որի հանույթով և արտահանությամբ Բ, կապիտալիստական աշխարհում գրավում է երկրորդ տեղը (Մալայզիայից հետո)։ Անագի խտանյութի մոտ 70%–ը տալիս է «Կոմիբոլ» պետ․ ընկերությունը, 30%-ը՝ մասնավոր հանքնրը։ Կարեոր նշանակություն ունի նաև կապարի, ցինկի, ծարիրի, նավթի հանույթը։ Շահագործվում են պղնձի, վոլֆրամի, բիսմութի, արծաթի և ծծմբի հանքեր։ Հայտնաբերված են երկաթի և բնական գազի խոշոր հանքավայրեր։ Գունավոր մետաղների արդյունահանության գլխավոր շրջաններն են՝ Լա Պաս, Օրուրո, Պոթոսի, նավթինը՝ Աանտա Կրուս, Չուքիսակա, Թարիխա դեպարտամենտները։ էլեկտրաէներգետիկան թույլ է զարգացած։ 1972-ին արտադրվել է 883,9 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա։ Կան ցեմենտի և նավթավերամշակման ոչ մեծ գործարաններ, անագի, կապարի ձուլարաններ։ Արդյունաբերության մյուս ճյուղերը ներկայացված են տնայնագործական մանր ձեռնարկություններով։ Մշակող արդյունաբերության ճյուղերից առավել նշանակություն ունեն տեքստիլ ու սննդի արդյունաբերությունը (Լա Պաս, Կոչաբամբա, Սուքրե, Սանտա Կրուս)։
Գյուղատնտեսության մեջ տիրապետում է կիսաֆեոդալական խոշոր հողատիրությունը։ Մինչե ագրարային ռեֆորմը (1953) գյուղացիության ավելի քան 1/З-ը հողազուրկ էր, 29%-ը ուներ 1 Лш-ից էլ պակաս հող։ Մշակվող հողերի 47%-ը Հնդկացիների ֆերմաներ Անդյան լեռներում պատկանում էր խոշոր հողատերերին (յուրաքանչյուրին 1000 Лш-ից ավելի), որոնք կազմում էին տնտեսությունների 6,3%-ը։ Ագրարային ռեֆորմի հիման վրա 1965-ին հողը բաժանված է 235 հզ․ մասնավոր մանր սեփականատերերիդ համայնքների, կոոպերատիվների և այլ կազմակերպությունների միջև։ Ագրարային ռեֆորմը խթանեց կապիտալիզմի զարգացմանը գյուղատնտեսության մեջ, սակայն չլիկվիդացրեց լատիֆունդիզմը։ Գյուղացիության հիմնական մասը կրկին մնաց հողազուրկ։ Գյուղատնտեսության հիմնական ուղղությունը հողագործությունն է, մշակվող հողերը (3,1 մլն հա) կազմում են երկրի տարածության 2,8%-ը։ Սպառողական հողագործությունը գերակշռում է Պունա սարահարթում։ Ապրանքային հողագործության հիմնական շրջաններն են Անդերի արլ․ լանջերը։ Մշակում են գարի, կինոա (կորեկի տեսակ), կարտոֆիլ, եգիպտացորեն, ցորեն, բրինձ, մանիոկ, շաքարեղեգ, սուրճ, կակաո, բամբակ, ծխախոտ են։ Զբաղվում են կոկի տերևների, քինաքինայի ծառի կեղևի, կաուչուկի հավաքով։ Զարգացած է արոտային անասնապահությունը (2,3 մլն գլուխ խոշոր, 7,5 մլն գլուխ մանր եղջերավոր անասուն, 2 մլն լամա, ձիեր են, 1973)։
Տրանսպորտում կարևոր դեր ունի ավտոտրանսպորտը, որի ճանապարհների երկարությունը 1971-ին կազմել է 25․6 հզ․ կմ (950 կմ՝ ասֆալտապատ), ավտոպարկը՝ 66,2 հզ․ մեքենա (1973)՝ 28 հզ․ մարդատար։ Երկաթուղիների երկարությունը 3524 կմ է (1971)։ Ունի ներքին ջրային տրանսպորտ, ավիաընկերություններ, նավթամուղներ են։
Արտաքին առևտրում մեծ է ԱՄՆ–ի, Անգլիայի, Ճապոնիայի և ԳՖՀ–ի տեսակարար կշիռը։ Դրամական միավորը բոլիվիական պեսոն է (20 պեսոն=1 դոլարի)։
Բժշկա–աշխարհագրական բնութագիր
1967-ին Բ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 51,8 մարդ, ընդհանուր մահացությունը՝ 12,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածի համար՝ 88,9։ Կյանքի միջին տեողությունը 30 տարի է (1965)։ Տարածված են դիզենտերիան, հելմինթոզը, տուբերկուլոզը, վեներական հիվանդությունները, մալարիան։ Առողջապահության կենտրոնական օրգանն է Հիգիենայի և առողջապահության մինիստրությունը։ Բժշկական օգնության կազմակերպումը ղեկավարում է սոցիալական ապահովության կազմի մեջ մտնող Աշխատանքի և բժշկական արդյունաբերության մինիստրությունը։ 1968-ին Բ–ում հաշվվում էր 1,9 հզ․ բժիշկ (2154 բնակչին՝ 1 բժիշկ), 986 դիպլոմավոր բուժքույր։ Բ–ում գործում են 238 հիվանդանոց՝ 9,5 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 2,9 մահճակալ)։ Բժիշկներ են պատրաստում համալսարաններին կից 3 բժշկական ֆակուլտետները։
Լուսավորությունը
Բ–ում առաջին դպրոցները բացվել են XVI դ․։ Հանրապետություն հաստատվելուց հետո (1825) հիմնվել են պետ․ աշխարհիկ դպրոցներ։ 1874-ին հրատարակվել է առաջին օրենքը պարտադիր տարրական կրթության մասին։ Համընդհանուր ձրի պարտադիր ուսուցում է մտցված 7–14 տարեկան երեխաների համար։ Այնուամենայնիվ 1967-ին Բ–ի բնակչության 60,5 % –ը դեռես անգրագետ էր։ Բ․ ունի պետ․ և մասնավոր դպրոցներ, որոնք հիմնականում կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ են։ Բ–ի ժող․ կրթությունը ղեկավարում է լուսավորության մինիստրությունը (քաղաքներում) և գյուղատնտեսության մինիստրությունը (գյուղական վայրերում)։ 1968-ին մանկապարտեզներում ընդգրկված էր ավելի քան 25․6 հզ․ երեխա (3–7 տարեկան)։ Տարրական դպրոցը 6-ամյա է, ուսուցումը՝ իսպաներեն։ Միջնակարգ դպրոցները քաղաքներում 6-ամյա են, գյուղական վայրերում՝ 4-ամյա։
Բ․ ունի ութ համալսարան։ 1966 ուս․ տարում բուհերում սովորում էր 13,4 հզ․ ուսանող։
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուսաատեսություն
Բ–ում հրատարակվում են մի քանի տասնյակ պարբերականներ, որոնց տպաքանակի 90%-ը լույս է տեսնում Լա Պասում, մնացածը՝ պաշտոնական մայրաքաղաք Սուքրեում և Կոչաբամբայում։ Խոշորագույն թերթերն են՝ «Դիարիո» («Е1 Diario»), 1904-ից, պահպանողական, «Օյ» («Ноу»), 1969-ից, աջ բուրժուազիայի օրաթերթ, «Պրեսենսիա» («Presencia»), 1962-ից, ԱՄՆ–ի մոնոպոլիաների հետ կապված հետադիմական շրջանի օրգան, «Ուլտիմա օրա» («Ultima Нога»), 1928-ից, «Ունիդադ» («Unidad»), 1953-ից, ԲԿԿ օրգան, «Պուեբլո» («Е1 Pueblo»), 1946-ից, առաջադեմ շաբաթաթերթ, «իյորնադա» («La Jornada»), 1964-ից, անկախ օրաթերթ։ Բ–ում կա երկու ռադիոընկերություն՝ «Ասոսիասիոն Բոլիվիանա դե ռադիոդիֆուսորաս» և «Դիրեկսիոն խեներալ դե ռադիոկոմունիկասիոնես», որոնք միավորում են 69 ռադիոկայան։ իյոշորագույններն են՝ «Ռադիո նասիոնալ դե Բոլիվիա», «Ռադիո մունիսիպալ», «Ռադիո Բոլիվիա», «Ռադիո Սուքրե» են։ Հաղորդումները վարում են իսպաներեն և կեչուա լեզվով։ 1970-ից գործում է Պետական հեռուստատեսային ընկերությունը։
Գրականությունը
Հիմնականում ստեղծվում է իսպաներեն։ Բ–ի տարածքում հնդկացիական հնադարյան մշակույթի մասին (իսպանական նվաճումից առաջ) կարելի է դատել միայն հնագույն նմուշներին պատկանող բոլիվիա–պերուական «Օլյանտայ» դրամայով և ժող․ երգերով։ Գաղութակալական շրջանի գրականությունից նշանակալից են մի քանի հեղինակների (Ֆ․ Գուաման Պոմ, Ա․ դե Կալանջ և ուրիշներ) պատմական ժամանակագրությունները։ XVIII դ․ վերջում և անկախության համար մղվող պատերազմի շրջանում զարգանում են հայրենասիրական հրապարակախոսությունը (Վ․ Պասոս Կանկի և ուրիշներ) և հայրենասիրական քնարերգությունը (իյ․ Ի․ դե Աանխինես, հնդկացի բանաստեղծ Ուալպարիմաչի)։ Ֆեոդալիզմի, բռնակալության դեմ պայքարի մոտիվները երանգավորել են եվրոպական ռոմանտիզմի ազդեցության տակ գտնվող բոլիվիական ռոմանտիկների (Ռ․ իյ․ Բուստամանտե, Ն․ Գալինդո, Մ․ Խ․ Մուխիա, Ն․ Ագիրրե, Մ․ Ս․ Կաբալիերո և ուրիշներ) ստեղծագործությունները։ 1880–90-ին առաջանում է կոստումբրիզմը՝ կենցաղային գրականությունը, ռեալիստական արվեստի սկզբնական փուլը (Լ․ Անսոատեգի դե Կամպերո, Ա․ Սամուդիո, Խ․ Լուկաս, Խայմես և ուրիշներ)։ Բ–ի XIX դ․ վերջի պոեզիայում գերիշխում էր մոդեռնիզմը։ Արձակում առաջանում է ռեալիստական սոցիալական վեպը (Ա․ Արգեդաս, «Կրեոլյան կյանք», 1912, «Բրոնզե ռասա», 1919)։ Խ․ Մենդոսան «Պոթոսիի ընդերքում» (1911) և «Բարբարոսական էջեր» (1914) վեպերում պատկերել է աշխատավորության շահագործումը։ Ա․ Չիրվեչեսը բուրժ․ հասարակության երգիծական պատկերն է ստեղծել «Ռոխասի թեկնածությունը» (1908) և «Տոհմական տուն» (1916) վեպերում։ 1920-ական թթ․ պոեզիայում և արձակում զարգացավ սոցիալական թեման (Օ․ էսարելյա, է․ Պաս, Ֆ․ Դիես դե Մեդինա, Գ․ Ա․ Նավարո և ուրիշներ)։