այդ պայքարից հոգնած, հիվանդ ու ընկճված Բ. ինքնասպան եղավ։ Երկ. Очерки методологии физики, М., 1929; Лекции по теории газов, пер. с нем., М., 1956; Статьи и речи, пер. с нем., М., 1970.
ԲՈԼՑՄԱՆԻ ԲԱՇԽՈՒՄ տես Բոլցմանի վիճակագրություն։
ԲՈԼՑՄԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ հիմնական ֆիզիկական հաստատունն երից, հավասար է ունիվերսալ գազային հաստատունի (R) և Ավոգաղրոյի թվի (N) հարաբերությանը՝ k= R/N =(1.38054±0,00018).1023 ջ/աստ։ Անվանվել է ի պատիվ Լ. Բոլցմանի։ Բ. հ. անմիջականորեն կարելի է հաշվել, օրինակ, ճառագայթման օրենքների փորձնական ուսումնասիրության միջոցով։
ԲՈԼՑՄԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔ կապ է հաստատում ֆիզիկական համակարգի Տ էնտրոպիայի և նրա վիճակի թերմոդինամիկական w հավանականության միջև՝ տ = k•ln(w): k-ն Բոլցմանի հաստատունն Է։ Առաջարկել է Լ. Բոլցմանը 1872-ին։ Տես նաև Էնտրոպիա հոդվածում։
ԲՈԼՑՄԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ իրար հետ չփոխազդող մասնիկների համակարգերի ֆիզիկական վիճակագրություն։ Հիմնադիրն է Լ. Բոլցմանը։ Բ. վ-յանը խստորեն կարող է ենթարկվել միայն իդեալական գազը։ Իրականում այն կիրառելի է նաև նոսր գազերի նկատմամբ։ Որևէ համակարգի հատկությունները քննարկելու համար անհրաժեշտ է գտնել նրա բաշխման ֆունկցիան։ Վիճակագրական ֆիզիկայում այդ ֆունկցիան բնութագրում է մասնիկների թվի բաշխումը ըստ կոորդինատների և արագությունների կամ ըստ էներգիաների։ Լ. Բոլցմանը մշակել է հատուկ մեթոդ, որի համաձայն ֆազային տարածությունը կարելի է տրոհել առանձին բջիջների, որոնցից յուրաքանչյուրում գտնվող բոլոր մասնիկների էներգիաները մոտավորապես նույնն են։ Եթե ΔГk-ով (k = 1, 2, 3, …,m) նշանակենք k-րդ բջջի ֆազային ծավալը, nk-ով՝ նրանում եղած մասնիկների թիվը, ապա N մասնիկներից կազմված և E էներգիա ունեցող համակարգի համար տեղի ունեն հետևյալ առնչությունները՝ Σnk = N, Σnkξk = E (1): Եթե կազմենք ըստ m բջիջների N մասնիկների բաշխման համապատասխան թերմոդինամիկական հավանականությունը և Բոլցմանի սկզբունքի համաձայն պահանջենք, որ այդ հավանականության լոգարիթմը հավասարակշռության վիճակում ունենա ամենամեծ արժեքը, ապա կստանանք Բ. վ-յան հիմնական բանաձևը՝nk = ae<suр>-ξk/kT</suр>,որը հայտնի է Բոլցմանի բաշխում անունով։ (2)-ում nk-ն ξk էներգիայով օժտված մասնիկների միջին թիվն է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը, իսկ a-ն հաստատուն մեծություն է, որի արժեքը որոշվում է (1)-ից։ Բոլցմանի ուսումնասիրություններում ֆազային բջջի ծավալի չափերը անորոշ են։ Դրանք ճշգրտվեցին միայն քվանտային վիճակագրության մեջ։ Պարզվեց, որ ֆազային տարածության մեջ մասնիկի յուրաքանչյուր քվանտային վիճակի համապատասխանում է մեկ բջիջ, որի ծավալը h3 է (հ-ը Պլանկի հաստատունն է): Բոլցմանի քվանտային վիճակագրությունը իրավացի է փոքր խտությունների և բարձր ջերմաստիճանների համար։ Ընդհանուր դեպքում օգտվում են Ֆերմի-Դիրակի կամ Բոզե-էյնշտեյնի բաշխումներից։ Տես նաև Վիճակագրական ֆիզիկա հոդվածում։
ԲՈԽԱ Բողխա, Բուխա, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգում, ճորոխի վտակ Բոխա գետի (այժմ՝ Օլթի-չայ) հովտում։ Հնագույն հիշատակությունը պահպանվել է Պտղոմեոսի մոտ βδχας կամ βσχ-βηνη ձևերով։ Հայ մատենագրության մեջ հիշվում է Բուխա անունով։ Շուրջ 37-ից Բ. դարձել է Դիմաքսյան նախարարական տոհմի ժառանգական սեփականություն։ III դ., երբ Տայքի մեծագույն մասն անցավ Մամիկոնյաններին, Բ. Բողբերդ ամրոցով մնաց Դիմաքսյաններին, որոնք այնուհետև գավառը կոչեցին Բուխա Դիմաքսեանք։
ԲՈԽԻ Carpinus կեչազգիների ընտանիքի տերևաթափվող ծառերի կամ թփերի ցեղ։ Բունը հարթ է, մոխրագույն կեղևով։ Տերևները հերթադիր են, պարզ, երկատամնավոր։ Ծաղիկները բաժանասեռ են, միատուն։ Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է։ Հայտնի է 50 տեսակ՝
տարածված Եվրոպայում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ ՍՍՀՄ-ում՝ 5 տեսակ, իսկ Հայկ. ՍՍՀ-ում՝ 4 տեսակ (կովկասյան կամ նշտարենի, արևելյան, շունիի, կարոլինյան): Աճում է խոնավ, փխրուն, պարարտ հողերում, որոշ տեսակները՝ չոր, կրային վայրերում և լեռների լանջերին։ Ծանր, ամուր բնափայտն օգտագործում են մանածագործական մաքոքների, երաժշտական գործիքների, կոշիկների կաղապարների պատրաստման համար, ինչպես և մեքենաշինության մեջ։ Հայաստանում սխալմամբ Բ. է անվանվում նաև ձիասամիթը, որն օգտագործվում է թարմ և պահածոյացված վիճակում։ Հ Մկրտչյան
ԲՈԽՅԱՆ Նինա Սերգեյի [ծն. 20.12.1915, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)], հայ սովետական դերասանուհի։ ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1974): ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1936-ից աշխատում է Լենինականի Ա. Մռավյանի անվ. թատրոնում։ Առավել հաջողված դերերից են՝ Մարգարիտ, Շուշան (Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Նատաշա (Մ. Գորկու «Հատակում»), Ամալյա, Լուիզա (Ֆ. Շիլլերի «Ավազակներ», «Սեր և խարդավանք»), Մարիա (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Նուարդ (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»): ՀՍՍՀ III և IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
ԲՈԽՈՒՄ Bochum քաղաք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա երկրում, Ռուրի և Էմշերի միջագետքում։ 346 հզ. բն. (1969): Ռուրում տրանսպորտային կարևոր հանգույց է, ծանր արդյունաբերության կենտրոն։ Ունի խոշոր ածխահանքեր, մետալուրգիական գործարան, ծանր մեքենաշինություն, կոքսաքիմ. և սննդի արդյունաբերություն։
ԲՈԿԱՉՉՈ (Boccaccio) Զովաննի [1313, Փարիզ 21.12.1375, Չերտալդո (Ֆլորենցիայի մոտ)], իտալացի գրող, Վերածնության շրջանի հումանիստական գրականության առաջին ներկայացուցիչներից։ Ռեալիստական արձակի և նովելի ժանրի հիմնադիրը եվրոպական գրականության մեջ։ Գրել է «Ֆիլոկոլո» (1336, հրտ. 1472), «Ամետո» (1341, հրտ. 1478) վեպերը և «Թեզեիդա» (1339, հրտ. 1475), «Ֆիլոստրատո» (1338, հրտ. 1498), «Սիրային տեսիլք» (1342, հրտ. 1521) պոեմները։ Այդ գրվածքներում միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով։ Հումանիստական մտայնությունն առավել մեծ թափ է ստացել «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345, հրտ. 1477) պոեմում և «Ֆյամետա» (1343, հրտ. 1472) վիպակում։ Հիմնական միտումը երկրային սիրո գովքն է, միջնադարյան ճգնակեցական բարոյականության քննադատությունը, մարդկային անհատի ազատագրումը ավանդական կապանքներից։ Բ-ի գլուխգործոցը «Դեկամերոն» (1350-1353, հրտ. 1471) հարյուր նովելների ժողովածուն է՝ ռեալիստական արձակի առաջին կոթողը եվրոպական գրականության մեջ։ Նովելներն իրար հետ կապված են կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապերով։ «Դեկամերոն»-ում արտացոլված են ժամանակակից կյանքի զանազան բնագավառներ՝ քաղաքական աշխարհ, պալատական միջավայր, եկեղեցի, կենցաղ ևն, արտահայտված են Բ-ի հումանիստական տենչերը՝ անհատի ազատագրում, դասային անհավասարության վերացում ևն։ «Դեկամերոն»-ով սկսվում է եվրոպական ռեալիզմի պատմությունը։ Գրել է նաև պատմա-բանասիրական աշխատություններ. լավագույնը Դանտեի կյանքի և գործունեության մասին եղած առաջին աղբյուրն է («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360, հրտ. 1477), որտեղ ամփոփված են 1373-ին Ֆլորենցիայում