Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/524

Այս էջը սրբագրված չէ

PnmlitՍ․ Պ․ Բռակին ղար, գլխավորել ազգային–ազատագրա– կան շարժման հեղափոխական դեմոկրատ– ների թևը։ Օսմանյան դարավոր լծից բուլղար ժողովրդի ազատագրության միակ արմատական միջոցը Բ․ համարել է հեղա– փոխական պայքարի ուղին, համաժողո– վըրդական զինված ապստամբությունը։ 1876-ին Բուլղարիայում բռնկված Ապրիլ– յան ապստամբության ժամանակ ջոկատով անցել է Դանուբը, մարտի բռնվել թուրքերի հետ և Վոլայի բարձունքներում ընկել հե– րոսի մահով։ Բ․ բուլղար ժողովրդի ազգա– յին հերոս է։ Նրա մահվան օրը հայտա– րարված է ազգային սգո օր։ Բ–ի պոեզիան համակված է խոր քնարա– կանությամբ, բարձր գաղափարայնու– թյամբ ու ժողովրդայնությամբ, գեղար– վեստական խոսքի հնչեղությամբ։ «Պայ– քար», «Իմ աղոթքը», «Հաջի Դիմիտր» և այլ բանաստեղծություններ տոգորված են քաղաքացիական բարձր պաթոսով, կո– չում են ազգային ու սոցիալական ազատա– գրության։ Երկ․ Երկ․, Ե․, 1955։ Բանաստեղծություններ, Սոֆիա, 1956։ Կ․ ճինգոզրսն

ԲՈՏԿԻՆ Սերգեյ Պետրովիչ [5( 17)․9․1832, Մոսկվա – 12(24)․12․1889, Մենտոն, թաղ– ված է Պետերբուրգում], ռուս թերապևտ, կլինիկական բժշկագիտության ֆիզիոլո– գիական ուղղության հիմնադիր։ 1855-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1855-ին ռուս վիրաբույժ Ն․ Պիրոգովի ջոկատում մաս– նակցել է Ղրիմի կամպանիային, իսկ 1877-ին՝ Բալկաններում, ռուս–թուրքական պատերազմական գործողություններին։ Բ․ Ռուսաստանում հիմնադրել է առաջին փորձառական լաբորատորիան, որտեղ ուսումնասիրվում էին դեղանյութերի ֆի– զիոլոգիական և դեղաբանական ազդեցու– թյունները։ Նրա գիտահետազոտական գործունեությունը նվիրված էր օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխհարաբերու– թյան, օրգանիզմի հիվանդագին պրոցես– ների առաջացման գործում նյարդային համակարգի առաջատար դերին և ազդե– ցության մեխանիզմի պարզաբանմանը։ Բ․ կլինիկական բժշկագիտության մեջ ստեղծել է նոր ուղղություն, որը Ի․ Պավ– լովն անվանել է ներվիզմ։ Բ․ 1883-ին առաջինը նկարագրեց լյարդի վիրուսային բորբոքումը, որը հետագայում կոչվեց Բոտկինի հիվանդություն (տես Վարակիչ դեղնախտ)։ Տվել է աորտայի լայնանքի (անևրիզմա), երիկամների բորբոքման, թափառող երիկամի կլինիկական ախտո– րոշման և բուժման եղանակները; Իր մի– ջոցներով հիմնադրել և հրատարակել է «Ներքին հիվանդությունների պրոֆ․ Ս․ Պ․ Բոտկինի կլինիկայի արխիվը» (1869– 1889) և «Կլինիկական շաբաթաթերթը» (1881–89)։ 1861-ին, կլինիկական բուժ– ման պատմության մեջ առաջինը բացեց անվճար ամբուլատորիա։ Նրա ջանքերով Ռուսաստանում առաջին անգամ (1880-ին) բացվեց նաև անվճար հիվանդանոց, որն այժմ կոչվում է Մ․Պ․ Բոտկինի անունով։ Բ–ի աշակերտներից են Ա․ Նեչաևը,Ն․ Չիս– տովիչը, Ի․ Պավլովը, Ա․ Պոլոտեբնովը և ուրիշներ։ Երկ․ Курс клиники внутренных болезней и клинические лекции, т․ 1–2, М․, 1950․ Գրկ․ Нилов Е․, Боткин, М․, 1966․ Մ․ Դաչւաքյան

ԲՈՏԿԻՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, վիրուսա– յին սուր վարակիչ հիվանդություն, բնո– րոշվում է լյարդի ախտահարումով։ Նկա– րագրել է Ս․ Բոտկինը։ Տես Վարակիչ դեղնախտ։

ԲՈՏՆԻԿ ԾՈՑ (շվեդ․ Bottniska viken, ֆին․ Pohjanlahti, անունը ծագել է Բոտ– նիա շվեդական պատմական պրովինցիա– յի անունից), Բալթիկ ծովի հյուսիսային մասը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև։ Երկարությունը 668 կմ է, առավելագույն լայնությունը՝ 240 կմ։ Մակերեսը 117 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 290 մ։ Վասիս– յան շխերներով և ծանծաղուտով բաժան– վում է հս․՝ Բոտենվիկ (Բոտնիկ ծոց) և հվ․՝ Բոտենխավ (Բոտնիկ ծով) մասերի։

ԲՈՏՈՇԱՆ, քաղաք Ռումինիայի հարավ– արևելքում, Բուոոշանի գավառի կենտրո– նը։ 35,2 հզ․ բն․ (1967)։ Զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Բ․ հայտնի է XIV դարից։ Նույն ժամանա– կից էլ քաղաքում հիշվում է հայ բնակչու– թյուն, հայկ․ եկեղեցի։ Նրանք զբաղվել են առևտրով և արհեստներով, երկրա– գործությամբ, ունեցել իրենց դԱւտարա– նր։ Քաղաքում գործել է երիտասար– դական <Կտրիճվորաց եղ՜բայրությունը», որը սատարել է հայապահպանման գոր– ծին։ XIX դ․ կեսին Բ–ում ապրել է շուրջ 250 հայ։ Բ–ում գործել են արական և իգական դպրոցներ։ Բ–ում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։ 1869-ին Բ–ի հա– յերը օժանդակել են զեյթունցիներին, 1880-ին՝ նյութական աջակցություն ցույց տվել արևմտահայերին։ 1926-ին այդտեղ իր մասնաճյուղն է ստեղծել Ռումինահայ որբախնամի կենտրոնական վարչությունը։ 1933-ի տվյալներով Բ–ում ապրում էր 300 հայ։ Բ–ում են ծնվել ռումինացի հայա– գետ Ն․ Յորգան, պատմաբան Ս․ Պա– լասան յան ը, հնախույզ Հովհաննես Գրի– մեցին և ուրիշներ։ Ս․ Քոչանջրսն

ԲՈՏՍՎԱՆԱ (Botswana), Բոտսվանա Հանրապետություն (Republic of Botswana), պետություն Հարավային Աֆ– րիկայում։ Ազգերի բրիտանական համա– գործակցության անդամ է (մինչև 1966-ը՝ բրիտ․ Բեչուանալենդ պրոտեկտորատը)։ Տարածությունը 600,4 հզ․ կմ2 է, բնակչու– թյունը՝ 646 հզ․ (1973), բանտու լեզվա– խմբի բեչուաններ (80%), մաշոնաներ, պեդեր և այլք։ Պետական լեզուն անգլե– րենն է։ Մայրաքաղաքը՝ Գաբորոնե (Գա– բերոնես)։ Պետական կարգը։ Բ․ հանրապետու– թյուն է։ Սահմանադրությունը, որ կիրարկ– վել է 1966-ին, ընդունել է Մեծ Բրիտանիա– յի կառավարությունը։ Պետության և կա– ռավարության ղեկավարը պրեզիդենտն է։ Ընտրվում է պառլամենտական ընտրու– թյուններին՝ 5 տարով։ Կա ցեղապետների պալատ՝ 15 անդամից բաղկացած խորհըր– դակցական մարմին։ Բնությունը։ Բ․ ընդգրկում է Կալահարի իջվածքը և այն եզրավորող սարավանդ– ները։ Կլիման չոր մերձարևադարձային է, հս–ում՝ արևադարձային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 21°Շ–ից 27°C է, հուլիսինը՝ մոտ 16°C, տարեկան տեղում– ները՝ 500–600 մմ։ Կենդանական աշ– խարհը հարուստ է ու բազմազան (առյուծ, ընձառյուծ, շնագայլ, բորենի, զեբր, թու– նավոր օձեր ևն)։ Հարուստ է քարածխի, մանգանի, ասբեստի, ալմաստի, պղնձի, նիկելի հանքերով։ Տնտեսությունը։ Հետամնաց երկիր է։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությու– նըն է, գերակշռում է անասնապահությու– նը։ Մշակում են սորգո, կորեկ, եգիպտա– ցորեն, ցորեն, լոբազգիներ, կարտոֆիլ, ցիտրուսային կուլտուրաներ։ Բ–ով է անց– նում ՀԱՀ–ից Հարավային Ռոդեզիա գնա– ցող երկաթուղին (Բ–ի սահմաններում՝ 634 կմ)։ Արտաքին առևտուրն ունի պաս– սիվ հաշւլեկշիռ։ Արտահանվող ապրանք– ների 75%-ը կազմում են անասնապահա– կան մթերքները։ Ներմուծում է սննդա– մթերք, տեքստիւ արտադրանք, շինանյու– թեր։ Դրամական միավորը ՀԱՀ ռենդն է, որը հավասար է ԱՄՆ–ի 1,4 դոլարին։ Պատմական տեղեկանք։ Բ–ում, հնուց ի վեր բնակվող բուշմեններից բացի, ապրում են նաև բեչուանները, որոնք ներգաղթել են ժամանակակից Տրանսվաա– լից (Հարավ–Աֆրիկյան Հանրապետու– թյան նահանգ)։ Նրանք էլ հենց կազմում են երկրի հիմնական բնակչությունը։ XIճդ․ 50-ական թթ․ Բ․ են ներխուժել բուրերը։ Սակայն բեչուաններն օգտագործելով անգլո–բուրական ընդհարումները՝ կա– րողացան երեք տասնամյակ շարունակ պահպանել իրենց անկախությունը։ 1885-ին բեչուանների հողերի մեծ մասը միացվեցին Հարավային Աֆրիկայի անգլ․ տիրույթնե– րին, իսկ հս․ մասը (ժամանակակից Բ․), Բեչուանալենդ անունով, հայտարարվեց անգլ․ պրոտեկտորատ։ Ցեղերի առաջնորդ– ները ենթարկվում էին Բեչուանալենդի անգլ․ կոմիսարին։ 1910-ից Բեչուանալեն– դը տնտ․ լիակատար կախման մեջ ընկավ Հարավ–Աֆրիկյան Միության բրիտանա– կան դոմինիոնից։ Հակագաղութային պայ– քարը երկրում սրվեց հատկապես XX դ․ 20–30-ական թթ․։ Հակաիմպերիալիստա– կան շարժման ետպատերազմյան վերելքը Աֆրիկայում նշանակալի ազդեցություն ունեցավ պրոտեկտորատի ազգային –սպա–