում P-ում ստեղծվեցին 3 տիպի աշխարհիկ դպրոցներ՝ ազգային, ազգայինանգլիական և անգլիական։ Գերակշռում էին մասնավոր դպրոցները։ Բիրմացիների հիմնական մասի համար մատչելի էին միայն տարրական ազգային դպրոցները, և ավարտողները միջնակարգ ուս․ հաստատություն ընդունվել չէին կարող։ Բիրմայական Միության ստեղծվելուց հետո աստիճանաբար անցան համընդհանուր տարրական ուսուցման։ 1968/69 ուս․ տարում տարրական դպրոցներում ընդգըրկված էին 3 մլն, միջանկյալներում՝ ավելի քան 537 հզ․, միջնակարգում՝ ավելի քան 107 հզ․ սովորող։ բ․ ունի մասնագիտական–տեխնիկական և գյուղատնտ․ ուս․ հաստատություններ (ուսման տևողությունը՝ 2–3 տարի), որտեղ ընդունվում են մասնագիտական կամ միջնակարգ դպրոց ավարտածները։ Տարրական և միջանկյալ դպրոցների համար դասատուներ են պատրաստում մանկավարժական քոլեջները, միջնակարգ դպրոցի դասատուներ՝ մանկավարժական ինստ–ները։ 1968/69 ուս․ տարում մանկավարժական քոլեջներում սովորում էին 3,6 հզ․ մարդ։ Մինչև 1961-ը P-ում կար 2 բարձրագույն ուս․ հաստատություն՝ Ռանգունի (հիմնադրվել է 1920-ին) և Մանդալայի (հիմնադրվել է 1958-ին) համալսարանները, 1964-ից համալսարանի մի քանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվեցին ինքնուրույն ինստ–ներ։ Ռանգունում կա 2 բժշկական, մանկավարժական, տեխնոլոգիական (կառուցվել է 1961-ին, ՍՍՀՄ օգնությամբ), էկոնոմիկայի ևն ինստ–ներ, ․Մանդալայում՝ բժշկական, տեխնիկական, գյուղատնտ․ ինստ–ներ, Ինսեյնում՝ տեխնիկական, Պյինմանյում՝ գյուղատնտ․ ինստ․։ 1968/69 ուս․ տարում բուհերում սովորում էին ավելի քան 33 հզ․ ուսանող։

X․ Մամուլը, ռադիոհաղորդումները 1969-ին բ-ում լույս է տեսել 8 օրաթերթ՝ բիրմաներեն և անգլերեն։ Բացի մեկից, բոլորը պետական են՝ «Լյուդուպիդու նեյզին» (անգլ․ հրատարակության «Ուորկինգ փիփլս դեյլի»–«Working People’s Daily»)՝ հեղափոխական խորհրդի հիմնական օրաթերթ, լույս է տեսնում բիրմաներեն (1962-ից) և անգլերեն (1963-ից), «Գարդիան» («Guardian», անգլերեն), «Բոտատաուն»՝ «Վանգարդ» («Vanguard», բիրմաներեն), «Չեմոուն»՝ «Միրոր» («Mirror», բիրմաներեն), «Հանտավադի» («Нап- thawaddy», բիրմաներեն), «Մրյանմա ալին»՝ «Նըյու լայթ օֆ Բյորմա» («New Light of Burma», բիրմաներեն), մասնավոր՝ «Ցանգոուն նեյզին»՝ «Ռանգուն դեյլի» («Rangoon Daily», բիրմաներեն)։ 1962-ից լույս է տեսնում ինֆորմացիայի դեպարտամենտի «Շեդու» (բիրմաներեն), «Ֆորուորդ» («Forward», անգլերեն) երկշաբաթաթերթը, բ-ի սոցիալիստական ծըրագիր կուսակցության «Պատի եյա»,«Նայն գանդագա եյա» ամսագրերը, «Տադինզին» երկշաբաթաթերթը, «Լանզին» շաբաթաթերթը (բիրմաներեն)։ Հայտնի է «Գարդիան» («Guardian», անգլերեն) ամսագիրը։ Ռադիոհաղորդումները P-ում վարում է Բիրմայական պետ․ ռադիոհաղորդումների ծառայությունը («Մըյանմա ատան») Ռանգունում։

XI․ Գրականությունը բ-ի գրականության հնագույն հուշարձանը «Մյազեյդի» վիմագիր արձանագրությունն է։ Բ–ի գրականությունը մինչև XVI դ․ ընթացել է հիմնականում կրոնափիլիսոփայական ուղիով։ Շին Մահատիլավունտայի, Շին Մահարատատարայի և ուրիշների պոեմներում արտացոլվել են հասարակական կյանքն ու բնության գեղեցկությունները, կատարելագործվել բանաստեղծական նոր ձևեր (յադու, մոգուն, պյոու, էչխին ևն), առաջացել գրական նոր ժանրեր։ XVIII դ․ դիտվող գրականության նորացման երևույթները կապված են բանաստեղծ Պադեյթայազայի ստեղծագործության հետ, որն իր պոեմների հերոս է ընտրել աղքատին, գյուղացուն։XIXXX դդ․ զարկ է տրվում թարգմանական գրականությանը։ Պի Մոու Նինի (18831945) անվան հետ է կապված բիրմայական ժամանակակից վեպի ստեղծումը («Իրիկնային արեգակ»)։ 1920-ական թթ․ սկիզբ է առել «Քհիմանգ» («Փորձարարական դար») շարժումը, որի նպատակն էր վերակենդանացնել հասարակ ժողովըրդին մատչելի գրական ավանդույթները, պարզեցնել գրական լեզուն, նորացնել բովանդակությունը։ Դրան իր ուրույն մասնակցությունն է բերել գրող Թաքին Քոդո խմայնը։ 1939-ին հիմնադրվել է «Բիրմայի գրողների ասոցիացիա»-ն։ Բ–ի անկախության վերականգնումից հետո (1948) Բ–ի գրականությունը կրկին վերելք է ապրում։ Հայրենասիրության թեմատիկան առավել հնչեղություն է ստանում Թին Մոուի, Դաուն Նվե Սխվեյի և այլոց ստեղծագործություններում։

XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը

Բ–ի տարածքում պահպանվել են բուդդայական պաշտամունքային հին շինություններ։ XI –XIII դդ․ վաղ ֆեոդալական պետության մայրաքաղաք Պագանայում կառուցվել են տարբեր տիպի և չափի բուդդայական տաճարներ և ստուպաներ։ Տաճարների գերիշխող տիպերը եղել են կենտրոնակազմ (չորս մուտք, բուդդաների 4 արձան) և առանցքային (մեկ գլխավոր մուտք և մեկ արձան)։ Ստուպաները մեծ Ռանգուն․ Շուեդագոուն պագոդայի (ըստ ավանդության հիմնադրվել է մ․ թ․ ա․ 585-ին) մի մասը Ռանգուն․ Շուեդագոուն պա՝ գոդայի «պահապան» քանդակներից մասամբ գանգաձև են։ Ֆեոդալական մասնատվածության շրջանում (XIVXVIII դդ․) կառուցվել են քառակուսի հատակագծով,