Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/488

Այս էջը սրբագրված չէ

գիտական գրքեր։ P-յան զարգացման գոր– ծում վճռական դեր է խաղացել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, որի հետևանքով բազմաթիվ հայ երի– տասարդներ ուսում են ստանում Մոսկ– վայում, Պետերբուրգում, Կազանում։ Սա– կայն բուն Հայաստանում չեն եղել գիտու– թյան զարգացման անհրաժեշտ պայման– ներ։ ժամանակակից իմաստով P-յան զար– գացումը Հայաստանում սկսվում է սովե– տական իշխանության հաստատումից հե– տո։ Մինչև 30-ական թթ․ բնագիտական պրոբլեմների մշակման կենտրոն է եղել Երևանի պետական համալսարանը։ 1935-ին ստեղծվել է ԱԱՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը (Արմֆան)։ Այդ բազայի վրա 1943-ին հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի շնոր– հիվ արմատական բեկում է կատարվել հայ բնագիտական մտքի զարգացման մեջ։ Ներկայումս Հայաստանում P-յան շատ բնագավառներում ձեռք բերված նվաճում– ները համաշխարհային ճանաչում են ստա– ցել։ 1946-ին հիմնադրված Բյուրականի աստղադիտարանում կատարվել են մի շարք հայտնագործություններ, որոնք ար– մատապես փոխել են տիեզերական հա– մակարգերի ծագման ու զարգացման վերա– բերյալ մինչ այդ եղած պատկերացումնե– րը։ Անկայուն աստղային համակարգերի՝ աստղասփյուռների հայտնագործումով ապացուցվեց, որ Տիեզերքում աստղա– գոյացման պրոցեսը ընթանում է նաև այժմ։ Արտաքին գալակտիկաների կոսմիկական ակտիվության ուսումնասիրությունը հնա– րավորություն է տալիս եզրակացություն– ներ անելու գալակտիկաների ու նրանց համակարգերի ձևավորման արդի պրո– ցեսների մասին։ Ֆիզիկայի ինստ–ում, Երևանի պետ․ համալսարանի և Կ․ Մարք– սի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի ամբիոններում զգալի աշխատանքներ են կատարվում տարրական մասնիկների ֆի– զիկայի, ռադիոֆիզիկայի, էլեկտրոնիկայի ասպարեզում։ Լուրջ արդյունքներ են ձեռք բերվել կոսմիկական ճառագայթների ուսումնասիրման բնագավառում։ Երևա– նում կառուցվել է էլեկտրոնաօղակային արագացուցիչ, որն իր տեսակի մեջ խո– շորագույնն է ԱՍՀՄ–ում։ Լայն ճանաչում են ստացել հայ տեսաբան ֆիզիկոսների աշխատանքները, զգալի արդյունքներ են ստացվել քվանտային գեներատորների տեսական պրոբլեմների ուսումնասիրման բնագավառում։ Ընդարձակվել են հետա– զոտությունները մաթեմատիկայի ասպա– րեզում՝ ընդգրկելով կոմպլեքս փոփոխա– կանի ֆունկցիաների տեսության, ֆունկ– ցիոնալ անալիզի, դիֆերենցիալ հավա– սարումների նորանոր բաժիններ։ Ֆիզի– կամաթեմատիկական գիտությունների բնագավառում խոշորագույն նվաճում էր 1957-ին ՀՍՍՀ ԳԱ հաշվիչ կենտրոնի և մաթեմատիկական մեքենաների ինստ–ի ստեղծումը, որոնց նպատակն է մշակել կիբեռնետիկայի տեսական և պրակտիկ պրոբլեմներ, ստեղծել և շահագործել ունի– վերսալ մաթեմատիկական՜ մեքենաներ։ Հայ գիտնականների և կոնստրուկտոր– ների ջանքերով ստեղծվել է լամպային և կիսահաղորդչային հաշվիչ մեքենաների մեծ ընտանիք («Արագած», «Հրազդան», «Նսփրի», «Մասիս–1», «Հրազդան–3»), որը հնարավորություն է ընձեռում լուծե– լու մաթեմատիկայի, ֆիզիկայի, վիճակա– գրության շատ խնդիրներ։ Ստեղծվել են գիտահետազոտական հիմնարկներ, որոնց նպատակն է լուծել Սևանա լճի ջրային և էներգետիկ ռեսուրսների հետ կապված բազմաթիվ կոմպլեքսային պրոբլեւ!1ւեր, շինանյութերի ռեսուրսների օգտագործման հետ առնչվող խնդիրներ։ Հետազոտական լայն աշխատանքներ են ծավալվում Երկրի մասին գիտությունների բնագավառում, զգալի արդյունքներ են ձեռք բերված հան– րապետության էկոնոմիկական աշխար– հագրական պրոբլեմների լուծման ուղղու– թյամբ։ Մեծ են նաև քիմիայի բնագավառի նվաճումները, որոնք և հնարավոր դարձ– րին առաջին անգամ Հայաստանում կազ– մակերպելու ացետիլենից սինթետիկ կաու– չուկի ստացումը և օրգանական սինթեզի մի ամբողջ շարք պրոցեսների իրականա– ցումը։ Օրգանական քիմիայի, դեղաբա– նության, կենսաքիմիայի և բժշկական գի– տությունների մի շարք բաժիններում ծնունդ է առել օրգանիզմների վրա ազդող ֆիզիոլոգիապես ակտիվ օրգանական նյու– թերի սինթեզին ու ուսումնասիրությանը նվիրված ուղղությունդ ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստ–ում ստեղծ– վել են արժեքավոր պրեպարատներ, որոնք հաջողությամբ կիրառվում են բժշկական պրակտիկայում։ Զգալի արդյունքներ են ձեռք բերվել նաև բուսաբանության, կեն– դանաբանության, ֆիզիոլոգիայի, կենսա– քիմիայի, հիդրոկենսաբանության բնա– գավառներում^ Տես նաև Հայկական Սովետական Սո– ցիաւիաոական Հանրապետություն (Գի– տություն բաժինը) և Գիտություն հոդված– ները։ Գրկ․ տես Գիտություն հոդվածի գրականու– թյունը։ Ս․ Ավետիսյան

ԲՆԱԳԻՐ, տեքստ [լատ․ textus – հյուսվածք, կապ (բառերի)], երկի հեղի– նակի ստեղծած անմիջական օրինակը։ P-ի ոչնչանալու, անհայտանալու դեպքում գեղարվեստական երկի հետագա հրատա– րակություններում հիմք է ընդունվում տվյալ երկի առաջին կամ հեղինակային դիտողություններով ու լրացումներով որե– վէ հրատարակությունը։ Գրական բնա– գրերի գիտական հրատարակության խընդ– րով զբաղվում է գրականագիտության ճյուղերից մեկը՝ տեքստաբանությունը (բնագրագիտությունը)։

ԲՆԱԶԴ, օրգանիզմի բնածին, բարդ ռեակ– ցիաների ամբողջությունը՝ ի պատասխան ներքին և արտաքին գրգռիչների։ Ի․Պ․ Պավլովը P․ նույնացնում էր բարդ անպայ– ման ոեֆւեքսների (սեռական, սննդային) հետ, որոնք տարբերվում են պարզ ան– պայման ռեֆլեքսներից (աչքի թարթում, փռշտոց, հազ)։ Ցուրաքանչյուր P․ կազմ– ված է շղթայական ռեակցիաներից, որտեղ մեկ օղակի վերջը մյուսի սկիզբն է։ P-ներն ուղղված են կենսաբանական պահանջ– մունքների բավարարմանը։ Ըստ պավլով– յան դպրոցի դասակարգման, P-ները լի– նում են․ 1․ սննդային, ի հայտ են գալիս սնունդ հայթայթելու և կուտակե– լու ձևով, 2․ պաշտպանական, կազմված են պասսիվ (փախուստ, «թաքնը– վել») և ակտիվ (ճիրանների, ատամների, եղջյուրների միջոցով) պաշտպանական ռեակցիաներից, 3․ սեռական, նե– րառում են ամուսնական խաղերը, պա– րերը, երգեցողությունը, կռիվը էգերի հա– մար, որոնք սովորաբար ավարտվում են զուգավորմամբ, 4․ ծնողական, սե– րընդի պահպանման խնամքը (ձագերի համար բույն հյուսել, կերի պաշար կու– տակել, կերակրել)։ 5․ Խմբային, որը կազմում է հոտի, երամի, պարսի, ընտա– նիքի անդամների փոխհարաբերության հիմքը։ P-ին բնորոշ է հարաբերական մըշ– տակայունությունը և դրսևորման միակեր– պությունը նույն տեսակի կենդանիների մոտ։ Կենդանիների բնազդային գործողու– թյունները նպատակահարմար են նրանց կյանքի սովորական պայմաններում, որոնց փոփոխության դեպքում P-ներն անիմաստ են դառնում։ P-ներն ավելի ցայտուն են արտահայտված անողնաշարավոր կենդա– նիներից սարդերի և միջատների կյանքում։ Հաստատված է, որքան լավ է զարգացած կենտրոնական նյարդային համակարգը, այնքան անհատական կյանքում ձեռք բեր– ված ռեակցիաները (տես Պայմանական ռ եֆչեքսներ) կենդանու վարքագծում շեշտված են արտահայտվում։ P․, որպես բնածին ընդունակություն, միշտ ծառայում է օրգանիզմի, հետևաբար, տեսակի պահ– պանմանը։ Մարդու կամ կենդանիների զարգացման տարբեր շրջաններում՝ նորածնությունից մինչև հասունություն, Բ–ները փոփոխվում են․ որոշ P-ներ անհետանում են, ի հայտ են գալիս նորերը, օրինակ, ծծելու ռեֆ– լեքսը փոխվում է սնունդ հայթայթելու ռեֆլեքսով, առաջանում են սեռական, ծնողական և այլ P-ներ։ Բարձրակարգ կենդանիների, հատկապես մարդկանց, բնազդային գործունեությունը ենթարկվում է գիտակցությանը, որը ձևակերպվում է սովորելու ընթացքում՝ դաստիարակու– թյամբ։ Բնազդային գործունեության իրա– կանացման գործում մեծ դեր ունեն ներ– քին սեկրեցիայի գեղձերը (տես Ներքին սեկրեցիա)։ Բ–ի ուսումնասիրությունը բա– ցառիկ կարևոր նշանակություն ունի բժըշ– կության, հոգեբուժության (քանի որ հոգե– կան որոշ հիվանդություններ կախված են բնազդային գործունեության խանգարու– մից), անասնաբուծության, մանկավար– ժության և հոգեբանության համար։ Գրկ․ Павлов И․ П․, Лекции о работе больших полушарий головного мозга, Поли, собр․ соч․, т․ 4, М․–Л․, 1951; С л о н и м А, Д․, Инстинкт․ Загадки врожденного по– ведения организмов, Л․, 1967․ Ռ․ Դուրինրսն

ԲՆԱԾԻՆ ԹՈՒԼԱՄՏՈՒԹՅՈՒՆ, տես Թու– չամտություն։

ԲՆԱԾԻՆ ՏԱՐՐԵՐ, բնական պայմաննե– րում ազատ վիճակում գտնվող քիմիական տարրեր։ Հայտնի են 40-ից ավելի Բ․ տ․։ Երկրակեղևում մի շարք քիմ․ տարրերի բնածին վիճակը կայուն է (օրինակ ոսկի, պլատինի խմբի մետաղներ4 օսմիում, իրիդիում, ռոդիում, ռութենիում և պալա– դիում)։ Բնածին ձևով հաճախ հանդիպում են նաև արծաթը, պղինձը, բիսմութը, ծծումբը, ածխածինը (ալմաստի և գրա– ֆիտի ձևով)։ Բ․ տ–ի մի ո ւրիշ խումբ ի հայտ