Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/483

Այս էջը սրբագրված չէ

Բյուրեղապակյա համալիր «Զարդանախշ» (1974, հեղինակ՝ Ս․ Գասպարյան, «Հայբյու– րեղապակի», Արզնի) Բելգիայում (Վալ–Սեն–Լամբեր), Դեր– մանիայում, Լեհաստանում և այլ երկրնե– րում։ Սովետական Հայաստանում Բ–ու արտադրությունը սկսվել է 1969-ին, Արզնու «Հայբյուրեղապակի» գործարանի հիմ– նադրումով, որը խոշորագույնն է Անդր– կովկասում և «Հայապակի» միավորման (հիմն․ 1973) գլխավոր ձեռնարկությունն է (արտադրում է 25–30 տեսակի բյուրեղա– պակյա իրեր)։ Հայ գիտնականները մշա– կել են հայկական պեռլիտներից Բ․ ստա– նալու տեխնոլոգիան, որն իր ցուցանիշնե– րով գերազանցում է բերովի հումքի որակ– ները (տես նաև Աւցւսկի)։ Հ․ Նիկոյան

ԲՅՈՒՐԵՂՍ,ՎԱՆ, քաղաքատիպ ավան Հայ– կական ԱԱՀ Աբովյանի շրջանում, շըրջ– կենտրոնից 6 կմ հյուսիս–արեմուտք։ Բ–ում գործում են բյուրեղապակե, Նուռնուսի մարմարի մշակման, «Արգնի* հանքային ջրերի, երկաթբետոնե կառուցվածքների գործարաններ, տնաշինական կոմբինատ։ Բյուրեդապակու գործարանը Ունի միջնակարգ և սանատորական տիպի ութամյա գիշերօթիկ դպրոցներ, պրոֆ– տեխուսումնարան, երեք մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, կինո, կենցաղ– սպասարկման օբյեկտներ։ Որպես բանա– վան հիմնադրվել է 1945-ին։ Քաղաքատիպ ավան է 1974-ից։

ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄ, նյութի անցումը գազա– յին, հեղուկ և ամորֆ վիճակից բյուրեղա– յին վիճակի։ Բ․ կատարվում է գերհագե– ցած լուծույթներից, գերսառեցված հա– լույթներից, գոլորշիներից և ուղեկցվում ջերմության անջատմամբ։ Այն սկսվում է սաղմնային բյուրեղիկների (բյուրեղաց– ման կենտրոններ) առաջացմամբ և ընդա– նում ինքնաբերաբար, բյուրեղներին շերտ առ շերտ միանում են նյութի մասնիկները և պայմանավորում բյուրեղի աճը։ Վեր– ջինս դադարում է, երբ դինամիկ հավասա– րակշռություն է հաստատվում գազային, հեղուկ և պինդ վիճակների միջև։ Բ–ման կենտրոնները կարող են գոյանալ ինքնա– բերաբար և «ստիպողաբար», երբ կենտ– րոններ են դառնում հեղուկի մեջ եղած պինդ մասնիկները, կաղապարի պատերը։ Գերհագեցման աստիճանը, միջավայրի շարժումը և խառնուկների առկայությունը Բ–ման ընթացքը բնորոշող հիմնական գոր– ծոններն են։ Դրանց կարգավորմամբ կա– րելի է փոխել նյութի կառուցվածքը և հատ– կությունները։ Զրի բյուրեղացումը կարե– վոր նշանակություն ունի մթնոլորտում և հողում ընթացող երևույթների համար։ Կիսահաղորդչային, օպտիկական, պիեզո– էլեկտրական և այլ նյութերի ստացման, ինչպես նաև մետալուրգիայի հիմքում ընկած է բյուրեղացման երևույթը։ Բ․ լայ– նորեն կիրառվում է քիմ․, սննդի արդյու– նաբերության և դեղագործության մեջ (նյութերի մաքրում, պարարտանյութերի, աղի, շաքարի, քիմ․ նյութերի և դեղերի արտադրություն)։ Բ–ման ուսումնասիրու– թյունը նպաստում է օգտակար հանածոնե– րի առաջացման բացահայտմանը։ Գրկ․ Кузнецов В․ Д․, Кристаллы и кристаллизация, М․, 1953; ХонигманБ․, Рост и форма кристаллов, пер․ с нем․, М․, 1961․

ԲՅՈՒՐԵՂԱՔԻՄԻԱ, գիտություն բյուրեղ– ներում ատոմների տարածական դասա– վորության, քիմիական կապի, բյուրեղա– յին նյութերի ֆիզիկական ու քիմիական հատկությունների և կառուցվածքի միջև եղած կախվածության մասին։ Բ–ի խնդիրն է պարզել, թե բյուրեղային նյութերի ֆիզի– կական հատկությունները (էլեկտրահա– ղորդականություն, մագնիսականություն, առաձգականություն, կռելիություն, ամ– րություն, գույն, փայլ, հալման ջերմաս– տիճան ևն) ինչ փոխհարաբերության մեջ են քիմ․ կապի, բյուրեղային ցանցում միջ– ատոմային հեռավորությունների, առան– ձին քիմ․ տարրերի հետ։ Բ․ հնարավորու– թյուն է ընձեռում որոշակի որակ տվող տարրերի ավելացումով ստանալ անհրա– ժեշտ ֆիզիկական հատկություններով օժտված համաձուլվածքներ, կարգավորել տեխնիկական և թանկարժեք քարերի գույ– նը, ամրությունը ևն, կանխատեսել նոր բյուրեղային նյութեր։ Բյուրեղաքիմ․ ուսումնասիրությունների հիմքում ընկած են ստերեոքիմ․ և բյուրեղակառուցված– քային վերլուծությունները։ Առաջին դեպ– քում ուսումնասիրվում են միջատոմային հեռավորությունները, արժեքականության անկյունների չափերը և պարզվում են, թե տվյալ ատոմը քանի ուրիշ ատոմների հետ կարող է մերձավորա^ույն կապի մեջ լինել։ Դրանք բնութագրելու համար մըտ– ցըված են կոորդինացիոն թիվ և կոորդի– նացիոն բազմանիստ հասկացությունները։ Բացահայտված է, որ ամեն մի տարրի ատոմի համար բնորոշ են որոշակի կայուն կոորդինացիոն թիվ և բազմանիստ։ Այդ օրինաչափությունը բացատրելու համար Բ․ օգտվում է քվանտային մեխանիկայի մեթոդներից (տես Քվանտային մեխանի– կա)։ Բյուրեղակառուցվածքային ուսում– Բյուրեղների կառուցվածքը, ա․ ալմաստ, p․ ցեզիումի քլորիա, գ․ կալ– ցիումի ֆտորիդ նասիրությունները տարվում են բյուրե– ղային նյութի մեջ մասնիկների հարաբե– րական տարածական դասավորությունը և տվյալ կառուցվածքի կայունությունը պար– զելու նպատակով։ Այս ասպարեզում Բ․ սերտորեն առնչվում է բյուրեղաֆիզիկայի և պինդ մարմնի ֆիզիկայի հետ։ Գրկ․ Бокий Г․ Б․, Кристаллохимия, 3 изд․, М․, 1971; Кребс Г․, Основы крис– таллохимии неорганических соединений, пер․ с нем․, М․, 1971․

ԲՅՈՒՐԵՂԱՕՊՏԻԿԱ, գիտություն բյուրեղ– ներում լույսի տարածման մասին։ Բյու– րեղների սեփական ճառագայթումը, նրանց սպեկտրային բնութագրերի և էներգիայի մակարդակների ու անցումների հավանա– կանության կապը սովորաբար քննարկ– վում է բյուրեղների սպեկտրոսկոպիա– յում։ Բ–ում, ինչպես և ողջ մակրոսկոպիկ ֆիզիկական օպտիկայում, նյութը բնու– թագրվում է իր հատկությունները նկա– րագրող մի քանի մեծություններով։ Միկ– րոսկոպիկ Բ․ այդ պարամետրերը կապում է բյուրեղը կազմող մասնիկների հատկու– թյունների, նրանց դասավորության և փոխ– ազդեցության հետ։ Բյուրեղներին բնորոշ է նրանց ֆիզիկական հատկությունների անիզոտրոպությունը, այդ թվում նաև այնպիսի հատկությունների, որոնք նկա– րագրվում են դիէլեկտրիկ (е), մագնիսա– կան (р,) թափանցելիություններով և էլեկտրահաղորդականությամբ (а)։ Լուսա– յին ալիքի դաշտի ազդեցությամբ բյուրե– ղում էլեկտրոնների տեղափոխման ուղղու– թյուններն ու մեծությունները այդ դաշ– տի ուղղությունից կախված տարբեր են, ուստի և տարբեր են էներգիայի կլանման հավանականությունները։ Դրա հետևանքը բյուրեղի օպտիկական անիզոտր աղու– թյունն է, որն անդրադառնում է բյուրեղի օպտիկական հատկությունների (լույսի տարածման արագություն, կլանում, օպ– տիկական ակտիվություն, անդրադարձ– նող ունակություն) վրա։ Անիզոտրոպու– թյամբ են պայմանավորված նաև բյուրեղի այնպիսի բնութագրական օպտիկական հատկանիշներ, ինչպիսիք են երկբեկումն ու դիքրոիզմը։ Բ–ի ՛տեսական և փորձնա– կան մեթոդները կիրառելի են նաև բյու– րեղային կառուցվածք չունեցող անիզո– տրոպ նյութերի համար, ուստի երբեմն «Բ․» ասելով հասկացվում է նաև ցանկացած անիզոտրոպ միջավայրի օպտիկա։ Բ–ի մեթոդները կիրառվում են բյուրեղագիտու– թյան բոլոր բնագավառներում, միներա– լոգիայում և պետրոգրաֆիայում։ Բ–ի մե– թոդները թույլ են տալիս բացահայտելու և հետազոտելու արհեստական անիզո– տրոպությունը, որն ՛առաջանում է մեխա– նիկական լարվածության դեպքում։ Բ–ի