Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/453

Այս էջը սրբագրված է

Նրանք տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։վ

ԲԼԵՍՏ ԳԱՆԱ (Blest Gana) Ալբերտո (4․ 5․ 1830, Սանտյագո 11․ 11․ 1920, Փարիզ), չիլիացի գրող, Լատինական Ամերիկայի երկրների գրականության մեջ քննադատական ռեալիզմի հիմնադիրը։ Կրթությամբ ինժեներ։ Սկզբում հարել է ռոմանտիզմին («Խաբեություններ և հիասթափություններ», 1855, «Առաջին սերը», 1858, «Ընտանիքի հայրը», 1858)։ Բալզակի ազդեցությամբ անցել է քննադատական ռեալիզմին՝ «Թվաբանություն սիրո մեջ» (I860), «Մարտին Ռիվաս» (1862)։ Այդ երկերում քննադատել է բուրժ․ իրականությունը՝ ստեղծելով Չիլիին յուրահատուկ «մարդկային կատակերգություն»։ Հետագա շրջանի սոցիալ–հոգեբանական և սատիրական վեպերում՝ «Օտար հողի վրա» (1904), «Հիմար էստերոն» (1909), արտահայտված են իրականության նկատմամբ հեղինակի հոռետեսական տրամադրությունները։ «Ռեկոնկիստայի դարաշրջանում» (1897) պատմավեպը պատկերում է Չիլիի ժողովրդի ագգային–ազատագրական պայքարը։ Ս․ Ասչամազյան

ԲԼԵՔՊՈՒԼ (Blackpool), քաղաք (կոմսություն) Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսությունում։ Ծովային առողջարան։ 150 հզ․ բն․ (1970)։ P-ում են տեղի ունենում Անգլիայի քաղ․ կուսակցությունների և արհմիությունների կոնֆերանսները։ Ա․ Բլեքուելլ

ԲԼԵՔՈՒԵԼԼ (Blackwell) Ալիս Սթոուն [14․ 9․ 1857, Իստ Օրեյնջ (Նյու Զերսի նահանգ) 15․ 3․ 1950, Քեմբրիջ], ամերիկացի հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ։ 1881-ին ավարտել է Բոստոնի համալսարանը։ Խմբագրել և հրատարակել է «Վումընս ջոնալ» («Woman’s Journal», 1909–47) հանդեսը։ Եղել է Ամերիկյան կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի քարտուղար, 1920-ին ընտրվել է Մասսաչուսեթս նահանգի կին ընտրողների լիգայի պատվավոր նախագահ։ Պրոպագանդել է ճնշված ժողովուրդների մշակույթը։ Թարգմանել է «վշտի և ուրախության երգերը» (եբրայերենից, 1907), հունգար բանաստեղծ Շ․ Պետեֆիի, Լատինական Ամերիկայի բանաստեղծների մի շարք ստեղծագործություններ։ Թարգմանել և հրատարակել է միջնադարի ու նոր ժամանակների արևելահայ U արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների հատընտիրը՝ «Հայկական բանաստեղծություններ» (1897) խորագրով։ Ամերիկյան հանդեսներում տպագրել է հայոց պատմությանը, հայ հասարակական կյանքին վերաբերող հոդվածներ, գրողների (Րաֆֆի, Պ․ Դուրյան, Սիամանթո, Հ․ Հովհաննիսյան և ուրիշներ) առանձին ստեղծագործությունների թարգմանություններ։ 1893-ին ընտրվել է «Հայաստանի բարեկամներ» ընկերության քարտուղար (ԱՄՆ)։

ԲԼԻՆԴԱԺ (ֆրանս․ blindage < blindaարգելապատնեշներով ծածկել), պաշտպանական կառույց՝ անձնակազմը գնդացրային, հրետանային, ականանետային կրակից, նապալմից և զանգվածային ոչընչացման զենքից պաշտպանելու համար։ P․ պատրաստում են երկաթբետոնից, փայտից, քարից, հողով լի պարկերից, արդ․ արտադրության կոնստրուկցիաներից (ալեձև պողպատ ևն)։ P-ներ առաջին անգամ օգտագործվել են Սևաստոպոլի պաշտպանության (1854–55) ժամանակ։

ԲԼԻՑԿՐԻԳ» (գերմ․ Bletzkrieg), տես Կայծակնային պատերազմ։

ԲԼՅՈՒձ (<անգլ․ blues, blue devils–վհատություն, թախիծ), Միսսիսիպիի ափերի ամերիկացի նեգրերի քնարական մեներգ։ Հայտնի է XIX դ․ վերջից։ XX դ․ սկզբին P-ում արտահայտվել են սոցիալական բողոքի մոտիվներ։ Երաժշտ․ առանձնահատկությունները հիմնականում ժառանգել է Աֆրիկայի ժողովուրդների երաժշտությունից։ P-ին բնորոշ են՝ տոնայնության փոփոխականությունը, շեշտասահ ռիթմերը, խառը չափը, վարիացիոն ձևը։ Կատարվել է բանջոյի, ավելի ուշ՝ կիթառի նվագակցությամբ։ Նեգրական թաղամասերում Բ–ի տարածումը սկզբնավորել է նեգր երաժիշտ Ու․ Հենդի «Սեն–Լուի բլյուզ» երգը (1914)։ P․ մուտք է գործել էստրադային ջազ և զարգացվել որպես գործիքային պարային պիես։ P-ի ժանրային առանձնահատկությունները օգտագործել են XX դ․ մի շարք կոմպոզիտորներ (Զ․ Դերշվին, Մ․ Ռավել, է․ Կշենեկ)։

ԲԼՅՈՒՒԵՐ Վասիլի Կոնստանտինովիչ [19․ 11 (1․ 12)․1890, գ․ Բարշչինկա (Ցարոսլավլի նահանգ) 9․ 11․ 1938], սովետական ռազմական և կուսակցական գործիչ, Սովետական Միության մարշալ (1935-ից)։ ՍՄԿԿ անդամ 1916-ից։ 19101913-ին բանտարկվել է գործադուլային կոչի համար։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1917-ի Փետըրվարյան հեղափոխությունից հետո հեղափոխական գործունեություն է ծաւիսլել Սամարայում։ 1917-ի նոյեմբերից Սամարայի ռազմւս–հեղափոխական կոմիտեի անդամ էր։ Եղել է Կարմիր գվարդիայի ջոկատի հրամանատար։ Չեխոսլովակյան կորպուսի խռովությունից հետո գլխավորել է Օրենբուրգի շրջանում շրջապատված սովետական զորքերի 1500-անոց մարտարշավն Ուրալի շրջանում և, միանալով Արեվելյան ռազմաճակատի զորքերին, մասնակցել է Կոլչակի զորքերի ջախջախմանը, ապա՝ Կախովկայի մարտերին և Պերեկոպի գրոհին։ Աշխատել է որպես Հեռավորարևելյան ժողովրդական հանրապետության ռազմ, մինիստր (1921–22)։ 19241927-ին եղել է Կանտոնի չինական հեղափոխական կառավարության գլխավոր ռազմ, խորհրդատուն։ 1929–38-ին Հեռավոր –արևելյան Հատուկ Կարմրադրոշ բանակի հրամանատարն էր, կազմակերպել ու գլխավորել է Հեռավոր Արևելքի պաշտՎ․ Կ․ Բլյուխեր պանությունը։ Այդ բանակում P-ի հետ ծառայել են Գ․ խախանյանը (ռազմա–հեղափոխական խորհրդի անդամ՝ 1927–33) և Վ․ Թաիրովը (ռազմա՜հեղափոխական խորհրդի անդամ՝ 1933–35)։ P․ տաղանդավոր զորահրամանատար էր՝ օժտված բացառիկ աշխատասիրությամբ և անձնական հմայքով։ Եւլել է Համառուսաստանյան Կենտգործկոմի (1921–24), ՍՍՀՄ Կենտգործկոմի (1930–38) անդամ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու (1934), ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 5 (առաջին շքանշանակիրը), Կարմ՜իր աստղի (առաջին շքանշանակիրը) շքանշաններով։ Երկ․ Статьи и речи, М․, 1963․ Գրկ․ Душенькин В․ В․, От солдата до маршала, 3 изд․, М․, 1966․

ԲԼՅՈՒՄ (Blum) Իզաբելլա (ծն․ 1892), բելգիական հասարակական գործիչ, մասնագիտությամբ պատմության և գրականության ուսուցիչ։ 1918–51-ին եղել է բելգիական սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ) անդամ, որից հեռացվել է խաղաղության կողմնակիցների համաշխարհային երկրորդ կոնգրեսին մասնակցելու համար։ Եղել է խաղաղության պաշտպանության Բելգիական միության գործադիր կոմիտեի և Խաղաղության համաշխարհային խորհըրդի անդամ, 1965–69-ին՝ նրա պրեզիդենտ–կոորդինատորը։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1953)։

ԲԼՅՈՒՄ (Blume) Լեոն (1872–1950), ֆրանսիական քաղաքական և պետական գործիչ, ֆրանսիական սոցիալիստական կուսակցության (ՍՖԻՕ) պարագլուխ (1920-ից)։ Եղել է թատերական և գրական քննադատ։ XIX դ․ 90-ական թթ․ վերջերին հարել է սոցիալիստական շարժմանը, 1902-ին մտել ժ․ ժորեսի գլխավորած ֆրանսիական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1919-ին առաջին անգամ ընտրվել է դեպուտատների պալատում։ P․ հանդես եկավ ՍՖԻՕ–ի Կոմինտերնին միանալու դեմ և նրա պառակտման (1920) գլխավոր կազմակերպիչներից էր։ 1928-ից ՍՖԻՕ–ի կենտրոնական օրգան «Պոպյուլեր դե Փարի» («Le Populaire de Paris») թերթի քաղ․ դիրեկտորն էր։ 1936-ի հունիսից մինչև 1937-ի հունիսը և 1938-ի մարտ–ապրիլին Բ․ գլխավորել է ժողովըրդական ճակատի կառավարությունը, որն իսպ․ գործին «չմիջամտելու» իր քաղաքականությամբ նպաստեց ֆաշիզմի կողմից հանրապետական Իսպանիայի տապալմանը (1939)։ 1946-ի դեկտեմբերից