Հայաստանի ֆեոդալական ժամանակաշրջանի իրավունքի կողմից։
ԲՅՈՒՋԱՆԴԱՑԻ Նորայր [Ստեփան Գազեզյան–ճիզմեճյան, Հ արություն Թևրզյան, 4․3․ 1844, Կ․ Պոլիս 1916, Կ․ Պոլիս (1924-ին աճյունը տեղափոխվել է Ստոկհոլմ)], հայագետ, լեզվաբան։ Սկզբնական կրթությունն ստացել է Րերայի Մխիթարյան դպրոցում։ 1854-ից ուսումը շարունակել է Ս․ Ղազարի վանքում՝ աշակերտելով Ղ․ Ալիշանին։ 1866-ին ձեռնադրվել է քահանա և նշանակվել Վենետիկի Ռափայելյան (1866–68), ապա՝ Քաղկեդոնի (Դադը Քյոյ) Մխիթարյան վարժարանների հայերենի և ֆրանսերենի ուսուցիչ։ Վարել է «Բազմավեպ»-ի տեսչությունը (1867), եղել մատենադարանապետ (1868–69)։ 1870-ի սկզբներին հրաժարվել է հոգևորական կոչումից և մեկնել Փարիզ, ապա՝ Կ․ Պոլիս։ 1880-ին Կ․ Պոլսում հրատարակել է «Հայկական բառաքննությունք․․․» աշխատությունը։ 1882-ին մեկնել է Ստոկհոլմ։ 1884-ին Կ․ Պոլսում լույս է ընծայել «Բառագիրք ի գաղղիերեն լեզվե ի հայերեն» երկլեզվյան բառարանը, որն իր բնույթով, նյութի ընդգրկումով և ճշգրտությամբ գերազանցում է Հ․ Ավգերյանի և Ս․ էմինյանի բառարանները։ Հայերեն թարգմանությունները բացատրելու համար բ․ օգտագործել է հայ մատենագրության մեջ եղած լեզվաբանական փաստերը, որոշ դեպքերում դիմել է բառակերտամների, կատարել ստուգաբանություններ։ 1887-ին Ստոկհոլմում լույս է ընծայել «Քննասեր» հանդեսը, որը երկրորդ պրակից հետո (1889) դադարել է։ 1900-ին Թիֆլիսում հրատարակել է «Կորյուն վարդապետ և նորին թարգմանությունք» աշխատությունը, որը Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի լեզվաբանական և բանասիրական քննությունն է։ բ․ անդրադարձել է նաև Ագաթանգեղոսի, Փավստոս Րուզանդի, Մովսես Խորենացու և այլ պատմիչների աշխատություններին։ 1921-ին «Հանդես ամսօրյա»-ում, 1925-ին առանձին գրքով լույս է տեսել բ-ի «Քննադատություն Հայբուսակի» աշխատությունը, ուր քննադատել ու արժեքավորել է Ղ․ Սլիշանի երկը։ բ-ի գործերի մեծ մասը՝ արժեքավոր բառարաններ, ուսումնասիրություններ ևն, մնացել են անտիպ։
ԲՅՈՒԶԱՆԴԻԱ, Բյուգանդական կայսրություն, պետություն, որն ստեղծվել է IV դարում և գոյություն ունեցել մինչև XV դարի կեսերը։ «Բյուզանդացի» միջնադարում նշանակել է Րյուզանդիոնի (Կոստանդնուպոլսի) բնակիչ։ Րյուզանդացիներն իրենց անվանել են հռոմեացիներ (հոռոմներ), կայսրությունը՝ Հռոմեական կայսրություն, երկիրը՝ Ռոմանիա (Հոռոմոց երկիր)։ բ-ի հիմնադրման տարեթվի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, ա․ 330 թ․ (Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Բյուզանդիոն տեղափոխելու տարեթիվը), բ․ 395 թ․ (Հռոմեաևան կայսրության վերջնական բաժանման տարեթիվը), գ․ 476 թ․ (Արևմտյան Հռոմեական կայսրության անկման տարեթիվը)։ Հռոմեական կայսրության բաժանումը փաստորեն սկսվեց Դիոկղետիանոսի օրոք (286–305)։ 286-ին նա Մաքսիմիանոսի հետ կիսեց կայսրությունը։ 324-ին գահակալական կռիվներում հաղթանակած Կոսւոանդին Մեծը վերականգնեց կայսրության ամբողջականությունը՝ 330-ին Բյուզանդիոնը հռչակելով մայրաքաղաք։ 395-ին Թեոդոսիոս Մեծը կայսրությունը բաժանեց երկու որդիների միջև․ արլ․ մասը, որ տրվեց Արկադիոսին, դարձավ առանձին կայսրություն։
բ-ի պատմությունը կարելի է բաժանել երեք հիմնական ժամանակաշրջանների։ Առաջին ժամանակաշրջանի (IV դ․ VII դ․ կես) համար հատկանշական է ստրկատիրական կարգերի քայքայումը և ֆեոդալական հարաբերությունների ձևավորումը։ բ․ կազմված էր երկու խոշոր պրեֆեկտուրայից՝ Իլլիրիա (Դակիա և Մակեդոնիա դիոցեզներ) և Արևելք (Ասիա, Պոնտոս, Արևելք, Ասորիք, Եգիպտոս դիոցեզներ)։ Դիոցեզները բաժանված էին 42 պրովինցիայի։ Կոստանդնուպոլիսը մտնում էր Արևելք դիոցեզի մեջ։ բ-ում գերագույն իրավատերը կայսրն էր․ հռոմեական ծերակույտը (սենատ) դարձել էր սոսկ խորհրդակցական մարմին։ Մեծ Հայքի 387-ի բաժանմամբ բ․ տիրեց Հայաստանի մեկ հինգերորդին։ Թեոդոսիոս //–ի օրոք (408–450) Թրակիայից դուրս մղվեցին հոները։ Կարինում կառուցվեցին պաշտպանական ամրություններ։ Քաղաքը վերանվանվեց Թեոդոսուպոլիս․ այստեղ էր նստում Հայաստանի բյուգանդական մասի զորավարը։ Սրվեց ներեկեղեցական պայքարը․ 431-ի Եփեսոսի տիեզերական ժողովը դատապարտեց Կոստանդնուպոլսի պատրիարք Նեսաորի վարդապետությունը, որը հետագայում տարածվեց նաև Հայաստանում։ Թեոդոսիոս 11-ի թագավորության վերջին տարիներին հոները, արշավելով բ․, ստիպեցին վճարել ամենամյա տուրք։ Քաղկեդոնի ժողովի (451) հետևանքով կայսրության բազմաթիվ շրջաններ անջատվեցին։ Մարկիւսևոս կայսրը (450–457) չօգնեց Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի ապստամբությանը։ 484 ին Զենոն կայսեր դեմ Փոքր Ասիայում բռնկված ապստամբությանը մասնակցեցին հարավային Հայաստանի նախարարությունները։ Ապստամբությունը ճնշելով՝ Զենոնը վերացրեց հայ նախարարների իշխանության ժառանգական իրավունքը և արձակեց 3500 հայերից բաղկացած կայսերական գվարդիան (սխոլարներ)։ Նա Կոստանդնուպոլսից ետ մղեց գոթերին։ Անաստասիոս կայսրը (491 518) ճնշեց իսավրացիների ապստամբությունը, պատերազմեց Բալկաններ ներխուժած ցեղերի ու ժողովուրդների դեմ։ Նրա օրոք սլավոններն սկսեցին հաստատվել կայսրության սահմաններում։ 502-ի պատերազմում, որի հիմնական թատերաբեմը Հայաստանն էր, պարսիկները գրավեցին Թեոդոսուպոլիսը, Ամիդը, մի շարք բերդեր։ 506–ի պայմանագրով վերականգնվեց մինչպատերազմյան վիճակը։ Անասաասիոսը Մծբին քաղաքի դիմաց կառուցեց Դարա ամրոցը, ամրացրեց Թեոդոսուպոլիսը։ Հուսաինիանոս I (527–565) ժամանակավորապես վերականգնեց Հռոմեական կայսրության ամբողջականությունը, 532-ին պարսիկների հետ կնքած հաշտությունից հետո, 535-ին Աֆրիկայում գրավեց վանդլնեարի թագավորությունը։ Հյուսիսային Աֆրիկայի նվաճմանը մասնակցում էր հայկ․ զորամաս՝ Արտավան Արշակունու հրամանատարությամբ։ 555-ին Հուստինիանոսը գրավեց օստգոթերի պետությունն Իտալիայում։ Դրան մեծ չափով նպաստեց հայազգի զորավար Նարսեսը։ Պարսից արքա Խոսրովը 540-ին պատերազմ սկսեց բ-ի դեմ, որն ավարտվեց 562-ին։ Ըստ 50-ամյա հաշտության պայմանագրի, Լազիկան անցավ բ-ին, պարսիկները պետք է կայսրությունից տարեկան որոշակի գումար ստանային՝ Դարբանդի պարիսպների պահպանության համար։ Հուստինիանոսի ներքին քաղաքականությունը հետադիմական էր․ նա սահմանափակեց քաղաքային դեմոսների ու քաղ․ կուսակցությունների իրավունքները, հալածեց միաբնակներին, աղանդավորներին, հեթանոսներին, հրեաներին, 529-ին փակեց Աթենքի փիլ․ դպրոցը (հեթանոսական շրջանից մնացած միակ բարձրագույն ուսումնարանը)։ Երկարատև, հսկայական ծախսեր կլանող պատերազմներն ու շինարարությունը պատճառ դարձան հարկերի աննախընթաց ծանրացման, որն առաջ բերեց աշխատավոր զանգվածների դժգոհությունն ու ապստամբությունները, որոնք ճնշվեցին արտակարգ դաժանությամբ։ Հուստինիանոսի օրոք կառուցվեցին պաշտամունքային շինություններ (Կոստանդնուպոլսի Ս․ Սոֆիայի տաճարը) և բերդեր, վերակառուցվեցին քաղաքները։ Չորրորդ Հայքում կառուցվեցին Կիթառիճ, Մարտիրուպոլիս և այլ բերդեր, վերաշինվեցին Սատաղ, Կոլոնիա, Մելիտենե, Թեոդոսուպոլիս բերդաքաղաքները։ Հուստինիանոսը Հայաստանում կատարեց վարչական վերափոխումներ՝ երկիրը կայսրության նահանգներից մեկը դարձնելու նպատակով։ Հայաստանի բյուգանդական մասը բաժանվեց I, II, III և IV Հայքերի, որոնք ղեկավարում էին վարչական ու ռազմ, իշխանությամբ օժտված կոմեսները։ Կայսրը վերացրեց Չորրորդ Հայքի նախարարների անկախությունը, հայերն ստիպված էին բնակություն հաստատել բ-ի ներքին շրջաններում։ Հուստինիանոսի օրոք հիշվում է իրենց ռազմ, տաղանդով հռչակված շուրջ 20 հայազգի զորավար, բանակում կային զուտ հայ ռազմիկներից կազմված զորամասեր։ Հուստինիանոսի մահից հետո կայսրությունն սկսեց քայքայվել։ Արևմուտքում լանգոբարդները նվաճեցին Հյուսիսային Իտալիան։ 572-ին սկսվեց պարսկա–բյուզանդական նոր պատերազմ, որի առիթը Սասանյանների դեմ հայերի ապստամբությանը բ-ի ցույց տված օգնությունն էր։ Պատերազմն ավարտվեց 591-ին Մավրիկիոս (Մորիկ) կայսեր և Սասանյան արքա Խոսրով II-ի միջև կնքված հաշտությամբ, որով Հայաստանի մեծ մասն անցավ բ-ին։ Մավրիկիոսը Հայաստանում կատարեց վարչական նոր փոփոխություններ, քաղկեդոնականություն տարածելու համար Ավանում հաստատեց քաղկեդոնիկ հակաթոռ կաթողիկոսություն։ Հայոց ռազմ, հզորությունը ոչնչացնելու նպատակով հայկ․ զինված ուժերը փոխադրվեցին դեպի կայսրության հեռավոր շրջանները։ Փոկասի օրոք (602–610) պարսիկները նվաճեցին բ-ի արլ․ մի քանի շրջաններ։