Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/489

Այս էջը սրբագրված չէ

է գալիս շաա հազվադեպ՝ բնական ռեակ– ցիաների հետևանքով (երկաթ, նիկել, կապար, ցինկ, սնդիկ, անագ ևն)։ ՀՍՍՀ–ում հայտնի են բնածին ոսկու զգալի կուտա– կումներ և արծաթի, պղնձի, պլատինի խմբի մետաղների, բիսմութի, կապարի, անագի, արսենի, թելուրի, ծծմբի և գրա– ֆիտի երևակումներ։

ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԵՐ, երկրակե– ղևում առաջացող գազային ածխաջրա– ծիններ։ P․ ա․ գ–ի արդ․ հանքավայրերը հանդիպում են որևէ այլ օգտակար հանա– ծոյի հետ կապ չունեցող առանձին կու– տակների, գազանավթային հանքավայ– րերի, որտեղ գազային ածխաջրածինները լրիվ կամ մասամբ ւուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում, ինչպես նաև գազակոնդենսատային հան– քավայրերի ձևով, որտեղ գազը հարստաց– ված է լինում հեղուկ ածխաջրածիններով։ Նկ․ 1․ գ ա q ի հանքակուտակների տիպերը, շերտավոր․ /․ կամարային չը– խախտված, II․ տեկտոնական, III․ լիթոլոգիա– կան։ Զանգվածային․ IV․ կամարային, V․ տե– ղաշարժված, /․ ավազաքարեր, 2․ ալևրոլիտ– ներ, 3․ կավեր, 4․ կրաքարեր և դոլոմիտներ, 5․ անհիդրիդներ, 6․ գազ Նկ․ 2․ հորատանցքերի խմբային տեղաբաշխ– ման սխեման գազի արդյունահանման ձեռ– նարկությունում P․ ա․ գ․ բաղկացած են գլխավորապես մեթանից, պարունակում են նաև էթան, պրոպան, բութան ևն։ P․ ա․ գ․ առաջանում են նստվածքային ապարներում պարու– նակվող օրգանական նյութի փոխակերպ– ման հետևանքով (տես Գազեր երկրա– կեղևի), իսկ նրանց հանքակուտակները ձևավորվում են գազի տեղաշարժման ճա– նապարհին հանդիպող բնական դարան– ներում։ Ըստ կառուցվածքի հանքակուտակ– ները լինում են շերտավոր և զանգվածային (նկ․ 1)։ P․ ա․ գ–ի համաշխարհային պաշարները հասնում են մոտ 1015 */3-ի, որը համարժեք է 1012 ա նավթի։ ՍՍՀՄ–ում P․ ա․ գ–ի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Արևմտա– Սիբիրական նավթագազաբեր մարզում (5,5 տրիլիոն մ3), Վոլգա–Աւրալյան մար– զում (1,35 տրիլիոն г/3)* Արտասահմանում ամենախոշոր պաշարներն ունեն (տրի– լիոն մ3–ով)՝ ԱՄՆ–ը (8,3), Ալժիրը (4,0), Իրանը (3,1), Նիդերլանդները (2,3)։ Р․ ա․ գ–ի արդյունահանումն ընդգրկում է ընդերքից գազի հանումը, հավաքումը, հաշվառումը, նախապատրաստումը փո– խադրման համար (գազից պինդ և հեղուկ խառնուկների, ծանր ածխաջրածինների, կոնդենսատների հեռացումը, գազի չո– րացումը, մաքրումը ծծմբածխածնից), ինչ– պես նաև հորատանցքերի և վերգետնյա սարքավորման շահագործումը։ Գազի շեր– տի յուրացումը կատարվում է փուլերով։ Արդյունահանումը տևում է, հիմնականում, 15–20 տարի, որի ընթացքում հանվում է գազի պաշարների 80–90%-ը։ Հորա– տանցքերը հանքադաշտում տեղաբաշխ– վում են հավասարաչափ՝ քառակուսի կամ եռանկյունի ցանցով կամ էլ անհա– վասարաչափ՝ խմբերով (նկ․ 2)։ Գազը, արդյունահանման ձեռնարկություններում մշակվելուց հետո, 4,5–5,5 ՄՆ/tI2 (45– 55 կԳ/սմ2) ճնշման տակ տրվում է դեպի գլխավոր գազամուղի հիմնական շինու– թյունները։ Р․ ա․ գ․ շահավետ վառելիք են, այրման ջերմությունը՝ 32,7 Մշ/մ3 (7800 կկաչ/ւ!3) և ավելի։ Լայնորեն 04Աւագործվում են էլեկտրակայաններում, սև և գունավոր մետալուրգիայում, ցեմենտի և ապակու արդյունաբերության մեջ, շինանյութերի արտադրության և կոմունալ–կենցաղային կարիքների համար։ Р․ ա․ գ–ի բաղադրու– թյան մեջ մտնող ածխաջրածինները հումք են մեթիլային սպիրտի, ֆորմալդեհիդի, ացետալդեհիդի, քացախաթթվի, ացետոնի և այլ օրգանական միացությունների ար– տադրության համար։ Р․ ա․ գ–ի հիմնական բաղադրամասից՝ մեթանից, ստանում են սինթեզ–գազ (СО + Н2), որը լայնորեն օգտագործվում է ամոնիակ, սպիրտներ ևն ստանալու համար։ Р․ ա․ գ–ից ստանում են նաև օլեֆինային ածխաջրածիններ, առա– ջին հերթին՝ էթիլեն և պրոպիլեն, որոնցից սինթեզվում են պլաստմասսաներ, սինթե– տիկ կաուչուկներ, արհեստական թելեր։ Գրկ․ Шмыгля П․ Т«, Разработка га– зовых и газоконденсатных месторождений (теория и практика), М․, 1967; Баз лов М․ Н․, Жуков А․ И․, Алексеев Т․ С․, Подготовка природного газа и конден– сата к транспорту, М․, 1968․ Ռ․ Թորոսյան

ԲՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ման– կավարժական տեսություն, որ գերագնա– հատում է երեխայի փորձը և իդեալակա– նացնում նրա «բնությունը»։ Առաջին ան– գամ առաջ է քաշել ժ․ ժ․ Ռուսոն, XVIII դ․․ Р․ դ․ տեսության հիմքում ընկած էր, այս– պես կոչված, «երեխայի բնական զարգաց– ման» և նրա «բնական իրավունքների» հաշվառումը։ Դաստիարակությունը, ըստ Ռուսոյի, պետք է հետևի միայն երեխայի բնական զարգացման ընթացքին և հենվի «մարդու բնական իրավունքներից առա– ջինի՝ ազատության վրա»։ Р․ դ․ տեսությու– նը յուրահատուկ բողոք էր ավատատիրա– կան դաստիարակության համակարգի, երեխային ֆիզիկապես տանջելու ու խըս– տավարժեցման, ուսուցման քարացածու– թյան և սխոլաստիկայի դեմ։ Այդ իմաս– տով այն առաջադիմական դեր է խաղա– ցել։ Տես նաև ԼԼզաա դաստիարակ ութ յան։

ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, կենդանի օր– գանիզմների էվոլյուցիայի հիմնական շար– ժիչ գործոն։ Միմյանցից անկախ Р․ ը–յան առկայության մտքին են հանգել անգլիա– ցի բնագետներ Վ․ Ուելսը, Պ․ Մեթյուն, է․ Րլայհը, Ա․ Ուոլլեսը, Չ․ Դարվինը։ Սակայն միայն Դարվինը բացահայտեց այդ երևույթի էությունը էվոլյուցիայի պրո– ցեսում և ստեղծեց Р․ ը–յան տեսությունը։ Ի տարբերություն արհեստական ընտրու– թյան, Р․ ը․ պայմանավորված է օրգանիզ– մի վրա արտաքին միջավայրի պայման– ների ազդեցությամբ։ Р․ ը–յան են ենթարկ– վում ոչ միայն առանձին օրգանիզմները, այլև նրանց խմբերը (տարատեսակներ, ցեղեր)։ Յուրաքանչյուր պոպուչյացիայի (խմբի) անհատների միջև եղած կենսաբա– նական տարբերությունը և բազմացման արագ թափը հասցնում են կենսապայման– ների անբավարարության և նախապայ– մաններ են հանդիսանում գոյության պայ– քարի համար, որի ընթացքում անհատ– ների մի մասը մահանում է, անհետանում, իսկ մյուս մասն ապրում է, ընտրվում։ Р․ ը–յան պրոցեսում ապրում են ամենահար– մարված անհատները, պահպանվում են այն փոփոխությունները, որոնք օգտակար և նպատակահարմար են տվյալ տեսակի համար։ Р․ ը–յան ընթացքում կարևոր է ժամանակի գործոնը, լավագույն հատկա– նիշների ընտրության արդյունքները կու– տակվում են միլիոնավոր տարիների ըն– թացքում։ Р․ ը–յան ուժը պայմանավորված է օրգանական էակների փոփոխականու– թյամբ և հազիվ նշմարելի տարբերություն– ները կուտակելու ընդունակություն ունի։ Վերը նշված տարբերությունների ժառան– գապես ամրացումը տանում է դեպի ակըն– հայտ փոփոխությունների և նոր տեսակ– ների առաջացման։ Р․ ը․ տեղի է ունենում մուտացիոն փոփոխականության առկա– յությամբ, որը էվոլյուցիայի կարևոր (բայց ոչ միակ) գործոնն է։ Որքան սուր է գոյու– թյան պայքարը, այնքան ուժեղ է անհատ– ների կամ օրգանիզմների խմբերի էլիմի– նացիան (մահացումը)։ Միջավայրի պայ– մանների չափից ավելի խիստ փոփոխու– թյուններն առաջացնում են զանգվածային կոտորած՝ ոչ ընտրողական էլիմինացիա, որի դեպքում ընտրությունը բացառվում է։ Р․ ը–յան ուղղությունը, որը միաժամա– նակ որոշում է էվոլյուցիայի ուղղությունը, կախված է ոչ միայն արտաքին միջավայրի փոփոխությունից, այլև ժառանգական շե– ղումների բնույթից։ Р․ ը․ հանդես է գալիս 2 հիմնական ձևով՝ կայունացնող և շար– ժիչ։ Р․ ը–յան կայունացնող ձևը, որը բացահայտել է սովետական կենսա– բան Ի․ Շմալհաուզենը, դիտվում է տվյաւ խմբի օրգանիզմների միջև՝ գոյության