ջիններս՝ հայերեն թարգմանությունների հիման վրա։ VII դարից գերիշխող են դառնում կյանքի, եկեղեցու ու վանքի պահանջներին առնչվող ժանրերը, սկզբում զարգանում է վարքագրությունն ու հոգևոր պոեզիան (Անդրեաս Կրետացի, «Մեծ կանոն»)։ Պատկերամարտների ստեղծած գրականությունը գրեթե ամբողջովին ոչնչացել է։ Այս շրջանից մեզ են հասել պատկերապաշւո հեղինակների (Հովհան Դամասկացի) երկեր, կարևորագույն վարքագրություններ (Ստեփանոս Նորավկա), որտեղ արժեքավոր հիշատակություններ կան նաև Թրակիայում բնակվող հայ պատկերամարտներից (պավլիկյաններ) բաղկացած զորամասի գոյության մասին, և Փիլարետոս Ողորմածի վարքը, Թեոդորոս Ստուդիտեսից բազմաթիվ նամակներ, դավանաբանական երկեր, ճառեր, քարոզներ ևն։ Բանաստեղծուհի Կասիան (Կասիանի) աչքի է ընկնում իր էպիգրամներով (մի քանիսն ուղղված են հայերի դեմ) և շարականներով։ Այս շրջանի խոշոր պատմագիրներն են Թեուիանես Խոստովանողը և Նիկեփոր պատրիարքը։ Հայտնի են պատկերամարտության շրջանը լուսաբանող նրանց «ժամանակագրություն» (284–813) և «Համառոտ պատմություն» (602–769) երկերը, որոնք արժեքավոր են նաև հայոց պատմությունն ուսումնասիրելու համար։ Այս շրջանի հեղինակների (Անդրեաս Կրետացի, Հովհան Դամասկացի և ուրիշներ) առանձին գործեր միջնադարում թարգմանվել են հայերեն։ IX դ․ բյուգանդական մշակույթի խոշորագույն գործիչ Փոտ պատրիարքի մեծաթիվ երկերից առանձնապես հիշատակելի է «Միրիոբիբլոս»–ը («Գրադարան»), որը պարունակում է ընդարձակ քաղվածքներ շուրջ 300 հին հեղինակների գործերից։ Հիշարժան են նաև նրա նամակները, որոնցից մի քանիսն ուղղված են հայերին։ Նամակների մի մասի հուն, բնագրերն են պահպանվել, մյուսի՝ հայերեն թարգմանությունները։ IX–X դդ․ գրականությանը բնորոշ են վարքագրությունները, ժամանակագրությունները, հոգևոր պոեզիան։ Երևան եկան չափածո և արձակ սիրավեպեր, զարգացավ էպիստոլոգրաֆիան։ Աշխարհի արտացոլումը XI–XII դդ․ հեղինակների գործերում ավելի կոնկրետ ու շոշափելի էր, ավելի դեմոկրատական, լեզուն՝ խոսակցականին մոտ։ Այս շրջանի վերջում գրականություն է ներթափանցում քննադատական վերաբերմունքը եկեղեցու դոգմաների նկատմամբ։ Անտիկ գրականության հետ մեկտեղ, գրողներն զգալի ուշադրություն են դարձնում նաև հարևան ժողովուրդների գրականությանը։ XI դ․ վերջում հունարենի թարգմանվեցին «Քալիլա և Դիմնա», «Գիրք Սինդիբադի մասին» և այյ գործեր։ X դ․ վարքագրություններից հիշատակելի է միստիկայով տոգորված Բարսեղ Նորավկայի վարքը։ Առավել աշխարհիկ բովանդակություն ունեն Եղիա Նորավկայի և հայկ․ ծագում ունեցող Մւսրիամ Նորավկայի վարքերը։ Միմեոն Մետաֆրաստեսը ըսա Ագաթանգեղոսի կազմել է ստվարածավալ «Վարք սրբոց»-ը, ուր տեղ է գտել նաև Գրիգոր Լուսավորչի վարքը։ Հովհաննես Կամենիատեսը «Թեսաղոնիկեի առումը» երկում մանրամասն նկարագրել է քաղաքի գրավումը արաբների կողմից՝ 904-ին։ Բանաստեղծ Հովհաննես Կիրիոտը իր էպիգրամներում փառաբանել է հայազգի կայսրեր Նիկեփորոս II Փոկաս ի և Հովհաննես I Չմշկիկի սխրանքները։ X դ․ է ստեղծվել նաև նշանավոր «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, որը պահպանվել է գրական մշակմամբ։ էպոսն ստեղծվել է Ասորիքից Բյուզանդիա վերադարձած հայ պավլիկյանների և փոքրասիական ռազմ, ավագանու միջավայրում։ XI դ․ նշանավոր երգիծաբան Քրիստափոր Միտիլենացին ծաղրել է տգետ վանականներին, սրբերի մասունքների արտադրությունն ու առևտուրը, դատապարտել սոցիալական անհավասարությունը։ Կարեոր է Միքայել Պսելլոսի «ժամանակագրություն» մեմուարային–գրական երկը։ XI դ․ գրական գործերից նշանավոր է հայազգի ռազմ, գործիչ Կեկավմենոսի «Ատրատեգիկոն»-ը՝ օգտակար խորհուրդների ձեռնարկ, որն արժեքավոր է նաև հայոց պատմությունն ուսոււքնասիրելու համար։ XII դ․ աչքի է ընկել Թեոդորոս Պրոդրոմոսը, որն առաջիններից էր, որ դիմեց սիրավեպի ժանրին («Ռոդանթե և Դիոկլես») և խոսակցական լեզվին։ Ալեքսիոս Ա Կոմնենոսի ժամանակ աստվածաբանության բնագավառում հայտնի էր Եվթիմիոս Զիգաբենոսը։ Նրա «Զրահ հավատո» երկում տրված են բոլոր հայտնի հերձվածների պատմությունն ու քննադատությունը։ Նա հերձվածող է համարել նաև պատկերամարտներին, հայերին (իրենց միաբնակության համար) և արաբներին։ Եվստաթիոս Թեսաղոնիկեցին անտիկ գրականության խոշոր գիտակ էր, թողել է անտիկ երկերի բազմաթիվ մեկնություններ, մի շարք գործեր, որտեղ քննադատել է վանականությանը․ «Թեսաղոնիկեի առումը» երկում, որ նվիրված է նորմանների կողմից քաղաքի գրավմանը, խարազանել է իշխանավորներին՝ քաղաքը պաշտպանելու գործում ցուցաբերած ապիկարության համար։ Միքայել Խոնիատեսը իր երկերում խարազանել է հարկահավաքներին, մայրաքաղաքի ավագանուն, նամակներում հաճախ առակներ է մեջ բերել, որոնք հիշեցնում են Վ ա ր դ ա ն Այգեկցու և Մխիթար Գոշի առակները։ Զարգացավ նաև պատմագրությունը։ IX դ․ 2-րդ կեսից պահպանվել է Պետրոս Սիկիլի ա ց ու «Պավլիկյանների պատմությունը», աղանդավորական գրականության և հեղինակի անձնական դիտողությունների ու տպավորությունների վրա հիմնված, իր տեսակի մեջ եզակի մի գործ, որ տվյալ աղանդի ուսումնասիրության գլխավոր աղբյուրն է։ X դ․ հայտնի են Սիմեոն Լոգոթետը («ժամանակագրություն», 842–948), Գենեսիոսը (նրան է վերագրվում «Գիրք կայսերաց», 813–86), Թեոփանեսի Շարունակողը (կամ Շարունակված Թեոփանես, 913–961-ի դեպքերը), Լևոն Սարկավագը (Դիակոն, «Պատմություն», X դ․ 2-րդ կեսի դեպքերը) և ուրիշներ։ Մեծարժեք են Կ ո ս տ ա նդին Ծիրանածնի բազմաթիվ երկերը («Կայսրության կառավարման մասին», «Բանակաթեմերի մասին», «Բյուգանդական արքունիքի արարողությունների մասին», «Վասիլ Ա Մակեդոնացու կենսագրությունը»), որոնք թեև լիարժեք պատմական ուսումնասիրություններ չեն, բայց առատ նյութ են տալիս կայսրության պատմության, վերջինիս հարևան ժողովուրդների, այդ թվում և հայերի հետ ունեցած կայսրության փոխհարաբերությունների մասին։ Տարոնի հայկ․ իշխանության պատմությունը գլխավորապես հայտնի է «Կայսրության կառավարման մասին» երկից։ XI դ․ հայտնի են Միքայել Պսելլոսի «ժամանակագրություն»-ը (976–1078), Միքայել Ատտալիատեսի «Պատմություն»-ը (1034- 79)։ XI–XII դդ․ են վերաբերում տիեզերական ժամանակագրությունները, որոնց հեղինակ–բանաքաղները պատմությունն սկսում եև արարչագործությունից և հասցնում մինչև իրենց օրերը։ Գեորգիոս Կեդրենոսի «Հավաքումն պատմությանց»-ը անցյալ շրջանի պատմիչների երկերից կատարված բանաքաղություն է։ 811 1057-ի դեպքերը նա շարադրել է ըստ Հովհաննես Սկիլիցեսի։ Նման բնույթի է Հովհաննես Զոնարասի «Համառոտումն պատմությանց»-ը (աշխարհի արարչագործությունից մինչև 1118), որում օգտագործված բոլոր աղբյուրները պահպանվել են, սակայն (բացառյալ XI դ․ վերջի և XII դ․ սկզբի շարադրանքը, որ ականատեսի գործ է) բյուզանդագիտության համար որոշակի արժեք չեն ներկայացնում։ Այդ շրջանի ուսումնասիրմէսն համար անփոխարինելի է Ալեքսիոս Ա Կոմնենոսի դուստր Աննայի «Ալեքսիական»-ը (1․069–1118)։ Նշանակալից են նաև Հովհաննես Կիննամոսի «Համառոտումն»-ը (մինչև 1176), Նիկետաս Խոնիատեսի «ժամանակագրություն»-ը (մինչև 1206), ուր խոսվում է նաև Թրակիայի հայերի, խաչակիրների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Վերոհիշյալ բոլոր պատմական երկասիրությունները մեծ արժեք են ներկայացնում հայոց պատմության, ինչպես և հայերի՝ Բյուզանդիայում խաղացած դերի ուսումնասիրման համար։ XIII դ․ հայտնի են Նիկեփորոս Բլեմմիդեսը՝ իր երկու ինքնակենսագրություններով, Գեորգիոս Ակրոպոլիտեսը՝ իր աստվածաբանական պոլեմիկայով։ Կոմնենոսների ու Պալեոլոգո սևերի ժամանակաշրջանի համար բնորոշ են պատմավեպերը։ Հիշարժան են Եվստաթիոս Մակրեմվոլիտեսին վերագրվող «Հիսմինեի և Հիսմինիայի մասին» դրաման և «Կալլիմաքոսն ու խրիսորրոեն»։ Այս շրջանում տարածվեցին բյուգանդական վերամշակմամբ արևմըտյան ռոմանների թարգմանությունները («Երջանիկ Ֆլորիոսի և կույս Պլացիաֆլորայի մասին», «Սքանչելի Իմպերիոսի և կույս Մարգարոնայի մասին», «Վելթանդրոս և իյրիսանցա»), իսկ իլիական հերոսներին նվիրված գրական երկերը կրում էին արևմտյան ասպետական էպոսի ուժեղ ազդեցությունը («Աքիլլեիս»)։ Մեծ տեղ են գրավում կենդանական ու բուսական աշխարհին նվիրված սյուժեներով գրված բանաստեղծությունները («Պատմվածք չորքոտանիների մասին», «Թռչնաբանություն», «Պտղաբանություն», «Արգելի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/467
Այս էջը սրբագրված է