Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/461

Այս էջը սրբագրված է

հընկեց արված Փոկասին հաջորդեց <,երակւիոսը (610–641), որը դարձավ նոր դինաստիայի հիմնադիր։ նոսրով II գրավեց Ասորեստանը, Միջագետքը, Հայաստանը, Հյուսիսային Ասորիքը, Պաղեստինը, Եգիպտոսը և Փոքր Ասիան։ Հերակլիոսը 622-ին արշավեց Պարսկաստան և 6-ամյա պատերազմում հաղթեց Խոսրովին։ 630-ի հաշտությամբ բ-ին վերադարձվեցին խոսրովի գրաված երկրամասերը։ Մինչ այդ, 626-ին պարտվել էին Կոստանդնուպոլիսը պաշարած ավարները։ Արևելքի միաբնակներին սիրաշահելու համար Հերակլիոսն առաջարկեց միակամության (մոնոթելիտիզմ) վարդապետությունը՝ փորձելով մերձեցնել երկաբնակներին ու միաբնակներին։ Կարինի եկեղեցական ժողովում նա մասնակիցներին ստիպեց ընդունել միակամություն։ Հայոց կաթողիկոս Եզրը եկեղեցական ժողով գումարեց՝ ընդունելով միակամություն։ Բայց հայ ժողովուրդը մերժեց այն։

Երկրորդ ժամանակաշըրջանը (VII դ․ կես XIII դ․ սկիզբ) աչքի է ընկնում ֆեոդալական հարաբերությունների բուռն զարգացմամբ։ Չնայած տերիտորիալ կորուստներին, բ․ մնում էր միջերկրածովյան ամենազորեղ տերություններից մեկը։ VI դ․ կեսերից բ-ին սպառնում էին արաբները, որոնք 677-ին պաշարեցին Կոստանդնուպոլիսը։ Կոստանդին I V-ի օրոք (668–685) Ներքին Մեզիայում հաստատվեցին բուլղարները, որոնք V դարից շփման մեջ էին բ-ի հետ։ Հուստինիանոս II-ի օրոք (685–695, 705711) կայսրությունը դժվարին պայքար մղեց արաբների, սլավոնների ու բուլղարների դեմ։ Արաբների հետ կնքված հաշտությամբ բ․ նրանց հետ կիսեց Հայաստանից, Վրաստանից և Կիպրոսից ստացվող հարկերը։ Փիւիւցւցիկոս–Վարղանը (711–713) բ-ից արտաքսեց շատ հայերի, որոնք հաստատվեցին Մելիտենեում և Չորրորդ Հայքում։ Հերակլիոսի ժամանակ ստեղծվեցին ռազմավարչական նոր շըրջաններ՝ բանակաթեմեր։ Փոքր Ասիայի խոշորագույն բանակաթեմերն էին՝ Անատոլիկոն, Արմենիակների, Թրակեսիոն, Րուկելլարների և Օպտիմատոն։ բ-ի մեջ մտնող երկրամասերը Հռոմեական կայսրության արմ․ կեսի համեմատ տնտեսապես ավելի զարգացած էին։ բ-ի առաջացումը նպաստավոր էր Հռոմեական կայսրության արլ․ կեսի տնտեսության կայունացման համար։ Այս շրջանում հիմնական արտադրող դասակարգը գյուղացիությունն էր, որը միատարր չէր, զգալի թիվ էին կազմում ստրուկներն ու կոլոնները (տես Կոչոնաա)։ V–VI դդ․ պահպանվում էր գյուղացիական մանր հողատիրությունը։ Նահանգներում առկա էին ազատ գյուղացիներին միավորող համայնքներ, որոնք կախում չունեին որևէ սեփականատիրոջից։ Աշխարհիկ և եկեղեցական խոշոր ֆեոդալների հողերը մշակում էին ստրուկներն ու կոլոնները։ Պետությունը հարկերի գանձումն ապահովելու համար ջանք էր թափում գյուղացիներին հողին ամրացնելու, թույլ չտալով նրանց ընկնելու պատրոնատի՝ խոշոր հողատիրոջ իրավասության տակ։ Տնտ․ կյանքում մեծ դեր էին խաղում Կոստանդնուպոլիսը, Անտիոքը, Թեսալոնիկեն, Տրապիզոնը, Եփեսոսը, Զմյուռնիան, Կեսարիան, այլ քաղաքներ, որոնք միաժամանակ մշակութային կենտրոններ էին։ Առևտրականներն ու արհեստավորները, որոնք հարկատու էին պետությանը, միավորված էին համքարությունների մեջ։ Նրանց գործունեությունը հսկում էր քաղաքապետը՝ եպարքոսը։ Պետ․ արհեստանոցներում օգտագործվում էր ստրկական աշխատանքը։ Քաղաքային բնակչությունը միավորված էր տարբեր կուսակցությունների