Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/492

Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ ում վերացվել է շնորհիվ բնակարա– նային շինարարության աննախընթաց չա– փերի։ ՍՍՀՄ–ում P-ի կառուցումը պայմա– նս! վորված է ժողովրդի ազգագրական կազ– մով և նախագծվում է 10 տիպի՝ 1, 2, 3, 4 U 5 սենյակներով, որոնք համապատասխա– նաբար տրամադրվում են 1–2, 2–3, 3–4, 4–5, 5–6 և ավելի մարդուց բաղ– կացած ընտանիքներին, յուրաքանչյուր անձին4 9 it2 բնակելի մակերես սկըզ– բունքով։ Բացի սենյակներից, P-ում նա– խատեսվում է խոհանոց, լողարան, զու– գարան, նախասենյակ, հագուստեղենի և տնտեսական իրերի պահարաններ, իսկ շոգ վայրերում՝ նաև ընդարձակ պատըշ– գամբներ՝ բնակարանի մակերեսի 10– 20%-ի չափով։ Մարդու առողջության հա– մար բարենպաստ սանիտարական, հի– գիենիկ, միկրոկլիմայական պայմանները սահմանված են ըստ ՍՍՀՄ–ի կլիմայական 4 հիմնական գոտիների՝ I – ցուրտ, II – բարեխառն, III–տաք և IV – շոգ։ Հայ– կական ՍՍՀ լեռնային շրջանները պատ– կանում են II, նախալեռնայինը՝ III և դաշտավայրայինը՝ IV գոտիներին։ P-ի նախագծումն ու կառուցումը կատարվում է ըստ առանձին գոտիների բնակլիմայա– կան պահանջների։ Բնակելի տները ՍՍՀՄ–ում զանազան– վում են իրենց կազմով և բովանդակու– թյամբ, նախագծվում և կառուցվում են հատակագծային ու տարածական խմբա– վորման չորս հիմնական սկզբունքով՝ սեկ– ցիոն, միասեկցիոն, սրահավոր և միջանց– քային։ Առաջին երկուսը բնորոշվում են աստիճանավանդակի և վերելակների շուր– ջը դասավորված Բ–ների ուղղաձիգ տափե– րով, երրորդը և չորրորդը՝ Բ–ները աս– տիճանների հետ կապող հորիզոնական սրահներով կամ միջանցքներով։ Այս տնե– րը հիմնականում քաղաքատիպ են և բազմահարկ՝ 4–5, 9 և ավելի։ Գյուղա– կան վայրերում և ավաններում լայն կի– րառություն ունեն 1–2–3 հարկանի կցա– շար տները և մենատները։ Բնակելի տնե– րը, որպես կանոն, կառուցվում են առան– ձին թաղամասերով կամ միկրոշրջաննե– րով, որոնք ունեն նաև բնակչության ամեն– օրյա սպասարկման հիմնարկություններ՝ մանկամսուր–մանկապարտեզ, դպրոց, խա– նութներ, կենցաղսպասարկման կետեր։ Միկրոշրջանը բարեկարգվում և կանաչա– պատվում է՝ բնակչության հանգստի, խա– ղերի, ազատ ժամանցի կազմակերպման նպատակով։ Բնակելի տների շինարարու– թյունը ՍՍՀՄ–ում ամենուրեք դրված է գոր– ծարանային հիմքերի վրա և կատարվում է հիմնականում տիպարային նախագծե– րով՝ տվյալ վայրի շինարարական առանձ– նահատկություններին համապատասխան։ Քաղաքներում զանգվածային բազմահարկ տնաշինությունն ընթանում է խոշորապա– նել, կարկաս–պանելային և կարկասային եղանակներով, ինչպես նաև քարե ու աղյուսե պատերով, հարկերի բարձրաց– ման մեթոդով և շրջանակային կարկասով (ՀՍՍՀ–ում)։ Գյուղական վայրերում ե ավաններում սակավահարկ տները կա– ռուցվում են ավանդական շինանյութերով (քար, աղյուս, փայտ)։ Բոլոր տներն էլ ունեն արդի ինժեներական սարքավորում՝ ջուր, կոյուղի, էլեկտրականություն, ջե– ռուցում, ռադիո են։ ՍՍՀՄ–ում մշտական լայն ուսումնասիրական և գիտա՜փորձա– րարական աշխատանքներ են տարվում Բ–ի և բնակելի տների մակերեսների նոր– մավորման, հատակագծային ավելի ռա– ցիոնալ սխեմաների, նոր կոնստրուկցիա– ների ու ինժեներական սարքավորման որոնման ուղղությամբ։ Շենքերի հատակագծման և կողմնորոշ– ման ժամանակ հաշվի է առնվում, որ Բ․ ունենա արեային, ջերմային, օդային, լուսային լավագույն պայմաններ։ Բնակե– լի շենքերի կողմնորոշումը ըստ երկրի կողմերի կատարվում է՝ ելնելով կլիմայա– կան գոտիներից, այնպես որ արեային ճառագայթման (ինսոլյացիա) տևողու– թյունը բնակարանում ապահովվի 3 ժա– մից ոչ պակաս, որը համապատասխանում է սանիտարական օրենսդրության պա– հանջներին։ Բ–ում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18–20°C, խոնավությունը՝ 30–45%, օդի շարժումը՝ 0,1–0,15 մ/վրկ, օդի ծավալը 1 մարդու համար՝ 30 մ3։ Վերջինս ապահովվում է բնական օդա– փոխության ուժեղացման (օդանցքներ, վերնափեղկեր) և միջանցիկ օդափոխու– թյան կազմակերպման միջոցով։ Տաք և շոգ կլիմայական գոտիներում P-ի միկ– րոկլիմայական պայմանների մեղմացման գործում մեծ նշանակություն ունեն պա– տըշգամբների, սյունասրահների, օթյակ– ների կառուցումը, նրանց ․ կանաչապա– տումը և զանազան արևապաշտպանիդ միջոցները, որոնք 25–30%-ով պակա– սեցնում են սենյակների գերջերմացումը։ Բ–ի լուսավորվածությունը կախված է բնա– կելի շենքերի կողմնորոշումից, փողոցի լայնությունից, դիմացի շենքի բարձրու– թյունից, սենյակի ձևից, խորությունից և պատերի գույնից։ Բ–ի հարմարավետու– թյան համար կարևոր նշանակություն ունի պատերի և կահույքի համապատասխան գույների զուգակցումը, որը լրացվում է սենյակներում աճեցվող ծաղիկներով և բույսերով, ննջասենյակներում պատերի բաց գույներ և երանգներ, որոնք հանգըս– տացնում են նյարդային համակարգը և նպաստում լուսավորվածությանը, ման– կական սենյակներում նպատակահար– մար են վառ գույներ։ Պատկերազարդումը տես 496–497 էջե– րի միջև՝ աղյուսակ XXV–XXVI։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնա– վոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Վարդանյան Ս․, "’Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարա– պետություն, Ե․, 1959։ Հակոբյան է․, Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարա– նի ճարտարապետությունը, Ե․, 1964։ Հով– հաննիսյան Կ․, էրեբունի, Ե․, 1968։ Պապուխյան Ն․ Ծ․, Սյունիքի ժողովըր– դական ճարտարապետությունը, Ե․, 1972։ Всеобщая история архитектуры, т․ 1–11․․․, М․, 1970–73․․․; Ильина М․, Древнейшие типы жилищ Закавказья, М․, 1946; А р у- тюнян В․․Оганесян К․, Архитектура Советской Армении, Е․, 1955; Тtо кtа р- ский Н․, Архитектура Армении IV–XIV вв․, Е․, 1961; Ш а фир А․ И․, Гигиена жилища, Л․՜, 1956; Кореньков Л․ А․, Типиза– ция массового жилищного строительства, М․–Л․, 1959; Аронин Дж․, Климат и архитектура, М․, 1959; Маас Я․, Р е- феровская М․, Современная кварти– ра, Варшава, 1963; Архитектурное проекти– рование жилых зданий, М․, 1964; Гра– дов Г․, Город и быт, М․, 1968; X а л- пахчьян О․, Гражданское зодчество Ар– мении, М․, 1971․ Մ․ Մքւքայեչյան, Վ․ Դերոյան․ Դ․ Վարդումյան

ԲՆԱԿԱՐԱՆԱՏԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, քաղաքա– ցիական իրավունքի մաս, որը կարգավո– րում է բնակտարածություններ հատկաց– նելու, օգտագործելու և տնօրինելու պայ– մանները, բնակարանից օգտվելու իրա– վունքի փոփոխումն ու դադարեցումը։ ՍՍՀՄ–ում Բ․ ի–ի նորմերը տարբերվում են գերատեսչական ֆոնդերի և բնակա– րանների նկատմամբ սեփականության դրսևորման ձևերին համապատասխան։ Տե– ղական սովետներին պատկանող տներում քաղաքացիները բնակելի տարածության իրավունք ձեռք են բերում գործադիր կո– միտեի որոշման համաձայն (հասարակու– թյան ներկայացուցիչների մասնակցու թյամբ)։ Պետական, կոոպերատիվ և հա– սարակական կազմակերպությունների տներում բնակտարածություն հատկաց– վում է ադմինիստրացիայի և ֆաբրիկա– գործարանային կամ արհմիությունների տեղական կոմիտեների համատեղ որոշ– մամբ, հետագայում շրջանային սովետի գործադիր կոմիտեի կողմից հաստատվե– լու պայմանով։ Որոշ դեպքերում (օրինակ՝ եթե բնակելի շենքը կառուցվել է սոցիալ– կուլտուրական միջոցառումների և բնա– կարանային շինարարության ֆոնդերի հաշվին) բնակտարածությունը հատկաց– վում է ադմինիստրացիայի ու ֆաբրիկա– գործարանային տեղական կոմիտեների համատեղ որոշմամբ, որի մասին հաղորդ– վում է շրջանային սովետի գործադիր կոմիտեին։ Բնակարանային շինարարա– կան կոոպերատիվների տներում բնակ– տարածություն հատկացվում է ընդհանուր ժողովի որոշման համաձայն։ Սովետական Բ․ ի․ ամրապնդում է վարձատուի և վար– ձակալի, նրա ընտանիքի անդամների իրա– վունքներն ու պարտականությունները, սահմանում է բնակտարածության նորման, լրացուցիչ բնակտարածություն ստանալու իրավունքը, ավելցուկ բնակտարածության իրավական ռեժիմը, բնակարաններ փո– խանակելու, բնակարաններից վտարելու կարգը, ենթավարձակալության պայման– ները ևն։ Բ․ ի–ի նորմերը ամփոփված են ՍՍՀՄ և միութենական հանրապետություն– ների քաղաքացիական օրենսդրության հի– մունքներում, միութենական հանրապետու– թյունների քաղաքացիական օրենսգրքե– րում, ՍՍՀՄ և միութենական հանրապե– տությունների մինիստրների սովետների որոշումներում և այլ իրավական ակտե– րում։

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ, բնակչության բնակարանային կարիքների և կենցաղա– յին պայմանների բարելավման սոցիալա– կան հարց։ Ծագել է կապիտալիզմի ժա– մանակ, երբ տեղի է ունեցել մանր արտա– դրությունից խոշոր արդյունաբերության բուռն անցում, որն առաջացրել է բնակ– չության զանգվածային հոսք դեպի քա– ղաք։ Բուրժուական հասարակարգում բնա– կարանային շինարարությունը ենթարկ– վում է կապիտալիզմի տնտ․ օրենքների գործողութ անը։ Այն կապիտալիստական