Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/526

Այս էջը սրբագրված չէ

Սավոնարոլայի միսաիկ քարոզների ազ– դեցությամբ P-ի արվեստում ի huijm են եկել բարոյախոսական երանգներ, դրա– մաաիզմ ու կրոնական հուզականություն («Զրպարտություն», մոտ 1495, Ուֆիցի պատկերասրահ, Դանտեի «Աստվածային կատակերգության» գծանկարները, 1492– 1497, Գրավյուրայի կաբինետ, Բեռլինի և Վատիկանի գրադարան)։ Պատկերազարդումը տես 481-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Гращенков В․, Сандро Бот– тичелли, М․, I960; Боттичелли, сб․ материа– лов о творчестве, пер․ с франц․, англ․ и итал․, М․, 1962; Кустодиева Т․ К․, Сандро Боттичелли, Л․, 1971; Venturi L․, Bot– ticelli, 2 ed․, Р , 1949; L’opera completa del Botticelli, 2 ed․․ Milano, [1968]․ Ռ․ Դրւսմբրսն

ԲՈՏՈՒԼԻձՄ (լաա․ botulus – երշիկ), թու– նա–վարակիչ հիվանդությունների խմբի սննդային ծանր թունավորում։ Առաջանում է անաերոբ բակտերիաներով և նրանց թույներով վարակվելիս։ Բնորոշվում է գանգուղեղային նյարդերի կորիզների ախ– տահարմամբ։ Տարածված է երկրագնդի բոլոր մասերում, առավելապես այն եր– կըրներում, որտեղ բնակչությունը հաճախ է օգտագործում տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Բ–ից մահա– ցությունը (1965-ի տվյալներով) կազմել է Անգլիայում 100 հիվանդից 76,5 մարդ, ԱՄՆ–ում՝ 65, Դանիայում՝ 40,6, ճապոնիա– յում՝ 31,9, ՍՍՀՄ–ում՝ 24,5։ P-ի հարուցի– չը կլոստրիղիում սպորակիր ցու– պիկն է, որը լինում է 6 տիպի՝ А, В, C, D, E, F, և յուրաքանչյուրն արտադրում է նյարդային համակարգն ախտահարող յու– րատեսակ թույն։ P-ի հարուցիչի սպորները գտնվում են հողում, որտեղից ջրի, սնըն– դանյութերի միջոցով թափանցում են մար– դու և կենդանիների աղիքները։ P․ մ ա ր դ ու, մարդը վարակվում է, երբ P-ի ցուպիկները և նրանց թույնը սննդի միշոցով թափանցում են մարսողա– կան համակարգ։ Վարակումը կատարվում է մսի, ձկան, բանջարեղենի, մրգերի պահածոների միջոցով, որոնք ճիշտ չեն վերամշակվում և ախտահանվում։ Վարա– կումից մինչե հիվանդության առաջին նշանների երևալը (ինկուբացիայի շըր– ջան) տատանվում է 2 ժ–ից մինչև 10 օր (սովորաբար 18–24 ժ)։ Հիվանդությունը սկսվում է հանկարծակի թուլության զգա– ցումով, հաճախակի կրկնվող փսխումնե– րով, փորկապությամբ։ Մարմնի ջերմու– թյունը բարձրանում է աննշան կամ չի փոփոխվում։ 3–4 ծ հետո առաջանում է գլխապտույտ, տեսողության խանգարում, առարկաները երևում են մշուշում, հաճախ՝ երկակի, զարգանում է շլություն։ Հիվան– դը զգում է բերանի չորություն, ծարավ, դժվարանում է սննդի, նույնիսկ ջրի կլլու– մը, երբեմն խանգարվում է շնչառությունը, լինում են ջղաձգություններ։ Խոսակցու– թյունը դառնում է անհասկանալի, ձայնը՝ թույլ։ Մահը կարող է վրա հասնել սրտի կամ շնչառական կենտրոնի կաթվածից։ P-ի ստույգ և վերջնական ախտորոշումը կատարվում է հիվանդի արյան և փսխուկի մեջ հարուցիչի կամ նրա թույների հայտ– նաբերումով։ Բուժումը՝ հատուկ հակա– բոտուլինային շիճուկի ներարկում, ստա– մոքս՜աղիքային համակարգի լվացումներ (5%-անոց սոդայաջրով), սրտային դեղա– նյութեր, շնչառության խանգարումների ժամանակ՝ թոքերի արհեստական գազա– փոխանակություն։ Կանխարգելումը՝ սնըն– դային հումքի վերամշակման,՝ պահպան– ման, տեղափոխման, պահածոների պատ– րաստման ժամանակ սանիտարա–հիգիե– նային կանոնների պահպանում։ Տես նաև Սննդային թունավորումներ՝․ Բ․ կենդանիների, կերային թու– նավորում, որը բնորոշվում է ըմպանի, լեզվի և ստորին ծնոտի մկանների լու– ծանքով։ P-ի նկատմամբ զգայունակ են ձիերը, թռչունները, հազվադեպ՝ խոշոր եղջերավոր անասունները, իսկ մորթատու գազաններից՝ ջրաքիսը։ Բուժումը՝ սկըզբ– նական փուլերում լուծողականներ՝ արե– կոլին, պիլոկարպին, էզերին, հետագա փուլերում՝ սրտային դեղամիջոցներ։ Կան– խարգելումը՝ անասնաբուժական–անաս– նաբուծական կանոնների պահպանում։ Գազանաբուծական տնտեսություններում Բ–ի առաջացման դեպքում հարկադրաբար վակցինացնում են բոլոր առողջ կենդանի– ներին։ Վ․ խաչոյան ԲՈՐ (Bohr) Նիլս Հենրիկ Գավիթ (7․10․ 1885, Կոպենհագեն – 18․11․1962, Կոպեն– հագեն), դանիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Գանիայի թագավորական գիտական ընկերության անդամ (1917), աշխարհի մի շարք ակա– դեմիաների և գիտական ընկերություննե– րի, այդ թվում նաև ՍՍՀՄ ԳԱ (1929) ար– տասահմանյան անդամ։ 1907-ին ավար– տել է Կոպենհագենի համալսարանը։ 1911 –12-ին աշխատել է Զ․ Թոմսոնի (Քեմբրիջ) և է․ Ռեզերֆորդի (Մանչեստր) լաբորատորիաներում։ Ելնելով էներգիա– յի ճառագայթման քվանտային բնույթից՝ 1913-ին Բ․ ստեղծել է ատոմի քվազիդա– սական տեսությունը (տես Ատոմային ֆիզիկա հոդվածում), 1916-ից ղեկավարել է Կոպենհագենի համալսարանի տեսա– կան ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1920-ից մինչև կյանքի վերջը իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսա– կան ֆիզիկայի ինստ–ը։ Ատոմի քվազի– դասական տեսության հիման վրա 1923-ին Բ․ մեկնաբանել է տարրերի քիմ․ հատկու– թյունների պարբերականությունը։ 1923-ին ձևակերպել է համապատասխանության սկզբունքը։ Այն բացահայտում է մատե– րիայի որակապես տարբեր մակարդակ– ների միասնությունը և մեծ նշանակու– թյուն ունի ոչ միայն բնության ֆիզիկա– կան պատկերի, այլև աշխարհի միասնու– թյան պրոբլեմի լուծման համար։ Չնայած քվանտային մեխանիկայի մաթ․ հիմնա– վորմանը, սկզբնական շրջանում, այնուա– մենայնիվ, նրա բուն էությունը մնում էր անբացահայտ։ Անհրաժեշտ էր մանրա– կըրկիտ վերլուծության ենթարկել մակրո– և միկրոաշխարհների օբյեկտների առանձ– նահատկություններն ու հարաբերակցու– թյունները և, ընդհանրապես, նոր տեսու– թյան մեջ օգտագործվող հասկացություն– ների ֆիզիկական իմաստը։ Ելնելով միկ– րոօբյեկտների ալիքային և մասնիկային հատկություններից՝ 1927-ին Բ․ ձևակեր– պեց լրացման սկզբունքը, քվանտային երևույթների տիրույթում որևէ համակար– Ն․ Բոր գի առավել ընդհանուր ֆիզիկական հատ– կությունները պետք է արտահայտվեն իրար լրացնող անկախ փոփոխականների զույգերով, որոնցից յուրաքանչյուրը ավե– լի ճիշտ կարող է որոշվել մյուսի անորո– շության մեծացման հաշվին։ Այդ սկըզ– բունքի մասնավոր դեպքերից են վ․ Հայ– զենբերգի անորոշությունների առնչու– թյունները։ Ելնելով լրացման սկզբունքից՝ Բ․ ցույց տվեց, որ բնության ֆիզիկական պատկերի երկու հակադիր կողմերը (դա– սական և քվանտային) իրար լրացնում են և որ այդ պատկերի ամբողջական նկարագրման համար անհրաժեշտ է միա– վորել դասական և քվանտային պատկե– րացումները։ Նման մոտեցումը հնարա– վորություն տվեց մատերիալիստորեն մեկ– նաբանելու քվանտային մեխանիկայի փիլ․ հիմքերը։ Միկրոօբյեկտը դասական իմաստով ոչ ալիք է և ոչ էլ մասնիկ, նրա նկարագրման համար փորձնական որոշ պայմանների դեպքում պետք է ելնել մասնիկային, իսկ որոշ պայմանների դեպ– քում՝ ալիքային հատկություններից։ Այդ երկու հակադիր պատկերացումները գըտ– նըվում են իրար լրացնող այնպիսի հա– րաբերակցության մեջ, որը թույլ է տալիս քվանտային մեխանիկայում դասական հասկացությունները կիրառել առանց որևէ հակասության։ Սա քվանտային մեխա– նիկայի, այսպես կոչված, Կոպենհագեն– յան մեկնաբանման առաջին ուղղությունն է։ Համաձայն լրացման մեթոդաբանական սկզբունքի, Բ․ ցույց է տվել, որ իմացու– թյան տարբեր ոլորտներում երկու հակա– դիր իրավիճակներ նկարագրող հասկա– ցությունների խմբերը միանգամայն հա– մարժեք են։ Բ․ դեմ էր այդ սկզբունքի հի– ման վրա դասական տրամաբանության օրենքների որևէ փոփոխման, վկայակո– չելով այն հանգամանքը, որ ամեն մի փորձնական տվյալ, վերջին հաշվով, պետք է արտահայտել սովորական լեզվով։ Բ․ 1939-ին Ա․ Ուիլերի հետ միասին կա– ռուցեց միջուկի կաթիլային մոդելը, որը մեծ նշանակություն ունեցավ միջուկային ռեակցիաների ուսումնասիրման և միջու– կային ֆիզիկայի հետագա զարգացման համար։ 1939-իէ այդ մոդելով նա մեկնա– բանեց ծանր տարրերի և առաջին հերթին ուրանի միջուկի տրոհումը։ 1940–50-ին հիմնականում զբաղվել է նյութի և տար– րական մասնիկների փոխազդեցության հարցերով։ 1943-ին, երբ պարզ դարձան ֆաշիստական Գերմանիայի՝ Գանիան գրավելու պլանները, Բ․ անցավ Շվեդիա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ։ Այնտեղ նա մաս– նակցել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։ Պատերազմից հետո