Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/459

Այս էջը սրբագրված է

և շսաո այլ դերեր։ ժամանակակիցների վկայությամբ Բ․ ունեցել է դերասանական մեծ վարպետություն, բեմական վերամարմնավորման բարձր արվեստ և հարուստ դիմախաղ։ Եղել է նաև գեղանկարիչ (պահպանվել է «Կնոջ դիմանկարը»)։

ԲՅՈՐԴ (Burd) Ռիչարդ (25․ 10․ 1880, Ուինչեստեր 1957), ամերիկացի բևեռախույզ, օդաչու, ծովակալ։ Ամերիկյան անտարկտիկական չորս խոշոր արշավախմբերի ղեկավար։tI արշավախմբով (1928–30) թափանցել է Անտարկտիդայի դժվարամատչելի շրջանները։ 1929-ի նոյեմբերին Բ․ ինքնաթիռով անցել է Հարավային բևեռի վրայով։ II արշավախումբը (1933–35) սեյսմիկ հետազոտությունների միջոցով հաստատեց քարածխի խոշոր հանքավայրերի առկայությունը Արևմըտյան Անտարկտիդայում։ III արշավախմբի (1939–41) հիմնական նպատակն էր ամերիկյան գերիշխանություն հաստատել Անտարկտիդայի առանձին մասերում։tIV արշավախումբը (1946–47) կատարել է Արևմտյան Անտարկտիդայի զգալի մասի օդային լուսանկարումը։ P-ի անունով է կոչվում ամերիկյան անտարկտիկական գիտական կայանը։

ԲՅՈՐԴ (Byrd) Ուիլյամ [մոտ 1543 4․ 7․ 1623, Ստոնդոն–Մասսի (էսսեկս)], անգլիացի կոմպոզիտոր, մադրիգալի ազգային դպրոցի հիմնադիր, վյորջինելիստների դպրոցի ներկայացուցիչ, երգեհոնահար։ Եղել է կաթոլիկական և անգլ․ խըմբերգային երաժշտության (սաղմոսներ ևն) ու աշխարհիկ երկերի (մադրիգալներ, ֆանտազիաներ, վարիացիաներ, երգեր ևն) վարպետ։ P-ի աշխարհիկ երաժշտության մեջ լայնորեն օգտագործված են ժող․ մեղեդիներ, արտահայտված են Վերածննդի արվեստին բնորոշ գծերը՝ գեղեցկության և հաճույքի պաշտամունքը։ Իր գեղագիտական սկզբունքները P․ ձևակերպել է «Սաղմոսներ, սոնետներ և թախծոտ երգեր»-ի նախաբանում (1588)։ 19371950-ին Լոնդոնում հրատարակվել է բ-ի ստեղծագործությունների ժողովածուն (20 հատոր)։

Գրկ․ Fellowes E․ H․, William Byrd, 2 ed․, [L․], 1948․

ԲՅՈՒԳԵԼՀՈՌՆ (գերմ․ Biigelhorn< <ֆրանս․ կամ անգլ․ bugle–ազդափողակ և գերմ․ horn փող), տարբեր ձայնածավալի ամբուշյուրային (մունդշտուկավոր) փողային գործիքների ընտանիք, որ առաջացել է հետևակային ազդափողակի կատարելագործմամբ։ Կիրառվում է փողային նվագախմբերում։ Բարելավված մենզուրայով բ․ (պատրաստել է բելգիացի վարպետ Ա․ Սճւքսը 1845-ին) կոչվում է սաքսհոռն։

ԲՅՈՒՋԱՆ ԴԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, միջնադարագիտության ճյուղ։ Ուսումնասիրում է Բյուզանդիայի պատմությունը, իրավունքը, լեզուն, գրականությունը, փիլիսոփայությունը, արվեստը։ Որպես գիտության առանձին մասնաճյուղ ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին։ Սակայն P-յան ակունքներն ունեն բազմադարյան վաղեմություն։ Արդեն վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակույթի և պատմության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում, Վրաստանում, Հին Ռուսիայում, իսկ Արևմտյան Եվրոպայում4 Կոստանդնուպոլսի անկումից (1453) հետո, երբ Բյուզանդիան արդեն նվաճած օսմանյան թուրքերը սկսեցին սպառնալ եվրոպական պետություններին։ XVI դարից Բ․ արագ զարգացավ Ֆրանսիայում, Իտալիայում, և Դերմանիայում։tXVIII դ․ Անգլիայում է․ Դիբոնը հիմք դրեց գիտական Բ–յանը։ Արևմտյան Եվրոպայում Բյուզանդիայի նկատմամբ մշտական հետաքրքրություն առաջացել է Վերածնության դարաշրջանից (XV–XVI դդ․)՝ անտիկ պատմության վերհանման (Բյուզանդիան համարվել է Հռոմեական կայսրության շարունակությունը), ինչպես և թուրքական նվաճումների, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միության շուրջը հարուցված վեճերի առնչությամբ։

1828-ից Բոննում (Դերմանիա) սկսել է լույս տեսնել բյուգանդական պատմագիրների մատենաշարը (մինչև 1897-ը հրատարակվել է 49 հատոր)։ 1892-ին գերմ․ բանասեր Կ․ Կրումբախերը հիմնել է «Բիզանտինիշե ցայտշրիֆտ» («Byzantinische Zeit- schrift», «Բյուզանդագիտական հանդես») պարբերականը, որը լույս է տեսնում նաև այժմ։ XIX դ․ 2-րդ կեսին, Արևելյան հարցի սրման, թուրքական լծի դեմ սլավոնական և այլ ժողովուրդների պայքարի կապակցությամբ, Ռուսաստանում P․ բարձր զարգացման հասավ։ 1894-ին Վ․ Վասիլևսկին հիմնեք է «Վիզանտիյսկիյ վրեմեննիկ» (ռուս․ «Բյուզանդագիտական հանդես») պարբերականը։ Ականավոր ռուս բյուզանդագետներից էին Վ․ Դ․ Վասիլևսկին, Ֆ․ Ի․ Ուսպենսկին, Ա․ Ա․ Վասիլևը, Կ․ Ն․ Ուսպենսկին։ Արևմտյան Եվրոպայում Բ․ հատկապես արագ զարգացել է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Որպես առանձին բնագավառներ առանձնացել են բյուգանդական կնքագիտությունը, դրամագիտությունը, հնագրագիտությունը։ Ստեղծվել են բյուզանդագիտական նոր կենտրոններ, լույս են տեսել նորանոր աշխատություններ։ Եվրոպայում Բ․ բարձր զարգացման է հասել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բյուզանդագիտական խոշոր կենտրոն է ստեղծվել ԱՄՆ–ում։ Այժմ Արևմտյան Եվրոպայում Բ–յան մեջ առաջատար դեր ունեն Ֆրանսիայի և ԴՖՀ–ի բյուզանդագետները։ 1924-ից պարբերաբար հրավիրվել են բյուզանդագետների միջազգային գիտաժողովներ։

ՍՍՀՄ–ում բ. բարձր զարգացում է ապրել։ Կարևոր կենտրոններ են Լենինգրադի պետական համալսարանի Բ–յան ամբիոնը և ՍՍՀՄ ԴԱ ընդհանուր պատմության ինստ–ի բ-յան բաժինը։ Սովետական հայտնի բյուզանդագետներ են՝ Մ․ Վ․ Լևչենկոն, Ն․ Վ․ Պիգուլևսկայան, Ե․ է․ Լիպշիցը, Զ․ Վ․ Ուդալցովան, Ա․ Պ․ Կաժդանը, Մ․ Այուզյումովը, Դ․ Լիտավրինը և ուրիշներ։ 1967-ին սովետական բյուզանդագետների համատեղ ջանքերով լույս է տեսել «Բյուզանդիայի պատմությունը» (ռուս․) եռահատոր աշխատությունը։ Բ․ նշանակալից զարգացման է հասել նաև սոցիալիստական երկրներում։

Հայ ուսումնասիրողները Բ–յամբ զբաղվել են հայ–բյուզանդական հարաբերությունների հետազոտման տեսանկյունով։ Այս առումով հայ նոր պատմագրության մեջ առաջինը որոշակի ավանդ է ներդրել Մ․ Չամչյանը իր եռահատոր Հայոց պատմությամբ։ Հիշարժան են Կ․ ՏերՍահակյանի աշխատությունները՝ նվիրված Բյուզանդիայի հայ կայսրերին, բյուգանդական գրականության մեջ հայ հեղինակների կատարած դերին։ Կարևոր են Ն․ Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ՍԲՊ, 1908, ռուս․, վերահրատարակվել է Երևանում, 1971-ին) աշխատությունը և բյուզանդագիտական հոդվածները, որոնք լույս են տեսել եվրոպական զանազան հանդեսներում( 1965-ին այդ հոդվածները հրատարակվեցին Լիսաբոնում, առանձին գրքով)։ Հայ սովետական պատմաբանները (Ս․ Երեմյան, Հ․ Բարթիկյան, Կ․ Ցուզբաշյան, Վ․ Իսկանյան, Վ․ Հարությունովա–Ֆիդանյան և ուրիշներ) որոշակի ավանդ ունեն հայբյուզանդական հարաբերությունների ուսումնասիրման բնագավառում։ ՀՍՍՀ ԴԱ պատմության ինստ–ի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի «Բյուգանդական աղբյուրներ» ենթաշարքի հրատարակմանը, որից լույս են տեսել Պրոկոպիոս Կեսարացու և Կոստանդին Ծիրանածնի երկասիրությունները (Հ․ Բարթիկյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով)։ Հայբյուզանդական հարաբերություններին նվիրված աշխատություններ ունեն նաև Ա․ Պ․ Կաժդանը, Վ․ Ս․ Շանդրովսկայան և ուրիշներ, արտասահմանում՝ Հ․ Դելցերը,Պ․ Խարանիսը։ Սփյուռքահայ ուսումնասիրողներից հայ–բյուզանդական առընչություններով զբաղվել են Ս․ ՏերՆերսեսյանը, Կ․ Թումանովը և Ն․ Դարսոյանը։ 1971-ին Երևանում գումարվեյ է բյուզանդագետների համամիութենական կոնֆերանս։

Գրկ․ Васильевский В․ Г․, Обозрение трудов по византийской истории, СПБ, 1890; Удальцова 3․ В․, Основные проблемы византиноведения в советской исторической науке, М․, 1955․

ԲՅՈՒձԱՆԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, VI –XV դարերի Բյուգանդական կայսրության իրավունքը, որը հռոմեական ստրկատիրական իրավունքի մշակումներից մեկն էր։ Բ․ ի–ում, առանձնապես Հուստինիանոսի կոդիֆիկացիայից հետո (Corpus juris civilis), իր ցայտուն արտահայտությունը գտավ ֆեոդալական իրավունքը։ Բ․ ի–ի պատմական նշանակությունը պայմանավորված է այն դերով, որ խաղացել է Բյուգանդական կայսրությունը Եվրոպայի և Առաջավոր Ասիայի կյանքում։ Բ․ ի–ի համար հատկանշական է աշխարհիկ և կրոնական օրենքների զուգահեռ գոյությունը։ Դա բացատրվում է նրանով, որ Բյուզանդիայում կայսրի ձեռքում էր կենտրոնացված ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր իշխանությունը։ Հոգևոր և աշխարհիկ նորմերը համախմբվում էին հատուկ ժողովածուներում՝ նոմոկանոններում։ ժամանակի տեսակետից Բ․ ի–ի վերջին պատմական աղբյուրը Կոստանդին Արմենոպուլոսի «Վեցամատյանն» է (1345)։ Բ․ ի–ի շատ դրույթներ փոխ են առնվել