Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/515

Այս էջը հաստատված է

գերակշռում են հիմնային աղերը)։ [[Պատկեր:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.Բողկ․ բույսի վերնամասը, 2․ ծաղիկը, 3․ պտուղները, 4․ մերձարմատային տերևը, 5․ արմատը]] Կա Բ-ի երկու տեսակ՝ տարեկան՝ Raphanus Sativus major, և ամսաբողկ՝ Raphanus Sativus minor։ Տարեկանը երկամյա բույս է, ամսաբողկը՝ միամյա։ Արարատյան դաշտում տարեկան բողկ ցանում են հուլիս ամսին, ամսաբողկը՝ վաղ գարնանը (մարտ, ապրիլ) և ուշ ամռանը՝ օգոստոսին։ Ս․ Խաչատրյան


ԲՈՂՆՈՓՈՐ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում, Գաջենագետի (այժմ՝ Մաշավևրա) վտակ Բոլնիս գետի ձորահովտում։ Հավանաբար, 363-ից հետո միացվել է Վրաց աշխարհին։ Կենտրոնն էր Բոլնիս ավանը (հետագայում՝ Բոլնիսիյաչեն գյուղ)։ Բ․, ըստ երևույթին, Գուգարաց բդեշխության կենտրոնական գավառն էր, որտեղ պիտի գտնվեր բդեշխների նստոց Ցուրտավ կամ Գաջենք քաղաքը, որը տեղադրվում է Գաջենագետի (վրաց․՝ Քցիա) միախառնման տեղում (այժմյան ՎՍՍՀ Բոլնիսի շրջանի Արուխլո գյուղի մոտ)։

ԲՈՂՈՆԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Դյավաշ գավառում։ 1909-ին ուներ 18 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ։ Տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲՈՂՈՔ, տես Գանգատ։

ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (<լատ․ protestans– առարկող, բողոքող), քրիստոնեության հիմնական տարատեսակներից մեկը։ Բ․ իր մեջ ընդգրկում է դավանաբանական և պաշտամունքային առանձնահատկություններով միմյանցից տարբերվող, իրավականորեն միմյանցից անկախ, ինքնուրույն կրոններ [Լյութերականություն, անգլիկանություն (տես Մագչիկան եկեղեցի), կաւվինականություն, անաբացտիստներ ևն] և եկեղեցիներ։ Առաջացել է Եվրոպայում, XVI դ․ Ռեֆորմացիայի ընթացքում՝ ֆեոդալիզմի և կաթոլիկության դեմ բուրժուազիայի հասարակական–կրոնական պայքարում։ Բողոքականները չեն ընդունում սրբերի, հրեշտակների, աստվածածնի, սրբապատկերների պաշտամունքը, քավարանի կաթոլիկական գաղափարը։ ժամերգությունը փոխարինվում է քարոզով։ Կաթոլիկությունից և ուղղափառությունից Բ–յան հիմնական տարբերությունը աստծո հետ մարդու անմիջական կապի մասին ուսմունքն է՝ առանց եկեղեցու և հոգևորականության միջնորդության․ մարդու «փրկման» իրականացումը անհատական հավատի և աստծո կամքի շնորհիվ։ Այս պատճառով Բ-յան մեջ կարևոր տեղ են գրավում մարդ–աստված, աստված–մարդ, մարդ–մարդ հարաբերությունները։ Ըստ Բ-յան այդ հարաբերությունները անմիջական են և պայմանավորված են միմյանցով։ Ձևականորեն Բ․ հենվում է միայն Աստվածաշնչի վրա, բայց իրականում բողոքական յուրաքանչյուր կրոն ունի իր հավատո հանգանակը, հեղինակությունները և «սուրբ» գրքերը։ Բողոքականների թիվը հասնում է ավելի քան 200 մլն–ի։ Հիմնականում տարածված են սկանդինավյան երկրներում, ԳՖՀ–ում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ–ում։ Եթե իր ձևավորման շրջանում Բ․ կատարել է հարաբերականորեն առաջադիմական դեր՝ արտահայտելով ձևավորվող բուրժուազիայի, գյուղացիության և քաղաքի չքավորության առաջադիմական գաղափարները, ապա հետագայում (XVII դ․ հետո) այն հեռացել է այդ սկզբունքներից և վերածվել զուտ կրոնական, հետադիմական ուսմունքի, չնայած ներկայումս Բ․, մասնավորապես սոցիալիստական երկրներում, Փորձում է իր գաղափարախոսությունը հարմարեցնել հասարակական-քաղաքական նոր պայմաններին, գիտության նվաճումներին։ Հայերի մեջ Բ․ տարածվել է 1820-ական թվականներից։ 1823-ին, Շուշիում հաստատված շվեյցարական «Բազելյան միսիոներության» ներկայացուցիչներ Ա․ Դիտրիխը և Ֆ․ Զարեմբան, իսկ 1831–32-ին ամերիկյան Բորտ ընկերության ներկայացուցիչներ Վ․ Գուդելնուն, Զ․ Դայտը (Կ․ Պոլիս) ծավալել են իրենց քարոզչական գործունեությունը։ Մրանք և սրանց հաջորդները գործել են բացառապես հայկական միջավայրում, հավաքագրելով եկեղեցական իշխանություններից և ամիրայական դասից դժգոհ տարրերին, հիմնել են ձրի ուսուցմամբ դպրոցներ, քարոզչական կենտրոններ ու աղոթատեղիներ, տպագրել ու տարածել կրոնական գրականություն։ Կ․ Պոլսում գործել են «Բարեպաշտից միաբանություն» (1836), «Լուսավորյալներ» (1836) բողոքական խմբակները և առաջին պաշտոնական եկեղեցին (1846)։ Բողոքական միսիոներները XIX դ․ սկզբներին, հետևելով ունիթորների օրինակին, սովորում էին հայերեն և աշխարհաբար թարգմանում կրոնական և ոչ կրոնական բնույթի գործեր, քարոզում ժողովրդին հասկանալի լեզվով։ Բողոքական քարոզիչները հայերի շրջանում գործել են ընդհուպ XX դ․ 20-ական թթ․։ Բ․ հիմնականում ընդունվել է Շուշիում,Շամախիում, Գանձակում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Բաքվում,Ղարաբաղի որոշ գյուղերում, Կ․ Պոլսում,Զմյուռնիայում, Նիկոմեդիայում, Մարաշում, Այնթապում և հայաբնակ այլ գավառներում ու քաղաքներում, իսկ 1915-ի Մեծ եղեռնից հետո՝ հայկական բոլոր գաղթօջախներում։ Հայ բողոքականները վայելում էին ԱՄՆ–ի և եվրոպական մի շարք երկրների կառավարող շրջանների օժանդակությունը, սակայն ոչ միայն կրոնական նկատառումներով։ Եթե մի կողմից Բ․ նպաստում էր լուսավորության, գիտության զարգացմանը և հայ իրականության մեջ եվրոպական մշակույթի տարածմանը, ապա մյուս կողմից թուլացնում էր հայ ժողովրդի միասնականությունն ու ազգային–ազատագրական պայքարի ոգին։ Որոշ միսիոներական կազմակերպություններ և խմբեր, ինչպես այլուր, այնպես էլ հայ իրականության մեջ, արտահայտել են իրենց երկրների տնտ․ ձգտումները և սոցիալական հող նախապատրաստել նրանց գաղութատիրական քաղաքականության իրականացման համար։ Հայ աշխարհիկ և եկեղեցական գործիչները եռանդուն պայքար են մղել նրանց դեմ։ Ռուսական կառավարությունը 1836-ից Անդրկովկասում արգելել է բողոքական քարոզիչների գործունեությունը, թեև այն գոյատևել է Շամախիում։ Այժմ սփյուռքահայ բողոքականները ավելի ուրույն են, ավելի նպատակամղված դեպի դպրոցական, մշակութային գործերը։

Գրկ․ Էնգելս Ֆ․, Գյուղացիական պատերազմը Դերմանիայում, Ե․, 1940։ Ք ա ս ու ն ի Ե․, Պատմություն հայ ավետարանական շարժման, Բեյրութ, 1947։ Կար կաթոլիկ և ավետարանական հարանվանությանց բաժանումը ԺԹ դարուն, Անթիլիաս, 1971։ Капелюш Փ․ Д․, Религия раннего капитализма, М․, 1931․ Փ․ Անթաբրսն


Պ․ О․ Բոմարշե

ԲՈՄԱՐՇԵ (Beaumarchais) Պիեռ Օգյուստեն Կարոն դը (24․1․1732, Փարիզ – 18․5․1799, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ, XVIII դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգության ներկայացուցիչ։ Թատերական արվեստում Դիդրոյի հետևորդն էր, ժխտում էր կլասիցիստական ուղղությունը, պաշտպանում լուսավորական ռեալիզմի գեղագիտությունը։ Թատերական առաջին գործը «Եվգենիա» (1767) ողբերգությունն է, որտեղ քննադատել է «բարձր հասարակության» բարոյական ախտերը։ P-ի գլուխգործոցը «Աևիլյան սափրիչ» (1773, բեմ․ 1775), «Ֆիգարոյի ամուսնությունը» (1779, բեմ․ 1784) և «Նոր Տարտյուֆ կամ հանցավոր մայր» (բեմ․ 1792) եռերգությունն Հ, որն արտացոլում է իշխող ազնվականության և երրորդ դասի միջև եղած հակամարտությունը։ Համաշխարհային փառք է ձեռք բերել «Սևիլյան սավւրիչ» և «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգություններով։