Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/527

Այս էջը սրբագրված չէ

P․ վերադարձել է Դանիա U ակտիվորեն մասնակցել խաղաղության պաշտպա– նության, ատոմային պատերազմի սան– ձազերծման դեմ մղվող պայքարին։ Նո– բելյան մրցանակի է արժանացել ատոմի կաոուցվածքի և ճառագայթման հետազոտ– ման աշխատանքների համար (1922)։ Երկ․ Ատոմային ֆիզիկան և մարդկային իմացությունր, Ե․, 1963։ Избр․ научные труды, т․ 1-2, М․, 1970-71․ Գրկ․ Нильс Бор, Жизнь и творчество, сб․ статей, пер․ с дат․, М․, 1967; Мур Р․, Нильс Бор – человек и ученый, М․, 1969․ ԲՈՐ, լ և պ ր ա (հուն․ Хеяра), մարդու քրոնիկական ընդհանուր վարակիչ, եր– կարատև գաղտնի շրջանով և բազմաթիվ տարիներ տևող ծանր հիվանդություն է։ Հարուցիչը mycobacterium lepra-ն է, հայտ– նաբերել է նորվեգացի բժիշկ Հանսենը 1871-ին։ Հիմնականում տարածված է Ա– սիայում, Աֆյփկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Աշխարհում հաշվվում է 10–15 մլն հիվանդ։ Հա– րուցիչն օրգանիզմ է թափանցում մաշկի և վերին շնչառական ուղիների լորձաթա– ղանթի միջոցով։ Հիվանդությունը օջա– խային (ընտանեկան) բնույթ ունի։ Գաղտ– նի շրջանը տևում է 3–10, երբեմն՝ մինչև 20 տարի։ Լինում է անորոշ, որի ժա– մանակ մաշկի վրա առաջանում են տար– բեր ձևի ու մեծության ինֆիլտրատներ։ Թմբիկավոր (տուբերկուլոիդ), որի դեպքում մաշկի վրա առաջանում են ոսպի մեծությամբ հանգույցներ (պապուլաներ), որոնք հետագայում ենթարկվում են ապաճ– ման և առաջացնում զգացողության խան– գարումներ։ Ընթացքը համեմատաբար բարորակ է։ Լեպրոմատոզային, բնորոշվում է մաշկում և այլ օրգաններում հանգույցների (լեպրոմա) առաջացումով, ծայրամասային նյարդային համակարգի ախտահարումով, հոդացավերով, անքնու– թյամբ, երկարատև ու ծանր ընթացքով։ Թմբիկավոր բոր, «առյուծի դեմք» P-ի ախտանշանները բազմազան են, սակայն գերակշռում են մաշկի կամ նյար– դային համակարգի ախտահարման երե– վույթները, մաշկի վրա առաջանում են պիգմենտազերծված կամ գերպիգմենտաց– ված բծեր, թմբիկներ, հանգույցներ։ Վեր– ջիններս տեղակայվելով վերհոնքային աղեղի, ճակատի և քթի վրա, այլանդա– կում են հիվանդի դեմքը (այսպես կոչված՝ առյուծի դեմք)։ Հանգույցները և ինֆիլտ– րատները հաճախ ենթարկվում են մեռու– կային քայքայման ու խոցոտման, ընդգըր– կում մկաններն ու ոսկրերը, առաջացնում վերջույթների փղախտ։ P-ի ժամանակ ախ– տահարվում են նաև քթի, կոկորդի և մակ– կոկորդի լորձաթաղանթները, առաջաց– նում ձայնի խռպոտություն, հետագայում՝ անձայնություն։ P-ի բոլոր տարատեսակ– ների դեպքում ախտահարվում է նյարդա– յին համակարգը, որն արտահայտվում է նյարդաբորբերի, բազմանյարդաբորբերի ձևով, զգացողության, սնուցման և շարժո– ղության խանգարումներով։ Երբեմն առա– ջանում են աչքի շաղկապենու, եղջերաթա– ղանթի, լյարդի, փայծաղի, թոքերի, մա– կամորձու բորբոքում։ Բուժումը՝ սուլֆո– նային խմբի (DDC, սուլֆատին, սուլֆետ– րոն, սոլյուսողֆոն, Աիբա - 1906) պատ– րաստուկներ, չաուլմուգրային յուղի և մուգ– րոլի ներմաշկային ներարկումներ, պսի– խոթերապիա։ Կանխարգելումը՝ վարակի աղբյուրի հայտնաբերում, հիվանդների ժամանակին հոսպիտալացում հատուկ մասնագիտացված հիվանդանոցներում և բորոտանոցներում (լեպրոզորիաներ)։ P-ով հիվանդ մորից ծնված երեխաներին անմիջապես կատարել վակցինացիա (БСЖ)՝ հետագա ռեվակցինացիայով, մե– կուսացնել և տալ արհեստական սնունդ։ Գրկ․ Միրաքյան Ե․, Բոր հիվանդու– թյունը, Ե․, 1932։ Миракян Е․ И․, Про– каза в ССР Армении, Е․–М․, 1934; То р- суев Н․ А․, Лепра, 2 изд․, испр․ и доп․, М․, 1952․ Ռ․ Խաչատրյան ԲՈՐ (Borum), В, տարրերի պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 5, ատոմական զանգվա– ծը՝ 10,811։ P․ р տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ ls22s22p։ Բնության մեջ հանդիպող P․ բաղկացած է երկու կայուն իզոտոպ– ներից՝ 10B( 19%) և ИВ(81%)։ Արհեստա– կանորեն ստացվել են 8,9, 12 և 13 ատոմա– կան զանգվածներով ռադիոակտիվ իզո– տոպները։ Р․ առաջին անգամ ստացել են Ժ․ Գեյ–Լյուսակը և Լ․ Տենարը (1808)՝ պղնձե խողովակում P-ի օքսիդը կալիումի հետ տաքացնելով։ Ստացված տարրը ան– վանեցին բորա (Bora) կամ բորեն (Bore)՝ անվանումը վերցնելով բորաքս բառից։ P-ի բնական միացություններից բորաքսի մասին տեղեկություններ են հասել մեզ վաղ միջնադարից։ Բ․ կազմում է երկրա– կեղևի զանգվածի 3 10՜4%։ Բնության մեջ ազատ վիճակում չի հայտնաբերված։ Տարածված են նրա միացությունները մեծ մասամբ փոքր կոնցենտրացիաներով։ Բ–ի միացություններ են պարունակվում հրա– բըխային զանգվածներում, գազերում, նստվածքային ապարներում, նավթաջրե– րում, ծովաջրերում, աղի լճերում, բնական տաք ջրերում և այլուր։ Դրանք հիմնակա– նում բորաթթուների աղեր են, որոնցից արտադրական նշանակություն ունեն բո– րաքսը՝ Na2[B405(0H)4]-8H20, ուլեկսիտը՝ ЫаСа[В5Об(ОН)б]- 5Н20 ևն։ Մաքուր Բ․ անգույն է, խառնուրդներ պարունակելու պատճառով նրա բյուրեղները սովորաբար սև մոխրագույն են։ Հայտնի են Բ–ի բյու– րեղական լքի քանի ձևափոխությունները։ Լավ ուսումնասիրված է նրանցից երկուսը, որոնցում ատոմները առաջացնում են եռաչափ ցանց, ինչպես ածխածնի ատոմ– ները՝ ալմաստում, թեև շատ ավելի բարդ դասավորությամբ։ Ըստ քիմ․ կապի ժամա նակակից պատկերացման, Р․ բյուրեղում ունի էլեկտրոնների պակասորդով բազ– մակենտրոն կապ, որը կովալենտ կապի հատուկ տեսակ է։ Հայտնի է նաև «ամորֆ» Բ․։ Բյուրեղական P-ի խտությունն է 2300 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 2075°С։ Բ․ կիսահաղորդիչ է։ Տաքացնելիս (800°С) մի քանի կարգով աճում է նրա էլեկտրահաղորդականությունը, միաժա– մանակ փոխվում է հաղորդականության տեսակը (էլեկտրոնայինից՝ խոռոչայինի)։ Աովորական պայմաններում քիմիապես իներտ է, ավելի ակտիվ է «ամորֆ» P․։ Բ․ և նրա միացությունները քիմիապես նման են սիլիցիումին և նրա միացություն– ներին։ Աովորական ջերմաստիճաններում Բ․ չի լուծվում թթուներում(բացի1-աՕՅ–ից), միանում է միայն ֆտորի հետ։ Տաքացնելիս նրա ակտիվությունն աճում է։ Իոնական միացություններում եռարժեք է։ Ազոտա– կան թթուն օքսիդացնում է նրան մինչև բորաթթու։ Բ․ դանդաղ լուծվում է ալկալի– ների խիտ լուծույթներում, առաջացնելով բորաթթվի աղեր՝ բորատներ։ Շիկացրած P-ի և ջրային գոլորշու փոխազդեցությու– նից առաջանում է B203 և ջրածին։ Ջրած– նի հետ Բ․ անմիջապես չի միանում։ Բո– րաջրածիններն ստանում են կողմնակի ճանապարհով։ Թթվածնի հետ Բ․ միա– նում է միայն տաքացնելիս։ 700°Շ–ում այրվում է օդում (կարմիր բոցով), առա– ջացնելով բորաթթվի անհիդրիդը՝ В2Оэ։ Այն անգույն, ապակենման խոնավածուծ զանգված է, հալվում է 294°Շ–ում, եռում՝ 1500°Շ–ում, խտությունը՝ 1840 կգ/մ3։ Լուծվում է ջրում, առաջացնելով բորա– թթու՝ НзВОз։ Հալոգենների հետ տա– քացնելիս Р․ առաջացնում է ВХ3 անգույն, ցնդելի միացություններ, որտեղ P-ի ատո– մը կովալենտ կապերով միացած է հալո– գենի ատոմների հետ։ Այդ դեպքում ութ– նյակը լրացնելու համար P-ի ատոմին պա– կասում է երկու էլեկտրոն, և ВХ3 մոլե– կուլը հեշտությամբ միանում է չօգտագործ– ված էլեկտրոնային զույգ պարունակող մոլեկուլների հետ։ Առաջանում են կոմպ– լեքսային միացություններ (օրինակ՝ H[BF4]), որտեղ P-ի կոորդինատային թիվը 4 է։ Բ–ի կարևոր կոմպլեքսային միա– ցություններից են բորհիդրիդները՝ Me(BH4)n (որտեղ Me-ն մետաղ է)։ Ալկա– լիական և հողալկալիական մետաղների բորհիդրիդները կայուն բյուրեղական նյութեր են, ուժեղ վերականգնիչներ։ Օգ– տագործվում են օրգանական քիմիայում որպես վերականգնիչ և քիմ․ նիկելապատ– ման համար։ P-ի անգույն ապակենման սուլֆիդը՝ B2S3, ստացվում է սինթեզով (610°C) և խոնավության առկայությամբ քայքայվում է։ Տաքացնելիս Բ․ միանում է նաև ազոտի, ածխածնի և մի շարք մե– տաղների հետ՝ առաջացնելով համապա– տասխանաբար բորի նիարիդ, բորի կար– բիդ և բորիդներ։ Ուշադրության է արժանի P․ և ազոտ պարունակող միացություննե– րի նմանությունը ածխածնին և նրա միա– ցություններին։ Այսպես, բորի նիտրիդը՝ BN, առաջացնում է գրաֆիտի կամ ալ– մաստի կառուցվածքով բյուրեղներ։ Ար– ժեքական երեք էլեկտրոն ունեցող ֆտորը և հինգ էլեկտրոն ունեցող ազոտը միասին իրենց պահում են ինչպես չորսական էլեկ–