բարձրացվում է չհարկվող աշխատավարձի նվազագույն չափը։ Սոցիալիստական ձեռնարկությունների և տնտ, կազմակերպությունների վճարում– ներն ըստ բնույթի և ձևավորման աղբյուր– ների լինում են՝ 1․ վճարումներ ըստ շրջա– նառության (շրջանառության հարկ և հարկ դիտավայրերից), 2․ վճարումներ շահույ– թից և եկամուտներից (ֆոնդավճար, հաս– տատագրված վճարներ, շահույթի ազատ մնացորդից մասհանում, եկամտահարկ կոո– պերատիվ ձեռնարկություններից, կոլ– տնտեսություններից ու հասարակական կազմակերպություններից), 3․ եկամուտ– ներ պետ․ գույքից (անտառային եկամուտ, բնակելի տնտեսությունից ստացվող եկա– մուտներ, վարձակալական վճար ևն), 4․ գանձույթներ և վճարումներ պետ․ կազ– մակերպությունների ծառայությունների դի– մաց (պետ․ միատուրք, մաքսավճար, պետ– ավտոտեսչության գանձույթ ևն)։ Բյուջեի եկամուտների մոտավորապես 9%-ը գո– յանում է բնակչության կամավոր և պար– տադիր վճարումներից (միջոցներ ստաց– ված պետական 3-տոկոսանոց ներքին շա– հող փոխառությունների պարտատոմսերի և դրամաիրային վիճակախաղի տոմսերի իրացումից, եկամտահարկ, անզավակու– թյան հարկ, գյուղատնտեսական հարկ և տեղական այլ հարկեր ու գանձույթներ)։ Միութենական բյուջեի եկամուտների գլխավոր աղբյուրներն են շրջանառության հարկը, միութենական ենթակայության ձեռ– նարկությունների և կազմակերպություն– ների շահույթից վճարումները։ Միութենա– կան հանրապետությունների բյուջեները մուտք են լինում հանրապետական ենթա– կայության ձեռնարկությունների և կազ– մակերպությունների շահույթի մի մասը, կոլտնտեսային եկամտահարկը, գյուղա– տնտեսական հարկը, անզավակության հար– կը, պետ․ միատուրքը, դիտավայրերից հարկը, օրենքով նախատեսված այլ եկա– մուտներ և ընղհանուր միութենական պետ․ եկամուտների ու հարկերի այլ մասը, որն ամեն տարի նախատեսվում է ՍՍՀՄ պետ․ բյուջեի հաստատման մասին օրենքով։ Տեղական բյուջեների եկամուտների աղ– բյուրներն են՝ տեղական ենթակայության ձեռնարկությունների շահույթից վճարում– ները, պետ․ միատուրքը, դիտավայրերից հարկը և այլ տեղական նշանակություն ունեցող եկամուտները։ Բացի այդ, տեղա– կան բյուջեներին մասհանումներ են կա– տարվում ընդհանուր միութենական պետ․ եկամուտներից ու հարկերից՝ հանրապե– տության բյուջեի հաստատման մասին օրենքով նախատեսվածի չափերով։ Գործող օրենսդրության համաձայն, վե– րադաս բյուջեն կարգավորում է ստորա– դասը։ Տվյալ տերիտորիայում մուտք գոր– ծող ընդհանուր միութենական պետ․ եկա– մուտների ու հարկերի մի մասը, հավասա– րակշռման նպատակով, վերադաս բյու– ջեից մասհանումների ձևով տրամադրվում է ստորադաս օղակներին, որը կոչվում է բյուջետային կարգավորում, իսկ հատկաց– ված գումարները՝ կարգավորող եկամուտ– ներ։ Դրանց թվին են պատկանում մասհա– նումները շրջանառության հարկից, բնակ– չության եկամտահարկից, 3-տոկոսանոց ներքին շահող փոխառությունների ու միու– ՍՍՀՄ և ՀՍՍՀ պետական բյու շեների եկամ ու աները բնորոշ– վում են հետևյալ տվյալներով․ 1940 թ․ 1950 թ․ 1960 թ․ 1970 թ․ 1976 թ․ ՍՍՀՄ պետական բյուջեի եկա– մուտները (մլրդ ռ․) t 18,0 42,3 77,1 156,7 223,7 Այդ թ վ ու մ՝ Շահույթից վճարումներt 2,2 4,0 18,6 54,2 69,9 Շրջանառության հարկt 10,6 23,6 31,3 49,4 69,8 ՀՍՍՀ պետական բյուշեի եկա– մուտները (մլն ռ․)t 51,6 117,9 330,1 1129,6 1191,5 Այդ թ վ ու մ՝ Շահույթից վճարումներt 8,1 11,1 53,7 211,8 246,2 Շրջանառության հարկt 24,6 72,4 140,5 512,0 662,5 ՍՍՀՄ և ՀՍՍՀ պետակա ն բյուջեներիծ ա խ ս և ր ի կառուցվածքը 1 1940 թ․ 1950 թ․ 1960 թ․ 1970 թ․ 1976 թ․ ՍՍՀՄ պետական բյուջեի ծախսե– րը (մլրդ ռ․)t 17,4 41,3 73,1 154,6 223,5 Այդ թ վ ու մ՝ ժողովրդական տնտեսություն • • 5,8 15,8 34,1 74,6 114,4 Սոցիալ–կուլտուրական միջոցա– ռումներ t• • ■ 4,1 11,7 24,9 55,9 80,5 Պաշտպանությունt 5,7 8,3 9,3 17,9 17,4 Կառավարման ապարատի պահ– պանում t 0,7 1,4 1,1 1,7 2,01 ՀՍՍՀ պետական բյուջեի ծախսե– րը (մլն ռ․)t 49,9 113,4 352,1 1104,1 1190,9 Այդ թ վ ու մ՝ ժողովրդական տնտեսություն • • 11,9 32,3 169,5 592,6 554,2 Սոցիալ–կուլտուրական միջոցա– ռումներ t 31,8 70,7 164,7 435,8 589,8 Կառավարման ապարատի պահ– պանում tt 5,3 8,4 7,3 16,5 18,8 թենական նշանակություն ունեցող մյուս եկամուտների մուտքերից։ ՍԼմեն տարի ՍՍՀՄ Գերագույն սովետը և միութենական հանրապետությունների Գերագույն սովետ– ները սահմանում են մասհանումների չա– փերը։ Այսպես, 1975-ին ՀՍՍՀ պետ․ բյու– ջեի համար ընդհանուր միութենական պետ․ եկամուտներից ու հարկերից սահմանվել են՝ շրջանառության հարկի մուտքերի 89,9%-ը, բնակչության եկամտահարկի և 3-տոկոսանոց ներքին շահող փոխառու– թյունների գումարի 50%-ը։ Հանրապետու– թյունն իր հերթին այդ եկամուտներից հատկացումներ է կատարում տեղական բյուջեներին։ Կան նաև, այսպես կոչված, ամրացված եկամուտներ, որոնք կցվում են հանրապետական և տեղական բյուջե– ների այս կամ այն օղակին։ Դրանցից են տեղական տնտեսությունից ստացվող եկա– մուտները, ինչպես նաև զանազան տեսա– կի տեղական հարկերն ու գանձույթները։ Սոցիալիստական երկրների Բ․ պ․ ամ– բողջովին ծառայում է աշխատավորների շահերին։ Իրենց տնտ․ բովանդակությամբ բյուջեի ծախսերը բաժանվում են երկու խմբի․ 1․ ծախսեր նյութական արտադրու– թյան ոլորտում և 2․ ծախսեր ոչ նյութական արտադրության ոլորտում։ Աոաջին խմբի մեջ են մտնում արտադրական ձեռնարկու– թյունների հիմնական ու շրջանառու մի– ջոցների ավելացման, պետ․ նյութական ռեզերվների ստեղծման և այլ միջոցա– ռումների ֆինանսավորման ծախսերը։ Երկրորդ խմբին են պատկանում բնակելի և կուլտուր–կենցաղային ու վարչական շենքերի կառուցման, սոցիալ–կուլտուրա– կան միջոցառումների, երկրի պաշտպա– նության և պետ․ ապարատի պահպանման ծախսերը։ Բյուջեսաւյքւն ծախսերի ֆինան– սավորման հիմնական աղբյուրը սոցիա– լիստական հասարակության զուտ եկա– մուտն է։ Պետ․ բյուջեի ծախսերն աճել են արագ տեմպերով։ Առանձնապես մեծ չափերով ավելացել են հանրապետությունների բյու– ջեների ծախսերը։ Այագես, եթե 1940– 1972-ին ՍՍՀՄ պետ․ բյուջեի ծախսերն աճել են մոտավորապես 10 անգամ, ապա ՀՍՍՀ բյուջեի ծախսերը՝ գրեթե 20 անգամ։ Բյուջեի ցուցանիշներում արտահայտվել են սովետական պետության լենինյան ազգային քաղաքականության արդյունքնե– րը․ պատմականորեն կարճ ժամանակա– միջոցում նախկինում հետամնաց ազգա– յին ծայրամասերը դարձել են սուվերեն սոցիալիստական հանրապետություններ՝ զարգացած ինդուստրիալ տնտեսությամբ և գիտական, ուսումնական, բժշկական ու կուլտուր–կենցաղային հիմնարկների լայն ցանցով։ Սովետական պետության բյու– ջեի միջոցների մոտ 90 %-ը օգտագործ– վում է ժող․ տնտեսության և սոցիալ–կուլ– տուրական միջոցառումների ֆինանսա– վորման նպատակներով։ Պետական բյու– ջեի ծախսերն առանձին օղակների միջև բաշխվում են՝ ելնելով ՍՍՀՄ պետական կառուցվածքից, տնտեսության տարբեր ճյուղերի առանձնահատկություններից, միութենական, հանրապետական և տե– ղական մարմինների ֆունկցիաներից։ Միութենական բյուջեով ֆինանսավորվում են միութենական ձեռնարկությունների,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/477
Այս էջը սրբագրված չէ