ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱ–
ԳՐՈՒԹՅՈՒՆ, աշխարհագրական գիտու– թյան ենթաճյուղ։ Ուսումնասիրում է բնա– կան ռեսուրսների առանձին տեսակների ու տերիտորիալ համալիրների տեղաբաշ– խումը և կառուցվածքը, նրանց տնտեսա– կան գնահատման ու ռացիոնալ օգտագործ– ման պրոբլեմները։ Ըստ ուսումնասիրու– թյան օբյեկտի (բնական ռեսուրսների տեսակի) ընդգրկում է՝ ա․ հողերի, բ․ բու– սական, գ․ կլիմայական, դ․ ցամաքի ջրա– յին, ե․ կենդանական աշխարհի, զ․ երկրի ընդերքի, է․ Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսների բաժինները, ինչպես նաե նրանց տերիտորիալ համալիրները։ Զար– գանալով տնտեսական աշխարհագրու– թյան համակարգում՝ այն ամենասերտ շփման մեջ է գտնվում բնական (ֆիզիկա– կան աշխարհագրություն, կենսաբանու– թյուն, երկրաբանություն), տեխնիկական գիտությունների և տնտեսագիտության հետ։ Գրկ․ Минц А․ А․, Экономическая оценка природных ресурсов и условий произ– водства, М․, 1968 (Итоги науки․ «География СССР», в․ 6); Оценка природных ресурсов, «Вопросы географии», 1968, сб․ 78․ Լ․ վաւեսյան
ԲՆԱԿԱՎԱՅՐ, կառուցապատ որոշակի բնակատարածք։ Սովորաբար բաղկացած է երեք տիպի կառույցներից (բնակելի, հասարակական ու արտադրական) և դրանք միմյանց կապող հաղորդուղինե– րից։ P-երը հիմնականում երեք տիպի են՝ քաղաք, գյուղ և ավան։
ԲՆԱԿԱՏԵՂԻ, երբեմնի բնակավայր, ար– դեն ավերակ։ Բ–ի երկու հիմնական տե– սակների՝ քաղաքատեղիի և գյուղաաե– ղիի մեջ մտնում են անբնակ ամրոցները, բերդերը, ագարակները, դաստակերտնե– րը, գյուղաքաղաքները U ավանները։ P-ները այժմ համարվում են պատմական հուշարձաններ։
ԲՆԱԿԱՐԱՆ, կացարան, մարդու բնակությանը հատկացված կառույց։ Հին քարի դարաշրջանում մարդը որպես Р․ օգտագործել է քարանձավները, շինել գետնատներ և պարզունակ հյուղակներ։ Р․ դարերի ընթացքում փովւոխվել է, ան– ցել զարգացման երկար ուղի՝ ժայռափոր կացարաններից, պարզագույն հյուղակ– ներից մինչե արդի հարմարավետ բնակե– լի տները։ P-ի տիպերը պայմանավորվել են արտադրողական ուժերի զարգացման մակարդակով, սոցիալական հարաբերու– թյունների, տնտեսության բնույթով, ըն– տանեկան կյանքի ձեերով, մշակութային– կենցաղային ավանդույթներով, բնական, աշխարհագրական միջավայրի բազմա– զանությամբ։ Դեռ նախնադարյան ժամա– նակներից տարբեր վայրերում, ըստ տեղի բնակլիմայական պայմանների ստեղծվել են P-ի պարզագույն և յուրօրինակ տիպե– րը, որոնք ժամանակի ընթացքում մշակ– վել, հղկվել են։ Այդ տիպերից են ժայռա– փորները, գետնափորները, բազմապիսի հյուղակները՝ ցցաշեն (ճահճոտ վայրե– րում), շարժական պատերով (ճապոնիա– յում), գերանակապ (անտառային վայրե– րում), ձյունե խրճիթները (ծայր հյուսի– սում), «հազարաշեն»-ը (Կովկասում), վրանները։ Այս տիպերը պահպանվել են ե մեր օրերում (աֆրիկյան, հարավ՜ամերիկ– յան, ասիական արդի ցեղերից մի քանիսը դեռ ապրում են նման P-ներում)։ Դրանք մեծ մասամբ միաբջիջ են, մեկ ծածկի տակ։ Նստակյաց կյանքի անցնելու և համայնքը առանձին խավերի բաժանվելու կապակցու– թյամբ Р․ տրոհվել է առանձին մասերի՝ անջատելով գոմը, տնտեսական շինու– թյունները, երբեմն էլ՝ ցեղապետի կացա– րանը։ Հնում Р․ տաքացվել է կենտրոնում տեղադրված կրակարանով (օջախ), որը հետագայում պատրաստվել է պատի մեջ (բուխարի)։ Ատրկատիրական կարգերում հարուստ– ների տները, դաստակերտները հատակա– գծման սկզբունքներով խիստ տարբերվել են ստրուկների և աղքատների տներից։ Հին Արևելքում տարածված տիպ էին ներքին բակի շուրջը համախմբված 1–2 հարկանի, տափակ կտուրներով, հում, ինչպես և թրծված աղյուսով կամ քարով կառուցված P-ները, օրինակ՝ Ալրում, իսկ Մոհենջո–Դարոյում (մ․ թ․ ա․ Ill–II հա– գարամյակ) հարուստների P-ները ունե– ցել են կոյուղի, ջրհորներ, լողարաններ։ Կրետե–Միկենյան մշակույթի (մ․ թ․ ա․ II հզ․) P-ի հնագույն տիպերից է մեգարո– նը։ Դասական շրջանում հուն, քաղաքի P-ի օրինակները հայտնաբերվել են Օլին– թոս (մ․ թ․ ա․ V–IV դդ․) քաղաքի պեղում– ներով։ Հունաց աշխարհում լայնորեն տարածված էր նաև պերիաոիչը։ Հին Հռոմի P-ի տիպը զարգացել է էտրուսկյան ներփակ տան սխեմայով, որի կենտրոնում էր ատրիումը՝ երդիկով լուսավորվող ծածկված բակը (վիրաբույժի տունը Պոմ– պեյում, մ․ թ․ ա․ IV–III դդ․)։ Հետագա– յում հանդիպում են հարուստների ատ– րիումա–պերիստիլային տներ։ Տարածված էր նաև ինսուլան, որ 3–5 հարկանի շի– նություն էր (1-ին հարկում էր «տաբեռ– նա»-ն՝ կրպակ կամ արհեստանոց)՝ ներ– քին աստիճանավանդակով և դեպի բնա– կարանները տանող միջանցքներով։ Ֆեոդալիզմի դարաշրջանում ֆեոդալ– ների P-ի հիմնական տիպը դղյակն էր։ Քաղաքներում մշակվել են պալատական շենքերի տիպեր, որոնց հատակագծային հորինվածքի հիմքում ընկած էին Հին Հունաստանի և Հռոմի մեգարոնն ու պե– րիստիլը, ատրիումն ու ամառանոցային տները։ Դրանց լավագույն օրինակներից են իտալական վերածննդի պալացցոնե– րը, ֆրանս․ և ռուս, ազնվականների տնե– րը։ Հասարակ խավի P-ները պարզ են, ար– տաքուստ և ներքուստ՝ անշուք։ Տարբեր ժողովուրդների մոտ դրանք ունեցել են իրենց որոշակի ձեը։ Ֆեոդալական Հա– յաստանը P-ի տիպերը ժառանգել է հե– թանոսական շրջանից, Ուրարտուից և ավելի վաղ՝ բնիկ ցեղերի քարայր P-ից։ Արևմտյան և Արևելյան Հայաստանի ժայ– ռաշատ վայրերում՝ Արզնիում, Դեղար– դաձորում, Դորիսում, Խնձորեսկում, Վա– նում, Բագարանում, Անիում, Աասունում, Մանազկերտում քարայր P-ները բաղկա– ցած էին 20–30 it2 և ավելի մեծ մակերես– ներով մեկ կամ մի քանի սենյակներից։ Քարայր P-ների հետ մեկտեղ ցածրադիր վայրերում տարածված էր գետնափորը կամ կիսագետնափորը, որի մուտքն ու ելքը, ինչպես վկայում է Քսենոփոնր, երդիկից էր։ Արա հիման վրա հետագայում զարգացել է միաբջիջ գլխատան տիպը, որ ծածկվում էր «հազարաշեն» ծածկով։ ժամանակի ընթացքում գւխաաունը, որ– պես հիմնական ձե, օգտագործվել է նաե բազմաբջիջ կամ համալրային բազմա– սենյականոց P-ներ կառուցելու համար։ Ազնվական և իշխող խավերն իրենց P․ կառուցել են ամրացված և վերգետնյա։ Դրանց մասին պատկերացում են տալիս ուրարտական ամրոց–քաղաքների պե– ղումները (Թեյշեբաինի, էրեբունի, Տուշ– պա), ինչպես նաև պատմիչների նկարա– գրությունները։ Դրանք էլ, հավանաբար, եղել են մայրաքաղաքներում և քաղաք– ներում կառուցված պալատների նախա– տիպերը (Անի, Դվին, Զվարթնոց, Արուճ)։ Այդ 2–3 հարկանի բազմասենյակ, քա– րաշեն կառույցներն ունեցել են պատըշ– գամբներ, ներքին բակեր, սրահներ, բաղ– նիք, ջրմուղ, կոյուղի։ Միջնադարյան Հա– յաստանի ժողովրդական P․ զարգացել է 2 հիմնական ճանապարհով, լեռնային ցուրտ վայրերում իշխել է պարփակ, հա– ճախ գլխատան շուրջը համախմբված սեն– յակներով տիպը, իսկ ցածրադիր, մեղմ կլիմայով վայրերում՝ 1–2 հարկանի, դեպի այգին բացվող պատշգամբ ունեցող տիպը։ Այդ տիպերը տարբերակներով կառուցվել են մինչե XX դ․ սկիզբը և պահպանվել Օշականում, Աշտարակում, էջմիածնում, Բջնիում, Ապարանում, Դո– րիսում, Խնձորեսկում և այլուր։ XVIII դ․ Հայաստանում սկիզբ է առել P-ի մի նոր տիպ՝ բազմաբնակարան տունը։ Դա բա– կը շրջավւակող պատշգամբ–սրահներով մի շինվածք է, որտեղ P-ի սենյակները հարում են պատշգամբին։ Ունեցել են ջրհոր կամ ջրմուղ, նաև կոյուղի։ Այդ տիպը պահպանվել է Երևանում, մասամբ՝ էջմիածնում, Լենինականում։ Կապիտալիզմի պայմաններում տար– բեր ժող․ P-ի ավանդական տիպերը իրենց տեղը զիջել են նոր, շահութաբեր տներին։ Կառուցվել են 1–2 հարկանի բարաքներ ու հանրակացարաններ՝ բանվորներին վարձով տալու համար, իսկ մյուս կողմից՝ ճոխ ու շռայլ P-ներ՝ հարուստ պաշտոն– յաների, առևտրականների, ձեռնարկա– տերերի համար։ Մեծացել է քաղաքների կառուցապատման խտությունը, ավելա– ցել տների հարկայնությունը։ Առաջ են եկել տների նոր տիպեր՝ հարկաշատ տներ, որոնք կառուցվում են մետաղով, երկաթ– բետոնով և այլ նյութերով։ Չնայած շինա– րարական տեխնիկայի զարգացմանը, նոր կոնստրուկցիաների և նյութերի ի հայտ գալուն, սանտեխնիկական սարքավորում– ներով, կենտրոնական ջեռուցմամբ, վե– րելակներով բազմահարկ, բազմաբնա– կարան շենքերի կառուցմանը, որոնք էլեկ– տրիֆիկացված, գազիֆիկացված են, կա– պիտալիստական երկրներում միլիոնավոր աշխատավորներ հնարավորություն չունեն ապրելու նույնիսկ էժանագին P-ներում։ սոցիալիստական հասարակությունը նորովի մոտեցավ P-ի կառուցման և բաշխ– ման խնդիրներին։ Այն դրվեց դեմոկրա– տական հիմունքների վրա և նախագծվում ու կառուցվում է ժողովրդի լայն զանգված– ների համար։ P-ի ճգնաժամը, որ գոյու– թյուն է ունեցել բոլոր Ժամանակներում,