տրոններ ունեցող ածխածնի երկու ատոմ– ներ։ Այղ նույն պատճառով բորազանը (Н3В–NH3) նման է էթանին (H3C–CH3), բորազենը (H2B = NH2)՝ էթիլենին (H2C = = СН2), իսկ բորազինը (HB–NH)՝ ացե– տիլենին (HC=CH)։ Վերջինը ացետիլե– նի նման տրիմերացվում է՝ առաջացնե– լով բ ո ր ա զ ո լ․ որը ֆիզիկական U քիմ․ հատկություննե– րով նման է բենզոլին։ Սրան հաճախ ան– վանում են անօրգանական բենզոլ։ Р․ ստանում են բնական բորատներից։ Նախ ստանում են բորաթթու, բորատները լու– ծելով տաք ջրում կամ ծծմբական թթվում, ապա ջրազրկելով ստանում են բորաթթվի անհիդրիդը։ Վերջինը վերականգնում են մագնեզիումով։ Խառնուրդներից մաքրում են ալկալիական և ֆտորաջրածնական թթուներով։ Ստացվում է մուգ մոխրա– գույն փոշի։ Կիսահաղորդիչների արտա– դրության համար անհրաժեշտ չափազանց մաքուր Р․ ստանում են նրա հալոգենիդ– ները վերականգնելով ջրածնով կամ են– թարկելով ջերմային քայքայման։ Բ․ օգտա– գործվում է մի շարք համաձուլվածքներ (պողպատ, անագապղինձ ևն) ստանալիս։ P-ի փոքր քանակները (անգամ 0,001%) մեծացնում են պողպատի և այլ համաձուլ– վածքների մանրահատիկությունը, լավաց– նում մեխանիկական հատկությունները ն կայունությունը։ Պողպատի մեխանիկա– կան հատկությունները լավացնելու և կո– ռոզիայի նկատմամբ կայուն դարձնելու համար պողպատե պատրաստի իրերը ենթարկում են բորացման (տես Բորավո– րում)։ Р․ օգտագործվում է նաև միջուկա– յին ռեակտորների կարգավորող ձողեր պատրաստելու համար, քանի որ 10В իզոտոպը ջերմային էլեկտրոնների լավ կլանիչ է։ BF3 օգտագործվում է նեյտրո– նային հաշվիչներում և որպես կատալի– զատոր՝ օրգանական քիմիայում։ P․ և նրա միացությունները՝ նիտրիդը, կարբի– դը, ֆոսֆիդը ևն օգտագործում են որպես դիէլեկտրական և կիսահաղորդիչ նյութեր։ Լայն կիրառություն ունեն բորաթթուն և նրա աղերը, բորիդները։ P․ անհրաժեշտ տարր է բնական և կենդանական օրգա– նիզմների համար։ Բնական և կենդանա– կան հյուսվածքներում պարունակվում են P-ի չափազանց չնչին քանակներ։ P-ի պակասը խիստ փոքրացնում է բերքատը– վությունը, բույսերը հիվանդանում են, դանդաղում է շաքարների օքսիդացումը, ածխաջրային փոխանակության արդյունք– ների ամինացումը, բջջասպիտակու– ցի սինթեզը ևն։ Սակայն առայժմ հայտ– նի չեն P․ պարունակող ֆերմենտները։ P-ի ավելցուկը նույնպես առաջացնում է բույսերի հիվանդություններ (հսկայագա– րություն, գաճաճություն ևն)։ P-ի դերը կենդանիների օրգանիզմներում դեռևս պարզված չէ։ ԲՈՐՍ, (<հուն․ (ЗорЕссс;– հյուսիսային քա– մի), ուժեղ և պոռթկուն քամի։ Նկատվում է այն վայրերում, որտեղ ոչ բարձր լեռնա– շղթան սահմանակից է տաք ծովին (օրի– նակ՝ Կովկասի սևծովյան ափին՝ Տուապ– սեի և Նովորոսիյսկի միջև)։ Առաջանում է ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետևանքով, որոնք, անցնելով ցածր լեռ– նաշղթան, ադիաբատիկ կերպով համեմա– տաբար քիչ են տաքանում ու ճնշման գրա– դիենտի և ծանրության ուժի ազդեցության տակ հողմահակառակ լանջով մեծ արա– գությամբ իջնում են ցած։ Քամու արագու– թյունը Նովորոսիյսկում՝ 40–60 մ/վրկ։ ԲՈՐԱ&ՈՆ, բորի նիտրիդի խորանարդա– ձև, ալմաստանման |3-ձևափ ոխությունը։
ԲՈՐԱԹԹՈՒՆԵՐ, անօրգանական թթու– ներ, որոնք ունեն nB203 • mH20 ընդհա– նուր բաղադրությունը։ Օրթոբորա– թ թ ու ն՝ Н3В03, անգույն թեփուկանման բյուրեղներ են, խտությունը՝ 1480 կգ/մ3։ Լուծվում է ջրում (100 գ ջրում՝ 4,9 գ, 20°Շ–ում և 39,7 գ, 100°Շ–ում), սպիրտում և այլ օրգ․ լուծիչներում։ Թույլ թթու է, ալկալիների հետ փոխազդելիս ստացվում են մետաբորատներ (NaB02) կամ քա– ռաբորատներ (Na2B407), խիտ ծծմբական թթվի առկայությամբ սպիրտների հետ առաջացնում է էսթերներ, օրինակ՝ B(OCH3)3, որոնք այրվում են կանաչ բո– ցով (բորի հայտնաբերման որակական եղանակ)։ Հիմնային հատկությունները նրա համար բնորոշ չեն, սակայն հայտնի են բորի լ–ՑՕ+ պարունակող աղեր՝ (B0)P03, (BO) As03 ևն։ Տաքացնելիս կորցնում է ջուրը և առաջացնում նախ մե– տաբորաթթու՝ НВ02, ապա բորի անհիդ– րիդ՝ В203։ Բորատների և ծծմբական թթվի փոխազդեցությունից ստացվում է օրթո– բորաթթու։ Քառաբորաթթուն՝ Н2В407, անկայուն է, նրա աղերը կայուն են (տես Բորաքս)։ Բնության մեջ հանդիպող հիդրոբորացիտ միներալը՝ CaMgBeOii ■ 6H20 հեք սաբ ո ր ա թ թ վ ի՝ ШВеОн աղն է։ Հայտնի են նաև գ և ր– բորաթթուների (НВОэ, НВО4, НВО5) աղերը, որոնցից կիրառական նշա– նակություն ունի NaB03• 4H20 (սպիտա– կեցնող միջոց)։ Օրթոբորաթթուն բնու– թյան մեջ հանդիպում է հանքային տաք ջրերում լուծված և գոլորշիների ձևով։ Այն ստանում են բնական բորատներից։ Օգտագործվում է արծնների արտադրու– թյան համար, բժշկության մեջ՝ որպես մանրէասպան (բերանի խոռոչի, ականջի լվացման, քսուքների պատրաստման հա– մար) և հակաբեղմնավորման միջոցներ։ Ջրում լուծելի բորատները (ալկալիական մետաղների բորաթթվական աղերը) օգ– տագործվում են ջրի փափկացման համար, ապակու արդյունաբերության մեջ և լվա– ցող փոշիներ պատրաստելիս։
ԲՈՐԱԿԻ ( ա լ բ որակի, թաթար– բ ո ր ա կ ի), հայկական ճաշատեսակ, պատրաստվում է մսով և խմորով։ Մսով Բ․ պատրաստելու համար անեկ խմորը բացում են լավաշի ձևով, կտրտում քառա– կուսի կամ կլոր, վրան դնում աղացած՝ սոխով, պղպեղով, կանաչիով, աղով հա– մեմած մսի խճողակ։ Խմորը հավաքում են այնպես, որ միսը մնա կենտրոնում, ապա եփում տավարի մսի արգանակով։ P-ի խմորը կտրտում են փոքր կտորների, եփում եռացրած աղաջրի մեջ։ Երկու դեպ– քում էլ Բ․ ուտում են սխտորած մածնով։ Բ․ տարածված է Հայաստանի գրեթե բո– լոր շրջաններում։
ԲՈՐԱԿՆԵՐ, նի արատներ, սե– լիտրաներ (<լատ․ sal – աղ և nitrum – բնական սոդա), ազոտական թթվի որոշ աղերի ընդհանուր անվանումը [NaNOs, KN03, NH4N03, Ca(N03)2, հազ– վադեպ՝ Ba(N03)2]։ Ջրում լավ լուծվող, անգույն բյուրեղներ են, տաքացնելիս քայքայվում են՝ անջատելով թթվածին։ Բնության մեջ հանդիպում են նատրիու– մական (չիլիական) և կալիումական (հընդ– կական) P․։ P-ի պարունակությամբ է մեծ մասամբ պայմանավորված հողի բերրիու– թյունը, գյուղատնտ․ բույսերի բերքատը– վությունը։ Ավելի հաճախ որպես պարար– տանյութ օգտագործվում են կալիումական P․ (KN03), ամոնիումի P․ (NH4N03, տես Ամոնիումի նիտրաա) և նատրիումական P․ (NaN03, տես Նատրիումի նիտրատ)։ Նատրիումի մեծ պարունակության պատ– ճառով չոր երկրագործական մարզերում և լուծվող աղերով հարուստ հիմնային հողերում (նաև ՀՍՍՀ–ում) վերջինը սահ– մանափակ կիրառություն ունի։ Կ ա լ ի ու– մական բորակը (խտությունը՝ 2110 կգ/մ3, հալման ջերմաստիճանր՝ 336°C), ավելի բարձր ջերմաստիճաններում քայքայվում է, լուծելիությունը ջրում՝ 31,6 գ (20°C)։ Ստացվում է NaNOa-ի և KCl-ի կամ НЫОэ-ի և КгСОэ-ի փոխազդ– մամբ։ Կալիում և ազոտ պարունակող բարդ պարարտանյութ է։ Օգտագործվում է նաև պիրոտեխնիկայում՝ սև վառոդ, պայթուցիկ նյութեր ևն պատրաստելու համար։ Կալցի ու մական (նորվե– գական) բորակը (խտությունը՝ 2360 կգ/մ3) լուծույթներից անջատվում է որպես բյուրեղահիդրատ՝ Ca(N03)2*4H20 (հալ– ման ջերմ․ 42,7°C), որը 51,6°Շ–ում կորցնում է բյուրեղաջուրը։ Հալվում է 561°Շ–ում՝ քայքայվելով։ Լուծելիությունը ջրում 127 գ է։ Խոնավածուծ է։ Ստացվում է կրակաթը լուծելով ազոտական թթվում։ Օգտագործվում է որպես ազոտական պա– րարտանյութ՝ հատկապես թթու հողերի համար։
ԲՈՐԱՋՐԱԾԻՆՆԵՐ, բորի հիդրիդ– ներ, բորաններ, բորի և ջրածնի միացությունները։ Հայտնի են մոլեկուլում մինչև 20 ատոմ բոր պարունակող Բ․։ Նրանցից պարզագույնը՝ BH3, ազատ վի– ճակում գոյություն չունի։ Р․ անգույն, տհաճ հոտով, խիստ թունավոր նյութեր են։ Ֆիզիկական հատկություններով նման են ածխաջրածիններին։ Մոլեկուլում 2 և 4 ատոմ բոր պարունակող P․ (B2He և В4Н10) գազեր են, մյուսները՝ հեղուկներ (В5Н9, В5Н11, B6Hio ևն) և պինդ նյու– թեր (B10H14 ևն)։ Քիմ․ կապերը P-ի մոլե– կուլներում, բավարար թվով արժեքական էլեկտրոններ չլինելու պատճառով, չի կարելի բացատրել էլեկտրոնային զույ– գերի առաջացմամբ։ Նրանցում կան ջրած– նի ատոմներ, որոնցից յուրաքանչյուրը կապված է երկու ատոմ բորի հետ միատե– սակ կապերով։ Այդ երեք ատոմներից յու– րաքանչյուրը ներդնելով մեկական էլեկ– տրոն, առաջացնում են և ռ ա կ և ն տ– ր ո ն «կամրջային» կապեր։ Մեծ ճշտու– թյամբ պարզված է երկբուտանի մոլեկու– լային կառուցվածքը (տես նկ․)։ Բ․ տա–