նակի վարքը» են), որոնք Այգեկցու և Գոշի առակներին որոշ նմանություն ունեն։ Պատմագրական երկերից նշանակալից են Գեորգիոս Ակրոպոլիտեսի «ժամանակագրություն» (1203–61) և Գեորգիոս Պախիմերեսի «Պատմություն»-ը (1261 –1308)։ XIV դ․ 1-ին կեսին են վերաբերում Նիկեփորոս Գրեգորասի «Հռոմեական պատմություն»^ (1204–1359) և Հովհաննես Կանտակուգինոսի «Պատմություն»-ը (1320–56)։ Բյուզանդիայի վերջին հարյուրամյակի պատմությունը գրել են Դուկասը, Գեորգիոս Սֆրանցիսը (1768–72-ին Մելիքսեդեկ Թարգմանը թարգմանել է հայերենի, որ ցարդ անտիպ է), Լաոնիկոս Խալկոկոնդիլեսը, որոնց երկերը ատելությամբ են տոգորված թուրք նվաճողների նկատմամբ։ Կոստանդնուպոլսի անկումից հետո բազմաթիվ գրողներ (Վիսսարիոն, Խալկոկոնդիլես, Կոստանդին և Հովհաննես Լասկարիսներ, Հովհ․ Արգիրոպուլոս, Թ․ Ղազիս և ուրիշներ) ապաստան գտան եվրոպական երկրներում և նպաստեցին հունասիրական (ֆիլհելլենիզմ) շարժման առաջացմանը։ Երաժշտությունը։tP-ի երաժշտարվեստը համադրական երևույթ է՝ բաղկացած հունա–հռոմեական, սլավոնական և արեվելյան (մասնավորապես մերձարևելյան) բազմազան տարրերից։ Միայն Մերձավոր Արևելքից իրացված ներթափանցումները կապված են ղպտական, հրեական, պարսկական, ասորական և հայկ․ արվեստներին։ Գոյանալով որպես մեծ ու տարողունակ համաձուլվածք՝ բյուգանդական երաժըշտարվեստը դրական ազդեցություն է ունեցել Արևելքի ու Արևմուտքի ժողովուրդների երգ–երաժշտության վրա և, միաժամանակ, ինքը ևս մշտապես օգտվել դրանցից։ Այս առումով նշանակալի է հատկապես կայսրության կազմում եղած ժողովուրդների, այդ թվում և հայերի ներդրումը բյուգանդական երաժշտարվեստի տարբեր ճյուղերում։ Դարեր շարունակ, ապրելով հույների անմիջական հարևանությամբ, սոցիալ–տնտեսական նույն պայմաններում, երբեմն էլ միևնույն պետության սահմաններում, հայերը (մասնավորաբար Մեծ Հայքի արևմտյան նահանգների, Փոքր Հայքի ու Կապադովկիայի բնակիչները) բնականաբար ազդվել են հուն, ժողովրդական և գուսանական երաժըշտությունից, բայց նաև ազդել դրանց վրա։ Բյուզանդագիտական գրականության մեջ այժմ պատմական ու լեզվական որոշակի փաստերի հիման վրա հաստատվում է հայերի դերը հուն, միջնադարյան «Դիգենիս Ակրիտաս» էպոսի ստեղծման գործում, նրանում հայկ․ էպիկական երգերից եկող արձագանքների առկայությունը, «Սասունցի Դավիթ» վեպի և «Արմուրիսի որդու մասին երգի» միջև եղած ընդհանրությունը ևն։ Բյուգանդական աշխարհիկ ու հոգևոր մասնագիտացված երաժշտության վրա հայկ․ ազգային ճաշակի ազդեցությունը պայմանավորված է Թրակիայում հայկ․ գաղութի գոյությամբ, հայազգի կայսրերի ու պատրիարքների գահակալությամբ և, առհասարակ, կայսրության սահմաններում ապրած հայ արվեստագետների՝ (երգիչների) հնարավորությունների օգտագործմամբ։ Մեծ ու բարերար է եղել մանավանդ բյուգանդական հոգևոր երգաստեղծության ազդեցությունը հարեվան ժողովուրդների վրա։ Հայերը հետեվել են Բ–ին՝ եկեղեցու կազմակերպման և ծեսի ու արարողության սկզբունքները մշակելիս, հոգևոր երգի տարբեր ժանրեր զարգացնելիս և ութձայնի նոր համակարգի* ինքնուրույն երգերի կանոնացման ու երաժշտության ծավալման տարբեր կետեր խազագրերով նշելու գաղափարները յուրացնելիս։ Այս բնագավառում ևս կատարած փոխառությունները հմտորեն ծառայեցնելով հոգևոր ազգային երաժշտա–բանաստեղծական մշակույթի կառուցմանը, հայ երաժիշտները միաժամանակ լուրջ ներդրումներ են արել արևելյան–քրիստոնեական, դրանով իսկ, նաև բյուգանդական հոգևոր երգարվեստում՝ նրա ժողովըրդական ուղղության հնագույն ձևերի գոյացման, ութձայնի հին, ավանդական երգերին վերաբերող համակարգի հաստատման և զարդոլորուն (մելիզմատիկ) երգաոճի բյուրեղացման ասպարեզում։ Բանավոր ավանդությամբ հարատևած հուն, ժողովրդական և գուսանական երգային ստեղծագործության մեջ բյուգանդական շրջանին վերաբերող մեղեդիական շերտերի հայտնաբերման և ուսումնասիրման գործում աչքի ընկնող տեղաշարժեր տակավին չկան։ Ամբողջությամբ առած, սակայն, այդ ստեղծագործությունն արդի հույն գիտնականներն իսկ բնութագրում են որպես հին հուն, և արլ․ տարրերի բյուգանդական և ավելի ուշ շրջաններում կազմավորված զուգորդություն։ Պահպանվել են մի շարք պատմական տեղեկություններ աշխարհիկ–պալատական երաժշտության կենցաղավարած ձևերի մասին, ինչպես և մեծ քանակությամբ նևմագրված հոգևոր երգեր։ Ըստ այդ տեղեկությունների, Բ–ում եղել է կայսրին խմբովին ողջունելու երեք տիպի երգ․ պալատում կատարվող ա կլամացիաներ, պալատում մատուցված պատարագի ժամին հնչած էվֆեմիաներե ձիարշավարանում փոխերգեցողությամբ ասված պոլիխրոնիաներ։ Ընդունված է եղել երգեհոնը թե՝ նվագակցության և թե՝ մենանվագի համար։ Բյուգանդական եկեղեցական երաժշտությունը վոկալ և սկզբունքորեն միաձայն արվեստ է։ Բ–ում երգեցողության հնագույն ու գլխավոր ձևերից են՝ ասերգը, սաղմոսերգությունը (իրենց ենթատիպերով) և մանավանդ հոգևոր ինքնուրույն բազմապիսի օրհներգերի (հիմների) կատարումները։ Ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, ուր երգեցողության տիրապետող ձևը սաղմոսերգությունն է, բյուգանդական եկեղեցին (ինչպես և հայկականը) շեշտը դրել է օրհներգության (կամ շարականերգության) վրա; Դրա շրջանակներում հաջորդաբար ծաղկել են խմբային կամ միայնակ կատարում պահանջող մի քանի ժանր՝ tpojtapiov (կցուրդի), xovtakiov (կոնդակի) և xavcov (կանոնի), որը բաղկացած է միևնույն տոնին նվիրված, ուրույն շարք գոյացնող ութ կամ ինը ամբողջական երգերից։ Բոլորն էլ երգվել են ըստ ութձայնի համակարգով նախատեսված չափանմուշ եղանակների։ Գոյակցել են նաև ավելի ազատ ոճի եղանակներ ունեցող տոնական բարդ, ծանր, ոլորուն երգեր (հայկ․ տաղերի, մեղեդիների և մանրուսման երգերի նմանակներ)։ Բյուզանդացի նշանավոր բանաստեղծ–երաժիշտներից են՝ Ռոմանոս Երգեցողը (կոնդակի ժանրի չգերազանցված վարպետ, VI դ․), կանոնի ժանրի զարգացնողներ Անդրեաս Կրետացին և Հովհան Դամասկացին (VIII դ․)։ Բյուգանդական եկեղեցական երաժշտության հռչակավոր կենտրոններից է եղել Ստուդեի վանքը։ Բյուգանդական նևմագրության մեջ տարբերվում են ասերգին վերաբերող նշանների գրությունը և ութձայնի ու մեղեդիական ազատ ոճի երգերի նևմագրությանը ծառայած նշանների համակարգերը։ Նևմագրության նախնական վիճակը ցուցանող VIII–X դդ․ վավերագրերը թվով շատ քիչ են։ Պահպանված ձեռագրերի հիման վրա բյուգանդական նևմագրության պատմական զարգացման ուղին բաժանվում է 3 հիմնական շրջանի՝ վաղ (X–XII դդ․), միջին (XIII –XIV դդ․) և ուշ (XV դ․ և այնուհետև)։ Բյուգանդական նևմագրությունը և հայկ․ խազագրության արվեստը մինչև XII դ․ զարգացել են հիմնականում նույն հունով։ Արդեն այդ շրջանում, Բյուգանդական նևմագրությունը վերածվել էր հետեվողականորեն մշակված բարդ գրության, որը հնարավորություն էր ընձեռում ակնառու ցույց տալու երգի բնույթն ու մեղեդիական ընդհանուր կորագծի կարևոր հանգույցները, ինչպես և՝ նշելու ամանակը, ելևէջի ուղղությունը, ապա՝ մեղեդիական զարդոլորուն դարձվածքներն ու մելիզմները, մեկ շնչով արտաբերվող հնչյունների տարբեր խմբավորումներն ու դրանց հնչարտաբերման կերպը (անջատ, կապակցված, այլազանորեն շեշտված, լարված, հանգիստ ևն), և, վերջապես, կատարման նրբերանգավորումն իր մանրամասներով։ XIII դ․ երաժշտական գրության քննարկվող ձևը վերջնականապես բարեփոխվել է․ կիրառվել է նևմերին ձայնամիջոցային բացարձակ արժեք ևս տալու գաղափարը, և մնացել որպես բյուգանդական նևմային համակարգի անվիճելի առավելություն։ Հայերը, թեև տեղյակ են եղել այդ բարեփոխությանը, սակայն չեն ընդունել՝ շարունակելով զարգացնել խազագրությունը, որպեսզի մեղեդիական որևէ կառուցվածք տարբերակելու հինավուրց ավանդույթը իսպառ չվերանա, այլ ինչ–որ չափով սահմանափակվի։ Ուշ միջնադարում բյուգանդական նևմագրությունը (հայկ․ խազագրության նման) սուր ճգնաժամ է ապրել, նրա հին գիտակները հետզհետե պակասել են և, ի վերջո, անհետացել։ XIX դ․ 2-րդ տասնամյակում Կ․ Պոլսում ստեղծվել է հուն, ձայնագրության նոր համակարգ։ Նրա նշանների օգնությամբ գրառվել են մեծ թվով եկեղեցական երգեր։ Երաժիշտ–բյուզանդագետների մի քանի սերունդ զբաղվել է բյուգանդական նևմագրության ուսումնասիրությամբ։ Հնարավոր է դարձել երևակել XIII –XIV դդ․ բյուգանդական երաժշտական ձեռագրերում ներփակված հուշարձանների հիմնական շրջագծերը։ Կերպարվեստի։ Իtտարբերություն մի շարք եվրոպական երկրների, Բ․ չի կրել «բարբարոս» ժողովուրդների մշակույթի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/468
Այս էջը սրբագրված է