ռականություն, վախկոտություն են)։ Տար– բեր սկզբունքներով որոշվում են նաև ամ– բողջովին առած P-յան տիպերը (որոշա– կի և անորոշ, ամբողջական և հակասական, ինչպես նաև անհատական, ազգային, մասնագիտական են)։ Որպես գործունեու– թյան և հասարակական շփումների ըն– թացքում առաջացող և ձևավորվող հոգե– կան հատկությունների կերտվածք, P․ ար– դյունք է արտաքին միջավայրի,հատկապես դաստիարակության և կրթության։ Լինե– լով կենսական հանգամանքների ար– դյունք՝ անձի P․ որոշակի առումով կանխո– րոշում է նրա վարքը տարբեր հանգա– մանքներում։ P․ իր բնույթով խառնված– քից տարբեր լինելով հանդերձ, այնուա– մենայնիվ, զգալի չափով հիմնվում է նրա վրա։ P․ ամենասերտ կերպով կապված է սովորույթների, կամքի, համոզմունքնե– րի, հետաքրքրությունների, ընդունակու– թյունների հետ և առհասարակ դրսևոր– վում է մարդու ընդհանուր ուղղվածության մեջ։ Անընդունելի են P․ մարդու անատո– միական և ֆիզիոլոգիական յուրահատ– կություններով բացատրելու փորձերը (Լա– ֆատիր, Քրեչմեր, Միլդոհ, Ֆրոյդ, Բերմեն, Կիմպֆ և ուրիշներ), քանի որ P-յան դրա– կան ու բացասական գծերը, որոնք ար– տահայտվում են ամենատարբեր ձևերով, ըստ էության ձևավորվում են հասարակա– կան, արտադրական–աշխատանքային, ըն– տանեկան ու ուսումնական տարբեր կա– պերի և փոխներգործումների ընթացքում։ ժառանգական սոմատիկ հատկություն– ները P-յան ձևավորման վրա ազդում են աննշան չափով և այն էլ՝ միայն միջնոր– դավորված ձևով։ 2․ Գեղարվեստական ստեղծագործության մեջ հանդես եկող մարդկային կերպար, որը բնորոշվում է հոգեկան ցայտուն հատկանիշներով ու վարքագծով։ P-յան մեջ սովորաբար խտա– նում են որոշակի դարաշրջանի, ազգային միջավայրի, այս կամ այն սոցիալական խմբի գծերը, դրանով իսկ այն ձեռք է բե– րում տիպական նշանակություն՝ մնալով հանդերձ կոնկրետ և անկրկնելի անհա– տականություն։ Ռեալիստական գրակա– նության մեջ բացահայտվում է տիպական P-յան և տիպական հանգամանքների կա– պը, այսինքն՝ սոցիալական միջավայրի և կենսապայմանների դերը մարդու ձևա– վորման ու ճակատագրի գործում։ Գրա– կան երկի մեջ հանդես եկող P-ները կոչ– վում են նաև կերպար, հերոս, տիպ (վեր– ջինս ենթադրում է մարդկային հատկանիշ– ների շատ ավելի մեծ ընդհանրացում, ինչպես՝ Բալզակի Գոբսեկը, Գոգոլի Ւղեստակովը, Րաֆֆու Մասիսյանը, Մուն– դուկյանի Զամբախովը ևն)։ Գրկ․ Մազմանյան Մ․ Ա․, Բնավո– րություն, Ե․, 1969։ Ковалев А․ Г․, Ха– рактер и закономерности его формирования, Л․, 1954; Левитов Н․ Д․, Психология характера, 3 изд․, М․, 1969․ Հ Թութունջյան
ԲՆԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տնտեսություն, որ– տեղ աշխատանքի արդյունքները արտա– դրվում են ոչ թե վաճառքի, այլ տնտեսու– թյան սեփական պահանջները բ ավար ար ե– լու համար։ Իշխել է հասարակության զարգացման վաղ շրջանում։ Պատմակա– նորեն նախորդել է ապրանքային արտա– դրությանը։ Աշխատանքի հասարակական բաժանման հետագա ընդլայնման հետե– վանքով ծագել և զարգացել է ապրանքա– յին արտադրությունը, որը, սակայն, ստըր– կատիրական և ճորտատիրական հասա– րակարգերի տնտեսության մեջ եղել է երկրորդական, իսկ գերիշխողը եղեյ է P․։ Հետագայում, արտադրողական ուժե– րի, արտադրության միջոցների մասնավոր սեփականության, աշխատանքի ար– դյունքների, ապրանքադրամային հարա– բերությունների աճը, աշխատանքի հա– սարակական բաժանման խորացումը քայ– քայեցին P․, և կապիտալիզմի օրոք գեր– իշխող դարձավ ապրանքային արտադրու– թյունը։ Սակայն, կապիտալիզմի ժամա– նակ մի շարք երկրներում, ինչպես նաև թույլ զարգացած երկրներում, որոշ չափով, պահպանվում է գյուղացիական տնտեսու– թյունների կիսաբնատնտեսային բնույթը։ Հայաստանում P․ գոյություն է ունեցել (իր դասական ձևով) մինչև սովետական կարգերի հաստատումը։ Այն որոշ ժամա– նակ պահպանվել է նահապետական կացու– թաձևի տեսքով և 1920-ական թթ․ լրիվ վերացել տնտեսության սոցիալիստական վերակառուցման հետևանքով։ Ռ, Շախկուչյան
ԲՆԱՓԱՅՏ, ք սի լե մ ա (հուն․ gvXov – կտրված ծառ), ծառաբույսերի և խոտա– բույսերի բարդ հյուսվածք, որը փոխա– դրում է ջուրը և նրանում լուծված հանքա– յին աղերը։ P․ անցկացնող խրձի մի մասն է, կազմված պրոկամբիումից (առաջնային P․) կամ կամըիուճից (երկրորդային P․)։ P․ բնափայտային բույսերի բնի, արմատ– ների և ճյուղերի հիմնական զանգվածն է։ P-ի բջիջների ձևը և մեծությունը, կախված կատարվող ֆունկցիայից, տարբեր է։ P․ պարունակում է անցկացնող, մեխանիկա– կան, պահեստավորող տարրեր և առաջա– նում է բույսերի օնտոգենեզում մերիս– թեմային երկու տիպի՝ ապիկալ (առաջ– նային քսիլեմա կամ առաջնային P․) և լատերալ (երկրորդային քսիլեմա կամ երկրորդային P․) հյուսվածքների գործու– նեության հետևանքով։ Փշատերևսագի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնու– թյան P-ում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ և շառավղային կամ միջուկային ճառագայթներ։ Մեկ տարե– կան օղակում տարբերում են վաղ (գար– նանային) և ուշ (ամառային) գոտիներ։ P-ի կառուցվածքն ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի լինում է ցրի– վանոթային (թխկի, կեչի) և օղականոթա– յին (կաղնի, թեղի)։ Անոթները կարող են տեղադրված լինել մեկական (կաղնի) կամ խմբերով (կեչի, հացենի, բարդի)։ Ծառի աճման հետ նրա ներքին, ավելի հին P․ մահանում է, անցկացնող և պա– հեստային համակարգերն աստիճանաբար դադարում են գործելուց, որի հետևանքով ջրի, օսլայի, մասամբ ճարպի պարունա– կությունը պակասում է, իսկ դաբաղա– նյութերինը, խեժերինը՝ ավելանում։ P-ի բոլոր բջիջներին բնորոշ է Փայտացումը՝ թաղանթների ներծծումը լիգնինով։tP․ ունի ժող–տնտ․ մեծ նշանակություն։ Կի– րառվում է որպես շինանյութ, վառելա– նյութ, հումք է թղթի արդյունաբերության համար։ Վ․ Փաչանջյան
ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, բնության երևույթները և օրինաչափությունները մտահայեցողաբար մեկնաբանող ուսմունք, որը, հենվելով բնագիտության նվաճում– ների և հասկացությունների վրա, ձգտում էր տալ բնության ընդհանուր բնական պատկերը։ Պատմականորեն այն փիլիսո– փայության հնագույն ձևն է։ Անտիկ և միջնադարյան փիլիսոփայության մեջ նույնանում էր ֆիզիկայի և առհասարակ բնագիտության հետ։ P․ առաջադրել է մի շարք արժեքավոր գաղափարներ և գիտական կռահումներ։ Առավել կարևոր էին Անաքսագորասի, էմպեդոկլեսի, Դե– մոկրիտի և էպիկուրի բնափիլ․ ուսմունք– ները։ Միջնադարյան սխոլաստիկայի և կրոնական գաղափարների տիրապետու– թյան պայմաններում P․ գրեթե վերացավ փիլիսոփայության բնագավառից։ Այն նոր զարգացում ապրեց Վերածնության շըր– ջանում՝ առաջադրելով մի շարք առաջա– դիմական ուսմունքներ (հիլոզոիզմ, բնա– պաշտական պանթեիզմ ևն)։ XVII –XVIII դդ․, կապված բնագիտության զարգացման հետ, P․ իր նշանակությունը կորցրեց։ Այն նոր վերելք ապրեց գերմ․ դասական փիլիսոփայության և հատկապես Շելինգի ուսմունքի մեջ։ Վերջինս իդեալիստական հիմքերի վրա ձևակերպեց բնության միաս– նության գաղափարը՝ ձգտելով բնագի– տության նվաճումների իմաստավորման միջոցով կառուցել բնության համապար– փակ համակարգ։ Չնայած P․ միշտ հեն– վել է բնագիտության նվաճումների վրա, այն անկարող է եղել տալ բնության բուն բացատրությունը, մնացել է հայեցողա– կան, որքանով «․․․ երևույթների դեռ իրեն անհայտ իրական կապերը փոխարինում էր իդեալական, ֆանտաստիկ կապերով, և պակասող փաստերը փոխարինում էր հնարքներով, լրացնելով իրական բացերը միայն երևակայությամբ։ Այս դեպքում նա արտահայտեց շատ հանճարեղ մտքեր և կռահեց հետագա շատ հայտնագործու– թյուններ, սակայն քիչ անհեթեթություն– ներ էլ չասվեցին։ Այն ժամանակ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ այժմ, երբ մեզ համար բավական է բնության ուսումնա– սիրության արդյունքների վրա նայել դիալեկտիկորեն, այսինքն՝ նրանց սեփա– կան կապակցության տեսակետից, որ– պեսզի կազմենք մեր ժամանակի համար բավարար «բնության սիստեմ»․․․ այժմ հա– սել է բնափիլիսոփայության վերջը։ Նրան հարություն տալու ամեն մի փորձ ոչ միայն ավելորդ կլիներ, այլ կլիներ մի քայլ դեպի ետ» (Էնգելս Ֆ․, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փի– լիսոփայության վախճանը, 1972, էջ 66)։ Հայ փիլիսոփայության պատմության մեջ իր բնափիլ․ ուսմունքով և առան– ձին ուշագրավ գաղափարներով աչքի է ընկել Անանիա Շիրակացին, որը, լինելով բնագիտական ուղղության հիմնադիրը հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ, վերակենդանացրել է անտիկ գիտության առաջավոր ավանդույթները։ Ուշագրավ էին նաև Հովհաննես Սարկավագի (Իմաս– տասեր) և Հովհաննես Երզնկացու (Պլուզ) բնափիլ․ հայացքները։ Մի շարք առաջա– վոր գաղափարներով, հատկապես տար– րաբանության և մարդակազմության հար–