Թումանյան Բ. Ե, Բոլորակներ, «Գիտություն և տեխնիկա», 1972, N° 11:
ԲՈԼՈՐԱՆ Զառնե, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի Ֆերիա (Ֆրեյդան) գավառում, Սպահան քաղաքից 143 կմ արևմուտք։ 1946-ին ուներ 160 ընտանիք, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և գորգագործությամբ։ Բ. հիմնադրել են XVII դ. սկզբին Շահ-Աբբաս Ա-ի կողմից Արևմտյան Հայաստանի Հարք գավառի Բլուր գյուղից գաղթեցրած բնակիչները։ Հիմնադրումից ի վեր գյուղն ունի եկեղեցի (Ս. Ղուկաս), իսկ 1908-ից՝ «Խրիմյան Հայրիկ» անունով դպրոց, որը 1938-ին Իրանի կառավարության կողմից պետականացվել և վերանվանվել է Նադիր-Շահ։ Բ-ի բնակիչների մի մասը 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Երևան, Ղափան քաղաքներում և Արարատի շրջանում։ 1950-ից Բ-ի բնակիչների մի մասը տեղափոխվել է Թեհրան և Նոր Ջուղա։ 1967-1970-ին քաղաքաբնակ և գյուղաբնակ բոլորանցիներից 120 ընտանիք ներգաղթել է Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Արարատ, Լենինական, Կիրովական, Չարենցավան, Հրազդան, Աբովյան քաղաքներում ու Աշտարակի, Արարատի, Թալինի շրջաններում։ Բ-ում այժմ ապրում է 30 հայ ընտանիք։
ԲՈԼՈՐԱՔԱՆԴԱԿ քանդակագործության տեսակ, որի ստեղծագործությունը (ի տարբերություն հարթաքանդակի) ունի լրիվ եռաչափ ծավալ, կապված չէ ֆոնի հարթությանը (արձան, արձանախումբ, կիսանդրի են): Բոլոր կողմերից դիտարկվող Բ. հնարավորություն է ընձեռում ավելի ամբողջական և բազմակողմանիորեն բացահայտելու գեղարվեստական կերպարը։
ԲՈԼՈՐԳԻՐ բոլորակ գիր, հայկական գրատեսակ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը մյուս գրատեսակների հետ միաժամանակ։ Ի տարբերություն երկաթագրի և գրչագրի, Բ. նստում է տողագծի վրա իր բոլորակով, որը դրվում է երկար բաղադրիչի վերին, միջին կամ ստորին մասում, կարճ և նուրբ գծերի օգնությամբ, իսկ երկարի մնացած մասը ձգվում է տողից վեր կամ վար։ Օգտագործվել է որպես առօրյա գիր։ X դարից Բ. դարձել է գրչության, XIII դ. 2-րդ կեսից՝ հիմնական գրերից մեկը։ Կատարելության է հասել Կիլիկիայի մշակութային կենտրոններում, ապա տարածվել բուն Հայաստանում, հայկ. գաղթավայրերում և XVI դարից դարձել տպագրության գիր։ Գծագրական տեսակետից Բ. միջնադարում բաժանվել Ւ 4 ենթախմբի. 1. «մարմնածիրք»՝ ա, ռ, ո, ս, տ ևն, 2. «գլխածիրք»՝ բ, գ, դ, զ ևն,
3. «վերջածիրք»՝ ե, ժ, ծ, մ ևն, 4. «միջածիրք»՝ թ, ի, խ, կ, վ ևն։ Բ-ով մեզ հասած ամենահին ձեռագիրը գրված է 981-ին։ Բ-ից առաջացել են շղագիրը և նոտրգիրը։ Գրկ.Մատթեոս և Ղ ու կաս Վանանդեցիներ, Ոսկեայ դուռն դպրութեան, Ամստերդամ, 1699: Տաշյան Հ., Ակնարկ մը հայ հնագրության վրա, Վնն., 1898: Ղաֆադարյան Կ., Հայկական գրի սկզբնական տեսակները, Ե., 1939: Հովսեփյան Գ., Իններորդ դարի ձեռագրական մի հատակտոր և Ատոմ Անձևացյաց իշխան, «էջմիածին», 1946, № 8 10: Ա. Մաթևոսյան
ԲՈԼՑԱՆՈ (Bolzano) Բեռնարդ (5.10.1781, Պրագա 18. 12. 1848, Պրագա), չեխ մաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան։ 1800-ին ավարտել է Պրագայի համալսարանի փիլիսոփայության, 1805-ին՝ աստվածաբանության ֆակուլտետները։ 1805-ից վարել է նույն համալսարանի կրոնի պատմության ամբիոնը, որտեղից 1820-ին հեռացվել է ազատամիտ հայացքների պատճառով։ Բ. զբաղվել է մաթ. անալիզի և նրա հիմնավորման հարցերով։ «Անվերջության պարադոքսներ» (1851) աշխատությամբ նախորդել է Գ. Կանտորին՝ անվերջ բազմությունների ուսումնասիրման բնագավառում։ Բ-ի առաջ քաշած մաթ. անալիզի առանցքային գաղափարները և թեորեմաները հիմք են ծառայել ավելի ուշ շրջանի հետազոտությունների համար։
ԲՈԼՑՄԱՆ Boltzmann Լյուդվիգ էդվարդ 20.2.1844 Վիեննա 6.9.1906 Դուինո ավստրիացի ֆիզիկոս, վիճակագրական ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիրներից, Վիեննայի ԳԱ անդամ (1885): Ավարտել է Վիեննայի համալսարանը (1866): Գրացի (1869-73, 1876 1889), Մյունխենի (1889-94), Վիեննայի (1873-76, 1894-1900 և 1902-ից) և Լայպցիգի (1900-02) համալսարանների տեսական և փորձարարական ֆիզիկայի, մաթեմատիկայի ու բնափիլիսոփայության ամբիոնների պրոֆեսոր։ Բ-ի առավել կարևոր աշխատանքները վերաբերում են վիճակագրական ֆիզիկային և թերմոդինամիկային։ Ընդհանրացրել է արագությունների բաշխման մաքսվելյան օրենքը (այն տարածել է արտաքին ուժային դաշտում գտնվող գազերի վրա, տես Բոլցմանի վիճակագրություն), արտածել գազերի կինետիկ տեսության հիմնական հավասարումները՝ հիմք դրել ֆիզիկական կինետիկային։ Մտցրել է H-ֆունկցիայի գաղափարը, տվել թերմոդինամիկայի երկրորդ օրենքի և Էնտրոպիայի վիճակագրական մեկնաբանությունը, կատարել է էլեկտրամագնիսական դաշտի մաքսվելյան տեսության եզրակացությունների ստուգման փորձնական առաջին աշխատանքները։ Բ. տեսականորեն հիմնավորել է ջերմային ճառագայթման Ստեֆանի օրենքը (տես Ստեֆան-Բոլցմանի օրենք), մշակել Հոլի Էֆեկտի տեսությունը։ XIX դ. վերջին գիտնականներից շատերը կասկածի տակ էին առնում ոչ դարձելի պրոցեսների՝ գազերի կինետիկ տեսությունը։ Բ., որպես ատոմիզմի համոզված կողմնակից, պայքարում էր այդ ուսմունքի հակառակորդների (է. Մախ, Վ. Օստվալդ, Հ. Պուանկարե ևն) դեմ։ Եվ, ըստ ամենայնի,