ու դերասանների մասին։ 1968-ին Երեվանում լույս տեսած «Գրիգոր Րոյաջիևը պատմում է թատրոնի մասին» գրքում ամփոփված են հայ թատրոնի վերաբերյալ նրա լավագույն հոդվածները՝ «Ներկայացման գաղափարը U կերպարը», «Նամուս», «Պաղտասար աղբար», «ժայռ» (1955), «Քաոս» (1959), «Պեպո» (1966), «Նրանց մասին, որ մնացել էին Երևանում» (1956), «Հր․ Ղափլանյանի ռեժիսուրայի երեկն ու այսօրը», «Այցելություն Լենինական քաղաքին» (1965)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկ․․ Вечно прекрасный театр эпохи Возрождения, Л․, 1973, Լ․ <,ախվերդյան
ԲՈՅԱՋՅԱՆ Արա (1896, Կ․ Պոլիս – 1920), հայ ջութակահար, կոմպոզիտոր։ Մայրը դաշնակահարուհի էր։ Փոքր հասակում սովորել է ջութակ նվազել, կատարելագործվել է Գերմանիայում և Ֆրանսիայում, խորհուրդներ առել ջութակահար Յան
Կուբելիկից։ Մենահամերգներ է տվել Կ․ Պոլսում՝ կատարելով Մոցարտի, Պագանինիի, Սարասատեի, Շումանի ստեղծագործությունները։ Բ-ի երկերից հայտնի են դաշնամուրի տրիոն, «Իրիկնային երգ» («Chant du soir», հրտ․ Լայպցիգ) սերենադը, «Հայ և հույն գաղթականների ողբը» («Plainte des deportes armeniens et grecs», հրտ․ Կ․ Պոլիս) և «Իրիկնային երգը»։
ԲՈՅԱՐԱԿԱՆ ԴՈՒՄԱ, X–XVIII դարերում Ռուսական պետության մեջ իշխանին (1547-ից՝ ցարին) կից բարձրագույն խորհուրդ՝ կազմված ֆեոդալական վերնախավից։ P․ դ․ մասնակցել է օրենսդրական, արտաքին քաղաքական, պետության ներքին, կրոնական և այլ հարցերի քննարկմանը։ Կիևյան Ռուսիայում Բ․ դ․
իշխանի խորհրդակցությունն էր իր դրուժինայի անդամների և զեմստվային բոյարների հետ։ Հաճախ P․ դ–ին մասնակցել են բարձր հոգևորականները։ Բ․ դ․
չի ունեցել մշտական կազմ, գումարվել է ըստ անհրաժեշտության։ XI դարից այն կազմվել է միայն րոյարներից։ Ֆեոդալական մասնատվածության շրջանում Բ․ դ․ մեծ իշխանի խորհրդակցությունն էր իր վասալների հետ։ XV դ․ սկզբից P․ դ–ի անդամներն էին խոշոր բոյարները։ XV դ․ վերջից Բ․ դ․ դարձել է գերագույն իշխանությանը կից մշտական խորհրդակցական մարմին։ XVI դ․ կեսերին օպրիչնինան ուժեղ հարված է հասցրել խոշոր բոյարներին։ Սակայն XVI դ․ 2-րդ կեսին և
XVII դ․ P․ դ․ իշխանությունը կիսել է ցարի հետ։ XVII դ․ 2-րդ կեսից P․ դ․ որոշ չափով կորցրել է իր նշանակությունը, բայց պահպանվել է որպես պետական մարմին։
1711-ին սենատի ստեղծմամբ P․ դ․ վերացվել է։
Գրկ․ Ключевский В․ О․, Боярская
дума древней Руси, П․, 1919; Зимин А․ А․,
Состав Боярской думы в XV–XVIвв․, Археографический ежегодник за 1957, [М․, 1958]․
ԲՈՅԱՐԴՈ (Boiardo) Մատտեո Մարիա, կոմս Սկանդիանո (1441, Սկանդիանո դղյակ – 19․12․1494, Ռեջո), իտալացի բանաստեղծ։ Կրթությունն ստացել է Ֆերարայում։ Բ-ի «Երեք գիրք սիրո մասին» (1472–76) պոեմը XV դ․ սիրային քնար–
երգության լավագույն նմուշներից է։ Հայտնի է «Սիրահարված Ռոլանդը» (առաջին 2 գրքերը լույս են տեսել 1495-ին, անավարտ 3-րդ գրքի սկզբի հետ միաժամանակ) պոեմով։ Այն և՝ հեքիաթային, և՝ զավեշտական նորավեպերի շղթա է։ Թեման վերցրել է միջին դարերի առասպելներից։ Թարգմանել է հունարենից և լատիներենից (Հերոդոտոս, Քսենոֆոն, Ապուլեուս ևն), գրել լատիներեն բանաստեղծություններ («էպիգրամատա» շարքը, 1476, «Ներբողներ՝ դ՚էստեի գերդաստանի գործերին»)։
ԲՈՅԱՐՆԵՐ, 1․ ֆեոդալական հասարակության վերնախավը X–XVII դարերում, Ռուսական պետության մեջ։ Պետ․ կառավարման մեջ, մեծ իշխանից հետո, առաջատար տեղը պատկանել է P-ին։ Վերջիններս իշխանի վասալներն էին և պարտավոր էին ծառայել նրա զորքում, սակայն իրավունք ունեին նաև հեռանալու և ծառայելու նոր սյուզերենի։ Իրենց հայրենական կալվածքներում P․ լիիրավ տերեր են եղել և ունեցել վասալներ։ XII – XV դդ․, ֆեոդալական մասնատվածության շրջանում իշխանների թուլացմանը զուգընթաց,
P․ տնտեսապես հզորացել են, ուժեղացել է նրանց քաղ․ ազդեցությունը և ինքնուրույնության ձգտումը։ XIV–XV դդ․, կենտրոնացված պետության առաջացման հետ, սահմանափակվել են P-ի իրավունքները։
Բ–ին առանձնապես մեծ հարված է հասցրել Իվան IV-ի կազմակերպած օպրիչնինան։ XVII դ․ վերացել են տարբերությունները P-ի և ազնվականների միջև։ Կենցաղային առումով XVII դ․ Ռուսաստանում P․ են կոչվել բոլոր ֆեոդալ հողատերերը, ի տարբերություն իրենցից կախման մեջ գտնվող բնակչության։ (Տես նաև Բոյարական դումա)։ 2․ Ռումինիայում մոտ
XIV դ․ ձևավորված ֆեոդալական դասի ներկայացուցիչները, որոնք վերացվել են ժողովրդա–դեմոկրատական կարգերի հաստատումից հետո։
ԲՈՅԼ (Boyle) Ռոբերտ (25․1․1627, Լիսմոր,
Իռլանդիա – 31․12․1691, Լոնդոն), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության պրեզիդենտ (1680–91)։ Ավարտել է Իթոնի համալսարանը։ Նախ զբաղվել է կրոնական և փիլ․
հարցերով, ապա 1654-ին տեղափոխվել է Օքսֆորդ և նվիրվել քիմիային ու ֆիզիկային։ Միաժամանակ մասնակցել է գիտական ընկերության աշխատանքներին։
1665-ից P․ Օքսֆորդի համալսարանի ֆիզիկայի պատվավոր դ–ր էր։ 1668-ին տեղափոխվել է Լոնդոն։ P․ իր «Քիմիկոսսկեպտիկ» գրքում ապացուցում էր, որ քիմիան պետք է լինի ինքնուրույն գիտություն և չպետք է զբաղվի սովորական մետաղները ոսկու փոխարկելու խնդրով (տես Աւքիմիա)։ Նա հերքում էր չորս նախահիմքերի (հուր, օդ, ջուր և հող) և
Պարացելսի երեք հիմնատարրերի (ծծումբ, սնդիկ և աղ) մասին ուսմունքները։ Տվել է քիմ․ տարրերի գիտական բնորոշումը։ Փորձարարական հետազոտություններում լայնորեն կիրառել է որակական և քանակական եղանակները։ Ուսումնասիրելով հանքային ջրերի բաղադրությունը (1684–85)՝ P․ օգտագործել է գխտորի խաշուն՝ երկաթի, ամոնիակը՝
Ռ․ Րոյլ պղնձի, բուսական ներկերը՝ հիմնային և թթվային ռեակցիաների հայտնաբերման համար։ Որոշել է ջրի խտությունը։
Հանրահայտ են P-ի 1673-ին հրատարակած աշխատանքները, որոնք վերաբերում էին շիկացման հետևանքով մետաղի կշռի փոփոխմանը, կշռի աճը նա բացատրում էր անոթի պատի միջով «կրակի կորպուս–
կուլի» ներթափանցմամբ։ 1680-ին ստացել է ֆոսֆորը և նկարագրել հատկությունները։ P․ կարևոր հայտնագործություններ է կատարել նաև ֆիզիկայի բնագավառում (տես Բոյչ–Մարիոտի օրենք)։
P․ մեխանիստական մատերիալիզմի և ատոմիզմի կողմնակից էր։ Երևույթների բազմազանությունը բացատրում էր ատոմների քանակական տարբերությամբ ու մեխանիկական շարժմամբ՝ ժխտելով նրանց որակական տարբերությունները։
ԲՈՅԼ–ՄԱՐԻՈՏԻ ՕՐԵՆՔ, գազի վարքը բնութագրող օրենք, ըստ որի, հաստատուն ջերմաստիճանում (T = const) տվյալ զանգվածով գազի ճնշման (P) և ծավալի (V) արտադրյալը հաստատուն մեծություն է՝ PV=const։ Իրարից անկախ հայտնաբերել են Ռ․ Բողը (1662) և է․ Մարիոտը (1676)։ P-Մ․ օ․ գրաֆիկորեն պատկերվում է հավասարակողմ հիպերբոլներով, որոնց ճյուղերը (Ti, T2, Т3,․․․ իզոթերմերը)
Անփոփոխ զանգվածով իդեալական գազի V ծավալի կախումը Р
ճնշումից՝ Т հաստատուն ջերմաստիճանի դեպքում։
Tlf T2, Т3 իզոթերմն րն ունեն հավասարակողմ հիպերբոլի տեսք։ А4
և А2 մակերեսները հավասար են
С հաստատունին ասիմպտոտորեն ձգտում են Р և V առանցքներին (տես գծ․)։tP-Մ․ օ․ իրավացի է միայն իդեալական գազերի համար, երբ կարելի է անտեսել միջմոլեկուլային փոխազդեցության ուժերը և մոլեկուլներն ընդունել որպես նյութական կետեր։
ԲՈՅԿՈՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ (անգլ․ boycott, կալվածքի կառավարիչ Չ․ Կ․ Բոյկոտի անունով, որի դաժան վերաբերմունքի համար կիրառել են իռլանդական վարձակալները առաջին անգամ 1880-ին), որևէ անձի, հիմնարկության կամ պետության հետ տնտ․ կապերի լրիվ կամ մասնակի խզում։ Միջպետական հարաբերու–