րածություն է զբաղեցնում բազմամյա սառածությունը։ Զարգացած է եղջերաբուծությունը։ Այստեղ է գտնվում Պեչորայի քարածխային ավազանի մի մասը, հայտնաբերված է նաև նավթ և գագ։
ԲՈԼՇԵՎԻԶՄ, միջազգային բանվորական շարժման մեջ հեղափոխական, մարքսիստական հոսանք, որն իր դրսևորումը գտել է Վ․ Ի․ Լենինի կողմից Ռուսաստանում ս–տեղծված նոր տիպի պրոլետարական կուսակցության՝ բոլշևիկների կուսակցության (տես Սովետական Միության կոմունիստական կուսակցություն) մեջ։ Առաջացել է XX դ․ սկզբներին, երբ համաշխարհային հեղափոխական շարժման կենտրոնը տեղափոխվել է Ռուսաստան։ ՌՍԴԲԿ
II համագումարում (1903), կուսակցության ղեկավար օրգանների ընտրության ժամանակ Լենինի կողմնակիցները կազմեցին մեծամասնություն (ռուսերեն բոլշինստվո – большинство), իսկ օպորտունիստները՝ փոքրամասնություն (ռուսերեն մենշինստվո – меньшинство), այդտեղից էլ՝ բոլշևիկներ և մենշևիկներ, Բ․
և մենշևիզմ անվանումները։ «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունում Լենինն այդ առթիվ գրել է․ «Բոլշևիզմը, որպես քաղաքական մտքի հոսանք և որպես քաղաքական կուսակցություն գոյություն ունի 1903 թվականից» (Երկ․, հ․ 31, էջ 9)։
Բ․ առաջացել է մարքսիզմ–լենինիզմի հիման վրա՝ իբրև դարաշրջանի առանձնահատուկ պայմաններում հեղափոխական մարքսիզմի կիրառություն։ Այն իր մեջ մարմնավորել է հեղափոխական տեսության և պրակտիկայի միասնականությունը, շաղկապել Լենինի կողմից մշակված գաղափարական, կազմակերպական և տակտիկական սկզբունքները։ Ընդհանրացնելով հեղափոխական շարժման փորձը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում՝
Բ․ հանդիսացել է Ռուսաստանի բանվոր դասակարգի կարևորագույն ավանդը միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման մեջ։ Իբրև նոր տիպի քաղաքական կուսակցություն, Բ․ սկզբունքորեն տարբերվում էր այն ժամանակ գոյություն ունեցող II Ինտերնացիոնալի կուսակցություններից, որոնց մոտ որոշակիորեն դրսևորվում էր օպորտունիզմը։
Այն սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կոմունիզմի կուսակցություն է։ Բ․ ստեղծման պահից խստիվ հետևել է իր շարքերի անաղարտությանը, անհաշտ պայքար մղեք նարոդնիկության, լեգալ մարքսիզմի, էկոնոմիզմի, ինչպես նաև թշնամական քաղաքական կուսակցությունների (կադետների, էսեռների, անարխիզմի, մենշևիգմի), նացիոնալիստական ու բուրժուական կուսակցությունների և իր ներսում սաղմնավորված օպորտունիստական հոսանքների դեմ։
Հետևողականորեն կանգնած լինելով պրոլետարական ինտերնացիոնալիզմի
Դիրքերում՝ իր ծննդյան օրից Բ․ պայքար է մղել հանուն միջազգային բանվորական շարժման մեջ մարքս–լենինյան տեսության անաղարտության, գիտական կոմունիզմը բանվորական շարժման հետ կապելու, ընդդեմ բեռնշտայնականության, II Ինտերնացիոնալի ցենտրիզմի, սոցիալ–շովինիզմի ու ռևիզիոնիզմի, դոգմատիզմի և աղանդավորության ամեն տեսակի դրսևորումների։ Բ․ նպաստել է հեղափոխական մարքսիզմի հիման վրա եվրոպական ս–դ․ կուսակցությունների ձախ թևերի համախմբմանը և III Ինտերնացիոնալի (Կոմինտերնի) մեջ նրանց միավորմանը։
Կոմինտերնի կողմից Բ․ ընդունվել է իբրև կոմունիստական կուսակցությունների գործունեության տիպար։ Միաժամանակ
Կոմինտերնը նշել է (V կոնգրես, 1924), որ դա «․․․ բնավ էլ չպետք է հասկանալ
Ռուսաստանում բոլշևիկյան կուսակցության ողջ փորձի մեխանիկական փոխանցում մյուս բոլոր կուսակցությունների գործունեության մեջ» (Коммунистический интернационал в документах, 1933, с․ 411)։
Բոլշևիկյան կուսակցությունը երեք հեղափոխություններում առաջնորդել է Ռուսաստանի բազմազգ աշխատավորների պայքարը ցարիզմի ու կապիտալիզմի դեմ, այդ պայքարը հասցրել սոցիալիստական հեղափոխության հաղթանակին, սովետական իշխանության հաստատմանը, սոցիալիստական հասարակարգի կառուցմանը ՍՍՀՄ–ում։ Բ․ կոփվել, թրծվել է հեղափոխական պայքարում, ձեռք է բերել հարուստ փորձ, որից օգտվում են եղբայրական կոմունիստական ու բանվորական կուսակցությունները՝ խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի համար մղվող իրենց պայքարում։
Ռուսաստանի ս–դ․ բանվորական կուսակցությունը (ՌՍԴԲԿ) պաշտոնապես բոլշևիկյան՝ ՌՍԴԲ(բ)Կ է կոչվել կուսակցության VII (Ապրիլյան) կոնֆերանսից (1917), Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն – ՌԿ(բ)Կ՝ 1918-ի մարտից (ՌԿ(բ)Կ VII համագումար),
Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն–ՀամԿ(բ)Կ՝ 1925-ի դեկ ռեմբերից (ՀամԿ(բ)Կ XIV համագումար) և Սովետական Միության կոմունիստական կուսակցություն – ՍՄԿԿ՝ 1952-ի հոկտեմբերից (ՍՄԿԿ XIX համագումար)։
Բ․ եղել է Ռուսաստանի բոլոր ժողովուրդների սոցիալ–քաղաքական ազատագրության փարոսը, ուստի և նրա դրոշի ներքո, հենց առաջին օրից համախմբվել են ցարական Ռուսաստանի բազմաթիվ ժողովուրդների առաջադեմ զավակներ։
XX դ․ սկզբին Հայաստանում ստեղծված ս–դ․ կազմակերպությունների և խմբակների մեծ մասը կանգնել է լենինյան–իսկրայական դիրքերում։ ՌՍԴԲԿ II համագումարում Բ–ի գաղափարներն են պաշտպանել Բ․ Կնունյանցը, Ա․ Զուրաբյանը,
Ա․ Խումարյանը։ Նրանց ջանքերով են ստեղծվել և ճանաչում ստացել «Պրոլետարիատ» (1902-ի հոկտեմբեր), «Պրոլետարիատի կռիվը» (1903-ի հունվար) բոլշևիկյան թերթերը։ Հայ բոլշևիկները եղել են
ՌՍԴԲԿ Կովկասյան միության ստեղծման նախաձեռնողներից ու կազմակերպողներից Նրանք Համսաուսաստանյան և Կովկասյան միացյալ կազմակերպություններում նախապատրաստել են սոցիայիստական հեղափոխությունը Հայաստանում և նրա հաղթանակից (1920-ի նոյեմբեր) ու Հայկոմկուսի (ՀամԿ(բ)Կ–ի կազմում) ստեղծումից հետո ջանք չեն խնայել Հայաստանում սոցիալիզմի կառուցման, հայ ժողովրդի բարգավաճ կյանքի ստեղծման համար։ Գրկ․ տես Սովետական Միության կոմունիստական կուսակցություն (ՍՄԿԿ) և Մարքսիզմ–լենինիզմ հոդվածների գրականությունը։
ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ձևավորվել և գործել են XX դարի սկզբին, շարունակելով մինչև այդ՝ XIX դարի վերջին ստեղծված սոցիալ–դեմոկրատական կազմակերպությունների գործը։ Այդ կազմակերպություններից առաջինը 1899-ի ամռանը Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) Ս․ Շահումյանի ջանքերով ստեղծված մարքսիստական ընդհատակյա խմբակն էր։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո Հայաստանում ստեղծվել են լենինյան–իսկրայական անլեգալ կազմակերպություններ, հայտնի էին Հաղպատի, Ալավերդու, Սանահինի կազմակերպությունները։ Ռուսական առաջին հեղափոխության տարիներին ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպությունները փոքր–ինչ ազատ գործելու հնարավորություն ստացան։ Սկսեցին լույս տեսնել լեգալ թերթեր («Կայծ», «Նոր խոսք», «Օրեր», «Факты»), հրավիրվեցին լեգալ կոնֆերանսներ, խորհրդակցություններ։ Հեղափոխական շարժման վերելքը նպաստեց բոլշևիկյան կազմակերպությունների գաղափարական և կազմակերպական ամրապնդմանը։ Հեղափոխության պարտությունը Հայաստանի բոլշևիկներին ևս ստիպեց զուգակցել լեգալ և անլեգալ աշխատանքը։ Այդ տակտիկան առավել ցայտուն կերպով դրսեվորվեց ռեակցիայի տարիներին, երբ նրանք անցան խոր ընդհատակ։ 1907 – 1909-ին աշխույժ գործունեություն ծավալեցին ՌԱԴԲԿ լեքսանդրապոլի, Երևանի, Բորչալուի, Կարսի, Նոր Բայազետի, Ղափանի, էջմիածնի կազմակերպությունները։ Առաջին համաշխարհային պատերազմը նոր դժվարություններ հարուցեց բոլշևիկների աշխատանքի համար։ 1915–1916-ին ՌՍԴԲԿ Կովկասյան բյուրոյի ղեկավարությամբ Հայաստանի բոլշևիկները վերականգնեցին իրենց կազմակերպությունները կամ ստեղծեցին կուսակցական նոր խմբեր։ Նրանց գործունեությունն ակտիվացավ Հոկտեմբերյան հեղափոխության շրջանում։ Սակայն 1918-ի սկզբին հաստատված Անդրկովկասյան սեյմի դիկտատուրան, ապա՝ «ինքնուրույն» բուրժուական հանրապետությունները նորից ստիպեցին բոլշևիկներին ընդհատակ անցնել։ Հայաստանում բոլշևիկների գործունեությունը դաշնակցականների տիրապետության օրոք ընթացել է հիմնականում անլեգալ պայմաններում, որը տևել է մինչև 1920-ի նոյեմբերը՝ սովետական կարգերի հաստատումը։ Սովետական իշխանության հաստատմամբ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների քսանամյա գործունեությունը պսակվեց հաղթանակով։
ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ (նախասովետական շրջան), նոր տիպի հեղափոխական–մարքսիստական մամուլ, որ Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ ստեղծել